Ծառատունկի Մասնակցություն

Այսօր մեր առաջին ծառատունկի իրականացման օրն էր։ Բոլորս պետք է բերեինք մեր փոքրիկ ծառը և տնկեինք քոլեջի շրջակա տարածքում։ Մեծ սպասելիքներ ունեյի այդ օրվա հետ կապված, որը իրականություն դարձավ հենց այդ ժամանակ։ Երբ եկավ առավոտը, մենք եկանք քոլեջ, բերեցինք մեր ծառերը և գնացինք ծառերը տնկելու։ Ամենահաճելի օրը ունեցա, քանի որ ինչպես միշտ մեր սիրելի դասախոսները՝ Ընկեր Նելլի գլխավորությամբ մեզ հետ համատեղ օգնում և իրականացնում էին մեզ ծառ տնկել սովորեցնելու փոքրածավալ աշխատանքները։ Ծառերը տնկելուց հետո հույս ունեմ, որ տարեց-տարի իմ ծառը ծաղկելու և մեծանալու է և իր բարիքներն է տալու։ Մեր քոլեջում արդեն ավանդույթ է ձևավորվել՝ ծառատունկը, և ամեն աշնանը ուսանողները ծառեր են տնկում և առանձնահատուկ խնամքով հետևում դրանց աճին: Այգեգործական աշխատանքները շատ առանձնահատուկ դեր ունի, և ես հաճույքով եմ կատարում այդ աշխատանքները։ Ես անձամբ եմ հետևելու, որպեսզի տնկածս անվանական ծառը աճի, բուսնի և տա իր պտուղները:

Մենք ամեն տարի՝ <<Սեբաստացու օրեր>>-ին նվիրված ծառատունկը իրականացնում ենք այն պատճառով, որ քոլեջի շրջակա և հարակից տարածքները ծածկված լինեն գեղեցիկ կանաչապատ ծառերով ու ծաղիկներով և ամենից կարևորը ապահովեն մաքուր օդ, թթվածին մատակարարելով մեզ։ Ես  գիտեմ թե՛ ինչքա՞ն կարևոր է միջավայրը մաքուր պահելը, ինչքան կարևոր է միջավայրը կանաչապատելը՝ և այդ իսկ պաճառով մասնակցում եմ ծառատունկին։ Ծառիս խնամքի և պահպանման պարտավորությունն վերցրել եմ ինձ վրա, և դրանով գիտեմ, որ աչքաթող պիտի չանեմ։ Ծառատունկի ընդացքում ես իմ աշխատասիրությունն էի ներդրել, որը օգնում էր ինձ մեծ սիրով տնկել ծառը։ Մեր քոլեջի նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և տալու են իրենց պտուղները, ցույց տալով իրենց հոգատար վերաբերմունքը բնության նկատմամբ։

 

Добавить комментарий