Այցելություն մեր հայոց աշխարհի բերդերը

Մեր ճանապարհորդությունը շատ հոյակապ անցավ, հիացմունքներս շատ էին, մենք առաջինը այցելեցինք Արագածոտնի մարզ՛ Կոշ գյուղ, Կոշի բերդը բազում լուսանկարներ արեցինք, տեղանքի հետ ծանոթացանք շատ հաճելի վայր էր իր գեղատեսիլ և հազար տարվա պատմություն ունեցող վայրերով։Նաև ունեցանք բարձունքի հաղթահարում, ոչ այդքան դժվար, բայց մեր խումբը շատ ուժեղ էր,և կարողացավ մինչև վերջին շունչը բարձունքները հաղթահարել։ Երբ բարձրացանք բերդի գլխին այնտեղից երևում էր ամբողջ գյուղը իր շրջակայքով, նաև բարձրաբերձ սարերն ու լեռները իրենց գեղեցիկ ճակատներով։Ճիշտ է՛ մեր բերդը ունի հազար տարվա պատմություն և կիսակառույց է՛ բայց, որ հեռվից կամաց-կամաց մոտենում ես այդ վայրին, ծանոթանում նրա հետ, այնքան հարազատ է քեզ դառնում և ետ դարձի ուղղին չես ուզում բռնել ու տուն վերադառնալ։ Բերդի գլխից պարզ երևում էր նրա եկեղեցին, որը գտնվում է հենց նրա կողքին ուղղակի բարձունքից ներքև ճանապարհի վրա։ Եկեղեցին մուտք չուներ՛ փակ էր, բայց շրջակայքը ուսումնասիրելով,  շատ նոր բաներ տեսանք ու իմացանք։ Հետաքրքիրն այն էր, որ թե եկեղեցիներում թե բերդերում հանդիպում էինք այնպիսի գրվածքների,որոնք փորագրված էին եկեղեցիների պատերի ու խաչքարերի վրա, որոնք մի բան էին նշանակում ընթերցելիս բայց, որ ավելին ուսումնասիրեինք և խորապես մտածեինք հաստատ էլի իմաստներ կունենար և կբացահայտեինք,սակայն դրանք միայն պատմաբանները կարող են հասկանալ։Մեկ ուրիշ գեղեցիկ զգացում էլ կար խշշացող դեղին խոտերի կողմից, որոնք մեղմիկ ձայներ էին արձակում,երբ փչում էր քամին։Չէ որ արդեն աշուն է և գնալով դաշտերը դեղնում են, ծառերը մերկանում իսկ ծաղիկները թորշնում։ Այնտեղ հանդիպեցինք մասուրի ծառների, մեկ հատ համտեսեցինք, այն յուրահատուկ համ ուներ և ասում են, որ շատ առողջարար է։Բարձունքից հետևելով շրջակայքին նկատեցի,որ այն ունի հարմար աշխարհագրական դիրք։Այն ունեցել է պաշտպանական մեծ նշանակություն սելջուկների դեմ  պայքարում։Նաև ունի յուրահատուկ ճարտարապետական նշանակություն, որը այդպիսի բարձունքում կառուցելը հեշտ չի եղել, և կառուցվել է այնպիսի նախագծով, որ գրավումների ու պատերազմների ժամանակ չքանդվի  միշտ կանգուն մնա։ Դրանց ստեղծման պատմական ժամանակաշրջանը եղել է հինգերորդ դարը։Ամենակարևորը  դժվարընթաց տեղանքը հաղթահարեցինք և դարձանք ավելի հմուտ։Հետո այցելեցինք Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս ժայռակոփ եկեղեցիներ, նաև Կոշ գյուղի տարածքում շրջայց կատարեցինք։Երբ քաղաքից կտրվում ես, և հայտնվում այդպիսի գեղեցիկ ֆիզիկական միջավայրում, որտեղ քեզ չեն խանգառում՛ մեքենաների ձայները, քաղաքային աղմուկը, մի խոսքով՛ քեզ այնքան հանգիստ ես զգում, հայտնվում միայնության մեջ, մտածմունքներտ են քեզ ընկերանում, բացատրելը շատ դժվար է թե քեզ ինչպես ես զգում այդպիսի հաճելի միջավայրում։Այս մեկ օրում հասցրեցինք լինել Կոշում, Արուճում և Քաղենիում։Բազում բարձունքներ հաղթահարեցինք ինչպիսիք են՛ Արուճի կիսավեր ամրոցը, Արուճի քարավանատունը և նրա հոյակապ տաճարը։Նաև այցելեցինք Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ, Դաշտադեմի Սուրբ Քրիստափոր եկեղեցի, որը ստեղծվել է յոթերորդ դարում և ունի հնամյա պատմություն։Այս եկեղեցին ամենից յուրահատուկն էր ինձ համար և այնքան հարազատ դարձավ, կարծես հեռվից ինձ ձգեր կանչեր դեպի իրեն, յուրահատուկ զգացում էր։ Վերջինը այցելեցինք Թալինի Կաթողիկե եկեղեցի մոմ վառեցինք, աղոթեցինք և շարժվեցինք դեպի տուն։Այդ օրը ամեն ինչով շատ հիշարժան դարձավ, իսկ ամրոցներից ամենա հարազատը դարձավ Դաշտադեմի ամրոցը, որի մասին ուզում եմ պատմել իմ ուսումնասիրած փաստերը։

Այն եղել է միջնադարյան Հայաստանի իշխանանիստ դղյակների մի եզակի օրինակ, որը տասնիներորդ դարից  եղել է հայ ճարտարապետության պատմության  ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։Պեղված հատվածներում հայտնաբերվել են խիտ կառուցապատումներով բնակելի ու տնտեսական համալիրներ՛ տարբեր ժամանակաշրջաններում վերակառուցումների բազմաթիվ հետքերով։ Զաքարյանները ազատագրելով ամրոցը Շեդադյաններից՛ ձեռնամուխ են լինում լայնածավալ շինարարության։ Մոնղոլական արշավանքների արդյունքում տասնչորսերորդ դարում Զաքարյանները լքել են տարածքը, սակայն ամրոցում կյանքը շարունակվել է։ Ամրոցում հայտնաբերվել են հնագիտական իրեր՛ վիպագրեր, խաչքարեր, տապանաքարեր, ճարտարապետական դետալներ, խեցեղեն, մետաղե և ապակե առարկաներ, հայտնաբերվել են նաև բյուզանդական և սելջուկյան դրամներ, ինչպես նաև օսմանյան և սեֆյան դրամներ։

 

Добавить комментарий