Ուրարտուի արքաները, իրենց գործողությունները և ընդհանուր նրա մասին

Հայկազունների  Արարատյան թագավորություն

Մ.թ. ա. IX դարում Հայաստանը թևակոխում զարգացման նոր ժամանակաշրջան. հայկական մեծ ու փпքր պետականությունների հիման վրա սկսում է ձևավորվել առաջին համահայկական թազավորությունր:

Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. IX դարի 5O-70-ական թթ. հիշատակվող խոշոր պետական կազմավորումներից առանձնացնում են երկուսր. հարավում՝  Նաիրին, իսկ հյուսիսում՝ Ուրարտուն:  «Ուրարտա»-ն «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է, և մինչև  մ.թ.ա. IV դարի առաջին կեսր ասուրա-բաբելոնական աղբյուրներում Հայաստանը միայն այդ անվանմամբ է հիշատակվում, իսկ հայերը՝ «ուրարտացիներ»:

Ասորեստանյան աղբյուրներում մ.թ.ա. 859-843 թթ. ընթացքում հիշատակվում է Արամ (Արամա, Արամե) արքան, որը քանիցս դիմակայել է ասորեստանյան արշավանքների:  Արքայի մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին, նշելով, որ Արամր ոչ միայն հերոսաբար հետ է շպրտել ասորեստանյան նվաճողներին. այլ հաղթական արշավանքներ է կատարել դեպի Իրանի հյուսիսային շրջաններ և Փոքր Ասիա:

Մ. թ. ա. IX դարի առաջին կեսից հայկազունների Արարատյան (Այրարատյան) թագավորությունը հայտնի էր դարձել Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս: «Ուրարտա» ն դարձել էր Հայաստանի ընդհանրական անվանումը: Այդ իսկ պատճառով, ասորեստանյան աղբյուրները շարունակեցին «Ուրարտու» կոչել նաև հարավային Նաիրի թագավորության, որը մ.թ.ա. 830 ական թվականներից աստիճանաբար սկսեց ողջ լեռնաշխարհը միավորել իր իշխանության ներքո:

Վանի թագավորություն

Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համա­հայկական թագավորությունը:

տուշպաՔաղաքի հիմ­նադրման ասուրերեն արձանագրու­թյուններում Սարդուրին իրեն անվանում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում Մեծ արքա, Հզոր արքա, Արքաների ար­քա, Տիեզերքի արքա և այլ տիտղոսնե­րով: Մ. թ. ա. 833-ին Սարդուրի Ա-ին հի­շատակում է Ասորեստանի արքա Սալմանասար lll-ը (մ. թ. ա. 859/858-824)՝ վերջինիս զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավո­րությունը, ընդգրկելով Վանա լճի ավա­զանը, տարածվել է Հայկական Տավրոսից հա­րավ’ Տիգրիսի վերին հովտում:

Սարդուրի Ա-ին հաջորդած որդին՝ Իշպուինին (մ. թ. ա. մոտ 825-810), իրակա­նացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդին’ Մենուան (մ. թ. ա. մոտ 810-786): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական (պետության միասնական դիցարանի ստեղծումը) բարեփոխումները: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Մ. թ. ա. 820 – ական թթ-ի վերջին Իշպուինին թագավո­րությանն է միացրել Արդինի – Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դար­ձել է նաև տերության հոգևոր կենտրոն: Այնուհետև տիրույթներն ընդլայնել է հարավում՝ մինչև Պարսուա (Պարսք) երկիր, հյուսիսում’ մինչև Հայկական Պար լեռնաշղթա:

Մենուայի օրոք Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրել, ծավալվել են շինարարական աշխատանքներ, ստեղծվել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր ցայժմ գործող 72 կմ երկար. Մենուայի ջրանցքը:

Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս՝ դեպի Դիաուխի –  Դայանեի (Տայք) երկիր, հարավ-արևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան, արևմուտքում առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան. Եփրաւոի բնագիծ’ սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտեայի (Սելիդ, Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք’ հասել է մինչև Դիալա գետի ավազան:

Մենուան Արարատյան դաշտում’ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հյուսիսային գլխավոր հենարանը’ Մենուախինիլի քա­ղաքը: Հայկական լեռնաշխարհի հիմնական մա­սը միավորել է մեկ կենտրոնացված պե­տության մեջ. հյուսիսային շրջանների իշխանու­թյունները թեև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշ­խանությունը: Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատ­մամբ, և Վանի թագավորությունը վերա­ծել գերտերության:

ուրարտու Մենուայի որդու և հաջորդի՝ Արգիշտի Ա-ի օրոք (մ. թ. ա. 786-764) տերությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գա­գաթնակետին: Արգիշտի Ա-ն մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Ձաբախա (Ջավախք), Էտիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտըոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում, այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիս Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիս Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան. և Փոքր Ասիայի հարավ-արևելյան. շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին:

ուրարտու Ասորեստանն իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրա­բար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջա վախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափ­նյա շրջաններ (ներառյալ Մելիտեա ու Թաբալ երկրները), Մասիոա և Կորդվաց լեռներից մինչև Պարսից ծոց՝  ներառյալ Բաբելոնիան: Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական ազդե­ցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր ար­ձանագրությամբ հայտնաբերվել է սա­ղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում):

Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշ­տում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է երե­րունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր): Կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ, զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը:

ուրարտուՎանի թագավորության հզորությունը շարունակվել է Արգիշտի Ա-ի որդու՝ Սարդուրի Բ-ի օրոք (մ. թ. ա. 764-735): Վերջինս կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորնե­րի՝ համադաշնային կառավարման հա­մակարգից անցնելով գերկենտրոնացված պետության:

Սարդուրի Բ-ի օրոք տերությունն ու­նեցել է առավելագույն տարածքը, հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում’ Կուր գետ, արևելքում’ Կասպից ծով, արևմուտքում’ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց, և Դամասկոսի թագա­վորությունով՝ Միջերկրական ծով:

Այդ շրջանում երկիրը դարձել էր «Չորս ծովերի տերություն», իսկ բանակը’ «Սարդուրյան տարեգրության» համա­ձայն’ շուրջ 350-հազարանոց՝ նվաճված ու հարկատու երկրների զինուժով հանդերձ: Սակայն Ասորեստանի արքա Թիգլաթպալասար lll-ը մ. թ. ա. 743-735-ի արշավանքների հետևանքով վերա­կանգնել է իր երկրի նախկին դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում:

ուրարտուՍարդուրի Բ-ի հաջորդը’ Ռուսա Ա-ն (մ. թ. ա. 735-մոտ 710-ական թթ.), նախ­կին նահանգների տրոհմամբ ձևավորել է մարզային կառավարման համակարգ: Բանակի կազմում առանձնացրել է ար­քայական գունդը՝ բաղկացած հեծյալ զո­րամիավորումների ընտրյալ ուժերից, ձևավորել է մարզային զորքերը: Արշա­վանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի – Մուսասիր: Վերջինիս պատճառով նոր բախում է տեղի ունեցել Ասորեստանի հետ. Սարգոն II արքան (մ. թ. ա. 721-705) մ. թ. ա. 714-ի գարնանն արշա­վել է Վանի թագավորություն, վերադար­ձին մտել է Արդինի-Մուսասիր, կողոպտել է Խալդիի գլխավոր տաճարը և կից զի­նանոցը: Բայց կարճ ժամանակ անց Ռուսա Ա-ին հաջողվել է վերանվաճել Արղինի – Մուսասիրը:

ույրարտուՌուսա Ա-ի հաջորդի և որդու՝ Արգիշ­տի Բ-ի (մ. թ. ա. մոտ 710/708-680-ական թթ.) օրոք հյուսիսից ընդհանուր թշնամու (կիմերական ցեղեր) հայտնվելու պատճառով Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումները դա­դարել են: Արգիշտի Բ-ն զենքն ուղղել է արևելք և Արաքսի հարավով հասել մինչև Կաս­պից ծով:

Պետության վերջին հզոր տիրակալը՝ Ռուսա Բ-ն (մ. թ. ա. մոտ 685-645)’ Ար­գիշտի Բ-ի որդին, խթանել է քաղաքաշի­նությունը: Եփրատից արևմուտք գրավել է 5 երկիր: Նրան հաջողվել է դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմեր­ների հետ և նպաստել նրանց տեղափոխմանը Փոքր Ասիայի արևելք: Կիմերնե­րը հաստատվել են Կապաղովկիայի տա­րածքում, որը հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք: Այս­տեղից Ռուսա Բ-ն կարողացել է կիմեր­ներին ուղղորդել Ասորեստանի դեմ:

ուրարտուՄ. թ. ա. 652-ին նա բարեկամական ուղեր­ձով պատվիրակություն է ուղարկել Ասո­րեստանի արքայի մոտ, որին մեծ պատիվ­ներով ընդունել են Արբելա քաղաքում:

Ռուսա Բ-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետու­թյունը թուլացել է: Վերջին՝ հստակ թվագրվող արքան Սարդուրի Գ-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643-ին: Հա­մեմատաբար լուսաբանված է Ռուսա Գ-ի (էրիմենայի որդու) իշխանության շրջանը:

Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղե­րը: Վանի թագավորության անկման ժա­մանակն ստույգ հայտնի չէ: Վանի արքա­յատոհմից իշխանության անցումը հա­ջորդ արքայատոհմին հավանաբար կա­տարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ մ. թ. ա. 609-ից առաջ:

ուրարտու

Արքայի անունը Անվան տարբերակները Հոր անունը Թագավորության տարիներ Մանրամասներ
Արամե Արամ, Արամու, Արամա 859-843 Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Լուտիպրի արքայի որդին 835-825 Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
Իշփուինի Իշվուին, Իսպոուին Սարդուրի Ա արքայի որդին 825-810 Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
Մենուա Մինուա Իշփուինի արքայի որդին 810  —  786 Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա Արգիստ Մենուա արքայի որդին 786  —  764 Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Արգիշտի Ա արքայի որդին 764  —  735 Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա Ա Ռուշա, Ուրսա, Վեդիպրի Սարդուրի Բ արքայի որդին 735-710-ական
Արգիշտի Բ Արգիստ Ռուսա Ա արքայի որդին 710-ական-685
Ռուսա Բ Ռուշա, Ուրսա Արգիշտի Բ արքայի որդին 685-645
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Ռուսա Բ արքայի որդին մոտ. 643
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Սարդուրի Գ արքայի որդին մոտ. 625  —  620
Էրիմենա Արաման մոտ. 620  —  605
Ռուսա Գ Ռուշա, Ուրսա Էրիմենա թագուհու որդին մոտ. 605  —  595
Ռուսա Դ Ռուշա, Ուրսա Ռուսա Գ արքայի որդին մոտ. 595  —  585

Արամե․ (ծննդյան թվականն անհայտ — մ.թ.ա. 843/840), Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 860-840 (մ.թ.ա. 843) թվականներին։

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում: Ըստ Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության՝ Հայոց առաջին ճանաչված թագավոր է համարվում Հայկյան Արամը (Արամե Ուրարտացի) /Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» -1968 թ. գրքի 55 էջ-ում գրվում է՝ – Նինոսը (Աշուրնասիրպալ 2-րդ) Արամին հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և որպես թագավոր իր երկրորդը կոչվել/: Մ. Խորենացին ծնունդով լինելով պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի Խորեան գյուղից, նույն աշխատության 79 էջում հրճվանքով նաև գրում է — /զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց (Սյունյաց) սերունդները (Պարույր Սկայորդի) թագավորության աստիճանի են հասնում/:

Սալմանասար Գ-ի քարակոթողը, որի արձանագրության մեջ նշված է Վանի թագավորության առաջին մայրաքաղաք Արզաշկունը

Ասորեստանը հենց սկզբից փորձում է վճռական հարված հասցնել նորաստեղծ Վանի թագավորությանը: Սալմանասար Գ-ն մի քանի անգամ արշավանքներ է կազմակերպում Վանի թագավորության դեմ: Իր թագավորության առաջին տարում Սալմանասար Գ-ն (մ.թ.ա. 859-825) մեծ ուժերով հարավից մի արշավանք է կատարում Վանի թագավորության վրա և գրավում, կողոպտում ու ավերում է սահմանամերձ Սուգունիա բերդաքաղաքը, 14 այլ բնակավայրեր և հասնում «Նաիրի ծովը» (Վանա լիճը):

Երկու տարի հետո՝ մ.թ.ա. 857 թվականին, Սալմանասար Գ-ն հյուսիս-արևմուտքից հարձակվելով Վանի թագավորության վրա, մոտենում և պաշարում է թագավորանիստ քաղաք Արզասկուն, Արամեն դուրս է գալիս Սալմանասար Գ-ի դեմ և Արզասկու քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ ճակատամարտում Արամեի բանակը պարտություն է կրում: Դրանից հետո ասորեսանցիները գրավում ու ավերում են Արզասկու քաղաքը և Արամալի երկրամասի բազմաթիվ բնակավայրեր։

Մ.թ.ա. 848 թվականին Սալմանասար Գ-ն մի երրորդ արշավանք է կատարում Վանի թագավորության վրա, որի մասին նա իր արձանագրության մեջ նշում է շատ համառոտ կերպով. «Ուրարտացի Արամի քաղաքները մինչև Եփրատ գետի (Արածանիի) ակունքը ավերեցի, քանդեցի, հրով այրեցի»:

Սալմանասար Գ-ն Վանի թագավորության վրա կատարած արշավանքներին շատ կարևոր նշանակություն տալով Սուգունիա, Արզասկու քաղաքներին գրավման տեսարանները քանդակել է տվել Բալավաթի իր պալատի բրոնզե դռների վրա, որոնք այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում: Բարձրաքանդակներից երևում է, իր Սուգունիան և Արզասկուն կառուցված են եղել բլուրների վրա, ունեցել են պարիսպներ և աշտարակներ:

Մ.թ.ա. 845 թվականին Ասորեստանի թագավորը կրկին ետ է վերադառնում և Տիգրիսի ակունքում քանդակել է տալիս իր պատկերը, որտեղ թողել է նաև մի հսկա արձանագրություն։ Այդ արձանագրության մեջ նա Ուրարտուի թագավոր է անվանում Արամեին։

Արամեի գործունեությունը հող նախապատրաստեց հետագայում նրա հաջորդների արտաքին քաղաքականության համար։ Արամեն հիմնականում իր պետության սահմանները տարածեց հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևմտյան ուղղություններով։

Սարդուրի Ա

Սարդուրի Ա
«մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ», «Բիայնա երկրի արքա»
Urartu 840 820-hy.svg
Իշխանություն մ.թ.ա. 834 թ.-մ.թ.ա. 828 թ.
Լրիվ անուն Սարդուրի Ա
Ծնվել է՝ 910-900 մ.թ.ա.
Մահացել է՝ մ.թ.ա. 824
Թաղվել է՝ Մուսասիր
Երկիր Ուրարտու
Ազգություն հայ
Հաջորդող Իշպուինի
Ուղեկից Արարանսա
միապետ
Հայր Լուտիպրի
Երեխաներ Իշփուինի

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։

Իշպուինի

Իշպուինի
«Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա»
Ishpuini.jpg
Իշխանություն մ.թ.ա. 828/825-մ.թ.ա. 810
Ծնվել է՝ մ.թ.ա. 880-875
Մահացել է՝ մ.թ.ա. մոտ 806/805
Երկիր Ուրարտու
Ազգություն հայ
Ուղեկից Նաիրա
միապետ
Հայր Սարդուրի Ա
Մայր Արարանսա
Երեխաներ Մենուա

Իշպուինի (մ․թ․ա․ մոտ 828/825-810), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)։

Մենուա

Մենուա
Urartian Menua canal.jpg
Իշխանություն մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786
Ծնվել է՝ մ.թ.ա. մոտ 850
Մահացել է՝ մ.թ.ա. մոտ 786
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Իշփուինի
Երեխաներ Արգիշտի Ա

ՄենուաՄինուա (մ․թ․ա․ 810 — մ.թ.ա. 786), Վանի թագավորության թագավոր մոտ մ.թ.ա. 810 թվականից։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։

Գործունեությունը

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա)։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային (Վան)։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։

Արգիշտի Ա

Արգիշտի Ա
Statue of Arghishti.JPG
Իշխանություն մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764
Ծնվել է՝ մ.թ.ա. մոտ 827
Մահացել է՝ մ.թ.ա. մոտ 764(63 տարեկանում)
Երկիր Ուրարտու
Ազգություն Հայ
Հաջորդող Սարդուրի Բ
միապետ
Հայր Մենուա
Մայր Թարիրիա
Երեխաներ Սարդուրի Բ

Արգիշտի Ա (մոտ. մ. թ. ա. 827 — մոտ. մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։

Շինարարական աշխատանքները

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Սարդուրի

Սարդուրի Բ
Sarduri 2.png
Իշխանություն մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735
Ծնվել է՝ մ.թ.ա. 790-785
Մահացել է՝ մ.թ.ա. մոտ 735
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Արգիշտի Ա
Երեխաներ Ռուսա Ա

Սարդուրի Բ-ի արձանագրությամբ բրոնզե կապարճից հատված

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։

Գործունեությունը

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։

Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավարևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թիգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին Թիգլաթպալասար III-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Վանի թագավորության հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում։

Ռուսա Ա

Ռուսա Ա
Toprah-Kale.jpg
Ծնվել է՝ մ.թ.ա. 8-րդ դար
Մահացել է՝ մ. թ. ա. 714 ինքնասպանություն
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Սարդուրի Բ
Երեխաներ Արգիշտի Բ

Ռուսա Ա (ծ. թ. անհայտ մ.թ.ա. մոտ 765 — մ.թ.ա. 714), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 735-ից։ Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը։

Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են Փռյուգիայի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Մելիդի քաղաքական միավորումները, Մանայի թագավորությունը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին։ Իրադրությունը փոխվել է, երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը

Արգիշտի Բ

Արգիշտի Բ
Cuneiform inscription of Urartian King Argishti II.jpg
Ծնվել է՝ մ.թ.ա. 743-737
Մահացել է՝ մ.թ.ա. 680
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Ռուսա Ա
Երեխաներ Ռուսա Բ

Արգիշտի II-ի սեպագիր արձանագրությունը Վիշապաքարի վրա։ Գտնվում է Գառնիի հեթանոսական տաճարի մոտ (Կոտայքի մարզ, Հայաստան), հայտնաբերվել է 1954 թվականին»

Արգիշտի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 685), Վանի թագավորության արքա (մ.թ.ա. 714-685)։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։

Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։

Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին

Ռուսա Բ

Ռուսա Բ
Ծնվել է՝ մ.թ.ա. 8-րդ դար
Մահացել է՝ մ. թ. ա. 639
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Արգիշտի Բ
Երեխաներ Սարդուրի Գ և Էրիմենա

Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին

Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։

Մոտ մ.թ.ա. 590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։

Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։

Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։

Սարդուրի Գ

Սարդուրի Գ
Ծնվել է անհայտ
Մահացել է մ. թ. ա. 625
Քաղաքացիություն Ուրարտու
Մասնագիտություն միապետ
Ծնողներ հայր՝ Ռուսա Բ
Զբաղեցրած պաշտոններ king of Urartu?

Սարդուրի Գ (ծ. և մ. թթ. անհայտ), Վանի թագավորությանի արքա մ.թ.ա. մոտ 640-620-ին։ Ռուսա Բ-ի որդին և հաջորդը։

Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել է Սարդուրի Գ-ի անունով սեպագիր երկու աղյուսակ։ Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորի հետ։ Այս մասին է վկայում Սարդուրի արքայի ողջույնի խոսքը ուղղված Աշշուրբանիպալին Էլամին պարտության մատնելու առթիվ։

Սարդուրի Դ

Սարդուրի IV (Սարդուր IV, Սարդուրի, Սարդուրի որդի), Վանի թագավորության ժամանակաշրջանի ավարտի արքա, ով կառավարել է մ.թ.ա 650- մ.թ.ա. 620 թվականներին։

Սարդուրի IV-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունն արդեն անկում էր ապրում։ Վանի արքան կորցնում էր իր վերահսկողությունը երկրի ծայրամասերի նկատմամբ, և մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի, որը գտնվում էր Արարատյան դաշտում։ Հայրը Սարդուրի III արքան է։ Նրան նախորդել է Սարդուրի III-ը, իսկ հաջորդել՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։

Էրիմենա

Էրիմենա (ծ.անհայտ-մահ.անհայտ թթ.), Վանի թագավորության թագուհի։ Հայտնի չէ, թե ով է թագավորել Վանի թագավորությունը՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։ Հաջորդել է Սարդուրի Գ-ին։ Ռուսա Գ-ն Էրիմենայի որդին էր։ Նա իր մոր համար արձանագրություններ էր թողել, որը այժմ չկա։ Ռուսան իր համար նույնպես արձանագրություններ է թողել, որը նույնպես կորել է։ Էրիմենան Վանի թագավորությունը թագավորել է հաջող և անդորր։ Մ.թ.ա. 620 թթ. նա մահանում է վճռական ճակատամարտում կամ հիվանդությունից, ոչ մի պարզ բան չկա նրա մահվան մասին։ Հաջորդում է Էրիմենային կամ Ռուսա Գ-ին Ռուսա Դ-ն։

Ռուսա Գ

Ռուսա Գ
Urartian language stone, Erebuni museum 6a.jpg
Ռուսայի սեպագիրը «Ռուսան Էրմինայի որդին լցրեց այս շտեմարանը։ Այստեղ 6848 կապի ցորեն կա։»
Ծնվել է՝ ոչ ուշ քան մ. թ. ա. 605
Մահացել է՝ մոտ. մ. թ. ա. 585
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Էրիմենա
Երեխաներ Ռուսա Դ և Սարդուրի Դ

Ռուսա Գ (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 605-595 թվականներին։ Էրիմենա թագուհու որդին և հաջորդը։ Անունը հիշատակված է Թոփրակ-կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա։ Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։

Ռուսա Դ

Ռուսա Դ
Ծնվել է՝ մ.թ.ա. 7-րդ դար
Մահացել է՝ մ. թ. ա. 585
Երկիր Ուրարտու
միապետ
Հայր Ռուսա Գ

Ռուսա Դ-ի անունը կրող արքայադրոշմ կավե սալիկը

Ռուսա Դ (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), Վանի թագավորության թագավոր Մ.թ.ա. մոտ 595-585 թվականներին։ Ռուսա Գ-ի որդին և հաջորդը։ Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։

ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Տուշպայի՝ Ուրարտուի կենտրոններից մեկը դառնալու մասին առաջին վկայությունները վերաբերում են Սարդուրի I արքայի տիրապետության տարիներին, այսինքն՝ ուրարտական արքայատոհմի ձևավորման ժամանակներին։ Սարդուրի I-ի արձանագրություններով քարեր են հայտնաբերվել Վանա ժայռի արևմտյան ստորոտին։ Ուրարտուն՝ որպես պետություն, ձևավորվել է հարևան Ասորեստանի հետ մշտական հակամարտությունների պայմաններում և մինչ Սարդուրի I-ի ու նրա որդու՝ Իշպուինիի տիրապետության տարիները ուրարտական բանակը բավական ուժեղ չէր, որ դիմադրեր Ասորեստանի ներխուժումներին դեպի երկրի կենտրոնական տարածքներ. Վանա լճի շուրջը գտնվող ուրարտական բերդերից շատերն ասորեստանցիների կողմից ավերվել էին նախորդ տարիների ընթացքում։ Սակայն ավելի որակյալ երկաթե գործիքների միջոցով ուրարտացիները հետզհետե կատարելագործում են պաշտպանական շինություններ կառուցելու իրենց տեխնոլոգիան, Հայկական լեռնաշխարհում կառուցում են մի շարք բերդեր՝ դրանով իսկ կանխարգելելով ասորեստանցիների անարգել մուտքը դեպի կենտրոնական Ուրարտու։ Դրանից հետո ուրարտական արքաները հնարավորություն ստացան զարգացնել գյուղատնտեսությունը և զբաղվել երկրի բարենորոգումներով։

Ուրարտական պետության կենտրոնի տեղի ընտրության պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. նախ, Վանա լճի ափը հարմար էր նրանով, որ լիճը զգալիորեն մեղմացնում էր Հայկական լեռնաշխարհի խիստ ձմեռային կլիման. այնտեղ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչ −40 °C, երկրորդ՝ լճափի ժայռը ծառայում է որպես բնական ամրություն, և երրորդ՝ հավանաբար Վանա ժայռի հետ էր կապված Շիվին աստծո պաշտամունքը, որի պաշտամունքային կենտրոնն էլ, ըստ ենթադրության, եղել է Տուշպան։

ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Մ.թ.ա. VII դ. Վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի (ՈՒրարտուն), Ասքանազյանը և Մանան: Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի ժառանգորդ Մադիեսը (հին հայկ. Աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա) ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում: Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. ԾԱ, 27): Հետևաբար արտաքին ուժերի, այսինքն՝ Վանի թագավորությանը դաշնակից Ասքանազյան իշխանության կամ Արմի-Շուպրիայից իփր թէ Վանի թագավորություն ներթափանցած (ենթադրաբար նախահայկական) ցեղերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ: Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների):

Добавить комментарий