Սոցոլոգիա

Սոցիոլոգիայի առարկան և նրա տեղը հասարակական մյուս գիտությունների շարքում

Սոցիոլոգիան ինքնուրույն գիտություն ճանաչելու նպատակով՝ Դյուրկհեյմը (Էմիլ Դյուրկհեյմ 1858-1917, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր, որի անվան հետ է կապված սոցիոլգիայի՝ որպես ինքնուրույն ուսումնական գիտաչյուղի դասավանդումը) մեծ տեղ է հատկացնում սոցիոլոգիայում հետազոտական պարտադիր և համապատասխան մեթոդների կիրառմանը։ Դյուրկհեյմը գտնում է, որ սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի սոցիալական իրականությունը, որն ունի իրեն հատուկ հատկություններ։ Սոցիալական իրականությունն անհնար է պատկերացնել առանց նրա սոցիալական տարրերի, որոնց միագումարը ոչ միայն հասարակությունն է, այլ նաև սոցիոլոգիայի առարկան։ «Սոցիալական փաստը», ըստ Դյուրկհեյմի, գործելակերպ է և ընդունակ է արտաքին ճնշում գործադրել անհատի վրա։ Նա գրում է, որ ամեն մարդ կրում է սոցիալական հարկադրանք, որը դրսևորվում է որպես սոցիալական փաստ։ Օրինակ՝ իրավական, բարոյական, կրոնական կանոնները չեն կարող խախտվել՝ առանց անհատի ծանրությունը զգալու։ Դյուրկհեյմը գտնում էր, որ սոցիոլոգիայի մշակած սոցիալական իրականության ճանաչողական տեսության և տրամաբանության հիման վրա նույնիսկ կարելի է վերակառուցել ազգագրությունը, տնտեսագիտությունը, պատմությունը։ Իսկ սոցիոլոգիայի և փիլիսոփայության հարաբերակցությունը ճիշտ հիմքերի վրա դնելու համար Դյուրկհեյմը գտնում էր, որ անջատվելով փիլիսոփայությունից՝ սոցիոլոգիան հնարավորություն կունենա զբաղվելու իր հիմնախնդիրներով, հատկապես՝ սոցիալական իրականության ճանաչման ոլորտում։

Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը  կապում են 19-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում: Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թոմաս Հոբսի առաջ քաշված հարցին`   ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ`   յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: 

Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`  միկրո և մակրո:
Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդեցությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների`   անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով:
Մակրո մակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ`   սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նմնան կառուցվածքների ուսումնասիրության միջոցով:
Սոցիոլոգիան որպես հասարակագիտական գիտություն իր ուսումնասիրություններում առաջնորդվում է որպես կանոն երկու տիպի`   որակական և քանակական, մեթոդաբանությամբ, ինչպես նաևկարելի է առանձնացնել  հետազոտությունների մի տիպ, որը գտնվում է այդ մեթոդաբանությունների հատույթում, այն է`   մասնակցային հետազոտություններ:
Քանակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները նպատակ են հետապնդում վերհանել ուսումնասիրվող երևույթի հատկանիշենրի քանակական ցուցանիշներ, արտահայտել ստացված օրինաչափությունները քանակական ցուցանիչների միջոցով, շարադրել ստացված տեղեկությունները մեծապես թվերի, տոկոսների օգնությամբ:
Որակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների նպատակն է ստանալ ոչ թե քանակական ցուցանիշներ, այլ որակական բնութագրիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ երևույթի առանձնահատկությունները: Այս պարագայում  հետազոտության նպատակն է հասկանալ երևույթը իր բոլոր դրսևորումներով և ոչ թե քանակապես չափել, ինչպես քանակական մեթոդաբանության դեպքում:
Մասնակցային հետազոտոթյուններն իրականության ճանաչման ու բարեփոխման ձև են, գտնվելով քանակական ու որակական հետազոտություններիի հետ տարբեր հարթություններում, օգտվում են այդ հետազոտությունների ընթացակարգերից, տեղեկատվության հավաքման ու վերլուծության մեթոդներից: Այս հետազոտությունների նպատակն է ոչ թե երևույթի ընկալումը ու մեկնաբանումը, այլ իրականության բարեփոխումը:

Добавить комментарий