Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն

Չգիտեմ մի փոքր շտապելով ճիշտ ձևակերպեցի ասածներս թե ոչ, բայց կարող եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը ունի այն բարձրագույն գիտելիքներն ու կրթությունը, որոնք չունեն ժողովրդի մեծամասնությունը։ Եվ հստակ կարող եմ ասել, որ ժողովուրդը այս պահի դրությամբ չի կարող Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնել, քանի որ հստակ ապացույց չունի նրա դեմ և պաշտոնանկ անելը հնարավոր չէ։ Ժողովրդավարությունը ունի իր բացասական կողմը դա այն է, որ երբ ժողովուրդը մասնակցի երկրի համար շատ կարևոր որոշումերին դա կարող է բերել  երկրի վատթարացման, ամեն անգամ երբ ժողովուրդը բողոքում է, որ մեր վարչապետը միայնակ է կայացրել պայմանագիրը ստորագրելու քայլը, սխալվում են, քանի որ հանրության առաջ ներկայացնելը կարող էր հանգեցնել երկրի կործանման, դա կարող էր տեղեկատվական միջոց ծառայել հակառակորդի համար։ Բացասական կողմերը ինձ թվում է այսքանով չի սահմանապակվում։ Իսկ դրական կողմը այն է, որ ժողովուրդը տեղյակ է լինում բոլոր գործողություններից, հետագա անելիքներից, ինչպես նաև երկրին վերաբերող որոշումներից, և կարող է հայտնել իր սեփական կարծիքը՝ նաև կատարել որոշ առաջարկներ։ Այս պահի դրությամբ շատ կարևոր է այն փաստը, որ հենց ինքը՛ ժողովրդի մեծամասնությունն է ընտրել՝ Նիկոլ Փաշինյանին որպես իրենց առաջնորդ և հիմա սխալ է այն, որ դուրս են գալիս նրա դեմ։ Էլի քննարկումներ կան, որոնց մասին կխոսեմ ֆիզիկական միջավայրում դասերի ընդացքում։

Добавить комментарий