Իմ մարքեթինգային պլանը

Ուզում եմ ստեղծել մեր պատերազմին բնորոշ մի արտադրատեսակ, ինչպիսին է՝ զինվորի նման տիկնիկը։ Ցանկանում եմ արտադրատեղ ստեղծել որտեղ կկարողանանք պատրաստել բամբակներից կամ արկղներից զինվորներ, որոնք պատերազմի դաշտ կտեղակայենք և կմոլորեցնենք հակառակորդին մինջև նրանք հրթիռակոծեն այդ արհեստաան զինվորներին՝ մեր տղաները կկարողանան շրջանցել և նրանց հակահարված հասցնել։

1. Արտադրանքիս առաքելությունը

Արտադրանքիս առաքելությունը հենց այն էր,  որ սա շատ մեծ օգուտ կտա մեր բանակի առաջխաղացման համար։

2. Մրցակցային առավելություն

Մրցակցային առավելությունը կսկսվի այն ժամանակ, երբ իմ արտադրամասը մեծ ճանաչում ձեռք բերի և միշտ լինի այդ արտադրանքի  անհրաժեշտությունը բանակում և դա կլինի իմ մրցակցային առավելությունը։ Երկրի ներսում  մրցակիցներս կձգտեն իմ արտադրատեսակից թողարկել, իսկ ես կփորձեմ արտադրանքս ավելի առաջ տանել և շատ ու շատ նոր բաներ արտադրել։

3. Ընտրված շուկայական հատվածներ, որ կգնեն այն արտադրանքը, որը մենք ամենալավն ենք թողարկում

Իմ արտադրանքը ունի մի առանձնահատկություն դա այն է, որ սա շուկաներում չի վաճառվի և կունենա գախտնի գործունեություն, որը հայտնի կլինի միայն մեր երկրի տարածքում և կվաճառվի միայն մեր հայոց բանակին։ Իմ արտադրանքը գաղտնի կպահեմ նրա համար, որ հայտնի չլինի թշնամուն և մեր ծրագրերի մասին չիմանա։

Մարքետինգ

Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ/ծառայություններ, որքան հնարավոր է շատ հաճախորդների, շատ գումարով և հնարավորինս հաճախակի:

Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:

Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:

Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:

Ձեր մարքեթինգային գործունեությունը սկսելու համար պետք է՝

կազմել մարքեթինգային պլան
կատարել հետազոտություն պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկատվություն ունենալու համար
սահմանել Ձեր մարքեթինգային քաղաքականության նպատակները՝ բիզնեսի հետագա զարգացմանը համապատասխան
ուսումնասիրել մարքեթինգ միքսի կոմպոնենտները 4P-երի միջոցով

Վաճառք ապահովելու համար առավել կարևոր է, որ հաճախորդի ընկալումը ապրանքի արժեքի վերաբերյալ, այլ ոչ թե ապրանքի փաստացի արժեքը: Ձեր մարքեթինգային պլանը և մարքեթինգ միքսը այն գործիքներն են, որոնք կօգնեն ստեղծել ապրանքի կամ ընկերության ճիշտ կերպարը

         ․ Բաժինները

    • Կայքի քարտեզ
    • Ապրանքների կատալոգ
    • Պոլիմերների գնի ինդեքսը
    • Համագործակցության պայմաններ
    • Կապվել մեզ հետ
    • Աշխատանք և կարիերա
    •  Մարքեթինգի բաժին: Շատ ձեռնարկությունների մարքեթինգի բաժինը հենց գովազդի և առաջխաղացման բաժինն է: Սակայն ռազմավարական դիտանկյունից` մարքեթինգի բաժնում ներգրավված են նաև ձեռնարկատերը, գլխավոր կառավարիչը կամ տնօրենների խորհուրդը:
    • Ի՞նչ հատկանիշներ է պետք լավ մարքետոլոգ լինելու համար։
    • Մարքեթինգում, լավ մասնագետ լինելու համար, հարկավոր են ստեղծագործ միտք, որպեսզի կարողանան մարդկանց հետաքրքրել, խնդիրներ լուծելու ունակություն, թվերի հետ աշխատելու կարողություն, հետաքրքրասիրություն՝ շարունակ նոր բաներ սովորելու և մարդկանց դրանք ցույց տալու համար։

Սահմանները

Սահմանները
Հս․՝                          Կուր գետ
Հս․ արմ՝                 Պոնտոսի լեռներ
Հրվ․՝                        Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայր
Արլ․՝                         Կասպից ծով, Իրանական սարահարթ, Ուրմիա լիճ
Արմ․՝                        Անտիտավրոսի լեռներով բաժանվում է Փոքրասիական սարահարթից
Կենտրոնական մասը՝ Միջնաշխարհ
Լեռնաշղթաներ
 
Հս․-ից դեպի հրվ-արլ․ Փոքր Կովկաս լեռնաշղթան, Ջավախքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի և Զանգեզուրի լեռները։
 
Հայկական լեռնաշխարհի գագաթներ
 
1․ Մեծ Մասիս        5165մ
2․ Սիփան                4434մ /Վանա լճից հս/
3․ Փոքր Մասիս      3925մ
 
ՀՀ բարձր գագաթներ
 
1․ Արագած              4095/4096 մ
2․ Կապուտջուղ      3906մ
Գետեր
Անուն /Տվյալներ Եփրատ Տիգրիս Ճորոխ Կուր Արաքս
Սկիզբ է առնում ​Արմ․ Էրզրումից հս․ ընկած Ծաղկավետ լեռներից
Արլ․ /Արածանի/
Ծաղկանց լեռներից
Արմ․ Ծովք լճից

Արլ․ Հայկական Տավրոսից

Էրզրումից հս․ Խաչափայտի լեռներից Սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհում Հայոց Մայր գետը, Սրմանց/ Բյուրակնյա լեռներից
Երկարությունը 500 կմ 400 կմ 345 կմ 1113 կմ 1000 կմ
Որտեղ է թափվում                      Պարսից ծոց Բաթում քաղաքի մոտ թափվում է Սև ծով
Կասպից ծով

Փոքր գետեր՝ Հրազդան, Աղստև, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա, Ողջի։

Լճեր
  1. Ուրմիա լիճ/ Կապուտան- ջուրն աղի է, ձկնատեսակներ չկան։
  2. Վանա լիճ/ Բզնունյաց ծով — ծովի մակերևույթից 1720 մ բարձր, 4 կղզի՝ Լիմ, Կտուց, Արտեր, Աղթամար։ Ջուրն աղի է, միակ ձկնատեսակը՝ տառեխ
  3. Սևանա լիճ/ Գեղամա ծով- ծովի մակերևույթից 1916 մ բարձր, քաղցրահամ ջուր, իշխան ձուկ։ Թափվում է 30 գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը

Փոքր լճեր՝ Ծովակ Հյուսիսո /Ցելի, Չլդըր/, Արճակ, Նազիկ, Փարվանա, Գայլատու։

 
Ջրվեժներ՝ Բերկրի, Թորթում
Դաշտավայրեր՝ Արարատյան, Շիրակի, Կարնո, Մշո, Երզնկայի, Ալաշկերտի
Բնակլիմայական պայմանները՝
 
Լեռնային հացահատիկի ավելի ցրտադիմացկուն տեսակներ, զարգացած է անասնապահությունը
Նախալեռնային բարձրությունը 1000-1500 մ , հացահատիկ, գարի,  մրգատու այգիներ, խաղող
Ցածրադիր ծովի մակերևույթից 350-1000 մ  , խաղող, ձի, նուռ,դեղձ
Անտառներ ՝ Արցախ, Սյունիք, Գուգարք, Տայք
Կենդանիներ՝ վարազ, գայլ, առյուծ, արջ, բորենի, նապաստակ, քարայծ եղջերու
Արարատյան դաշտում բազմացող կարմրաորդից  Որդան Կարմիր։
Օգտակար հանածոներ
 
Աղ Կողբ, Կաղզվան
Պղինձ Զանգեզուր, Լոռի
Նավթ Կարին
Երկաթ Վանա լճի հարավային շրջաններ
Ոսկի Սպեր, Սոդք
Շինաքար Շիրակ
Հանքային բուժիչ ջրեր Ջերմուկ, Արզնի, Բջնի

ԽՍՀՄ-ի փլուզում

Սեպտմեբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն․ այդպես ծնվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1․ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2․ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3․ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4․ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5․Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմականա բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6․ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտմ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7․ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրո ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8․ Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9․ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն․ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10․ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11․ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12․ Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1․ Ծանոթանալ Հռչակագրի կետերին

2․ Ընտանիքի անդամներից մեկից կամ շրջապատում ՀԽՍՀ տարիներին ծնված ՀՀ քաղաքացու հետ հարցազրույց անցկացնել՝ շեշտը դնելով ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցման, տարբերությունների վրա։

3․ Ամփոփել կարծիքը՝ պատասխանելով վերևում նշված հարցաթերթիկի հարցին և հիմնավորելով քո պատասխանը։

4․ Գրել քո բլոգում հարցազրույցը, քո եզրափակիչ խոսքը։

 

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմ

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմ /բանավեճի նյութ/

Անգամ ամենալավ մարդը բավականաչափ լավը չէ, որպեսզի իրավունք ունենա կառավարելու մեկ այլ մարդու` առանց վերջինիս համաձայնության:

Ասույթը Ա. Լինքոլնի 1854թ. Իլլինոյսում ունեցած ելույթից է:

♦♦♦

Ամերիկայի քաղաքացիական պատերազմ (Հյուսիսի և Հարավի պատերազմ, անգլ.՝ American Civil War), քաղաքացիական պատերազմ ԱՄՆ-ում 1861-ից 1865 թվականներին Հյուսիսի (Միություն) և հարավի (Համադաշնություն) միջև: Պատերազմի սկիզբը արդյունք էր երկարատև հակամարտության ստրկության հարցի շուրջ: Պատերազմն սկսվեց 1861 թվականի ապրիլին, երբ անջատողականները հարձակվեցին Ֆորտ Սամտերի վրա Հարավային Կարոլինայում Աբրահամ Լինքոլնի կողմից որպես ԱՄՆ-ի նախագահ երդմնակալությունից շատ չանցած: Միության կողմնակիցները Հյուսիսում, որը նաև ընդգրկում էր աշխարհագրորեն արևմտյան և հարավային նահանգներ, հայտարարեցին իրենց աջակցությունը Սահմանադրությանը: Նրանց դիմակայում էին Համադաշնային նահանգների անջատողականները, որոնք դեմ էին ստրկության վերացմանը:

ԱՄՆ 34 նահանգից յոթ հարավային ստրկատիրական նահանգները 1861 թվականի փետրվարին հայտարարեցին երկրից անջատման մասին և Ամերիկայի Համադաշնային Նահանգներ ապստամբություն իրականացրեցին ԱՄՆ-ի սահմանադրական կառավարության դեմ: Համադաշնությունը հսկողության տակ առավ նվազագույնը տասնմեկ նահանգի նկատմամբ և նրանց միացան նաև Կենտուկի և Միսսուրի նահանգների կառավարությունները, սակայն առանց իրենց տարածքի կամ բնակչության: Այս նահանգներին լիիրավ իրավունք տրվել ներկայացվելու Համադաշնության Կոնգրեսում Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մնացած երկու ստրկատիրական նահանգներ Դելիվերը և Մերիլենդը հրավիրվեցին միանալ Համադաշնությանը, սակայն հետագա զարգացումներ չեղան:

Համադաշնային նահանգները երբեք դիվանագիտորեն չեն ճանաչվել ԱՄՆ-ի կառավարության կամ որևէ այլ երկրի կողմից: ԱՄՆ կառավարությանը հավատարիմ մնացած նահանգները կոչվեցին Միություն: Միությունը և Համադաշնությունը արագորեն կամավորագրեցին զինվորներ և կռիվները հիմնականում տեղի ունեցան Հարավում: Սպանվեցին 620.000-ից 750.000 զինվորական, ինչն ավելի շատ էր քան ԱՄՆ-ի բոլոր պատերազմները միասին վերցրած:

Պատերազմն ավարտվեց 1865 թվականի ապրիլի 9-ին, երբ գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին հանձնվեց գեներալ Ուլիսես Ս. Գրանթին Ապպոմատոքսի ճակատամարտում: Այնուամենայնիվ Համադաշնության գեներալները շարունակեցին պայքարել, վերջինը անձնատուր եղավ հունիսի 23-ին: Հարավի ենթակառուցվածքի մեծ մասն ավերված էր, հատկապես տրանսպորտային համակարգը: Համադաշնությունը կազմալուծվեց, ստրկությունն արգելվեց և չորս միլիոն սևամորթ ստրուկներ ազատ արձակվեցին: Պատերազմին հաջորդեց Վերակառուցման ժամանակաշրջանը, ազգային միասնությունը դանդաղորեն վերականգնվեց, ազգային կառավարությունը մեծացրեց իշխանությունը և քաղաքացիական և քաղաքական իրավունքներ տրվեցին ազատված սևամորթներին սահմանադրության և դաշնային օրենքների փոփոխությամբ: