Արտաշեսյան թագավորության տոհմածառը

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես 1 –ի անունով /Ըստ Մ. խորենացու վկայության՝ սերվել են Պարթև Արշակունիների ավագ ճյուղից։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։

Անունը Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ա մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը

Արտաշես Ա․ կատարած կարևոր քայլերը

Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը։ Նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին անջատված ծայրագավառները։ Ստեղծել է միաձույլ պետություն։ Մեծ Հայքին է միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն։  Արտաշեսը կառուցել է Զարեհավան, Զարիշատ քաղաքները։

Արտավազդ Ա․

Արտավազդի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Հոր ժամանակով՝ վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը։ Հիշատակություններ կան, որ երկիրը շենացրել է, բարգավաճել, Արտաշատ մայրաքաղաքը վերակառուցել։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։

Տիրան Ա․

Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Վատ քայլ՝ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։

Տիգրան Մեծ․

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք։ Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր։  Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է մայրաքաղաք։ Մեծ Հայքում վերելք է ապրում թատերական արվեստը։ Տիգրան Մեծի օրոք հինաշխարհյան շրջանում իր շքեղության գագաթնակետին է հասել հայկական ճարտարապետությունը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունում լայնորեն տարածված է եղել հունական գիրն ու գրականությունը։

Արտավազդ Բ․

Արտավազդ արքան գրել է հունալեզու ողբերգություններ, ճառեր և պատմական երկասիրություններ։  Արտավազդ Բ-ին հիշատակել են դեպի արևելք Հռոմի ծավալապաշտական արշավանքների կապակցությամբ՝ որպես արևելքում իշխող ազդեցիկ արքա։ Արտավազդի գործունեությունը մեծապես լուսաբանում են չեզոքության տեսանկյունից։ Արտավազդը գործում է հռոմեամետ գործչի տրամաբանությամբ և սերտ դաշնակցային հարաբերություններ հաստատում դրացի Հռոմի հետ։  Արտավազդը փորձում էր վերականգնել Տիգրան Մեծի ստեղծած կայսրության նախկին հզորությունն ու փառքը՝ վերահաստատելով Մեծ Հայքի աշխարհաքաղաքական ազդեցությունը Փոքր Ասիայում։ Վերջինս դաշինք է կնքում Հայքի երդվյալ թշնամի, Ատրպատականի արքա Մար Արտավազդի հետ։

Վատ քայլերի մասին հիշատակում է Մովսես Խորենացին՝

Aquote1.png  Անձնատուր լինելով կերուխումի, թափառում էր ճախճախուտ տեղերում, եղեգնուտններում, քարափններում, վայրի էշեր և խոզեր հետապնդելով. Անփույթ լինելով ուսման, քաջության և բարի հիշատակների, միայն իր փորի ծառան և ստրուկը դառնալով՝ աղբանոցներն էր մեծացնում: Իր զորքերից պախարակվելով իր անգործ ծուլության և սաստիկ որկրամոլության պատճառով, մանավանդ որ Անտոնիոսը և Միջագետքն առել էր նրանից, զայրացած հրամայում է զորքեր հանել՝ Ատրպատականի նահանգի բյուրավորներին, Կովկաս լեռան բնակիչներին աղվանների և վրացիների հետ, շարժվում գնում է Միջագետք և հալածում է հռոմեացիների զորքերը:

Արտաշես Բ․

Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատականի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Հաշտություն է կնքել Օգոստոսի հետ։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը։

Տիգրան Գ․

Տեղեկություններ այդքանել հայտնի չեն։ Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Նրա պատվին դրամներ են ստեղծվել։

Տիգրան Դ․

Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։

Էրատո․

Ընդհանուր գործունեության մասին ոչ մի տեղեկություններ չեն պահպանել, քանի որ գահակալել է ընդհամենը մեկ տարի։  Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։

Добавить комментарий