Սպիտակ գառան երազը- ֆիլմի քննարկում

Մենք այսօր դիտեցինք՝ <<Սպիտակ գառան երազը>>։ Այն տասնչորս րոպեանոց փոքրիկ ֆիլմ էր, բայց նշանակությունը թվում էր շատ բարդ ու մեծ։ Քննարկումը վարում էին՝ ընկեր Սուսանն ու պարոն՝ Աշոտ Տիգրանյանը, որը ազգագրագետ էր և կրթահամալիրի պատմության դասավանդող։ Նրանց հետ հաճելի եղավ՝ նաև նրանով, որ շատ հարցերից խոսեցինք, քննարկեցինք, ադրբեջանական, թուրքական որոշ խնդիրներ և հայտնեցինք մեր կարծիքները։ Պարոն՝ Տիգրանյանը իր ճամփորդական դրվագներից պատմեց և դրանց հիման վրա ես շատ բան հասկացա։ Ֆիլմը ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց ուսուցողական ինչ-որ բան ուներ, ես այդ ամենը որոշ չափով բոլորի հետ միասին պարզեցի, բայց միայն մեկ բան հասկացա և կարծիք կազմեցի, որ ֆիլմը ինչ էլ ցուցանե միևնույն է գառանը վերջում մորդելու և ուտելու նպատակով էին գնելու։ Մի հետաքրքիր ավարտ չեղավ, ես միևնույնն է կենտրոնացել եմ նրա վրա, որ գառանը բուժեին, ոսկու մեջ էլ պատեին, միևնույնն է ուտելու էին։ Այսքանը ֆիլմի հետ կապված։ Մեր սիրելի ազգագրագետի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձեցինք հասկանալ՝ ինչի՞ համար տարածքներ զիջեցինք Ադրբեջանին, և քննարկեցինք հայերի ու թուրքերի մարդկային տարբերությունները ինչպիսի՞ն կարող են լինել միմյանց նկատմամբ։ Այս պարագայում՝ ես էլ չեմ կարող մեղադրել ինչ-որ մեկին, քանի որ բավականին բարդ իրադարձություններ կատարվեցին ու մինչև հիմա էլ կատարվում են և դրանց ամբողջական վերլուծությունը ոչոքի հայտնի չէ։

Добавить комментарий