Մանկավարժական հոդված

  1. Կարդալ «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը: Գրել կարծիքը ներկայացված թեմայի շուրջ:
  2. Գրել հոդված մանկավարժական որևէ խնդրի մասին: Կարևորել.
  • նախաբան
  • խնդրի նկարագրություն
  • խնդրի լուծում
  • վերջաբան

 

Ինձ համար շատ կարևոր է մարդկային շփումը: Մեր օրերում մարդկային շփումները հիմնված են՝ ինչ-որ օգուտ ստանալու կամ դրա նման մեկ այլ բանի վրա: Չգիտես ինչո՞ւ՝ մարդկանց մեծամասնությունը վատ է դրամադրված մեկը մյուսի նկատմամբ: Եվ կարող է վատը այդքան ակնհայտ չլինել, սակայն նախանձը միշտ ակնհայտ է: Իսկ ո՞ւր է մնում ջերմ, անկեղծ, աննախանձ ու սիրալիր շփումը: Այսքանը գրելուց առաջ ես նախ մտածել եմ, մտածել եմ՝ ինչո՞ւ են մարդիկ իրար հիշում երբ գումարի կարիք ունեն, երբ հարստանում են արդեն մոռանում են այդ նույն մարդկանց, որոնց հետ շփվում էին աղքատության տարիներին: Ահա թե այդքան գրածս ինչի հետ եմ կապում՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ: Պետք է բոլորին դաստիարակել այնպես, որ տարբերություն չդնեն և շփվեն բոլորի հետ անկախ՝ ազգությունից, սեռից, ռասայից: Մարդիկ իրենց զգացմունքներն ու սերը արտահայտում են տարբեր կերպ, պետք չէ խուսափել դրանից կամ երեխային հեռու քաշել: Օրինակ՝ կան չէ՞ էնպիսի տատրիկներ, որոնք իրենց սերը արդահայտում են երեխաներին կճմթելով:  Կան նաև այդպիսի նախադպրոցական տարիքի երեխաներ որոնք իրենց ընկերներին կճմթելով են սիրում ու խաղում: Հիմա հարց: Խուսափել հարկավո՞ր է արդյոք: Պարտեզում կա մի երեխա որը բոլորին սիրում է կճմթելով և գրկում է կոպտությամբ, բայց չի ցավեցնում: Օրը մի ծնող է բողոքում դաստիարակին, որ այդ երեխան կճմթել է իր երեխային: Դաստիարակը ծանոթ լինելով բոլոր երեխաներին, այդ թվում տվյալ երեխային, բացատրում է ծնողներին, որ երեխան դա ցավեցնելու կամ վնասելու նպատակով չի անում, այլ ինքը էդպես է սիրում բոլորին: Երեխային ես ինքս շատ ուշադիր եմ եղել և իրոք՛ նկատել եմ, որ նա այդպես է իր սերը արտահայտում ցավեցնելու նպատակով չի անում: Երեխան ամեն օր տուն գնալուց առաջ համբուրում է իր ընկերներին, գրկախառնվում՝ մի փոքր կոպտությամբ և նոր տուն գնում: Երեխաներին պետք չէ  շտապեցնել: Պետք չէ երեխաներին հետ քաշել, որը անում են շատ ծնողներ, պետք է թողնել, որ շփվեն ազատորեն: Հասկանում եմ, որ կան երեխաներ որոնց նրա կճմթելը կարող է դուր չգալ կամ կարող են վախենալ, նրանց այո՛ կարող են ծնողները հետ քաշել, սակայն կլինեն չէ՞ այնպիսի երեխաներ որոնց դա դուր կգա:  Հարկավոր է ծնողներին սեմինարի հրավիրել և խոսել այս բոլոր խնդիրների մասին, բացատրել այդ երեխայի բնավորության մասին և տեսնել թե ի՞նչ կառաջարկեն ծնողները: Կարծում եմ, բոլորը դրական արձագանք կտան:

 

Добавить комментарий