Աշխարհում կնոջ իրավունքների, օրենքների, ոտնահարման մասին՝ վերլուծություն

Օրինակ՝ ինձ շատ հետաքրքիր են, ինչպես՝ իսլամական այնպես էլ հռոմական ու հնդկական օրենքները կանանց համար և դրանց համար պայքարելու՝ կանխարգելման միջոցները։ Մուսուլմանական ավանդույթի համաձայն, կինը ամբողջությամբ ենթարկված է ամուսնուն: Կնոջ հիմնական դերը ընտանիքին միաձուլվելն է, այն ժամանակ, երբ ամուսնու դերը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է: Իսկ եթե կինը ցանկություն հայտնի կարող է կրթություն ստանալ, աշխատել և այլն, սակայն խնամակալի համաձայնությամբ:  Ես այդքան էլ համաձայն չեմ սրան, քանի որ կանանց տղամարդկանց իրավունքները հավասար են, բայց քանի որ իսլամական լծի տակ ապրող կանայք այդքան էլ կրթված չեն և ուշադրություն չեն դարձնում իրենց իրավունքներին, միշտ ենթակա են տղամարդկանց, այստեղ միակ կարևոր բանը նա է, որ տղամարդը կնոջ ցանկությունը ուսման վերաբերյալ լսելու համար, կարող է թույլ տալ, որ ուսում ստանա կամ աշխատի։ Այսպիսի երկրներում ոտնձգություններն ու կանանց իրավունքների ոտնահարումը միշտ եղել է, եթե մարդ ազատ է իր որոշումների մեջ, ապա ինչու՞ չի կարող ամուսնանալ ոչ մուսուլմանական ծագում ունեցող տղամարդու հետ։ 99% կանայք ենթարկվում են սեռական բռնությունների, միակ լուրջ խնդիրը սա է, կանայք եթե մի խումբ կազմեն միանալով միմյանց հաստատ դա կարող են համատեղ ուժերով վերացնել, դա շատ մեծ կարևորություն ունի, չնայած նրան, որ կանանց մեծ մասի մեջ կարող է վախը տիրել։ Օրինակ շատ այսպիսի երկրներ ինձ թվում է եթե տեսնում են հարևան երկրների ազատ ապրելակերպը ու կանանց ազատությունները, կարող են իրենք էլ նմանություն հայտնել կամ պայքարել դրա համար, բայց թե ինչու՞ առաջ չեն շարժվում դա ինձ համար միշտ հանդիսանում է հարց և մի մեծ խնդիր։ Անարդար օրենքները չափից շատ են և անիմաստ։ Գլխավոր մուֆտին թույլատրում է ամուսիններին ուտել սեփական կանանց՝ սրա մասին խոսելը էլ նշանակություն չունի, շատ անարդար է, բայց ես ոչինչ անել չեմ կարող այդ երկրների համար։ Շատ կուզեի վերացնեին անչափահաս աղջիկների ամուսնությունները, շատ լավ է, որ Հայաստանում այդպիսի դեպքեր չեն գրանցվում։ 152-րդ քրեական հոդվածը հագնվելու ձևի պատճառով ճիպետահարություն է սահմանում կանանց համար, սրա մասին ընդանրապես խոսելը իմաստ չունի, սական ճիպետահարություն՝ ոչ, բայց Հայաստանում կան շատ դեպքեր, որ տղամարդկանց ֆիզիկական ուժի զոհ են դառնում հագուստի համար։ Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Եգիպտոսում փաստորեն իրավունքները հավասար են, դրա համար պայքարել պետք չէ, բայց միայն օրենքներն են այդպիսին, չես՛ կարող ասել, թե ինչ իրավիճակ է տիրում, բոլոր երկրներում էլ օրենքներ կան, կան երկրներ, որ հասար են օժտված իրավունքներով, բայց այդպես լինել զույգերի մեջ լինել չի կարող, հաստատ օրենքներից դուրս անարդարությունները շատ են։

 

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ-ին: «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) հասարակական կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային համակարգի զարգացմանը։ Մեծ սիրով կմասնակցեի այս կազմակերպությանը ինչով, որ կկարողանայի կօգնեի։ Ինձ շատ դուր է գալիս, որ մեր երկրում այսօր այսպիսի կազմակերպություններ են ստեղծվում և պայքարում կանանց իրավունքների ու հիմնարար ազատությունների համար։ Նպատակ ունեմ, հետագայում նման կազմակերպություն կամ ինչ-որ ոլորտի հետ կապված կարևոր նշանակություն ունեցող մի կազմակերպություն ստեղծել, որը ամբողջ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն կունենա հենց կանանց համար։

Սակավաթիվ իրավախախտներ են կանգնում դատարանի առաջ,
առավել քչերը՝ պատժի ենթարկվում։ Այս հարցում կուզենայի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ ես էլ եմ աղջիկ և կարևորությունը հասկանում եմ, դատական գործերը ճիշտ կազմակերպելը և վարելը, այսօր կանանց հարցերում կարևորագուն հատկությունն է, եթե այս ամենը ճիշտ կազմակերպվի ապա բռնությունները կանանց նկատմամբ կարող են ոչ՛ թե վերանալ այլ քչանալ։

Մարդկանց իրավունքների 10 հայտնի պաշտպաններ

Ջեք Աբրամոֆ

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 28-ին հրեական ընտանիքում։ Տասը տարեկան հասակում տեղափոխվել է Կալիֆորնիա։ Սովորել է Բևեռլի Հիլզ քաղաքի դպրոցում։ Աբրամոֆը ձերբակալվել է 2005 թվականին հանրապետական մի շարք կոնգրեսականների կաշառելու մեղադրանքով։ 2006 թվականին իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու, հաճախորդներին խաբելու և պաշտոնատար անձանց կաշառելու կասկածի գործում։ Հաշվի առնելով դատարանի հետ համագործակցությունը` Աբրամոֆը դատապարտվել է հասանելի պատժի նվազագույն չափին` 5 տարի, 10 ամիս և 21 միլիոն դոլար բռնագանձման (իր համագործակցի հետ)։ Պարզվել է, որ «SunCruz Casinos» ընկերությունն ունեցել է 11 նավ-կազինո, որով խաղացողները Ֆլորիդա նահանգի նավահանգիստներից ուղևորվել են չեզոք ջրեր, որտեղ չեն գործել ԱՄՆ-ի օրենքները։ Կիդանն ու Աբրամոֆը պատրաստել են փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ նրանք իրենց սեփական գումարից մոտ 23 միլիոն դոլար են ներդրել լողացող կազինո ձեռք բերելու համար, որի արդյունքում կարող էին ստանալ 80 միլիոն դոլար վարկ գործարքի համար։ 2008 թվականին Աբրամոֆը դատապարտվել է 4 տարի ազատազրկման լոբբիստական օրենսդրությունը խախտելու համար. նա պաշտոնատար անձանց տրամադրել է թանկարժեք նվերներ, սպորտային-զբոսաշրջային ուղևորություններ, ճաշ ու ընթրիք թանկարժեք ռեստորաններում։ Մասնավորապես, Աբարամոֆը ֆինանսավորել է Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Դելեյի ուղևորությունը Շոտլանդիա հանգստի նպատակով, նրան տրամադրել է սպորտային միջոցառումների տոմսեր և վճարել նրա ճաշի ու ընթրիքի համար ռեստորաններում։ «Մարդու իրավունքների իրավիճակը ԱՄՆ-ում 2006 թվականին» զեկույցում, որ ներկայացրել է ՉԺՀ-ի պետական խորհրդի մամուլի քարտուղարությունը, Աբրամոֆի գործի մասին նշվել է. «2006 թվականին ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում բորբոքվել է վերջին տասնամյակների ամենասկանդալային կոռուպցիոն սկանդալը` լոբբիստների գործը, որի գլխավոր կերպարը Ջեք Աբրամոֆն է։ Արդեն 4 կոնգրեսական պաշտոնաթող են եղել և մոտ մեկ տասնյակից ավելին գտնվում են հետաքննության տակ»։ Իր դատապարտվելուց հետո Ջեք Աբրամոֆը համագործակցել է քննության հետ` ցուցմունքներ տալով իր նախկին գործընկեր լոբբիստների ու կոնգրեսականների դեմ։ Այսպես, նրա ցուցմունքները այն կարևոր հիմքերից են եղել, որով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության նախկին ղեկավար Բոբ Նեյը պաշտոնաթող է եղել, ապա հայտնվել բանտում։ Աբրամոֆի գործի հետ կապված` 2006 թվականին հանրապետական Ռենդի Կանինգհեմը ազատազրկվել է ութ տարով 2.4 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ 2010 թվականին Թոմաս Դելեյը ազատազրկվել է երեք տարով փողերի լվացման հանցավոր համգործակցության մեղադրանքով։

Ավրիլ Հայնես

Ավրիլ Դանիկա Հայնես (անգլ.՝ Avril Dannica Hainesօգոստոսի 27, 1969Նյու Յորք շրջանՆյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ), պատմությամն մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի տեղակալի (2013-2015) և ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի խորհրդականի տեղակալի պաշտոնները (2015-2017): Հետաքրքրված էր միջազգային իրավունքով և մարդու իրավունքների պահպանման խնդրով, համալսարանն ավարտելուց հետո դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի աշխատասենյակում աշխատել է որպես գործակատար, իսկ 2003 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտում՝ իրավախորհրդատուի պաշտոնում: 2010 թվականից աշխատել է Օբամայի վարչակազմում՝ որպես նախագահի խորհրդականի օգնական, մասնագիտացել ազգային անվտանգության հարցերում, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում աշխատել որպես իրավախորհրդատու: 2013 թվականի հունիսի 12-ին ԿՀՎ տնօրեն Բրենան պաշտոնապես հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 9-ին ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնից Մայքլ Մորելի պաշտոնաթողության և նրա փոխարեն Ավրիլ Հայնեսի նշանակման մասին: 2014 թվականի դեկտեմբերին Ավրիլ Հայնեսը նշանակվել է Սյուզան Ռայսի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական:

Բոբ Արում

Ռոբերտ «Բոբ» Արում (դեկտեմբերի 8, 1931ԲրուքլինՆյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ), ամերիկացի իրավաբան, բռնցքամարտի խթանող և գործարար: Top Rank Promotions ընկերության հիմնադիրն է: Եղել է Միջազգային և Համաշխարհային բռնցքամարտի դահլիճի անդամ: Բոբ Արումը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 8-ին Բրուկլինում՝ հրեաների ընտանիքում: Սովորել է Էրազմա դպրոցում, այնուհետև Նյու Յորքի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Աշխատել է Նյու Յորքի Արդարադատության նախարարությունում, որպես դատախազ: 1962 թվականին առաջին անգամ մասնակցել է բռնցքամարտի (Ֆլոյդ Մատերսոն —Սոնի Լիսթոն I): 1973 թվականին հիմնադրել է Top Rank Promotions ընկերությունը, որը զբաղվում էր բռնցքամարտի կազմակերպությամբ: Արումը իր կարիերայի ընթացքում կազմակերպել է ավելի քան 400 մենամարտեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նա աշխատել է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Մուհամմեդ Ալին, Ջո Ֆրեյզերը, Ջորջ Ֆորմանը, Հագլեր Մարվին, Ռոբերտո Դուրան, Ալեքսիս Արգուելոն, Կարլոս Մոնսոնը, Թոմաս Հիրնսը, Հուլիո Սեսար Չավեսը, Շուգար Ռե Լեոնարդը և այլք:

Միշել Բահման

Միշել Մարի Բահման (անգլ.՝ Michele Marie Bachmannապրիլի 6, 1956ՈւոթերլուԱյովաԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ է հանրապետական կուսակցությունից։ ԱՄՆ Կոնգրեսում նա ներկայացնում է Մինեսոտա նահանգը։ Բահմանը հրապարակել է այն լուրը, որ ինքը մասնակցելու է 2012 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Նախկինում նա աշխատել է որպես իրավաբան, այնուհետև Մինեսոտայի սենատում որպես սենատոր։ Միշել Մարի Բահմանը 5 երեխաների մայր է:

Հարրի Էնդրյու Բլեքման

Հարրի Էնդրյու Բլեքման (անգլ.՝ Harry Andrew Blackmunնոյեմբերի 12, 1908NashvilleԻլինոյսԱՄՆ — մարտի 4, 1999ԱրլինգտոնՎիրջինիաԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ: Այդ պաշտոնը զբաղեցրել է 1970-1994 թվականներին: Հայտնի է դարձել որպես «Ռոե ընդդեմ Ուեյդի» աբորտների օրինականությանը վերաբերող օրենքների մեծ մասի հեղինակ: In Stanton v. Stanton (1975) գործում հերքել է չափահասության պետական սահմանումը (տղամարդիկ սրան հասնում են 21, կանայք՝ 18 տարեկանում), հիմնավորելով, որ հասարակության կարծրատիպերը իրավական հիմք չեն պաշտոնական քաղաքականության համար, որը տարբեր կերպ է վերաբերվում տղամարդկանց և կանանց: Բլեքմանը գրել է.

Aquote1.png Երեխան՝ տղա կամ աղջիկ, դեռևս երեխա է… Աղջիկն այլևս նախատեսված չէ բացառապես տան և ընտանիքի ստեղծման համար, իսկ տղան միայն շուկայի և գաղափարների աշխարհի համար: ․․․Եթե չափահասության հասնելու համար պահանջվում է ծնողական աջակցության երաշխիք մինչև տղայի որոշակի տարիքի հասնելը, մինչ նա կրթություն և մասնագիտական վերապատրաստում է անցնում, նույնը վերաբերում է նաև աղջկան: Aquote2.png

Սթիվ Բուլոք

Բուլոքը ծնվել է 1966 թվականին Միսուլա քաղաքում՝ ուսուցիչների ընտանիքում, և մեծացել Հելենա քաղաքում։ Մայրը՝ Պենի Քոփսը (անգլ.՝ Penny Copps), Հելենա քաղաքում եղել է դպրոցի խորհրդի հոգաբարձուն, իսկ խորթ հայրը՝ Ջեք Քոփսը (անգլ.՝ Jack Copps), դպրոցական տեսուչ Հելենա և Բիլլինգս քաղաքներում։ 1984 թվականին Բուլոքն ավարտել է Հելենայի ավագ դպրոցը, որից հետո Կալիֆոռնիայի «Claremont McKenna» քոլեջում և Կոլումբիայի համալսարանում սովորել է իրավունք։ 1990-ականների սկզբին Բուլոքը սկսել է գործունեությունը որպես իրավաբանական խորհրդական։ Մասնավորապես, եղել է Մոնտանա նահանգի այն ժամանակվա քարտուղար Մայք Կունիի օգնականը։ Այդ ժամանակ նաև աշխատել է Մոնտանայի արդարադատության քարտուղարությունում և 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել Է նահանգի գլխավոր դատախազ Ջո Մազուրեկանի տեղակալը: 2000 թվականին Բուլոքը Մոնտանայի գլխավոր դատախազների թեկնածու էր, սակայն պարտվեց ներկուսակցական փրայմերիզները։ 2001-2004 թվականներին աշխատել է Վաշինգտոնի «Steptoe & Johnson» իրավաբանական ընկերությունում։ Նա նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր-ուսուցչապետ էր։ 2004-2008 թվականներին Հելենա քաղաքում ղեկավարել է սեփական իրավաբանական ընկերությունը, որտեղ ներկայացրել է հասարակ մարդկանց, սպառողական կազմակերպությունների, արհմիությունների, ոստիկանների, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների շահերը: 2008 թվականին դարձել է Մոնտանայի գլխավոր դատախազ։ 2012 թվականին Բուլոքն ընտրվել է Մոնտանայի նահանգապետ, և հաջորդ տարվա հունվարի 7-ին երդվել է։ 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու է։ Ամուսնացած է Լայզա Դոունզի հետ (անգլ.՝ Lisa Downs), ունեն երեք երեխա։

Հանթեր Բայդեն

2006 թվականին Հանթերը և նրա հորեղբայրը՝ Ջիմի Բայդենը (անգլ.՝ Jimmy Biden, ըստ որոշ պնդումների՝ գործել է Բայդեն հոր խնդրանքով), մասնակցել են հեջ ֆոնդ՝ Հարացույց գնելու փորձին։ Հանթերին նշանակել են տարեկան 1 200 000 դոլար աշխատավարձ։ Գնումն անհաջող է եղել, և Հանթերը ստիպված է եղել վարկ վերցնել իր տան գրավի դիմաց, որպեսզի ծածկի վնասները։ 2007-2008 թվականներին նա մասնակցել է հոր՝ Բայդենի ընտրարշավին նախագահի պաշտոնի համար, Օլդաքրի հետ համատեղ ֆիրման (անգլ.՝ Oldaker Biden & Belair LLP) արշավի հիմնադրամներից ստացել է 143 հազար դոլար։ Նախնական ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո Բայդենը դարձել է փոխնախագահի թեկնածու, Օբամայի քարոզարշավը պահանջել է, որ Հանթերը դադարեցնի լոբբինգը, ինչն էլ նա արել է՝ դրա փոխարեն կազմակերպելով մի ընկերություն (անգլ.՝ Seneca Global Advisors), որը պետք է օգներ արտասահմանյան ընկերություններին բիզնես զարգացնել ԱՄՆ-ում։ Օբաման և Բայդենը իշխանության գալուց կես տարի անց՝ 2009 թվականի հունիսին, Հանթերը ստեղծում է ևս մեկ ընկերություն (անգլ.՝ Rosemont Seneca Partners), գործընկերներն էին սենատոր Ջ․ Քերիի որդին՝ Քրիստոֆեր Հայնցը (անգլ.՝ Christopher Heinz, Հայնց դինաստիայի ժառանգորդը) և Դևոն Արչերը (անգլ.՝ Devon Archer)՝ Հայնցի համադասարանցին Եյլում սովորելու տարիներին, նախկինում մոդել «Աբերկրոմբի և Ֆիտչ»-ում։ 2006-2009 թվականներին Բայդենը եղել է տնօրենների խորհրդի, պետական երկաթուղային ընկերության՝ Ամտրակի անդամ, թեև մինչ այդ երկաթուղիների ոլորտում ոչ մի փորձ չի ունեցել, բացի դրանցով որպես ուղևոր երթևեկելուց։ 2013 թվականի հուլիսին Արչերն ու Հանթերը չինացի գործարարների հետ համատեղ կազմակերպել էին BHR Partners ընկերությունը, որը նույն տարվա դեկտեմբերին Չինաստանի պետական բանկից մոտ մեկ միլիարդ դոլար էր ստացել կառավարման տակ, հետագայում գումարը հասցվել է 1,5 միլիարդի։ Վճարումից երկու շաբաթ առաջ Հանթերը հոր պաշտոնական ինքնաթիռով մեկնել էր Պեկին, որտեղ ներկայացրել էր իր չինացի գործընկերոջ հորը՝ Ջոնաթան Լիին։ Դա վատ էր թվում, որպես «հասանելիության առևտուր», սակայն Բայդենի հոր աշխատակիցները վախենում էին նրա հետ խոսել Հանթերի մասին, քանի որ փոխնախագահն իր ընտանիքի մասին խոսակցությունները խիստ բացասական էր ընկալում։ Չինական ընկերությունը բացահայտորեն գովազդել է «Հանթեր Բայդենի (ներկայիս նախագահ Ջո Բայդենի երկրորդ որդու) մասնակցությունը)»։

Լուիս Հենկին

Լուիս Հենկին (Էլիեզզեր) (անգլ.՝ Louis Henkinնոյեմբերի 11, 1917SmaĺjanyOrsha CountyՄոգիլյովյան նահանգWestern Oblast — հոկտեմբերի 14, 2010Նյու Յորք շրջանՆյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ), ամերիկացի իրավաբան-միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր (1978)։ Պետական օրենսդրության և արտաքին քաղաքականության իրավական ասպեկտների վերաբերյալ դասական աշխատությունների հեղինակ է։ Լուիս Հենկինը ծնվել է Սմոլյան գյուղաքաղաքում, տեղական ռաբբի և թալմուդի գիտնական Իոսիֆ Էլյահու Հենկինի և Ֆրեյդա Կրեյնդելի ընտանիքում։ 1923 թվականին Հենկիների ընտանիքը տեղափոխվեց Մանհեթենի Ներքին Իստ-Սայդ։ 1937 թվականիին Եշիվա քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ մասնագիտացել է մաթեմատիկայի բնագավառում։ 1940 թվականին Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավաբանության գծով գիտական աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա մոբիլիզացվել է և մասնակցել ռազմական գործողություններին Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ծառայել է ամերիկացի հայտնի իրավաբան Ֆելիքս Ֆրանկֆուրտերի գրասենյակում որպես գրագիր։ 1948-1956 թվականներին աշխատել է Պետդեպարտամենտում։ 1956 թվականին և մեկ տարի դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Հինգ տարի Փենսիլվանիայի համալսարանում դասավանդելուց հետո, 1963 թվականին նա վերադարձավ Կոլումբիայի համալսարան, որտեղ իրեն նվիրեց մանկավարժական գործունեությանը։

Միշել Լուհան Գրիշեմ

Միշել Լին Լուհան Գրիշեմ (անգլ.՝ Michelle Lynn Lujan Grishamհոկտեմբերի 24, 1959Լոս ԱլամոսՆյու ՄեքսիկոԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը: Նյու Մեքսիկոյի գործող նահանգապետը: Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Ալամոսում, 1977 թվականին Սանտա Ֆեում ավարտել է Սուրբ Միխայիլի միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին Նյու Մեքսիկոյի համալսարանում ստացել է գիտությունների բակալավրի աստիճան, 1987 թվականին՝ իրավագիտության դոկտորի աստիճան: Եղել է Նյու Մեքսիկոյի փաստաբանների կոլեգիայի անդամ: 1991 թվականին նահանգապետ Բրյուս Քինգը Լուհան Գրիշեմին նշանակել է Նյու Մեքսիկոյի տարեց քաղաքացիների հարցերով գործակալության տնօրեն` հետագայում արդեն որպես տարեցների և սոցիալական ծառայությունների վարչություն, պաշտոնը ղեկավարել է մինչև 2004 թվականը, երբ նոր նահանգապետ Ռիչարդսոնը նրան հանձնարարել է Նյու Մեքսիկոյի առողջապահության դեպարտամենտի ղեկավարումը: 2007 թվականին նա հրաժարական է տվել՝ որոշելով իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: 2013 թվականից Ներկայացուցիչների պալատում անփոփոխ կերպով ներկայացրել է Նյու Մեքսիկոյի 1-ին ընտրատարածքը: 2018 թվականի նոյեմբերի 6-ին հաղթել է նահանգապետական ընտրություններում հանրապետական թեկնածու Սթիվ Փիրսին՝ դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ լատինամերիկյան ծագում ունեցող առաջին նահանգապետը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։

Լիզա Մերկաուսկի

Լիզա Էն Մերկաուսկի (անգլ.՝ Lisa Ann Murkowskiմայիսի 22, 1957KetchikanԱլյասկաԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2002 թվականից ԱՄՆ սենատոր Ալյասկա նահանգից: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ: ԱՄՆ նախկին սենատոր և Ալյասկայի նահանգապետ Ֆրենկ Մերկաուսկի դուստրը: Ծնվել է 1957 թվականին Ալյասկայում գտնվող Կետչիկան փոքրիկ քաղաքում։ Ավարտել է Ալյասկայի Ֆերբանքս քաղաքում Մոնրոյի միջնակարգ դպրոցը։ 1975-1977 թվականներին սովորել է Սիլամետի համալսարանում (Օրեգոն նահանգ)։ 1980 թվականին Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանից ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, 1985 թվականին՝ իրավունքի դոկտորի աստիճան Ուիլյամետի Իրավաբանական քոլեջից։ Աշխատել է որպես իրավաբան։ 1987-1989 թվականներին աշխատել է Անքորիջի շրջանային դատարանում, 1989-1996 թվականներին զբաղվել է մասնավոր պրակտիկայով: 1997-1998 թվականներին եղել է Անկորիջայի իրավահավասարության հանձնաժողովի անդամ։ 1999-2002 թվականներին աշխատել է Ալյասկայի նահանգի Ներկայացուցիչների պալատում։ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին աշխատանքի է անցել ԱՄՆ Սենատում, որպեսզի համալրի թափուր պաշտոնը, որն առաջացել էր հոր՝ Ֆրենկ Մերկաուսկի Ալյասկայի նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո: 2004 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի կազմում, որտեղ գործունեությունն ավարտել է 2011 թվականի հունվարի 3-ին: 2010 թվականի օգոստոսի 24-ին Հանրապետական կուսակցության փրայմերիզների ժամանակ պարտություն է կրել պահպանողական թեկնածու Ջո Միլլերից։ Այնուամենայնիվ, մասնակցել է Սենատի ընտրություններին (ընտրողներն օգտվել են քվեաթերթիկում չընդգրկված թեկնածուի անունը գրելու իրավունքից) և հաղթել 39,5 % ձայներով, թեև Միլերը դատարանում վիճարկել է քվեարկության արդյունքները։ 2015 թվականի հունվարի 3-ին Էներգետիկայի և բնական պաշարների կոմիտեի նախագահի պաշտոնում փոխարինել է Սենատի կազմ ճանցած Մերի Լենդրյուին:

Ռոբերտ Բորկ

Ռոբերտ Բորկ (անգլ.՝ Robert Heron Bork,մարտի 1, 1927ՓիթսբուրգՓենսիլվանիաԱՄՆ — դեկտեմբերի 19, 2012ԱրլինգտոնՎիրջինիաԱՄՆ), ամերիկացի իրավաբան և պետական ​​գործիչ, ԱՄՆ գլխավոր դատախազ (1973): Աշխատել է որպես իրավաբան: 1962-1975 և 1977-1981 թվականներին եղել է պրոֆեսոր Եյլի համալսարանի իրավաբանական դպրոցում:

  • 1973-1977 թվականներ՝ ԱՄՆ-ի գլխավոր փաստաբան:
  • 1973 թվական՝ հոկտեմբեր-դեկտեմբեր, լինելով ԱՄՆ-ի ժամանակավոր գլխավոր դատախազ, վճռորոշ դեր է ունեցել Վոթերեյթի սկանդալում, քանի որ այդ պահին գլխավոր դատախազ Էլիոթ Ռիչարդսոնը և նրա տեղակալ Ուիլյամ Ռակելսխուսը հրաժարական տվել:
  • 1982-1988 թվականներ՝ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր:
  • 1987 թվականին նախագահ Ռեյգանը Բորկին առաջադրել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում, պաշտոնն ազատվեց Լյուիս Փաուելի հրաժարականով: Այնուամենայնիվ, լիբերալ շրջանակները նրա դեմ իրական տեղեկատվական պատերազմ են սկսել, որի արդյունքում Սենատը մերժել էնրա թեկնածությունը 58-ից 42 ձայնի մեծամասնությամբ: Արդյունքում, անգլերեն լեզվով հայտնվել է «բորկուտ» նորաբանությունը, որը ըստ Օքսֆորդի բառարանի սահմանման, նշանակում է արգելափակել պետական ​​պաշտոնի համար թեկնածուին ՝ նրան ենթարկելով համակարգված զրպարտության: Ի դեպ, Սենատում Ռոբերտ Բորկի դեմ արշավը այն ժամանակ ղեկավարում էր Դելավեր քաղաքի սենատոր (և այն ժամանակ Օբամայի վարչակազմի փոխնախագահ) Ջոն Բայդենը: Այդ ժամանակ նա 1988 թվականի նախագահական ընտրություններում ուներ Դեմոկրատական ​​ուղղություն:

Քաղաքական գործիչը մի շարք ազդեցիկ հասարակական կազմակերպությունների անդամ էր (Texas Review of Law & Politics, Defenders of Property Rights), «Ամերիկյան երազանք»-ի վերականգնման ասոցիացիայի անդամ էր: «Լոգարիթմը դեպի Գոմորա՝ ժամանակակից լիբերալիզմը և Ամերիկայի անկումը» գրքի հեղինակը (1997), որում նա քննադատում էր լիբերալիզմը, ԱՄՆ-ում բռնի փոփոխված «մուլտիկուլտուրալիզմը», ֆիլմերի և գրականության մեջ սեռի և դաժանության քարոզչությունը:

Մեգին Քելլի

Մեգին Քելլի (անգլ.՝ Megyn Marie Kelly-Bruntնոյեմբերի 18, 1970ՇամփեյնԻլինոյսԱՄՆ),  ամերիկացի լրագրող, հեռուստահաղորդավար և իրավաբան: Մեգան Մարի Քելլին ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 18-ին իռլանդական ծագում ունեցող ընտանիքում, Իլինոյսի Շամպեյն քաղաքում, մեծացել է Սիրակուզում, որը գտնվում է նույն նահանգում։ Երբ Մեգանը 15 տարեկան էր, նրա հայրը մահացավ սրտի կաթվածից, և նրա մայրը հետագայում կրկին ամուսնացավ: Մեգանն ունի ավագ եղբայր՝ Փիթ Քելլին, որը բնակվում է Ատլանտայում և քույր՝ Սյուզան Քրոսսլին, ով երեք երեխաների մայր է: 1995 թվականին Մեգանը ավարտել է Օլբանի իրավաբանական դպրոցը։ Հետագա 9 տարիների ընթացքում «Jones Day» միջազգային իրավաբանական ընկերությունում Քելլին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ Նախ «Chicago office of Bickel & Brewer LLP» ընկերությունում աշխատել է որպես իրավաբան, աշխատանքի ընթացքում այնտեղ դարձել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի համար հոդվածի համահեղինակ, ինչից էլ սկսվել է նրա լրագրողական կարիերան:

Ջոն Ռոբերտս

Ջոն Ռոբերտս (անգլ.՝ John Glover Robertsհունվարի 27, 1955ԲուֆֆալոՆյու ՅորքԱՄՆ), ամերիկացի իրավաբան, 2005 թվականի սեպտեմբերի 29-ից՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ։ 1980-1981 թվականներին Ռոբերտսն աշխատել է որպես ԱՄՆ ապագա գլխավոր դատավորի՝ Ուիլյամ Ռենկվիստի օգնական, որն այդ ժամանակ նրա շարքային անդամ էր։ 1981-1982 թվականներին Ռոբերտսը եղել է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Սմիթի օգնականը՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, իսկ 1982-1986 թվականներին աշխատել Է Սպիտակ տան իրավախորհրդատվական գրասենյակում: Դրանից հետո զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1989 թվականին նա զբաղեցրել Է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և մասնակցել 39 գործերի քննությանը՝ շահելով դրանցից 25-ում։ 1993-2003 թվականներին կրկին զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1992-2005 թվականներին դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2003 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում։ 2005 թվականի սեպտեմբերին մահացել Է ԱՄՆ-ի գլխավոր դատավոր Ուիլյամ Ռենկվիստը։ Ջոն Ռոբերտսը, որը ավելի վաղ նշանակվել էր Գերագույն դատարանի անդամ, պաշտոնաթող եղած Սանդրա Դեյ Օ ‘ Քոնորի փոխարեն Ջորջ Բուշի կողմից նշանակվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նրա թեկնածությունը և 2005 թվականի սեպտեմբերի 29-ին Ռոբերտսը ստանձնել է պաշտոնը՝ 50 տարեկանում դառնալով վերջին 200 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր դատավորը։

Ռոնան Ֆերրոու

2001–2009 թվականներին Ֆերրոուն եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդության ներկայացուցիչը՝ պաշտպանելով Դարֆուրում հակամարտության արդյունքում ճգնաժամի հետևանքով տուժած երեխաների և կանանց իրավունքները, ինչպես նաև օգնել է գումար հավաքել ՄԱԿ-ում: Նա ճանապարհորդել է Դարֆուրում՝ իր մոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Միա Ֆերրոուի հետ, ինչպես նաև պաշտպանել է Դարֆուրի փախստականներին։ Եյլի Իրավունքի դպրոցում ուսման ընթացքում Ֆերրոուն ստաժյոր է եղել «Davis Polk & Wardwell» իրավաբանական ընկերությունում, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակում, որտեղ զբաղվել է մարդու իրավունքների միջազգային հարցերով: 2009 թվականին Ֆերրոուն միացել է Բարաք Օբամայի վարչակազմին՝ որպես Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցչի գրասենյակում մարդասիրության և ՀԿ-ների հարցերով հատուկ խորհրդատու: Նա Ռիչարդ Հոլբրուկի դիվանագիտական թիմի անդամ է եղել, որի համար նախկինում աշխատել է որպես սփիչռայթեր: Հաջորդ երկու տարիների ընթացքում Ֆերրոուն եղել է Աֆղանստանում և Պակիստանում՝ որպես Քաղաքացիական հասարակության և հասարակական գործիչների հետ ԱՄՆ կառավարության հարաբերությունների վերահսկման պատասխանատու: 2011 թվականին նշանակվել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երիտասարդության հարցերով հատուկ խորհրդատու: Ֆերրոուն պատասխանատու է եղել երիտասարդության հարաբերությունների քաղաքականության և ծրագրերի համար: Նա իր ժամկետն ավարտել է 2012 թվականին։

Դին Սկելոս

Դին Ջորջ Սկելոս (անգլ.՝ Dean George Skelosփետրվարի 16, 1948Rockville CentreՀեպստեդՆասաու շրջանՆյու ՅորքԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, հանրապաետական կուսակցության անդամ, Նյու Յորք նահանգի Սենատի անդամ (1985-2015), Նյու Յորքի Սենատի մեծամասնության առաջնորդ (2008, 2009, 2011-2015), Նյու Յորք նահանգի փոխմարզպետ (2008): Առաջին հույնը, որն ընտրվել է Նյու Յորքի Լեգիսլատուրայում, և երկրորդը Լոնգ Այլենդից, որը զբաղեցնում էր մեծամասնության առաջնորդի պաշտոնը: Էլիս կղզու պատվավոր մեդալների դափնեկիր (2002): 2015 թվականին դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով, 2016 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Դատարանը թույլ է տվել Սկելոսին ազատության մեջ մնալ մինչև վերաքննիչ ընթացակարգի ավարտը։ 2017 թվականին արդարացվել է: Գործի կրկնակի լսումը նշանակվել է 2018 թվականի հունիսին: Հոկտեմբերին դատապարտվել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման։ 2011 թվականին Նյու Յորքի սենատն ու ներկայացուցիչների պալատն ընդունել են Դին Սկելոսի, Մայքլ Ջիանարիսի, Արավելա Սիմոտասի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնած բանաձևը` ի պաշտպանություն Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի կրոնական ազատության: «Religious Freedom Resolutions» նախագծի մաս կազմող բանաձևում կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը հարգել հունական ուղղափառ փոքրամասնության կրոնական ազատություններն ու իրավունքները առավելապես իսլամադավան երկրում` տասնամյակների իրավաբանական վեճերից, ունեցվածքի բռնագրավումից և 1971 թվականին Թուրքիայում միակ ուղղափառ հոգևոր ճեմարանը` Հալկինյան աստվածաբանական դպրոցը փակելուց հետո։

Գլեն Գրինվալդ

Ծնվել է Նյու Յորքում։ Գլենի ծնվելուց կարճ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լոդերդեյլ-Լեյքս քաղաք, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգում: Դպրոցն ավարտելուց հետո Գլենն ընդունվել Է Ջորջ Վաշինգտոնի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն։ Նա 1990 թվականին ավարտել է համալսարանը և ստացել բակալավրի աստիճան։ Այնուհետև Գրինվալդը ընդունվել Է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական գիտությունների դպրոց, որտեղ սովորելու արդյունքում ստացել է «Juris Doctor»-ի աստիճան։ Գրինվալդն ու Սնոուդենն առաջին անգամ կապ են հաստատել 2012 թվականին։ Էդվարդ Սնոուդենը անանուն կապվել է Գրինվալդի հետ և հայտնել, որ ինքն ունի փաստաթղթեր, որոնք նա ցանկանում է հրապարակել։ Մոտ մեկ ամիս անց՝ 2013 թվականի հունվարին, Սնոուդենը կապվել է ռեժիսոր Լորա Փոյտրասի հետ։ Գրինվալդն առաջին անգամ Սնոուդենի փաստաթղթերը հրապարակել է 2013 թվականի հունիսի 5-ին բրիտանական «The Guardian» պարբերականում։ Դա զանգվածային լրտեսման բացահայտման սկիզբն էր

Երեխաների իրավունքներին վերաբերող կարևորագույն՝ հարցեր

1. Արդյոք՞ երեխաները պետք է՛ հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգատարությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին:

2. Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը արդյոք՞ բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա՝ և ինչ՞ քայլերի կարող է հանգեցնել:

3. Վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները արդյոք կարո՞ղ են էական ազդեցություն ունենալ նրա հետագա զարգացման վրա՝ հայտնել դրա մանրամասները:

4. Ինչպե՞ս կարելի է ճանաչել ու պաշտպանել երեխաների հավասար իրավունքները:

5. Արդյոք՝ կարելի՞ է հարգել յուրաքանչյուր երեխայի տեսակետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հայաստանի Հանրապետության Քրեական Օրհենսգիրքը ստեղծվել է, որ պաշտպանի քաղաքացիների՝ յուրաքանչյուր անձի ազատություններն ու իրավունքները, հեռու պահելով հանցագործություններից։ Ըստ ստեղծված կանոնագրքի՝ այն որոշում է կատարած գործողությունը հանցավոր է թե՛ ոչ և ըստ կատարած հանցագործության ուժգնությունից որոշվում է ինչ՞ պատիժ սահմանել հանցագործի նկատմամբ։ Միայն հանցագործություն կատարած անձն է պատասխանատվության ենթարկվում, պատիժ է հասնում նաև անզգուշություն ցուցաբերելու դեպքում։ Դատապարտումները, պատիժները, մեղավոր ճանաչելը, պատասխանատվության ենթարկելը, մեղավոր է թե՛ անմեղ այս բոլորը որոշվում է Քրեական Օրենսգրքի կետերին համապատասխան, և այդ որոշումները կայացնելու իրավունքը տրվում է միայն դատավորին։ Հայաստանի Հանրապետության տարածքում, երբ տեղի է ունեցել տվյալ հանցագործությունը՝ մեղավորները պատժվում են երկրի ներսում ըստ օրենքին համապատասխան։ Իսկ երբ օտար երկրից՝ ինչ-որ դիվանագիտական ներկայացուցիչ է կատարել հանցագործությունը և երբ Հայաստանում չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ պատժի, այդ խնդիրները լուծվում են դիվանագիտական կարգերով։ Արտասահմանում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանցագործություն է կատարում, կամ հակառակը՝ արտասահմանի ներկայացուցիչն է հանցագործություն կատարում, պատասխանատվությունը էլի հավասար է բոլորի համար և ըստ օրենքին համապատասխան։ Պատասխանատվության առջև հավասար են նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որ երկրում էլ, որ գտնվեն։ Եթե օրինակ՝ Հայաստանի քաղաքացին արտասահմանում արդեն ենթարկվել է պատասխանատվության, Հայաստան գալով նրա պատիժը կարող են մեղմացնել կամ չեղարկել։ Երբ ստեղծվում է նոր քրեական օրենք՝ Հայաստանում ուժի մեջ է մտնում նրա հրապարակումից տասն օր անցնելուց հետո, եթե իհարկե այլ օր կամ ժամկետ չի նշվում գործողության մեջ դնելու համար: Հանցագործություն կարող է համարվել այն երբ՝ տվյալ գործողությունը, քայլը կամ արարքը օրենքով համարվում է անձի իրավունքների, ազատությունների ու պետության դեմ։ Բայց, երբ՝ տվյալ գործողությունը ունենում է չնչին կարևորություն, կամ անգործություն որի հետվանքով տեղի է ունեցել ինչ-որ բան այն չի համարվում հանցագործություն, չէ՞ որ հանցագործության մեջ մեղադրելը կամ ապացույցներ հայթհայթել՝ ներկայացնելը խաղ ու պար չէ։ Հանցագործությունները առանձնացվում են նաև ծանր դրությամբ, օրինակ՝ թմրանյութեր պատրաստել և վաճառելը, դավադրաբար սպանություն գործելը, կեղծ թղթադրամներով գնումներ կատարելը, պատանդներ վերցնելը և այլն։ Հանցագործությունը կարող է լինել անզգուշությամբ կամ դիտավորությամբ։ Ծանր հանցագործությունների ժամանակ պատասխանատվության ենթարկվում են 14-16 տարին լրացող բոլոր անձիք։ Բայց, երբ հանցագործությունը ծանր չէ 14 տարեկան երախաները ենթարկվում են դաստիրակչական բնույթի միջոցների և ազատվում քրեական պատասխանատվությունից։ Պատասխանատվության չի ենթարկվում այն անձը, ով ինքնապաշտպանվել է կամ հոգեկան շեղումներ ունի, տկարամիտ է։ Այդ դեպքերում որոշվում է բժշկական միջոցներով պակել տվյալ գործը։ Հարբած վիճակում գտնվելու ժամանակ նույնպես պատասխանատվության է ենթարկվում տվյալ անձը։ Պատժամիջոցները լինում են մի քանի տեսակ՝ աքսոր, ազատազրկում, պաշտոնանկություն, տուգանք և այլն։ Բացառիկ դեպքերում մահապատիժ է կիառվում, բայց միայն տասութ տարին լրացող անձանց համար, դա չի կիրառվում՝ նաև հղի կանանց նկատմամբ։ Մահապատժից հետո՝ ցմահ ազատազրկումն է, որը կիրառվում է խիստ անհաժեշտության դեպքերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը:

Այդ խնդրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը որոշում է, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցավոր և սահմանում է հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա պատիժները:

(1-ին հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

Հոդված 2.

(2-րդ հոդ. վերացվել է 19.05.94 ՀՕ-102 օրենքով)

i

Հոդված 3. Քրեական պատասխանատվության հիմքերը

Քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է միայն հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձը, այսինքն` նա, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարել է քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:

Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղավոր ճանաչվել, ինչպես նաև քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:

(3-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

i

Հոդված 4. Քրեական օրենքների ներգործությունը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարված արարքների նկատմամբ

Այն բոլոր անձինք, ովքեր հանցագործություն կատարել են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող քրեական օրենքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում հանցագործություն կատարած օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և մյուս այն քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն քրեական գործերով ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության դատարաններին, լուծվում է դիվանագիտական կարգով:

(4-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ներգործությունն արտասահմանում կատարված արարքների նկատմամբ

Եթե արտասահմանում հանցագործություններ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվության են կանչվել կամ դատի են տրվել Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, քրեական պատասխանատվության ենթակա են սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նույն հիմունքներով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել արտասահմանում:

Եթե հիշյալ անձինք իրենց կատարած հանցագործությունների համար պատիժ են կրել արտասահմանում, դատարանը կարող է նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանորեն մեղմացնել կամ հանցավորին իսպառ ազատել պատիժ կրելուց:

Արտասահմանում կատարած հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քրեական օրենքներով պատասխանատվության ենթակա են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

(5-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

i

Հոդված 6. Քրեական օրենքի ներգործությունը ժամանակի մեջ

Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այդ արարքը կատարելու պահին գործող օրենքով:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է նաև դրա հրատարակումից առաջ կատարված արարքների վրա:

Արարքի պատժելիությունը սահմանող կամ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Նոր քրեական օրենքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տերիտորիայում ուժի մեջ է մտնում նրա հրապարակումից տասն օր անցնելուց հետո, եթե այդ իսկ օրենքում չի մատնանշվում այն գործողության մեջ դնելու այլ ժամկետ:

i

ԳԼՈՒԽ II.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

i

Հոդված 7. Հանցագործություն հասկացությունը

Հանցագործություն է համարվում սույն օրենսգրքով նախատեսված հասարակության համար վտանգավոր այն արարքը (գործողությունը կամ անգործությունը), որն ուղղված է քաղաքացիների անձի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների, սեփականության բոլոր ձևերի և ամբողջ պետական ու իրավական կարգի դեմ:

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում:

(7-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 14.06.94 ՀՕ-107 օրենքներ)

i

Հոդված 7.1 Ծանր հանցագործություն հասկացությունը

Ծանր հանցագործություններ են համարվում սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հանրորեն առավել վտանգավորություն ներկայացնող դիտավորյալ արարքները:

Ծանր հանցագործությունների թվին են պատկանում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները (5968 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ազգային և ռասայական իրավահավասարության խախտումը (69 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), բանդիտիզմը (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունները (72.1 հոդված), մաքսանենգությունը (73 հոդված), մասսայական անկարգությունները (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը (81 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը (82 հոդված), գույքի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը (86 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր89 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր90 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտը (87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), ավազակությունը (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթումը (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանությունը (99 և 100 հոդվածներ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը (105 հոդված), բռնաբարությունը (112 հոդված), պատանդներ վերցնելը (130.1) ծանրացուցիչ հանգամանքներում կատարված իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը (183 հոդվածի երկրորդ մաս), կաշառք ստանալը (185 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում միջնորդությունը կաշառքի համար կամ կաշառք տալը (185.1 հոդվածի երկրորդ մաս186 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (190 հոդվածի երկրորդ մաս), ծանր հետևանքներ առաջացրած ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը (191 հոդվածի երկրորդ մաս), ցուցմունքներ տալուն հարկադրելը ծանրացուցիչ հանգամանքներում (193 հոդվածի երկրորդ մաս), ոտնձգությունը միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ (209.1 հոդված), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանությունը (222 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), օդանավ փախցնելը (180.1 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանց վաճառքը (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելը, այլև դրանց հափշտակումը ծանրացուցիչ հանգամանքներում (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը (232.1 հոդված), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախատելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.7 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.9 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.10 հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.11 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (237.12 հոդվածի երկրորդ մաս), անհնազանդությունը ծանրացուցիչ հանգամանքներում (246 հոդվածի «բ» և «գ» կետերը), պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը (248 հոդված), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը (250 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետերը), դասալքությունը (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (259 հոդվածի «բ» և «գ» կետերը), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելը (265 հոդվածի «գ» կետը):

(7-րդ հոդ. խմբ. 28.06.72, 28.04.77, 06.09.72, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 16.08.76, 28.04.77, 29.12.82, 31.07.84, 23.10.87, 25.07.88, 10.03.90, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27, 04.11.96 ՀՕ-85, 14.05.02 ՀՕ-344-Ն օրենքներ)

Հոդված 8. Հանցագործությունը դիտավորությամբ կատարելը

Հանցագործությունը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

Հոդված 9. Հանցագործությունն անզգուշությամբ կատարելը

Հանցագործությունը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարող անձը նախատեսել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք, կամ չի նախատեսել այդպիսի հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

i

Հոդված 10. Անչափահասների պատասխանատվությունը

Քրեական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է նախքան հանցագործություն կատարելը:

Այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակում, ենթակա են քրեական պատասխանատվության միայն սպանության (99103 հոդվածներ), առողջությունը քայքայող դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու (105-108 հոդվածներ109 հոդվածի առաջին մաս), բռնաբարության (112 հոդված), ավազակության (88 հոդված), գողության (86 հոդված), կողոպուտի (87 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը ծանր հետևանքներ է առաջացրել (96 հոդվածի երկրորդ մաս), թմրանյութեր հափշտակելու (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար (232.1 հոդված), այլև այնպիսի դիտավորյալ գործողություններ կատարելու համար, որոնք կարող էին գնացքի խորտակում առաջացնել (81 հոդված):

Եթե դատարանը կգտնի, որ մինչև տասնութ տարեկան դառնալը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող հանցագործություն կատարած անձի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու, ապա դատարանը նման անձի նկատմամբ կարող է կիրառել դաստիարակչական բնույթի այնպիսի հարկադրական միջոցներ, որոնք քրեական պատիժ չեն համարվում (սույն օրենսգրքի 58 հոդված):

Այս հոդվածի երրորդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում դատարանը, դատախազը և դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից նրա վերաբերյալ նյութերն ուղարկելով անչափահասների գործերի հանձնաժողովին` անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:

(10-րդ հոդ. խմբ. 25.02.65, 29.07.67, 29.01.75, 28.04.77, 29.12.82, 11.05.92, 14.05.02 ՀՕ-344-Ն օրենքներ)

i

Հոդված 11. Անմեղսունակություն

Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հանրորեն վտանգավոր արարքը կատարելու պահին գտնվելիս է եղել անմեղսունակության վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել սույն օրենսգրքի 53-56 հոդվածներով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

Պատժի ենթակա չէ նաև այն անձը, որը հանցագործությունը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթակա լինել պատժի:

i

Հոդված 12. Պատասխանատվությունը հարբած վիճակում կատարած հանցագործության համար

Հարբած վիճակում հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:

Դատարանը, պատիժ նշանակելու հետ միաժամանակ, սույն օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան, կարող է որոշում կայացնել խրոնիկական ալկոհոլիկ կամ թմրադեղամոլ ճանաչված անձին հարկադրաբար բուժելու մասին:

i

Հոդված 13. Անհրաժեշտ պաշտպանություն

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` Հայաստանի Հանրապետության շահերը, հանրային շահերը, պաշտպանվողի կամ մի այլ անձի անձնավորությունը կամ իրավունքները հանրորեն վտանգավոր ոտնձգությունից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում է համարվում պաշտպանության ակնհայտ անհամապատասխանությունը ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

(13-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

i

Հոդված 14. Ծայրահեղ անհրաժեշտություն

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնալիս է եղել Հայաստանի Հանրապետության շահերին, հանրային շահերին, տվյալ անձի կամ այլ քաղաքացիների անձնավորությանը կամ իրավունքներին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

(14-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

Հոդված 15. Պատասխանատվությունը հանցագործություն նախապատրաստելու համար և հանցափորձ կատարելու համար

Հանցագործության նախապատրաստություն է համարվում հանցագործություն կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, կամ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը:

Հանցափորձ է համարվում այն դիտավորյալ գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցագործություն կատարելուն, ընդ որում` եթե հանցագործությունը մինչև վերջը չի հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով:

Հանցագործության նախապատրաստության համար և հանցափորձ կատարելու համար պատիժ է նշանակվում տվյալ հանցագործության վերաբերյալ պատասխանատվություն նախատեսող օրենքով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանն ու այն պատճառները, որոնց հետևանքով հանցագործությունը մինչև վերջ չի հասցվել:

Հոդված 16. Հանցագործություն կատարելուց կամովին հրաժարվելը

Այն անձը, որը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն դեպքում, եթե նրա փաստորեն կատարած արարքը այլ հանցակազմ է պարունակում:

Հոդված 17. Հանցակցություն

Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը:

Կատարողների հետ միասին հանցագործության մասնակիցներ են համարվում նաև կազմակերպիչները, դրդիչները և օժանդակողները:

Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցագործությունը:

Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել է հանցագործության կատարումը կամ ղեկավարել է դրա կատարումը:

Դրդիչ համարվում է հանցագործություն կատարելուն հակող անձը:

Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործության կատարմանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, միջոցներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները:

Դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի հանցագործության կատարման մասնակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը:

Հոդված 18. Պարտակում

Հանցագործի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացած պարտակումը պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

Հոդված 19. Հանցագործության մասին չհայտնելը

Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին չհայտնելը քրեական պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

ԳԼՈՒԽ III.
ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

i

Հոդված 20. Պատժի նպատակները

Պատիժը ոչ միայն մեղքի քավումն է կատարված հանցագործության համար, այլև նպատակ ունի դատապարտվածներին ուղղել և վերադաստիարակել աշխատանքին ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել նոր հանցագործությունների կատարումն ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից:

Պատիժը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել մարդկային արժանապատվությունը:

(20-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

i

Հոդված 21. Պատժի տեսակները

Հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ հիմնական պատիժները`

1) ազատազրկում.

2) աքսոր.

3) արտաքսում.

4) ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման.

5) որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում.

6) տուգանք.

7) պաշտոնանկություն.

8) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը.

9) հասարակական պարսավանք:

Ժամկետային ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով:

Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվող անձանց կամ այլ պորտաբույծ կյանք վարող, ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափող, ինչպես նաև անձնագրային սիստեմի կանոնները խախտող անձանց նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով:

Բացի հիմնական պատիժներից, դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ լրացուցիչ պատիժները`

գույքի բռնագրավում.

զինվորական կամ հատուկ կոչումից զրկում.

ծնողական իրավունքներից զրկում:

Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը, պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը կարող են կիրառվել որպես հիմնական և լրացուցիչ պատիժներ:

(21-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.12.87 օրենքներ)

i

Հոդված 22. Բացառիկ պատժամիջոց` մահապատիժ

Որպես բացառիկ պատժամիջոց` մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում` «Պետական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում` պետական հանցագործությունների համար, դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենքներում ու սույն օրենսգրքի հոդվածներում նշված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված առանձին դեպքերում` նաև մի քանի այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Մահապատժի չեն կարող դատապարտվել մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձինք և հանցագործություն կատարելու ժամանակ կամ դատավճիռն արձակվելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: Մահապատիժ չի կարող կիրառվել դատավճռի կատարման պահին հղի վիճակում գտնվող կնոջ նկատմամբ:

(22-րդ հոդ. խմբ. 14.04.62, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

i

Հոդված 23. Ազատազրկում

Ազատազրկում սահմանվում է երեք ամսից մինչև տասը տարի ժամանակով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած հանցագործությունների համար և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ` ՀՀ օրենսդրությամբ և սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ տարուց ոչ ավելի ժամանակով: Մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով:

Մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամանակը չի կարող տասը տարուց ավելի լինել:

Դատարանի դատավճռով ազատազրկման ձևով պատժի կրումը նշանակվում է`

ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում, ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի գաղութներում կամ բանտում, ինչպես նաև ընդհանուր և ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում:

Ուղղիչ աշխատանքային գաղութներում պատժի կրումը տղամարդկանց նկատմամբ նշանակվում է`

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների, այսինքն` առանց ծանրացուցիչ հանգամանքների խարդախության միջոցով կատարված գույքի հափշտակման (89 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված գույքի հափշտակման (90 հոդվածի առաջին մաս), խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքին վնաս պատճառելու (93 հոդված), գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս), առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված), ապօրինաբար աբորտ կատարելու (120 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելու (124 հոդված), վտանգի մեջ թողնելու (128 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զրպարտության (131 հոդված), վատորակ շինարարության (153 հոդված), գնորդներին և պատվիրատուներին խաբելու (157 հոդվածի երկրորդ մաս), բնակչության սպասարկման հետ կապված աշխատանքներ կատարելու համար քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու (157.1 հոդվածի երկրորդ մաս), բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողման (157.3 հոդվածի երկրորդ մաս), փոստային վճարանիշեր և ուղետոմսեր կեղծելու (161 հոդված), բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելու (163 հոդված), անասնաբուժական կանոնները խախտելու (165 հոդված), բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնները խախտելու (166 հոդված), ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելու (167 հոդված), ապօրինի որսի (168 հոդված), ջրօգտագործման կանոնները խախտելու (170 հոդված), ապօրինի անտառահատման (171 հոդված), ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելու (172 հոդվածի երկրորդ մաս), հարբած վիճակում տրանսպորտի միջոցներ վարելու (176.2 հոդված), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու (182 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու (183 հոդվածի առաջին մաս), պաշտոնեական կեղծիքի (187 հոդված), հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու (189 հոդված), միջամտություն դատական գործերի լուծմանը (191.1 հոդվածի երկրորդ մաս), դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալու (191.2 հոդված), փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելու (194 հոդված), ակնհայտ սուտ մատնության (195 հոդված), ակնհայտ սուտ ցուցմունք տալու (196 հոդված), անձնական երաշխավորի կողմից ստանձնած պարտականությունները չկատարելու (200 հոդված), հանցագործությունների մասին չհայտնելու (206 հոդված), քաղաքացիներից ոչ գույքային բնույթի փաստաթղթեր հափշտակելու (212 հոդված), անչափահասներին հարբած վիճակի հասցնելու (231.1 հոդված) համար հինգ տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկվածների` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (5968 հոդվածներ) համար դատապարտվողներին կամ նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրածներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին` հատուկ ռեժիմի գաղութներում.

Ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին, ինչպես նաև առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկված դիտավորյալ հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

ազատազրկման դատապարտվող մյուս կանանց` ընդհանուր ռեժիմի գաղութներում:

Դաստիարակչական-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առաջին անգամ ազատազրկման դատապարտվող արական սեռի անչափահասներին, ինչպես նաև իգական սեռի անչափահասներին` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրած արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում:

Ելնելով կատարված հանցագործության բնույթից և հանրության համար դրա վտանգավորության աստիճանից, հանցավորի անձնավորությունից և գործի այլ հանգամանքներից, դատարանը, նշելով ընդունված որոշման շարժառիթները, կարող է ազատազրկման կրումը նշանակել` առաջին անգամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ` ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութներում. մյուս ազատազրկման դատապարտվածներին, բայց հատկապես վտանգավոր ռեցիդիվիստներ չճանաչվածներին` ցանկացած տեսակի ուղղիչ-աշխատանքային գաղութներում, բացի հատուկ ռեժիմի գաղութներից և գաղութ-բնակավայրերից. դատապարտված արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութների փոխարեն ընդհանուր ռեժիմի դաստիարակչական-աշխատանքային գաղութներում:

Պատժի ամբողջ ժամանակի կամ նրա մի մասի ընթացքում բանտարկության ձևով ազատազրկում կարող է նշանակվել`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին.

տասնութ տարեկան դառնալուց հետո առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ (59-68 հոդվածներ) կատարած անձանց.

տասնութ տարեկան դառնալուց հետո սույն օրենսգրքի 71 հոդվածով նախատեսված այլ ծանր հանցագործություններ կատարած և դրանց համար հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված անձանց:

Դատարանը դատապարտյալի նկատմամբ նշանակված ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով:

(23-րդ հոդ. խմբ. 28.04.77, 28.08.85, 24.27.86, 10.05.90, 01.07.91, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212 օրենքներ)

Երեխայի իրավունքներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մարդու իրավունքները ՝ 23- 30 հոդվածներ

Հոդված 23

Մարդու արժանապատվությունը

Արժանապատվությունն ու պատիվը՝ կարելի է ասել մեզ հատուկ է մեր ծնված օրվանից։ Այն մտնում է կարևորագույնների մեջ և համարվում է առանցքային արժեք, որը բարձր պահել՛ դա յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Չէ՞ որ մենք գիտենք, որ մեր իրավունքները հիմնված են արժանապատվության վրա և արժանապատավության գիտակցումը ինքնավերահսկման միջոց կարող է հանդիսանալ հենց՛ մեզ համար։ Կարող եմ ասել, որ մարդ կարող է կյանքի գործունեության ընդացքում բարելավել կամ կորցնել իր արժանապատվությունը, քանի որ բարոյական արարքներից և պատասխանատվության գիտակցումից է կախված այդ ամենը։ Ինձ համար արժանապատվությունն ու պատիվը առաջնային դեր է կատարում, քանի որ մարդ՛ եթե վերահսկի իր անձին, կատարի բարոյական քայլեր, չվնասի որևիցե մեկին և կատարի նմանատիպ բարի դրացիական քայլեր հաստատ իր արժանապատվությունն ու պատիվը վեհ կպահի ամեն ինչից։

Հոդված 24

Կյանքի իրավունքը

 Յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի անձ կամ պետություն իրավունք չունի խլել այն իրենից։ Կյանքի իրավունքը մարդ ստանում է ծնված օրվանից։ Եթե մարդ ծնվում է պետությունը իր առջև ունենում է խնդիր՝ պաշտպանել անձին, անել այն ամենը՝ ինչ կարող է, որպեսզի ապահով լինի անձի կյանքը։ Կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը ինձ համար շատ կարևոր տեղ են զբաղեցնում , քանի որ հենց կյանքի ազատության շնորհիվ ենք մենք ապրում ու գոյատևում։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից։ Չնայած նրան, որ մեզ կյանքի իրավունք տվել են մեր ծնողները, նրանք էլ դա խլել չեն կարող։ Հնում հայտնի մահապատիժները դատապարտելի կարելի է համարել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այդ մեթոդները կիրառելի չեն՝ միայն կասեմ, որ մարդ ինչ վատ քայլ էլ կատարած լինի՝ իր կյանքով պատասխան տալ հաստատ չի կարող և դա էլ իմ կողմից դատապարտելի է։

Հոդված 25

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Սա նույնպես բնորոշ է բոլոր մարդկանց, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք ունենք բոլորս։ Բայց այստեղ կա մի կարևորություն՝ դա այն է, որ այն կարող է սահմանափակվել օրենքներով։ Օրինակ՝ հոգեկան շեղումների, առողջության, հաճախ տեղի ունեցող հանցագործությունների կանխման համար։ Օրինակ՝ բժշկական փորձերի համար ոչ ոք իրավունք չունի առանց համաձայնության ենթարկեցնել ինչ-որ փորձերի, մարդ հենց ինքն է որոշում կատարի այդ քայլը թե ոչ։

Հոդված 26

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Այս բոլորը համարվում են մարդու իրավունքներից վեր։ Սրանցից և ոչ՛ մեկ մենք իրավունք չունենք իրագործելու։ Այն անձինք որոնք իրականացնում են օրինակ՝ խոշտանգում, նրանց դեմ քրիական գործ է հարուցվում։ Յուրաքանչյուր մարդ իրավունք չունի ինչ-որ մեկի հանդեպ իրականացնել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանքի որևիցէ նշույլ։ Անմարդկային վերաբերմունքի արգելքը պիտի գիտակցենք հենց մենք և հասկանալ այդ քայլը ճշմարիտ էր թե ոչ։ Դիմացինի անմարդկային վերաբերմունքը կարող է կախված լինել տվյալ անձից։ Պատիժ՝ մեկս մյուսի նկատմամբ իրավունք չունենք իրականացնելու, դա կարող է իրականություն դառնալ որոշակի օրենքներոով, որոնք սահմանված է պետության կողմից, բայց սովորական անհատը դրա իրավունքը չունի։

Հոդված 27

Անձնական ազատությունը

 Անձնական ազատությունը նշանակում է մարդու ազատությունն ինքնուրույն ղեկավարել սեփական գործողությունները իր կամքին համապատասխան, առանց որոշակի սահմանափակումների՝ չխախտելով այլոց իրավունքներն ու ազատությունները: Մենք գիտենք, որ մեր ազատությունը հիմնված է հենց մեր՝ կարողությունների ու հնարավորությունների վրա, և եթե ազատությունը մեզ թույլատրված է պետության կողմից՝ մենք ամեն քայլ պետք է իրականացնենք գիտակցաբար պաշտպանելով մեր ազատությունը։ Անձի ազատությունը կարող է կախված լինել՝ անկախության արտաքին պայմաններից, քանի որ ինչքան մեծ են պայմաններն՝ այնքան մեծ են մեր ազատությունները։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ազատությունը չի կարող լինել բացարձակ, քանի որ անսահմանափակ ազատությունը կհանգեցնի ավելի ուժեղների կողմից բռնությունների, ազատությունը հավասար պատկանում է ցանկացածիս և դրանք տնօրինում ենք մենք: Այս իրավունքը պետությունը պիտի պաշտպանի, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է ունենանք մեր ազատության սահմանները:

Հոդված 28

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Այն պատկանում է բոլորիս կախված չլինելով՝ սեռից, տարիքից, ազգությունից կամ այլնից։ Ինձ թվում է իրավական հավասարությունը միջոց է, որ բոլորը սերտ կապեր ունենան միմյանց հետ, չառանձնացնելով տարբեր բնական ծագում ունեցով մարդկանց կամ այլնի համար։ Օրենքի առաջ հավասար են բոլորը կախված պաշտոնից, օրենքները ստեղծված են բոլորի համար կանոնների հետ հավասար։ Բոլոր իրավունքի տեսակները փոխկապակցված են միմյանց հետ և կարելի է ասել, որ ընդհանուր հավասարությունը կաղված է ազատություններից։ Պետք է նշել, որ իրավապահ մարմինները պետք է հավասարապես պատժեն բոլորին անկախ պաշտոնից կամ կրթությունից, որը այս պարագայում անհավասարություն է, և խտրականություն է համարվում։ Ինձ համար շատ կարևոր է այն, որ ընդհանուր հավասարությունը մարդիկ գնահատում են նյութական ապահովվածությամբ, որը արգելվում է, և սրա համար օրինակ՝ դատավորին կարող է դատ հասնել։

Հոդված 29

Խտրականության արգելքը

Խտրականության արգելքը բնութագրվում է նրանով, որ անհատը կարող է մեկ այլ անձի նկատմամբ իրականացնել առանձնացված կամ տարբերակված վերաբերմումք, առանց բացատրության թե՛ ինչի՞ համար է տվյալ վերաբերմունքը։ Հիմնականում այն դրսևորվում է անհանդուրժող մարդկանց շրջանակներում, քանի որ նրանք չեն հանդուրժում այն մարդկանց որոնք ազգությամբ, կրոնով, սեռով, ռասայով կամ այլնի համար տարբերվում են իրենցից։ Խտրականության արգելքը էլի սահմանված է բոլորի համար և այն հիմնականում տեղի է ունենում երեխաների, պաշտոնյաների, հաշմանդամ մարդկանց կամ նման այլ մարդկանց հանդեպ կամ միջև։ 

Հոդված 30

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանանց և տղամարդկանց իրավունքները օրենքներով սահմանված են և ամբողջ աշխարհում պետք է հավասար գնահատվեն և տղամարդկանց և կանանց կողմից։ Բոլոր վայրերում թե՛ աշխատանքի ընդունվելիս թե՛ ծառայության անցնելիս, աշխատավարձի, կամ այլ ոլորտների ուղղով՝ և տղամարդիկ և կանայք հավասար են իրենց հնարավորություններով հանդերձ։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ոտնահարվում է հիմնականում ընտանիքներում՝ կնոջ և տղամարդու միջև։ Մյուս դեպքերում իրավահավասարությունները վերականգնվում են սահմանադրական օրենքներով։ Կամ օրինակ՝ ընտրություններում, քվյարկություններում կանայք և տղամարդիկ պետք է ունենան նույն նույն իրավահավասարությունները։

Մարդու իրավունքները

Օբյեկտիվ իրավունքը պետության իրավակարգում առկա բոլոր իրավանորմերի ամբողջությունն է, այն է` սահմանադրության, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի բոլոր դրույթները: Այս իմաստով հիմնական իրավունքներն օբյեկտիվ
իրավունք են: Բայց նրանք միաժամանակ և ամենից առաջ սուբյեկտիվ իրավունքներ են:

Սուբյեկտիվ իրավունքն անձին (այդ իրավունքը կրողին) տրված և դատական կարգով պաշտպանության ենթակա իրավական ուժն է` պահանջելու մեկ
ուրիշից (այդ իրավունքի հասցեատիրոջից) որոշակի գործողություն, անգործություն կամ համբերություն: Իրավակարգի կողմից երաշխավորված իրավունքներն
անվանվում են սուբյեկտիվ իրավունքներ, որովհետև դրանք լիազորում են մի որևէ
կրողի` իրավունքի սուբյեկտին: Ընդ որում խոսքը կարող է վերաբերել և´ ֆիզիկական, և´ իրավաբանական անձանց. երկուսն էլ հավասարապես իրավունակ են:
Եթե ամփոփենք, ապա սուբյեկտիվ իրավունքը լիազորում է իրավունքի սուբյեկտին և պարտավորեցնում (կաշկանդում) է իրավունքի հասցեատիրոջը։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն

Չգիտեմ մի փոքր շտապելով ճիշտ ձևակերպեցի ասածներս թե ոչ, բայց կարող եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը ունի այն բարձրագույն գիտելիքներն ու կրթությունը, որոնք չունեն ժողովրդի մեծամասնությունը։ Եվ հստակ կարող եմ ասել, որ ժողովուրդը այս պահի դրությամբ չի կարող Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնել, քանի որ հստակ ապացույց չունի նրա դեմ և պաշտոնանկ անելը հնարավոր չէ։ Ժողովրդավարությունը ունի իր բացասական կողմը դա այն է, որ երբ ժողովուրդը մասնակցի երկրի համար շատ կարևոր որոշումերին դա կարող է բերել  երկրի վատթարացման, ամեն անգամ երբ ժողովուրդը բողոքում է, որ մեր վարչապետը միայնակ է կայացրել պայմանագիրը ստորագրելու քայլը, սխալվում են, քանի որ հանրության առաջ ներկայացնելը կարող էր հանգեցնել երկրի կործանման, դա կարող էր տեղեկատվական միջոց ծառայել հակառակորդի համար։ Բացասական կողմերը ինձ թվում է այսքանով չի սահմանապակվում։ Իսկ դրական կողմը այն է, որ ժողովուրդը տեղյակ է լինում բոլոր գործողություններից, հետագա անելիքներից, ինչպես նաև երկրին վերաբերող որոշումներից, և կարող է հայտնել իր սեփական կարծիքը՝ նաև կատարել որոշ առաջարկներ։ Այս պահի դրությամբ շատ կարևոր է այն փաստը, որ հենց ինքը՛ ժողովրդի մեծամասնությունն է ընտրել՝ Նիկոլ Փաշինյանին որպես իրենց առաջնորդ և հիմա սխալ է այն, որ դուրս են գալիս նրա դեմ։ Էլի քննարկումներ կան, որոնց մասին կխոսեմ ֆիզիկական միջավայրում դասերի ընդացքում։

Իմ SWOT վերլուծությունը

SWOT ՝

Strengths- ուժեղ կողմեր

Weaknesses- թույլ կողմեր

Opportunities- հնարավորություններ

Threats- վտանգներ

Ուժեղ կողմեր (strengths)-Իմ SWOT- վերլուծության մասին բացահայտ խոսել այդքանել չեմ սիրում՝ բայց, քանի որ  այն մտնում է իմ դասերի մեջ կփորցեմ ներկայացնել։

Իմ ուժող կողմն այն է, որ ամեն ոլորտում ունեմ իմ մտահաղացումը, ներդրումը, կազմակերպչական աշխատանքը։ Ուժեղ կողմերիցս են՝ նաև այն, որ ինչ վերաբերվում է՝ քաղաքականույանը, իրավունքին, պատասխանատվությանը ես կարողանում եմ արագ կողմնորոշվել դրականը բացասականից տարբերել և այլն, այդ կողմերիս ուժեղ վերլուծությունը ու ըմբռնումը գալիս է նրանից, որ սիրում եմ այս ոլորտը, սովորել եմ՛ և հիմա շատ հետաքրքրված եմ այդ ուղղով։ Մտահաղացումներս և պատկերացումներս ամեն ինչի նկատմամբ ավելի վառ է, և կարողանում եմ արագ մի բանի ուղղությամբ հայտնել իմ կարծիքը և այլն։

Թույլ կողմեր (weaknesses)— անինքնավստահության և մոլորության զգացումը շատ հաճախ ինձ խանգարում են, և այն փաստը, որ կարողե իմ նախաձեռնությունը արդյունք չունենալ կամ արտահայտություններս սխալ լինել՝ ես կաշկանդվում եմ և թաքցնում եմ իմ ներսում։ Եվ ամենից վատն այն է, որ թե դասերի առումով՝ թե ամեն ինչի առումով ես պատրաստված լինեմ՝ իմանամ, բայց մինչև ինձ անհատական չհարցնեն՝ ես չեմ պատասխանի։ Թույլ կողմերիցս են նաև՝ այն, որ ես շատ զուսպ եմ և եթե ինձ էլ վիրավորեն չեմ պատասխանի, կամ եթե ճիշտ էլ լինեմ կլռեմ չեմ խոսի, դա իմ բնավորության գծերից  մեկն է և կցանկանայի դա ջնջել, նայց ցավոք չեմ կարողանում, և ամբողջ աշխարհում իմ տեղը այդպես էլ չեմ գտնում։

Հնարավորություններ (opportunities)—  հնարավորություններ ու կարողություններ բավականին շատ ունեմ և ինձ բավարար են, ինձ թվում է՝ հաջող բիզնես կկարողանամ ստեղծել և հաջողությամբ զարգացնել։ Ուղղակի կա մի վատ կողմ, որ իմ մտածած բիզնեսները կապված են բավականին մեծ՝ ահռելի ֆինանսական ծախսերի հետ և իրականացնել դժվար կլինի կամ անհնար։ Այ այստեղ՝ բիզնեսում ես գիտեմ, որ իմ բոլոր բնավորության գծերը ինձ խանգարելու են, և պետք է մի կողմ թողնեմ՝ և գործեմ ըստ բիզնեսի գործողությունների և զարգացման ինչպես նաև ապագայի ու հետագա զարգացումների, ֆինանսական աճի հիման վրա։

Վտանգներ (threats)— այ այստեղ, եթե ես նպատակ դնեմ, ինձ ոչ մի վտանգ չի կարող սպառնալ կամ խանգառել, բայց այս դարում վտանգները ամեն ինչում ահռելի մեծ են, և բոլոր քայլերում յուրաքանչյուրս պետք է զգույշ լինի։ Նախորդ հարցերում ես նշեցի, որ ինձ կարող է շատ հաճախ խանգառել իմ բնավորությունը ու բարիությունը, և որոնց պատճառով տուժել եմ՝ և կարող եմ էլի տուժել։

Բիզնես սկսելուց առաջ իմ կարծիքով բավականին երկար ժամանակ է հարկավոր մտածելու ու նմանատիպ քայլերի մասին պատկերացումներ կազմելու համար։ Բիզնեսը խաղ ու պար չե, նույնիսկ շատ փոքրիկ ներդրում պահանջող բիզնեսները, և դա լուրջ քայլերի իրականացում է պահանջում, քանի որ ամեն չնչին սխալը հանգեցնում է լուրջ բախումների ու կործանումների։