Կրթական բաց հավաք

Մեր սիրելի Սեբաստացի կրթական բաց հավաքը տեղի ունեցավ հատուկ նրա համար, որ մենք ձեռնարկենք մեր քայլերը մեր սիրելի քոլեջի համար,նրա մթնոլորտը,անդորրը,կարգն ու կանոնը չխաղտելու համար։Եվ ուզում ենք պահպանել այն լուսեղ միջավայրը, որը ստեղծվել է շատ ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում, և ամենից կարևորը մենք սովորել ենք նոթբուքներով ուսմանը և այլևս նոր փոփոխություններ  չենք ուզում, քանի որ դա կլինի մեզ համար մեծ հեղափոխություն, և դրանից հետո թե երեխաների և թե մեզ համար նոր ձևով, նոր կարգ ու կանոնով սովորելը շատ բարդ կլինի իսկ համակերպվելը՛ տարիների հարց։Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք նախարարությանը, որպեսզի մեր Տիար Բլեյանը շարունակի իր գործունեությունը մեզ հետ միասին։Եվ եթե մենք չկարողանանք պարոն Բլեյանին ետ վերադարձնել իր գործունեությանը, հանձինս ես ուզում եմ, որ մեր քոլեջը կառավարի այնպիսի մեկը, ով երբեք մեր անելիքները ջուրը չի գցի, և մենք կշարունակենք սովորել այնպես ինչպես նախկինում և հիմա ենք սովորում։Մեր սիրելի ուսուցիչները և մենք պայքարում ենք սրա դեմ, և հույս ունենք, որ մեր նպատակների վրայով ղեկավարությունը հենց այնպես չի անցնի, և մենք սիրով կշարունակենք մեր ուսումը, մեր պարզ ու հաճելի միջավայրում, որը նման չէ ոչ մի ուսումնական հաստատության և մենք տարբերվում ենք բոլորից մեր ամեն ինչով։Մենք երբեք չենք խախտի մեր միասնականությունը, կգործենք միահամուռ ուժերով ներդաշնակությամբ ու միասնականությամբ, մեր քոլեջը օրինակելի պահելու, և այն ապագայում չխախտելու համար։ Երբ ես նոր էի ընդունվել քոլեջ, հասկացա, որ սա հենց իմն է, իմ երազածը, իմ ուսում ստանալու անենա կատարյալ միջավայրը, և ես չէի կարող մտածել, որ այսօր մենք կկանգնենք այսպիսի լուրջ խնդրի առջև,և բոլորով կպայքարենք դրա դեմ։ Մենք նաև քննարկեցինք այն մասին, որ պետք է քոլեջ մտնել  հատուկ կարգ ու կանոնով ՛ դիմակներով, քանի որ դա միակ միջոցն է համաճարակը կանխելու համար, և եթե չպահպանենք այդ ռեժիմը, կզրկվենք քոլեջ հաճախելուց, և օնլայն հարթակում կսովորենք, իսկ դա ծանր շրջան կլինի մեզ համար։Բայց մի կողմ դնելով այս ամենը, ես գիտեմ, որ իմ գիտելիքները վեհ են ամեն ինչից,և ես սովորելու եմ և հասնելու իմ երազանքներին, հաշվի չառնելով ամեն ոլորտում ստեղծված դրությունը։Սիրով պատրաստվում եմ դասերիս, առաջին օրը լավ և պարտաճանաչ ներկայանալու համար, և հուսով եմ, որ համաճարագը մեզ չի խանգարի։

Добавить комментарий