«Էվելին» պատմվածքի վերլուծություն

Պատմվածքը սկսվում է մի 19 տարեկան աղջկա բարդ և դժվարանցանելի կյանքից։ Էվելինը՝ պատմվածքի հերոսուհին ուներ բարդ և խիստ բնավորությամբ հայր, որի խնամակալության պարտականությունը հենց նրա վրա էր։ Էվելինի մայրը մահացել էր և նրա հետ կապված հիշողություններն ու հուշերը միշտ նրան ուղեկից էին։ Հայրը միշտ նրան վատ դրության մեջ էր գցում և վախենալով հոր ցասումից, ոչ՛ մի քայլ չէր կատարում առանց նրան տեղեկացնելու։ Եղբայրը՝ Էռնեստը նույնպես մահացել էր և տան հետ կապված ծանրագին վշտերը՝ նրան ստիպում էին հեռանալ տանից, անցյալում թողնելով բոլոր հիշողությունները։ Նա ուներ Ֆրենկ անունով ընկեր, որը սկսել էր նրան դուր գալ։ Էվելինը որոշեց նոր կյանք սկսել՝ փակելով անցյալի դռները։ Որոշեցին գիշերային նավով գաղտնի մեկնել Բուենոս Այրես, որտեղ և գտնվում էր Ֆրենկի բնակարանը։ Սական վերջին հատվածում՝ նրան այցի են գալիս մոր հետ կապված հիշողությունները, թվում է թե՛ մոր ձայներն է լսում, սկսում է հոր դառնագին ցասումը հիշել, դողդողալ և վերջին րոպեներին որոշումից հետ է կանգնում։ Չնայած դրան՝ Էվելինը մտորումների մեջ էր՝ գիտեր, որ Ֆրենկի հետ իրեն երջանիկ է զգալու բայց զգալով, որ ամուսնությունից հետո էլ են հիշողությունները այցի գալու, հետ է կանգնում իր որոշումից։ Էվելինի համար իր անցյալը ավելի թանկ թվաց։ Սակայն հայրը պիտի հասկանար, որ աղջիկը ընդմիշտ չի կարող մնալ իր հետ, ամուսնանալու և լքելու է հիշողություններով լի տունը, բայց ցավոք եղավ հակառակը։

Добавить комментарий