Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը

 

Ինձ թվում է, երեխայի հիմքը դնելու համար՝ անհրաժեշտ է (պարտադրել), որ սովորեն։ Բայց մինչև հինգերորդ դասարան, արդեն դրանից հետո կունենան ընտրելու հնարավորություն, ինչը իրենց ավելի հոգեհարազատ է՝ ազատ կնտրեն ու կսովորեն։ Սկզբնական շրջանում պարտադրել՝ չի նշանակում ճնշել կամ մինչև գիշերվա հազարը (պարտադրել), որ սովորեն։ Անհրաժեշտ է նրանց օգնել, որ ճիշտ ուղղու վրա հայտնվեն և դասերը սովորեն այնքան՝ որքանով, որ կարողանում են։ Պարտադրել ասելով՝ նկատի չունեմ, որ պետք է ստիպենք կոպիտ ձևով, այլ համոզել, բացատրել կամ որոշ մեթոդներ կիրառել որով երեխաները սիրով կսովորեն։ Սմարթֆոնով խաղեր խաղալն էլ է նրանց անհրաժեշտ, քանի որ սովորելու բաներ են ունենում։ Երեխան պետք է սովորի իր դասերը, մենք ուղղակի պիտի օգնենք այնպես, որ չսահմանափակենք նրանց ազատությունը։ Եթե օրինակ՝ երեխան գա տուն ցանկանա խաղ խաղալ, ես նրան կտամ հնարավորություն, բայց մեկ պայմանով, որ կես ժամ ոչ ավել խաղա ու անցնի դասերին, էլի ընդմիջի՝ ցրվի, հետո շարունակի իր դասերը։ Բայց դպրոցում երեխաների սովորելը կախված է ուսուցչից։ Իմ կարծիքով՝ ինչքան էլ երեխան ընտրի իրեն ավելի հոգեհարազատ առարկաները և սովորի, մեկ է կյանքի ընթացքում իրեն բոլոր առարկաներից ամեն ինչ էլ պետք է գալու։ Այդ պատճառով որոշ չափով պարտադրելը պետք է։ Լրիվ ազատություն տալն էլ է սխալ, քանի որ երեխաները այդ տարիքում շատ են սխալվում, չեն հասկանում ինչ են ուզում և ինչ են անում, ծնողը նրա համար է, որ ճիշտ ուղղու վրա դնի, որպեսզի երեխաների սխալվելու հավանականությունը մեծ չլինի։ Բայց՝ եթե սխալվեն էլ չի կարելի վիրավորել երեխաներին, որպեսզի սովորելու ցանկությունը նրանց միջից չմարի, բացատրել է պետք, չէ որ բոլորս էլ սխալվում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։ Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Добавить комментарий