Աշխարհում կնոջ իրավունքների, օրենքների, ոտնահարման մասին՝ վերլուծություն

Օրինակ՝ ինձ շատ հետաքրքիր են, ինչպես՝ իսլամական այնպես էլ հռոմական ու հնդկական օրենքները կանանց համար և դրանց համար պայքարելու՝ կանխարգելման միջոցները։ Մուսուլմանական ավանդույթի համաձայն, կինը ամբողջությամբ ենթարկված է ամուսնուն: Կնոջ հիմնական դերը ընտանիքին միաձուլվելն է, այն ժամանակ, երբ ամուսնու դերը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է: Իսկ եթե կինը ցանկություն հայտնի կարող է կրթություն ստանալ, աշխատել և այլն, սակայն խնամակալի համաձայնությամբ:  Ես այդքան էլ համաձայն չեմ սրան, քանի որ կանանց տղամարդկանց իրավունքները հավասար են, բայց քանի որ իսլամական լծի տակ ապրող կանայք այդքան էլ կրթված չեն և ուշադրություն չեն դարձնում իրենց իրավունքներին, միշտ ենթակա են տղամարդկանց, այստեղ միակ կարևոր բանը նա է, որ տղամարդը կնոջ ցանկությունը ուսման վերաբերյալ լսելու համար, կարող է թույլ տալ, որ ուսում ստանա կամ աշխատի։ Այսպիսի երկրներում ոտնձգություններն ու կանանց իրավունքների ոտնահարումը միշտ եղել է, եթե մարդ ազատ է իր որոշումների մեջ, ապա ինչու՞ չի կարող ամուսնանալ ոչ մուսուլմանական ծագում ունեցող տղամարդու հետ։ 99% կանայք ենթարկվում են սեռական բռնությունների, միակ լուրջ խնդիրը սա է, կանայք եթե մի խումբ կազմեն միանալով միմյանց հաստատ դա կարող են համատեղ ուժերով վերացնել, դա շատ մեծ կարևորություն ունի, չնայած նրան, որ կանանց մեծ մասի մեջ կարող է վախը տիրել։ Օրինակ շատ այսպիսի երկրներ ինձ թվում է եթե տեսնում են հարևան երկրների ազատ ապրելակերպը ու կանանց ազատությունները, կարող են իրենք էլ նմանություն հայտնել կամ պայքարել դրա համար, բայց թե ինչու՞ առաջ չեն շարժվում դա ինձ համար միշտ հանդիսանում է հարց և մի մեծ խնդիր։ Անարդար օրենքները չափից շատ են և անիմաստ։ Գլխավոր մուֆտին թույլատրում է ամուսիններին ուտել սեփական կանանց՝ սրա մասին խոսելը էլ նշանակություն չունի, շատ անարդար է, բայց ես ոչինչ անել չեմ կարող այդ երկրների համար։ Շատ կուզեի վերացնեին անչափահաս աղջիկների ամուսնությունները, շատ լավ է, որ Հայաստանում այդպիսի դեպքեր չեն գրանցվում։ 152-րդ քրեական հոդվածը հագնվելու ձևի պատճառով ճիպետահարություն է սահմանում կանանց համար, սրա մասին ընդանրապես խոսելը իմաստ չունի, սական ճիպետահարություն՝ ոչ, բայց Հայաստանում կան շատ դեպքեր, որ տղամարդկանց ֆիզիկական ուժի զոհ են դառնում հագուստի համար։ Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Եգիպտոսում փաստորեն իրավունքները հավասար են, դրա համար պայքարել պետք չէ, բայց միայն օրենքներն են այդպիսին, չես՛ կարող ասել, թե ինչ իրավիճակ է տիրում, բոլոր երկրներում էլ օրենքներ կան, կան երկրներ, որ հասար են օժտված իրավունքներով, բայց այդպես լինել զույգերի մեջ լինել չի կարող, հաստատ օրենքներից դուրս անարդարությունները շատ են։

 

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ-ին: «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) հասարակական կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային համակարգի զարգացմանը։ Մեծ սիրով կմասնակցեի այս կազմակերպությանը ինչով, որ կկարողանայի կօգնեի։ Ինձ շատ դուր է գալիս, որ մեր երկրում այսօր այսպիսի կազմակերպություններ են ստեղծվում և պայքարում կանանց իրավունքների ու հիմնարար ազատությունների համար։ Նպատակ ունեմ, հետագայում նման կազմակերպություն կամ ինչ-որ ոլորտի հետ կապված կարևոր նշանակություն ունեցող մի կազմակերպություն ստեղծել, որը ամբողջ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն կունենա հենց կանանց համար։

Սակավաթիվ իրավախախտներ են կանգնում դատարանի առաջ,
առավել քչերը՝ պատժի ենթարկվում։ Այս հարցում կուզենայի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ ես էլ եմ աղջիկ և կարևորությունը հասկանում եմ, դատական գործերը ճիշտ կազմակերպելը և վարելը, այսօր կանանց հարցերում կարևորագուն հատկությունն է, եթե այս ամենը ճիշտ կազմակերպվի ապա բռնությունները կանանց նկատմամբ կարող են ոչ՛ թե վերանալ այլ քչանալ։

Добавить комментарий