Իմ SWOT վերլուծությունը

SWOT ՝

Strengths- ուժեղ կողմեր

Weaknesses- թույլ կողմեր

Opportunities- հնարավորություններ

Threats- վտանգներ

Ուժեղ կողմեր (strengths)-Իմ SWOT- վերլուծության մասին բացահայտ խոսել այդքանել չեմ սիրում՝ բայց, քանի որ  այն մտնում է իմ դասերի մեջ կփորցեմ ներկայացնել։

Իմ ուժող կողմն այն է, որ ամեն ոլորտում ունեմ իմ մտահաղացումը, ներդրումը, կազմակերպչական աշխատանքը։ Ուժեղ կողմերիցս են՝ նաև այն, որ ինչ վերաբերվում է՝ քաղաքականույանը, իրավունքին, պատասխանատվությանը ես կարողանում եմ արագ կողմնորոշվել դրականը բացասականից տարբերել և այլն, այդ կողմերիս ուժեղ վերլուծությունը ու ըմբռնումը գալիս է նրանից, որ սիրում եմ այս ոլորտը, սովորել եմ՛ և հիմա շատ հետաքրքրված եմ այդ ուղղով։ Մտահաղացումներս և պատկերացումներս ամեն ինչի նկատմամբ ավելի վառ է, և կարողանում եմ արագ մի բանի ուղղությամբ հայտնել իմ կարծիքը և այլն։

Թույլ կողմեր (weaknesses)— անինքնավստահության և մոլորության զգացումը շատ հաճախ ինձ խանգարում են, և այն փաստը, որ կարողե իմ նախաձեռնությունը արդյունք չունենալ կամ արտահայտություններս սխալ լինել՝ ես կաշկանդվում եմ և թաքցնում եմ իմ ներսում։ Եվ ամենից վատն այն է, որ թե դասերի առումով՝ թե ամեն ինչի առումով ես պատրաստված լինեմ՝ իմանամ, բայց մինչև ինձ անհատական չհարցնեն՝ ես չեմ պատասխանի։ Թույլ կողմերիցս են նաև՝ այն, որ ես շատ զուսպ եմ և եթե ինձ էլ վիրավորեն չեմ պատասխանի, կամ եթե ճիշտ էլ լինեմ կլռեմ չեմ խոսի, դա իմ բնավորության գծերից  մեկն է և կցանկանայի դա ջնջել, նայց ցավոք չեմ կարողանում, և ամբողջ աշխարհում իմ տեղը այդպես էլ չեմ գտնում։

Հնարավորություններ (opportunities)—  հնարավորություններ ու կարողություններ բավականին շատ ունեմ և ինձ բավարար են, ինձ թվում է՝ հաջող բիզնես կկարողանամ ստեղծել և հաջողությամբ զարգացնել։ Ուղղակի կա մի վատ կողմ, որ իմ մտածած բիզնեսները կապված են բավականին մեծ՝ ահռելի ֆինանսական ծախսերի հետ և իրականացնել դժվար կլինի կամ անհնար։ Այ այստեղ՝ բիզնեսում ես գիտեմ, որ իմ բոլոր բնավորության գծերը ինձ խանգարելու են, և պետք է մի կողմ թողնեմ՝ և գործեմ ըստ բիզնեսի գործողությունների և զարգացման ինչպես նաև ապագայի ու հետագա զարգացումների, ֆինանսական աճի հիման վրա։

Վտանգներ (threats)— այ այստեղ, եթե ես նպատակ դնեմ, ինձ ոչ մի վտանգ չի կարող սպառնալ կամ խանգառել, բայց այս դարում վտանգները ամեն ինչում ահռելի մեծ են, և բոլոր քայլերում յուրաքանչյուրս պետք է զգույշ լինի։ Նախորդ հարցերում ես նշեցի, որ ինձ կարող է շատ հաճախ խանգառել իմ բնավորությունը ու բարիությունը, և որոնց պատճառով տուժել եմ՝ և կարող եմ էլի տուժել։

Բիզնես սկսելուց առաջ իմ կարծիքով բավականին երկար ժամանակ է հարկավոր մտածելու ու նմանատիպ քայլերի մասին պատկերացումներ կազմելու համար։ Բիզնեսը խաղ ու պար չե, նույնիսկ շատ փոքրիկ ներդրում պահանջող բիզնեսները, և դա լուրջ քայլերի իրականացում է պահանջում, քանի որ ամեն չնչին սխալը հանգեցնում է լուրջ բախումների ու կործանումների։

Добавить комментарий