Կատարել առաջադրանքները

1․ Տեղադրել բաց թողնված տառը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ:

2․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։ 

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքներից ամեն տեղ կար։

Նա ընտանիքի հոքսերով բնավ չէր զբաղվում։

Նա ընտանիքի հոքսերով զբաղվում էր։

Տնօրենի հրամանը՝ ոչ ոք չհարգեց։

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ով չի կառուցում, չի շահում։

Ով կառուցում է, շահում է։ 

Ո՛չ Արագածը ո՛չ արագահոս Ախուրյանը չէին գրավում նրա ուշադրությունը։

Եվ Արագածը և արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

3. Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա

Ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել, ցերեկ:

4. Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջածանց, կազմել բարդածանցավոր բառ

Բյուր                                         Հատոր                                յա

երկու                                         տոհմ                                   յակ

լեռ                                              ակն                                     որդ

մանր                                          դահուկ                              իչ

ազնիվ                                        նկար                                  իկ

Բյուրակնյա, երկհատորյակ, լեռնադահուկորդ, մանրանկարիչ, ազնվատոհմիկ:

 

Добавить комментарий