Աշխարհի բնակչություն

1. Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի,  յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

20-րդ դարի երկրորդ կեսից մարդիկ հնարավորություն ստացան կիրառել օգտագործել ժամանակակից առողջապահության հնարավորություններից: Դա հանգեցրեց մահացության զգալի կրճատման, իսկ ծնելիությունը մնաց նախկին՝ շատ բարձր մակարդակի վրա։ Դրա հետևանքով տեղի ունեցավ բնակչության թվի կտրուկ` պայթյունացման աճ, որը ստացավ <<ժողովրդագրական պայթյուն>> անվանումը։ Վերարտադրության ցուցանիշներով երկրորդ տիպի երկրների <<Ժողովրդական պայթյուն>> ծնող երկրներ, որտեղ բնակչությունը աճում է ավելի արագ, քան տնտեսությունը ժողովրդագրական քաղաքանությունը ուղղված է ընտանիքի պլանավորմանը՝ բնական աճի կրճատման միջոցով , դեռևս շարունակվում է բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, քանի որ <<Ժողովրդագրական պայթյունը>> երբեմն ուղեկցվում է <<քաղաքային պայթյունով>>՝ դրա հետևանքով մեծանում է քաղաքային բնակչության թիվը, փոխկապակցվում այլ համամոլորակային խնդիրների հետ ու սրվում են աղքատության հետամնացության, պարենային ու էկոլոգիական խնդրները օրինակ՝ Գերմանիա, Ճապոնիա, որտեղ մարդիկ աշխատում են օրը 6-12 ժամ։

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են՝ բնակենսաբանական, տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները։ Բնակչության կրթական և մշակույթային մակարդակի բարձրացման քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանաց ակտիվ ներգրավման, բնակչության ծերացման, երեխաների կրթության և դաստիարակության վրա կատարվող ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է: Այսինքն քաղաքներում ապրող, բարձր կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող և ուշ ամուսնացող կանանց ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր ու ցածր կրթական մակարդակ ունեցող և վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

world_map_blankworld_map_blank (1).png

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

 

Добавить комментарий