Զգացողություն

Զգացողություն

Զգացողությունները ճանաչողական գործունեության սկզբնական փուլն են, որոնց շնորհիվ արտաքին և ներքին ազդակները հասնում են գիտակցություն, դառնալով վերջինիս բովանդակությունը։ Մարդը նման ձևով կարողանում է արտացոլել առարկաների և երևույթների առանձին հատկություները (սառը, տաք, չոր, թթու և ալն)։ Ընդունված է առանձնացնել զգացողությունների մի քանի տեսակ (մոդուս)՝ օպտիկական (տեսողական), ակուստիկ (լսողական), համի և հոտի, տակտիլ (շոշափողական)։ Որոշ հեղինակներ նշում են նաև ջերմային, ցավային, վիսցերալ, կինեստետիկ, ստատիկ զգացողություններ։ Ըստ ռեֆլեկտոր աղեղի կառուցվածքի, որն ապահովում է զգացողության պրոցեսը, դրանք խմբավորվում են նաև ըստ ֆունկցիոնալ չափանիշի. էքստերոցեպտիվ զգացողություններ՝ արտաքին միջավայրից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, ինտերոցեպտիվ զգացողություններ՝ ներքին միջավայրից (օրգաններից և համակարգերից) ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, պրոպրիոցեպտիվ զգացողություններ՝ բուն մարմնից և նրա շարժումներից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան։ Զգացողությունները ճանաչողական պրոցեսի առաջին փուլն են, դրանք քարհատիկներ են, որոնց վրա աստիճանաբար կառուցվում է հոգեկան աշխարհի տաճարը։ Սրանց դերն ու նշանակությունն ավելի գնահատելի են դառնում հոգեկանի կառուցման հետագա փուլերում։ Զգացողությունները հոգեկան գործունեության սկզբնաղբյուրն են։ Մարդու գիտակցական կյանքը զարգանում է զգացողություններից։

Զգացմունք

Զգացմունք, իր պահանջմունքների օբյեկտների նկատմամբ մարդու վերաբերմունքի (դիրքորոշման) սուբյեկտիվ արտացոլումն ու ապրումը որպես ներհոգեկան գործընթաց։ Զգացմունքն անձի կայուն վերաբերմունքն է և դրսևորվում է հուզական տարբեր վիճակների ձևով։ Տարբեր իրադրություններում կարող է դրսևորվել ոգևորության, ուրախության, զայրույթի, թախծի կամ այլ հուզական վիճակներով։ Զգացմունքը կարելի է դիտել նաև որպես ավելի բարդ հոգեկան կազմավորման՝ դիրքորոշման բաղադրիչներից մեկը և հոգեկան արտացոլման ձև։  Հոգեբանության մեջ «զգացմունք» բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար էմոցիաների սուբյեկտիվ գիտակցված փորձը։ Ֆենոմենոլոգիան և հետերոֆենոմենոլոգիան փիլիսոփայական մոտեցումներ են, որոնք տալիս են զգացմունքների մասին որոշ հիմնական գիտելիքներ։ Հոգեթերապիայի մի շարք դպրոցներում թերապևտները ձեռք են բերում իրենց հիվանդների զգացմունքների մասին որոշակի գաղափարներ, որի շնորհիվ էլ առկա է մեթոդաբանություն տերմինը։ Զգացմունքներ կիսելու կամ այլ մարդկանց զգացմունքները հասկանալու մեջ որոշակի դեր ունեն նաև ներանձնային հարաբերությունների մասին որոշ թեորիաներ։ Ֆիզիկական աշխարհի մասին իմացությունը անպայմանորեն չի առաջանում համամարդկային ռեակցիաներում, սակայն տարբեր է լինում՝ կախված, թե ով ինչպես է հսկում իրավիճակը, ինչպես է իրավիճակը կապված ընդունողի նախկին փորձերի հետ և մի շարք այլ գործոններով։ Զգացմունքները նաև գիտակցական վիճակներ են, որոնք կարող են առաջանալ հույզերի, տրամադրության կամ ցանկությունների ժամանակ։

Մասնագիտական կողմնորոշում: Դիմա Զիցեր

 

Բոլորն ունեն տարբեր մտածելակերպ, նախ նշեմ՝ եթե ինչ-որ մեկը երեխային ուղղակի է հարցը ուղղում թե նա ինչ է դառնալու և հասկանում է ինչպես Դիմա Զիցերը, ապա ոչ մի խնդիր։ Եթե մարդիկ անգիտակցված են հարցը տալիս երեխային թե նա ինչ է դառնալու և ակնկալում են մի պատասխան, ուրեմն Դիմա Զիցերի հետ համաձայն եմ, այդպիսի մարդիկ արտահայտում են իրենց անգրագիտությունը և անպիտանությունը։ Մեր դարերում՝ մեծահասակներից որոշները ունեն շատ անգիտակից մտածելակերպ, հադկապես այն մարդիկ, որոնք կրթություն չեն ստացել և ամբողջ օրը անցկացրել են տանը։ Նրանք ոչ միայն կործանել են իրենց կյանքը այլ հիմա էլ՝ կործանում են իրենց զավակների կամ թոռնիկների կյանքը։ Մեծահասկաները միշտ պնդում են, որ երեխան սովորի այն մասնագիտությունը որով և սովորեն է ինքը՝ ծնողը, կամ ընտրում են մասնագիտություն և ստիպում, որ սովորեն։ Դա այդպես պետք է չլինի։ Տասնչորս տարեկան երեխան որքան էլ, որ պնդի, որ մասնագիտություն է ընտրել և որոշումը չի փոխելու, մեկ է դա ճշգրիտ չէ։ Ես իմ փորձից կարող եմ ասել, որ ճշգրիտ չէ, քանի որ սկզբում՝ ես չեմ ընտրել իմ մասնագիտությունը, այլ ուղղի չլինելու պատճառով ծնողներս ասացին, որ սա պետք է ընտրեմ և ուրիշ տարբերակ չկա։ Ես համաձայնում եմ, չգիտես ինչու հոգուս խորքում զգում էի, որ կսիրեմ և հաճույքով կսովորեմ՝ ասեմ, որ բախտս բերեց, եթե չսիրեի չսովորեի, չգիտեմ ինչ կլիներ։ Ճիշտ է՛ հիմա ես սիրել եմ և սովորում եմ, բայց ուրիշ ոլորտում տարբեր մասնագիտություններ ինձ ավելի հոգեհարազատ են՝ քան իմ ընտրած ոլորտը։ Բայց ես այսպես եմ մտածում՝ եթե չուզենալով ես եկել ու սովորել, միևնույնն է եկել ես չ՞է, ուրեմն պիտի սովորես, որ ժամանակտ անկապ չվատնես։ Ես մի կողմից ուրախ եմ, որ եթե ապագայում ուրիշ ոլորտում էլ սովորեմ՝ կիմանամ, որ ունեմ երկու մասնագիտություն և որոնց լիարժեք տիրապետում եմ։ Սկզբում մոռացա նշել, որ իմ կյանքը անցել է փոքր երեխաների մեջ և ես նրանց հետ ընտելացել եմ՝ մինչև հիմա ու երեխաների մասին ամեն ինչի տիրապետում եմ, այդ իսկ պատճառով, հոգուս խորքում ուրախ էի իմ ներկա մասնագիտության համար։ Հիմա ես դառնում եմ տասնութ տարեկան, բայց դեռ չեմ կողմնորոշվում՝ հետո ինչ եմ սովորելու կամ աշխատելու, ուր մնաց տասնչորս տարեկան երեխան հաստատակամ որոշի։ Ի՞նչ լավ բան կա նրա մեջ, որ մարդը կասեցնում է այս բոլոր հրաշքներն ու ընդունում «միակ ճիշտ որոշումը»։ Զիցերի այս տողի հետ համաձայն եմ, ես էլ եմ մի ժամանակ փորձել այս ուղղով գնալ, սակայն չեմ կարողացել։ Հեշտ չէ, ինչ-որ մի բան միայնակ որոշել, եթե կողքից հարցը վերաբերվում է քո ծնողներին։ Շատ բարդ բան է ծնողներին դեմ գնալը, քիչ մարդիկ են հասնում իրենց նպատակին։ Երեխային պետք չէ ժամանակից շուտ ստիպել, որ որոշի իր նախընտրած մասնագիտությունը, երեխաները մինչև ընտրելը դեռ շատ-շատ ազատ ժամանակ ունեն, հաստատ կկողմնորոշվեն և կհայտնեն։ Երեխաներին պետք չէ շտապեցնել, դրանով նրանց դնում էք ներքին շփոթվածության մեջ։ Շատ դժվար է, երբ գալիս հասնում է ընտրությանդ ժամանակը՝ և քեզ այցի են գալիս քո չհավաքված մտքերը՝ ընտրեմ թե չնտրեմ, այս խնդիրը առաջին հերթին երեխայից է բխում հետո նրա ծնողներից, որոնք նրան չեն աջակցել և չեն հասկացել ինչպես ճիշտ աջակցեն։ Եվ ի վերջո, ամենատարածված խնդիրը՝ միջամտում են բարեկամները, ընկերներն ու ծանոթները ամեն մեկը մի մասնագիտություն առաջ բերելով։ Պետք է ուղղակի հավագվել և բոլորին հայտնել քո նախընտրածը։ Այս դեպքում դու հասուն մարդ ես և ընտրելուց առաջ հաստատ նպատակ դրած պիտի լինես, որ երբեք դրա համար չես փոշմանի, ինչքան էլ պնդեն բարեկաներն ու քո ծնողները։ Այո՛ կա նման բան, որ մասնագիտություն ընտրելուց հետո վախենում են փոխել այն, բայց առաջին հերթին ծնողն է մեղավոր, որ նրան կյանքի դասեր չի տվել և չի սովորեցրել չվախենալ։ Եվ ի՞նչ է պատահում, երբ չեն փոխում ու ամբողջ կյանքում դատապարտվում են դրան, ուղղակի կյանքը վերածվում է դժողքի։ Բայց, դրանից դուրս գալու լուծում էլ կա, եթե ուղղակի փորձես ընտրածիդ մեջ լավ բան ման գալ և փորձես այն սիրելով հետաքրքիր դարցնել, ինչպես արել եմ՝ ես։ Ինձ ավելի հաճելի էր կարդալ հոդվածի վերջին հատվածը, քանի որ բոլոր կետերի հետ համաձայն եմ։ Դպրոցներում առկա բոլոր խնդիրների հետ էլ եմ համաձայն, սակայն մեկ երկուսը եթե այսպես մտածեն ի՞նչ կարող ենք փոխել՝ ոչինչ։ Ես ինձ հիշում եմ դպրոցական տարիքում ու հիմա իմ սիրելի քոլեջի միջավայրում՝ ուղղակի հուզվում եմ։

Читать далее

Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը

 

Ինձ թվում է, երեխայի հիմքը դնելու համար՝ անհրաժեշտ է (պարտադրել), որ սովորեն։ Բայց մինչև հինգերորդ դասարան, արդեն դրանից հետո կունենան ընտրելու հնարավորություն, ինչը իրենց ավելի հոգեհարազատ է՝ ազատ կնտրեն ու կսովորեն։ Սկզբնական շրջանում պարտադրել՝ չի նշանակում ճնշել կամ մինչև գիշերվա հազարը (պարտադրել), որ սովորեն։ Անհրաժեշտ է նրանց օգնել, որ ճիշտ ուղղու վրա հայտնվեն և դասերը սովորեն այնքան՝ որքանով, որ կարողանում են։ Պարտադրել ասելով՝ նկատի չունեմ, որ պետք է ստիպենք կոպիտ ձևով, այլ համոզել, բացատրել կամ որոշ մեթոդներ կիրառել որով երեխաները սիրով կսովորեն։ Սմարթֆոնով խաղեր խաղալն էլ է նրանց անհրաժեշտ, քանի որ սովորելու բաներ են ունենում։ Երեխան պետք է սովորի իր դասերը, մենք ուղղակի պիտի օգնենք այնպես, որ չսահմանափակենք նրանց ազատությունը։ Եթե օրինակ՝ երեխան գա տուն ցանկանա խաղ խաղալ, ես նրան կտամ հնարավորություն, բայց մեկ պայմանով, որ կես ժամ ոչ ավել խաղա ու անցնի դասերին, էլի ընդմիջի՝ ցրվի, հետո շարունակի իր դասերը։ Բայց դպրոցում երեխաների սովորելը կախված է ուսուցչից։ Իմ կարծիքով՝ ինչքան էլ երեխան ընտրի իրեն ավելի հոգեհարազատ առարկաները և սովորի, մեկ է կյանքի ընթացքում իրեն բոլոր առարկաներից ամեն ինչ էլ պետք է գալու։ Այդ պատճառով որոշ չափով պարտադրելը պետք է։ Լրիվ ազատություն տալն էլ է սխալ, քանի որ երեխաները այդ տարիքում շատ են սխալվում, չեն հասկանում ինչ են ուզում և ինչ են անում, ծնողը նրա համար է, որ ճիշտ ուղղու վրա դնի, որպեսզի երեխաների սխալվելու հավանականությունը մեծ չլինի։ Բայց՝ եթե սխալվեն էլ չի կարելի վիրավորել երեխաներին, որպեսզի սովորելու ցանկությունը նրանց միջից չմարի, բացատրել է պետք, չէ որ բոլորս էլ սխալվում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։

Читать далее

ԱՆՄԱՀԱԿԱՆ ԽՆՁՈՐ

 

Խաղացել ենք խաղ և մեր մրցակցային թիմը պատասխանել են հետևյալ հարցերին․

Ինչո՞ւ գյուղացիները մագուր ջուր չունեյին։

Աղջիկներից յուրաքանչյուրի սինու մեջ ի՞նչ կենդանիներ կային։

Հեքիաթի վերջում՝ փոքր տղան ի՞ինչ է խնդրում հորից և ինչ է ասում։

Տղան ի՞նչ պետք է աներ <<բու>> ի և <<ղի>> ի ժամանակ։

Ինչո՞ւ էր տղան ուզում, որ իրեն չճանաչեն իր հայրն ու եղբայրները։

Խորհուրդն ու իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ միշտ պետք է անկախ իրենց կյանում ունեցած դժվարություններից առաջ շարժվեն ու հասնեն իրենց նպատակին։ Միշտ մեր կյանքում, կողքից հասարակության որոշ խմբեր փորձում են խանգարել, կան մարդկ որոնք առաջ են շարժվում կամ՝ լսում են նրանց ու կործանվում։

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն, նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա, քարգա ա անում. աղաքին էլ դրած ա մի Ոսկե սինի՝ միջին Ոսկե աղվես, Ոսկե թազի, որ աղվեսի եննուցն ա ընկե, ուզում ա կալնի: Օխտը գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի․- Հը՛, ա՛յ տղա, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը չի կարացե ըստերանք գա, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե,— կասի։

— Սերո՛ւմ կենաս,— կասի աղջիկը։— Բա՛ չե՞ս վախում, որ Օխտը գլխանի դևը վե կենա՝ քեզ թիքա-թիքա անի՞։

— Խի՞ պտի վախենամ, ես հենց դրա հավարին եմ էկե։

Տղեն կասի ու թուրը կքաշի, տալու բաշտան՝ օխտը գլուխն էլ մի հետ կթռցնի։

Դևը կասի. — Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Մորիցս մի հետ եմ էլե,– կասի,- մի հետից ավել չեմ տա։

Դևը տեղն ու տեղը կսատկի։

— Ա՛յ տղա,— կասի աղջիկը,— դու որ էդքամ ղոչաղ ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը, հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Միջնեկ քիրս էլ նրա ձեռին ա։

Տղեն վե կկենա կէթա էն մի օթախը։ Դուռը բաց կանի՝ կտենա մի հուրի-մալաք աղջիկ. մենծ քվորից դհա սիրուն, նստել ա քարգա ա անում։ Աղաքին Ոսկե սինի՝ միջին Ոսկե հավը, Ոսկե աքլորը ֆըրֆըրահար են գալի։ Տասնէրկու գլխանի դևն էլ՝ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ տղա, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց էս սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե։— կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ էս Տասնէրկու գլխանի դևիցը չե՞ս վախենում, որ էս ա որդե որ ա վե կկենա՝ քու մենծ թիքեն անկաջդ կթողա։ Գնա՛, մեղք ես, քանի թեզ ա փախի՛. թե չէ որ վե կացավ՝ էլ նրա ձեռիցը չես պրծնի։

— Ես էլ հենց դրա հավարին եմ էկե. խի՞ պտի վախենամ, մին նա՛ ա՝ մին ե՛ս։

Կասի թե չէ, տղեն[1] թուրը կքաշի, որ չի տա՝ տասնէրկու գլուխն էլ մի հետ էն դիհը կընկնի։ Դևը կասի.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛– կասի– մի հետ կտամ. ես մի հետ եմ էլե մորս փորիցը։

Էս դևն էլ ըստե ա սատկում, մնում:

Աղջիկն ասում ա.— Ա՛յ տղա, դու որ էդքամ զոռով ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը. հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Իմ պուճուր քիրն էլ նրա՛ ձեռին ա։

Տղեն կէթա մենծ դևի օթախը։ Դուռը բաց կանի, կտենա մի սիրուն, նաշխուն աղջիկ, որ օխտն օր, օխտը գշեր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես, նստել ա, քարգա ա անում։ Աղաքին էլ Ոսկե սինին դրած՝ միջին Ոսկե կաքավն ու մադեն, ընենց իրար հեննա հաղ են անում, ֆըրֆըրահար գալի, որ դռնիցը մննողի խելք ու քյամալ են տանում։ Քսանչորս գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը՝ քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե, — կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ չե՞ս տենում, որ Քսանըչորս գլխանի դևը քնել ա. որ վե կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մե՛ղք ես, ջահել-ջիվան ես. քանի վախտով ա՝ փախի՛, գլուխդ պրծացրա՛։

— Խի՞ փախնեմ. ես հենց դրա հավարին եմ էկե, որ սըպանեմ։ Մի ջան նա՛ ա, մի ջան՝ ե՛ս, էլ խի՞ պտի վախենամ։

Էս ասում ա թե չէ, գիդիջը՜ղ տղեն, թուրը հանում ա, որ չի՜ ջեպում դևի քյալլի մեջտեղիցը՝ քսանըչորս գլուխն էլ մի հանքի ա ֆը՜ռռում, ընդե վեր ընկնում։

Դևն ասում ա.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛, — ասում ա,— էլ չեմ տա, մորիցս ես մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Էս դևն էլ ըստե ա չորանում, մնում։

Աղջիկը որ տենում ա տղի ղոչաղությունը, վազում ա փաթըթվում տղի ճտովը։ Ասում ա. «Ես քունն եմ, դու՝ իմը»։ Նո՛ր սրանք նստում են ըստե, իրար հեննա զրից անում։

Աղջիկն ասում ա.— Մենք իրեք քիր ենք՝ ֆլան թագավորի աղջկեքը։ Էս դևերն էկան մեզ փախցրին, բերին շինեցին իրանց կնիկ։ Էս քանի տարի ա մենք մեռանք էդ ջանավարների ձեռին։ Աստոծ քու կռանն ըլնի, տղա՛. դու էլ որ չգայիր մեզ չազատեիր, հո մենք պտի ֆողեց-ֆոգի կորչեինք։

Տղեն կասի.— Էս լա՛վ էլավ. հազիր մընք էլ իրեք աղպեր ենք, իրեքս էլ ազապ, մենծ քվորդ մենծ աղպերս կառնի, միջնեկ քվորդ միջնեկ աղպերս. դու էլ զաթի ի՛մն ես ու իմն ես։

Աղջիկը եննա հանում ա տղին մի թլիսիմը տալի։

— Ա՛ռ,— ասում ա,— ինչ վախտ պետքը գա՝ չախմախին տաս, էն մեր իրեք քվոր Ոսկե սինիքն էլ, իրանց ամեն սարք ու կարգովը կգան աղաքիդ կկաննեն։

Եննա վեր ա ունում, տանում գոմը։— Հրես տե՞նում ես էս իրեք ձին՝ մինը Սև ա, մինը՝ Սիպտակ, մինը՝ Կարմիր. սրանց ամեն մեկիցը մի-մի մազ պոկա՛, պահա՛ մոտիդ. մարդ ա, բալի պետք ա գալի: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին էն սհաթը, իրա ամեն սարք ու կարգովը, կգա աղաքիդ կկաննի. եր ուզենաս էլի կթողաս՝ կէթա։— Էլ եդ գոմի դուռը շինում ա, բալանիքը տալի տղին։

Նո՛ր ընդիան էրկսով վեր են կենում գալի էն մեկել քվորտանց կուշտը, նրանց էլ վեր են ունում, եննա գալի, դևերը ինչքամ խազինա ունեին՝ կրում են ֆորի բերանը։

Տղեն ձեն ա տալի.— Դե՛, աղպրտի՛նք, պարանը կախ արե՛ք. իրեք դևին էլ սըպանել եմ, նրանց ունեցած–չունեցածն էլ քոմմա հավաքե, բերե: Սավայի էս՝ իրեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտե. մարդիս՝ մինը։

Աղպրտինքը ուրախ-ուրախ պարանը կախ են տալի, խազինեն դուս քաշում։ Վերջը մնում են աղջկերքը։

Տղեն ամենքից աղաք մենծ քվորն ա պարանիցը կապում.- Էս քե՛զ,— ասում ա,— մե՛նծ աղպեր, քաշե՛ք։— Աղպրտինքը քաշում են։

Եննա միջնեկ քվորը.— Էս էլ քե՛զ, մի՛ջնեկ աղպեր։— Սրան էլ են քաշում։

Հմի մնում են պուճուր քիրն ու տղեն։ Աղջիկն ասում ա. «Աղաք, դո՛ւ դուս արի»։ Տղեն ասում ա, «Չէ՛, դո՛ւ աղաք դուս արի»։ Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։ Վիշապը հեռվան տենում ա, որ ըսօր մի ֆոգու տեղակ էրկուսն են գալի իրան կիրակուր ըլնեն, ուրախանում ա. ատամները սրում ա՝ հազրում, որ գալու բաշտան էրկսին էլ մի դըրբի կուլ տա։ Համա տղեն Վիշապին մոտանում ա թե չէ, թուրը հանում ա՝ ո՛ր չի տալի՜, օխտը գլուխն էլ մի հանքի ա թռնում, էն դիհն ընկնում։

— Տղա՛, մըկ էլ տո՛ւ,— ձեն ա տալի Վիշապը։

— Չէ՛,— ասում ա տղեն,— ես մորիցս մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Վիշապը արենկոլոլ աղբրի ակումը վեր ա ընկնում, սատկում։ Էն սհաթը աղբրի ջուրը վարարում ա, խալխը լիանում են, բոլ-բոլ խմում՝ ասսուն փառք տալի։ Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս ա տուն, հորն ու մորը նաղլ անում, որ մի անճանանչ տղա էկավ Վիշապին սըպանեց, իրան էլ նրա ձեռիցը ազատեց։

— Բա՛ էն տղին որ տենաս՝ չե՞ս ճանանչի,— հարցնում ա թագավորը։

— Որ տենամ, խի՞ չեմ ճանանչի,— ասում ա աղջիկը։

Թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, որ իրա ձեռի տակը ինչքամ մարդ կա՝ քոմմա հավաքվեն իրա պալատի աղաքը։ Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում՝ քոմմա էլ գալիս են կիտվում նրա պալատի աղաքին։

— Դե լա՛վ թամաշ արա,— ասում ա թագավորը իրա աղջկանը,— տես էն տղին կճանա՞նչես։

Ավջիկը աչքը դե՛ս, դե՛ն ա ման ածում, ալբիալը էն տղին գտնում ա։

— Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն էր,— ձեն ա տալի հորը։

Թագավորը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էն տղին բերեն իրա կուշտը։ Նազիր-վեզիրը էթում են, տղին բերում։

— Տղա՛, ուզա՝ տամ,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա, ես զադ չեմ ուզում, թաքիլան ինձ մի Լիս աշխար քցես,— ասում ա տղեն։

— Լիս աշխար ղրկիլը դժար ա, ա՛յ որդի. էդ իմ բանը չի։ Համա ֆլան մեշումը, ֆլան ծառի վրեն մի Զմռուտ ղուշ կա. թե կարենա, նա կտանի, էլ մարդ՝ չէ՛։ Էս քանի տարի ա, էդ ղուշը գալիս ա ինձ գանգատ, թե. «Ես ամեն տարի խեղճ ու կրակ ճուտ եմ հանում, մեծացնում, մի Վիշապ կա, գալիս ա, ճուտերս ուտում, էթում»։ Դու կէթաս էն ծառի տակին ղարավուլ կքաշես, կտենաս որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ[2] ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։ Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։ ― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։

Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։ — Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես[3]:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա տենանք․ ախար խի՞ ես էդքամ միտք անում, հալբաթ մի բան կա։

Վերջը որ քաչալը շատ ա զոռում, ուստեն մին-մին նաղլ ա անում թագավորի ուզածը։

— Լա՛վ, դրանում ի՞նչ կա, ո՛ւստա, որ դու էսքամ միտք ես անում,– ասում ա քաչալը,– ուզում ես՝ էս սհաթը շինեմ։ Ինձ մի ջվալ պոպոք տու, մի ջվալ էլ պնդուկ, էլ զադ չէ, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ․ էս քշեր էլ թո՛ղ դուքանումը քնեմ. առավոտը արի տես հա՞զիր ա, թե չէ՛։

Ուստեն, ասենք չէր ավատում, որ քաչալի ձեռիցը էս թավուր հունար դուս գա. համա ասեց. «Մարդ ա, մի փորձեմ տենամ. բալի շինում ա՞»։ Մի ջվալ պոպոք ա տալի, մի ջվալ էլ պնդուկ։ Քաչալը առնում ա մննում դուքանը. ուստեն դուքանի դուռը վրեն շինում ա, էթում։

Էդ սաղ գշեր քաչալը պնդուկն ու պոպոքը ջարդում ա ուտում, ջարդում ա ուտում ընչանք լիս։ Որ լիսանում ա, քաչալը հանում ա էն թլիսմը, չախմախին տալի թե չէ՝ էն սհաթը իրեք սինիքն էլ, իրանց սարք ու կարգովը գալիս են աղաքին կաննում։

Խեղճ ուստեն վաղուց էր դուքանի դռանը ղուլ էլե, կաննե՝ տենա քաչալը ե՞բ պտի ձեն տա, որ դուռը բաց անի։

— Ո՛ւստա,— ձեն տվեց քաչալը,— դուռը բաց արա, թագավորի ուզած սինիքը՝ իրեքն էլ հազիր ա։

Ուստեն ուրախ-ուրախ դուքանի դուռը բաց ա անում։ Որ աչքը չի ընկնում ոսկե սինիքանցը՝ խելքը գլխիցը թռնում ա. էն սհաթը վազում ա քաչալի ճակատը պաչում։

— Զորա՛նաս դու,— ասում ա,— քա՛չալ, զորանաս. ո՛ր էս թավուր հունար ունեիր, բա խի՞ չիր թեզ ասում։ Ես էսքամ վախտ մեռա չարչարվելոն՝ ըսկի խելքս բան չկտրեց․ ասում ի՝ պտի թագավորը ինձ քյալլա անի. հմի ո՛վ գիտա դեռ բոլ էլ փող բաշխի ու ընենց ճամփու դնի։

Զաթի վադեն էլ թամմել էր. ուստեն ոսկե սինիքը վե կալավ, տարավ դուզ թագավորի պալատը։ Թագավորը որ չտեհավ՝ մնաց մաթ էլած վրեն մտիկ անելոն։ Հրամայեց, որ իրա խազինիցը ուստին բոլ փող բաշխեն, ընենց ճամփու դնեն։

Եննա կանչեց աղջկանը․— Ա՛յ որդի,— ասեց,— է՞ս ա քու ուզած սինիքը։

— Էդ ա, թագավորն ապրած կենա. հմի ի՜նչ կասեմ։ Աղջիկը սինիքը որ տեհավ՝ մատը կծեց. «Բալի՜,— ասեց,— էրևում ա նշանածս էկել ա, թե չէ էս սինիքը նրանից սավայի մարդ չէր կարա շինի»։ Աղջկա սիրտը անջախ որ մի քիչ հանդարտեց։

Սրանից եդը թագավորը բերեց աղջկանը նշան դրեց, որ էրկու օրեն եդը հարսանիք անի։ Նշանդրեքից եդը, նորափեսեն իրա թայդաշ տղերանցով դուս էկավ թագավորի պալատի աղաքը՝ ջդիր հաղալու։

Սրանց թողանք ըստե ջդիր հաղան, գանք խաբար տանք մեր քաչալից։

Էդ նշանդրեքի օրը քաչալը ուստից իզին ուզեց, ասեց. «Էթամ հանդը մի շալակ ցախ բերեմ»։ Որ դուս էկավ հանդը, կարմիր մազը կրակ տվեց թե չէ՝ Կարմիր ձին, իրա ամեն սարք ու կարգովը էկավ աղաքին կաննեց։ Քաչալը զառինը գլխիցը հանեց, շորերը փոխեց, նի էլավ ձին, էկավ ջդիր հաղալու։

Քաչալի ձիուն էլ ձի՜ կարար հասնի. ընենց էր թռնում, ծուլ–ծուլ ըլնում, հենց գիտենաս երկնքի աստղերի հեննա էր հաղում։ Մի քանի գլուխ որ մեյդանի միջին դե՛ս քշեց, դե՛ն քշեց՝ ջդրավորները քոմմա էլ մեյդանը թողին, փախան։ Չունքի հենց ում հասնում էր ո՛ր ջդրով չէր տալի՝ տեղն ու տեղը էրեսհարքի վրեն փռկվում էր, վեր ընկնում։

Խաբարը տարան թագավորին, թե ըսենց մի Կարմիր ձիավոր ա էկե, ջդրավորների մեջը խառնըվե. հենց ո՛ւմ ետևիցը որ ընկնում ա, ջդրով տալի՝ ալբիալը ձիուցը կունտկի ա անում՝ յա՛լլա գետինը։ Թագավորը դուս ա գալի, ասում ա՝ տենամ էդ ի՛նչ ձիավոր ա, որ էդքամ ղոչաղություններ ա անում։

Քաչալը թագավորին տենում ա թե չէ՝ էն սհաթը ձիուցը վեր ա գալի էթում ձեռը պաչում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը։

Նո՛ր տղեն նստում ա ըստե մին-մին, ինչ որ գլխովը անց էր կացե, թագավորին նաղլ ա անում։

— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։ Ջանլաթները գալիս են։

— Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա։

— Էս սհաթին կէթաք իմ էրկու տղին էլ կբերեք ըստե, հենց իմ աչքի աղաքին քյալլա կանեք։

Նոր ըստե պուճուր տղեն ընկնում ա թագավորի ոնները, աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Հոգեբանական թեստ

Ինքներդ ձեզ հասկանալու համար հարկավոր է ընտրել գավաթներից մեկը: Նայեք դրանց, պատկերացրեք, որ ուզում եք թեյ պատրաստել: Ո՞րը կընտրեիք թեյ ըմպելու համար: Շատ մի մտածեք, վստահեք ձեր ինտուիցիային: Որոշեցի՞ք: Իսկ հիմա ժամանակն է պարզել ձեր լավ և վատ բնավորության գծերը, որոնք թաքնված են ձեր մեջ:

Իրականում ինչպիսի՞ մարդ եք․

 

Գավաթ 1

Դուք շփվող և դրական անձնավորություն եք: Դուք գնահատում եք հարմարավետությունը, ջերմ մարդկանց և անկեղծ արարքները: Սիրում եք անկեղծ զրույցներ հետաքրքիր մարդկանց հետ: Բոլորը կարծում են, որ դուք բարի եք: Այդպես էլ կա, մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում, և ինքներդ երջանիկ եք դրանից: Բայց երբեմն մարդկանց նկատմամբ այս հավատը շրջվում է ձեր դեմ:

Գավաթ 2

Կյանքում որակը ձեզ համար ավելի կարևոր է, քան քանակը: Դուք նուրբ անձնավորություն եք, ով ատում է այն, երբ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում: Շուրջբոլորը կարող են խոսել այն մասին, թե որքան ձանձրալի է առօրյան, բայց դուք դրանում ձեզ հարմարավետ եք զգում: Դուք ստեղծել եք իսկական հարմարավետության գոտի, որից չեք ցանկանում հեռանալ: Դուք վստահ տեսք ունեք, բայց դրա հետևում կարող է թաքնված լինել ցածր ինքնագնահատականը:

Դուք այն մարդն եք, ով ամեն ինչ վերահսկողության տակ է պահում, ում մոտ ամեն ինչ պլանի համաձայն է: Խելացիությունն ու իմաստությունը օգնում են վերահսկել շրջապատի ամեն ինչ: Ամեն ինչ կարծես թե լավ է, բայց երբեմն վստահում եք նրանց, ովքեր դրան ընդհանրապես արժանի չեն: Զգույշ եղեք շրջապատի նկատմամբ:

Գավաթ 3

Դուք գուցե չցանկանաք դա ընդունել, բայց ձեզ համար կարևոր է օգտակար լինել ուրիշներին: Ձեզ համար կենսական է գնահատված լինելը: Ուրիշների գնահատականը երբեմն որոշում է ձեր գործողությունները:

Աշխատանքում հաջողակ եք, կարող եք միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Իդեալական աշխատակից, ով կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Բայց ձեր անձնական կյանքում ամեն ինչ այլ է. Ձեզ համար դժվար է հավասարակշռություն գտնել, և դուք հաճախ նյարդայնանում եք դրանից: Որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է հավասարակշռություն գտնել:

Գավաթ 4

Դուք միշտ ինչ-որ տեղ եք շտապում: Դուք շատ անելիքներ ունեք, զբաղմունքներ, հանդիպումներ, և ձեր կյանքը շարունակական փոթորիկ է: Եթե ​​կարողանայիք, ապա ոսկե ձկնիկին օրական ավելի շատ ժամ կխնդրեիք: Այնուամենայնիվ, դրա հետևում ձեր մտքերի հետ մենակ մնալու ցանկությունն է: Այդ պատճառով դուք ձգտում եք զբաղվել ինչ-որ բանով:

Ապրեք դուք, ձեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, բայց պետք է մտածել, թե իրականում ինչ եք ուզում կյանքից: Մի պահ կանգ առեք և վայելեք ձեր շրջապատող աշխարհը:

Գավաթ 5

Դուք շատ բարի մարդ եք, բայց կյանքում զգացմունքների պակաս ունեք: Ապագան անորոշ է թվում, իսկ նպատակները՝ չնախանշված: Ձեր սիրելիները ձեզ համար կարևոր են, նաև դուք գնահատում եք կյանքը, գնահատում եք լավ հանգիստը, բայց երջանկություն չեք գտնում ձեր աշխատանքում: Դուք պետք է ձեզ զգաք անհրաժեշտ և արժեքավոր, և դրա համար փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ երջանկություն բերում:

Գավաթ 6

Դուք աշխատասեր եք և փոփոխական: Ձեզ համար կարող է դժվար լինել զգացմունքների ցուցադրումը, բայց վստահ եք, որ կարող եք փոխել աշխարհը: Ձեր շրջապատը գնահատում է ձեր պարզությունն ու անկեղծությունը: Ձեզ հետ հեշտ է, լավ և հարմարավետ:

Երբեմն դուք թույլ եք լինում և ենթարկվում եք անհիմն տխրությանը: Դուք չպետք է դա անեք, և նույնիսկ ավելին, չպետք է տխրության մեջ ինչ-որ խորը իմաստ փնտրեք: Փորձեք հրաժարվել դրանից և այլ կերպ նայել աշխարհին:

Գավաթ 7

Սիրում եք նախօրոք պլանավորել՝ անակնկալներից խուսափելու համար: Հաճախ ձեզ տիրում է տագնապը՝ անհանգստանում եք թե առիթով և թե անառիթ: Մյուս կողմից, պլանավորումը փրկում և հարթեցնում է այս բոլոր զգացմունքները: Մի վախեցեք թույլ տալ, որ ձեր կյանքը դուրս գա վերահսկողությունից և վայելել կյանքը լիարժեք:

Գավաթ 8

Դուք մտածող, նվիրված անձնավորություն եք, ում դժվար է հունից հանել: Դուք խելացի եք և գիտեք ինչպես լավ կատարել ձեր աշխատանքը, ձեր ինտելեկտի հետ ամեն ինչ կարգին է: Նորարար գաղափարներն ու ծրագրերը միշտ պտտվում են ձեր գլխում, բայց ձեզ համար դժվար է դրանք բարձրաձայնելը: Իրականում, դուք փակ մարդ եք, ինտրովերտ  հարուստ ներքնաշխարհով:

Գավաթ 9

Դուք ծաղկում եք, երբ ինչ-որ մեկը սիրում և երկրպագում է ձեզ: Ձեր իդեալական օրը բաղկացած է զրույցներից, լավ գրքերից, նոր գիտելիքներից և սիրված երաժշտությունից: Ձեր հոբբիները կիսելը ձեր կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն հակված չեք ցուցադրել ձեր ձեռքբերումները, ինչը հաճախ փչացնում է ձեր կերպարը:

Ցանկացած մարդ կնախանձի ձեր ինքնագնահատականին և ինքնասիրությանը, պարզապես սովորեք դա անել ոչ ուրիշների հաշվին: Նայեք ձեր շուրջը և հասկացեք, որ կյանքում դեռ շատ հետաքրքիր բաներ կան:

Այս թեստը կարծես կատակ թեստ է, բայց դրանում ինչ-որ ռացիոնալ բան կա: Մենք հաճախ չենք ընդունում մեր թերությունները, նույնիսկ երբ նկատում ենք: Բայց թերությունների գիտակցումը՝ ավելի լավ եսին տանող ճանապարհն է:

Մնեմոնիկան և մեխանիկական հիշողությունը

 

Մնեմոտեխնիկան՝ որպես երեխաների խոսքի զարգացման մեթոդ, կարող էք ծանոթանալ՝ բացելով հղումը։ 

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան՝ հիշողությունն ամրապնդելու արվեստ է։ Անվանումը կապված է Մնեմոսինեի հետ։ Մնեմոնիկան տարբերվում է «մեխանիկական հիշողությունից»՝ «տեխնիկայի» առկայությամբ, այնինչ մեխանիրորեն հիշելը (անգիր սովորելը) զուրկ է որևիցե տեխնիկայից։ Ինֆորմացիան մեխանիկորեն հիշվում է կրկնողության միջոցով կամ առանց կրկնելու (Ֆոտոհիշողություն)։

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խաղեր

Մենք՝ ընկեր Տաթևի հետ խաղացինք ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խաղ։ Այս կիսամյակից սկսած, երբ սկսեցինք անցնել հոգեբանություն առարկան, ես շատ սիրով եմ մասնակցում յուրաքանչյուր դասին և շատ բան եմ սովորում։ Ընկեր Տաթևը, իրոք կարողանում է խաղերի միջոցով զարգացնել մեր ուշադրությունն ու հիշողությունը նրա մոտ դա լավ է ստացվում։

Ուշադրություն

Ուշադրություն, արթունության ակտիվ վիճակ, ընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։ Ուշադրության՝ որպես հոգեբանական ֆենոմենի վերաբերյալ հոգեբանության մեջ չկա միասնական կարծիք։ Մի կողմից, ուշադրությունը դիտարկվում է որպես ինքնուրույն հոգեկան երևույթ։ Կա կարծիք, որ ուշադրությունը ինքնուրույն երևույթ չէ, քանի որ այս կամ այն չափով դրսևորվում է ցանկացած հոգեկան գործընթացում։ Մյուս կողմից, խնդիր է առաջանում, թե հոգեկան երևույթների որ դասին է պատկանում ուշադրությունը։ Որոշները գտնում են, որ այն ճանաչողական հոգեկան գործընթաց է։ Մյուսները՝ ուշադրությունը կապում են կամքի և գործունեության հետ, քանի որ ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ճանաչողական, հնարավոր չէ առանց ուշադրության, իսկ հենց ուշադրությունը պահանջում է կամային ներդրում։ Ուշադրության ֆենոմենի բացատրությունը դժվար է, որովհետև ֆունկցոնալ առումով այն միշտ «ինչ-որ բանի ուշադրություն է»։ Ուստի ուշադրությունը հոգեֆիզիոլոգիական գործընթաց է, վիճակ, ճանաչողական գործընթացների դրսևորման դինամիկա։ Ուշադրությունը հենց պայմանավորում է զգայության օրգանների միջոցով ստացված ինֆորմացիայի ընտրողականությունը, գիտակցումը։ Ուշադրությունն ապահովում է գիտակցության հստակությունը, հոգեկան գործունեության գիտակցումը այս կամ այն ժամանակահատվածում։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից ուշադրության հիմքում ընկած է կողմնորոշային ռեֆլեքսը։ Ուշադրության դրսևորումը համարվում է հետազոտական վարքի, օրգանիզմի հարմարվողական ճանաչողական գործունեության սկիզբը, անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունը։

Ուշադրությունը, ինչպես և ցանկացած հոգեկան գործընթաց, կապված է որոշակի ֆիզիոլոգիական երևույթների հետ։ Որոշակի գրգռիչների առանձնացումը և որոշակի ուղղվածությամբ գործընթացներ կենտրոնացումը պայմանավորված է նյարդային համապատասխան կենտրոնների դրդմամբ և արգելակմամբ։ Մարդու վրա ազդող գրգռիչն առաջացնում է գլխուղեղի ակտիվություն։ Վերջինս էլ իրականացվում է ցանցաձև գոյացության (formatio reticularis) միջոցով։ Ցանցաձև գոյացության վերընթաց մասերի գրգռումը առաջացնում է արագ էլեկտրական տատանումներ գլխուղեղի կեղևում, մեծացնում նյարդային գործընթացների շարժունակությունը և ցածրացնում զգայունակության շեմերը։ Ընդ որում, գլխուղեղի ակտիվության մեջ ներառված են տեսաթմբային և ենթատեսաթմբային համակարգերը։

Ցանցաձև գոյացության գործարկման մեխանիզմներում մեծ դեր ունի կողմնորոշիչ ռեֆլեքսը. մարդկանց և կենդանիների բնածին ռեակցիան շրջակա միջավայրի ցանկացած փոփոխության նկատմամբ։ Սակայն, ուշադրությունը չի կարող բացատրվել միայն կողմնորոշիչ ռեֆլեքսի միջոցով։ Նրա նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն ավելի բարդ են. օրինակ՝ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք ունակ են առանձնացնելու նոր գրգռիչը տվյալ պահին ազդող մյուս գրգռիչներից։ Այդ պատճառով առանձնացվում են երկու տեսակի մեխանիզմներ՝ ծայրամասային և կենտրոնական։

Ծայրամասային մեխանիզմների մեջ է մտնում զգայարանների վերակառուցումը։ Օրինակ՝ թույլ ձայնի նկատմամբ շրջվելով՝ մարդու ականջի թմբկաթաղանթի մկանները լարվում են՝ մեծացնելով վերջինիս զգայունակությունը, իսկ բարձր ձայնի դեպքում՝ մկանները թուլանում են, ինչը վատացնում է ներքին ականջ տատանումների մատակարարումը։ Լարված ուշադրության դեպքում շնչառության դադարը նույնպես նպաստում է ձայնի սրմանը։

Ոչ կամային ուշադրություն

Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում։ Ոչ կամային ուշադրության մեխանիզմները մարդու և կենդանիների մոտ ընդհանուր են, դրանց հիմքը կազմում է կողմնորոշիչ ռեֆլեքսը։ Ընդ որում, ոչ կամային ուշադրությունը կապված է առավելապես միջին ուղեղի և ուղեղաբնի ստորին բաժինների հետ

Ոչ կամային ուշադրությունը համարվում է ուշադրության առավել պարզ, պասիվ տեսակ, քանի որ ծագում է անկախ մարդու գիտակցությունից։ Այն ավելի շատ կախված է մեզ վրա ազդող գրգռիչներից, քան ինքներս մեզնից։ Ոչ կամային ուշադրության ծագումը կախված է մի շարք պատճառներից՝ ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական, հոգեկան։ Դրանք կապված են միմյանց հետ, բայց պայմանականորեն բաժանվում են չորս կատեգորիաների.

  • Առաջին խումբը կապված է գրգռիչի բնույթի հետ։ Այստեղ պետք է ներառել գրգռիչների ինտենսիվությունը, տարածականությունը։ Սուբյեկտի ներառվածությունն այստեղ նվազագույնն է, թեև չի բացառվում։ Այսինքն՝ ցանկացած ուժեղ գրգռիչ՝ բարձր ձայն, ուժեղ հոտ և այլն, անուղղակիորեն ուշադրություն են գրավում։ Ընդ որում, կարևոր է աչ այնքան գրգռիչի բացարձակ, որքան հարաբերական ուժը։ Օրինակ՝ մարդիկ տարբերվում են ընկալման շեմերով, ուստի գրգռիչը, որը մի մարդու մոտ բավականին ինտենսիվ է ուշադրություն գրավելու համար, այլ մարդու կողմից գուցե և չընկալվի։ Այսինքն՝ նույն գրգռիչին երկու տարբեր մարդիկ արձագանքում են տարբեր կերպ՝ պայմանավորված անհատական առանձնահատկություններով։

Մեծ նշանակություն ունի նաև գրգռիչների հակադրությունը (կոնտրաստը), ինչպես նաև գրգռիչի տևողությունը, մեծությունը, ձևը։ Այս խմբի մեջ կարելի է ներառել նաև գրգռիչի նոր լինելը, անսովորությունը։ վերջինիս վերաբերում է նաև տարածության մեջ գրգռիչների միախառնումը։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունը կողմնորոշիչ կամ հարկադրական ուշադրությունն է՝ կախված մարդու վրա ազդող գրգռիչի բնութագրերից։

  • Երկրորդ խումբ պատճառները կապված են մարդու ներքին վիճակի, ներքին գրգռիչների հետ, ընդ որում, դրանք բխում են հենց նրա պահանջմունքներից։ Օրինակ՝ քաղցած և կուշտ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում ուտելիքի մասին խոսակցությանը, սննդին։ Այս հանագամանքւ ևս պայմանավորված է մարդու անհատական առանձնահատկություններից։
  • Երրորդ խումբ պատճառները կապված են անհատի ընդհանուր ուղղվածության հետ։ Այն, ինչ սովորաբար հետաքրքրում է մեզ, այդ թվում և մասնագիտական հետաքրքրությունները, որպես կանոն, ուշադրություն են գրավում։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունն անվանում են «սովորական կամ ընտելական» ուշադրություն, որն ուղղակիորեն կապված է մարդու նախկին փորձի հետ(օրինակ՝ նկարիչն անմիջապես ուշադրություն է դարձնում հնագույն շինության ճարտարապետական նրբություններին, գրողը նկատում է գրքում առրված սխալներն՝ այն ուղղակի ընթերցելիս)։ Այսինքն՝ անհատի ընդհանուր ուղղվածությունը և նախկին փորձի առավելությունն ազդում են ոչ կամային ուշադրության առաջացմանը։
  • Պատճառների չորրորդ խմբի մեջ առանձնացվում են այն զգացմունքները, որոնք առաջացնում է ազող գրգռիչը։ Այն, ինչ հետաքրքրում է մեզ, առաջացնում է որոշակի հուզական ռեակցիա, որը ոչ կամային ուշադրության անհրաժեշտ պայման է։ Օրինակ՝ հետաքրքիր գիրք կարդալով՝ մենք լիովին կենտրոնանում ենք նրա բովանդակության ընկալմանը և ուշադրություն չենք դարձնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Այսպիսի ուշադրությունը կարելի է անվանել առավելապես հուզական։

Կամային ուշադրություն

Հասարակական գործունեության ընթացքում մարդը կարողանում է կառավարել իր ուշադրությունը։ Ուստի մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։ Կամային ուշադրությունը իրականացնում են կեղևի ճակատային բլթերը։ Այն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա ուրիշ օբյեկտի վրա։ Մենք կարող ենք գիտակցականորեն ուշադրություն դարձնել նույնիսկ այն ամենին, ինչը մեզ հետաքրքիր չէ։ Կամային ուշադրության գլխավոր ֆունկցիան հոգեկան գործընթացների ակտիվ կարգավորումն է։ Այս տեսանկյունից՝ կամային ուշադրությունը որակապես տարբերվում է ոչ կամային ուշադրությունից։

Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներով. այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Ինչպես ցույց է տվել Լև Վիգոտսկին, կամային ուշադրության զարգացման սկզբնական փուլերը բաժանված են մեծի և փոքրերի միջև։ Մեծն առանձնացնում է առարկան միջավայրից և անվանում բառով, իսկ երեխան պատասխանում է այդ ազդանշանին՝ կրկնելով բառը։ Այս կերպ, տվյալ առարկան արտաքին միջավայրից առանձնանում է երեխայի համար, ինչի արդյունքում երեխաները սկսում են ինքնուրույն նպատակ դնել։ Երեխայի կամային ուշադրության զարգացումը սկզբում ենթարկվում է մեծահասակի խոսքին, իսկ հետո՝ սեփական խոսքին։ Կամային ուշադրությունը կապված է նաև հույզերի, հետաքրքրությունների, նախկին փորձի հետ, թեև դրանց ազդեցությունը վերջինիս վրա անուղղակի է։

Կամային ուշադրության ենթատեսակները տարբերվում են լուծվող խնդրի և նպատակի բնույթով։

  • Սեփական կամային ուշադրություն, որն ընկած է մարդու կողմից իրականացվող գործունեության հիմքում։ Օրինակ՝ այդպիսի ուշադրություն է պահանջում բարդ մենագրության ընթերցումը։
  • Հաճախ կամային ուշադրությունը ձեռք է բերում կամքի դրսևորման ձև։ Այն պահանջում է կամային ճիգեր, որը պահում է ուշադրությունը գործունեության ողջ ընթացքում։ Կամային ներդնումը լարվածություն է, ուժերի մոբիլիզացում խնդրի լուծման համար։ Կամային ներդնումն անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնանալ, չշեղվել առարկայից և չսխալվել (օրինակ՝ լուռ սենյակում գիրք կարդալը կպահանջի կամային ջանքեր, եթե ինչ-որ մեկը հեռուստացույց միացնի)։
  • Կամային ուշադրությանը հաճախ ավելացվում է ևս մի տեսակ՝ սպասողական ուշադրություն կամ զգոնություն։ Զգոնությունն առանձնահատուկ է նրանով, որ ուշադրության օբյեկտ, որպես այդպիսին, բացակայում է, իսկ մարդու գործունեությունը կայանում է որոշակի ազդանշանների սպասման մեջ։ Օրինակ՝ այսպիսի ուշադրություն բնորոշ է ձկնորսներին խայծին սպասելիս։

Կան շատ պայմաններ, որոնք հեշտացնում են կամային ուշադրության դրսևորումը։ Մտավոր գործունեության վրա ուշադրության կենտրոնացումը հեշտանում է, եթե այն ուղեկցվում է պրակտիկ գործունեությամբ։ Օրինակ՝ գիտական գրքի ընթերցումը հեշտ է, եթե այն ուղեկցվում է մշակմամբ։

Ուշադրության կենտրոնացման համար մեծ նշանակություն ունի մարդու հոգեվիճակը։ Հոգնած մարդուն դժվար է, օրինակ, կենտրոնանալ։ Անհանգստությունը, հիվանդությունը նույնպես թուլացնում են կամային ուշադրությունը։ Կամային ուշադրության կենտրոնացումը որոշակի ինֆորմացիայի վրա՝ կամային ճիգերի ուղեկցությամբ, տևում է 20 րոպե։

Հետկամային ուշադրություն

Գոյություն ունի նաև ուշադրության մեկ այլ տեսակ, որը կրում է նպատակաուղղված բնույթ և սկզբում պահանջում է կամային ճիգեր, իսկ հետո մարդը «ներգրավվում է » աշխատանքի մեջ. հետաքրքիր և նշանակալից է դառնում գործունեության ընթացքը և ոչ միայն նրա արդյունքը։ Հետկամային ուշադրությունը ձևավորվում է գործունեության մեջ ներառվելուց հետո՝ սկզբում պահանջելով կամային ջանքեր, իսկ հետո՝ հետաքրքրության առաջացման հետ, դրանք ինքնըստինքյան անհետանում են. արդյունքում երկար ժամանակահատվածի ընթացքում պահպանվում է նպատակաուղղվածությունը, լարվածությունը թուլանում է, և մարդը չի հոգնում, չնայած, որ հետկամային ուշադրությունը կարող է ժամեր տևել։ Այն համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։ Ի տարբերություն ոչ կամային ուշադրության՝ հետկամային ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամային ուշադրության՝ նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Հետկամային ուշադրութունը մեծ նշանակություն ունի մանկավարժության մեջ։ Լավ մանկավարժը պետք է գրավի աշակերտին, հետաքրքրություն առաջացնի ուսումնական գործընթացի նկատմամբ։

Կարելի է ասել, որ մարդու ազատ ընտրությամբ կատարվող աշխատանքն առավելապես իրագործվում է հետկամային ուշադրությամբ։

Հատկություններ

Ուշադրությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք բնութագրում են այն որպես ինքնուրույն հոգեկան գործընթաց։

Ծավալ

Ազդակների և զուգորդությունների այն քանակն է, որը միաժամանակ պահպանվում է պարզ գիտակցության սահմաններում։ Այդ ծավալը հավասար է կարճատև հիշողության ծավալին և կազմում է 7±2 միավոր տեղեկություն։ Հայտնի է, որ մարդը չի կարող միաժամանակ մտածել տարբեր բաների մասին և կատարել տարբեր աշխատանքներ։ Այս սահմանափակումը ստիպում է դրսից եկող տեղեկատվությունը բաժանել մասերի, որոնք չեն գերազանցում վերամշակման համակարգի հնարավորությունը։ Ուշադրության ծավալի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գործնականորեն չի փոխվում ուսուցման և վարժանքի արդյունքում։

Ծավալի ուսումնասիրությունը սովորաբար իրականացվում է միաժամանակ ներկայացվող տարրերի քանակի վերլուծության ճանապարհով, որոնք կարող են հստակ ընկալվել սուբյեկտի կողմից։ Ուշադրության ծավալի հասկացությունը շատ մոտ է ընկալման ծավալ հասկացությանը։ Մեր ուշադրության դաշտում գտնվող միմյանց հետ կապված տարրերի քանակը կարող է շատ ավելին լինել, եթե այդ տարրերը միավորված են իմաստավորված ամբողջության մեջ։ Ուշադրության ծավալը փոփոխական մեծություն է։

Կենտրոնացվածություն

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը պարտիայի ժամանակ (Ռիո, 1979)

Բնութագրվում է գործունեության օբյեկտի վրա դրա կենտրոնացվածության ինտենսիվությամբ կամ աստիճանով։ Ինչքան քիչ է ուշադրության օբյեկտների քանակը, ինչպես նաև ընկալման մակերեսը, այնքան կենտրոնացված է ուշադրությունը։ Այն ապահովում է ուսումնասիրվող օբյեկտների և երևույթների խորին ուսումնասիրում։ Ալեքսեյ Ուխտոմսկին ենթադրում է, որ ուշադրության կենտրոնացումը կապված է կեղևում գրգռման դոմինանտ օջախի գործառնության առանձնահատկությունների հետ. կենտրոնացումը դոմինանտ օջախում գրգռման արդյունք է գլխուղեղի կեղևի մյուս շրջանների միաժամանակյա արգելակման դեպքում։

Ուշադրության չափազանց կենտրոնացումը (հիպերպրոզեկսիա) արտահայտվում է ցրվածությամբ, ինչ-որ բանով չափազանց տարվածությամբ, երբ չեն նկատվում այլ ազդակներ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։

Բաշխվածություն

Ուշադրության բաշխումը մարդու ընդունակություն է՝ միաժամանակ կատարելու մի քանի տեսակի գործողություններ։ Սերտ կապված է դրա ծավալի հետ, սակայն այս դեպքում խոսքը ոչ թե մեկ, այլ երկու և ավելի օբյեկտների վրա ուշադրության կենտրոնացվածության մասին է։

Ինչպես ցույց է տալիս կենսափորձը, մարդը կարող է միաժամանակ կատարել միայն մեկ տեսակի հոգեկան գործունեություն, իսկ մի քանի տեսակի գործողությունների կատարման միաժամանակության սուբյեկտիվ զգացողությունն առաջանում է մի տեսակի գործողությունից մյուսին արագ, հաջորդական անցման արդյունքում։ Վիլհելմ Վունդտն ապացուցել է, որ մարդը չի կարող կենտրոնանալ երկու՝ միաժամանակ ներկայացվող գրգռիչների վրա։ Սակայն երբեմն մարդն ընդունակ է միաժամանակ կատարել երկու տեսակի գործողություն, սակայն, իրականում, դրանցից մեկը պետք է լիովին ավտոմատացված լինի և ուշադրություն չպահանջի։ Հակառակ դեպքում, այդպիսի գործունեությունը անհամատեղելի է։ Ուշադրության բաշխվածությունը որոշ մասնագիտությունների մեջ մեծ նշանակություն ունի։ Օրինակ՝ վարորդ, ուսուցիչ, օդաչու։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից՝ ուշադրության բաշխվածությունը բացատրվում է նրանով, որ կեղևի օպտիմալ գրգռման դեպքում առանձին շրջաններում նկատվում է մասնակի արգելակում, ինչի որդյունքում դրանք ունակ ղեկավարելու մի քանի գործողություններ։

Կայունություն

Կայունությունը որոշակի ժամանակահատվածում միևնույն օբյեկտի վրա կենտրոնանալու ընդունակությունն է, տևականություն, որի ընթացքում ուշադրությամբ առանձնացված գործընթացները պահպանում են դոմինանտ բնույթը։ Այս առանձնահատկության կարևոր պայման է ուշադրության օբյեկտի նոր կողմերի և կապերի հայտնաբերումը։ Եթե մեր առջև դրված խնդիրը պահանջում է կենտրոնանալ ինչ-որ առարկայի վրա, և մենք բացահայտում են նրանում նորանոր ասպեկտներ, ապա ուշադրությունը կարող է երկար ժամանակ կայուն մնալ։ Այն դեպքերում, երբ առարկայի բովանդակությունը մեզ համար բացահայտված է, մենք հեշտությամբ շեղվում ենք նրանից, մեր ուշադրությունը տատանվում է։ Այս առումով ուշադրության կայունությունը սերտորեն կապված է հետաքրքրության հետ։ Միօրինակ գործողությունները նվազեցնում են ուշադրության կայունությունը։ Ֆիզիոլոգիական առումով դա բացատրվում է նրանով, որ միևնույն գրգռիչի երկարատև ազդեցությունը բացասական ինդուկցիայի կանոնով արգելակում է գլխուղեղի կեղևի տվյալ շրջանը, և կայունությունը նվազում է։

Պետք է նշել, որ եթե ուշադրությունը բոլոր դեպքերում լիներ անկայուն, անհնարին կդառնար քիչ, թե շատ արդյունավետ մտավոր աշխատանքի կատարումը։ Պարզվում է, որ մտավոր գործունեությունը, բացահայտելով առարկայի նոր կողմերն ու կապերը, պայմաններ է ստեղծում ուշադրության կայունության համար։ Այս պայմանների թվին են դասվում նյութի բարդության և դրա հետ ծանոթ լինելու աստիճանը, դրա հասանելիությունը, սուբյեկտի վերաբերմունքը և այլն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուշադրության կայունության ուսումնասիրությունները, որոնց համար սովորաբար օգտագործվում են Բուրդոնի, ինչպես նաև Կրեպելինի աղյուսակները։

Տեղափոխելիություն

Ուշադրության իմաստավորված տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին. որոշակի դիրքորոշումներից արագ անջատվելու և նորերին՝ փոփոխված պայմաններին համապատասխանողներին, անցնելու կարողություն։ Ընդհանուր առմամբ, ուշադրության տեղափոխումը նշանակում է բարդ, փոփոխվող իրավիճակում կողմնորոշվելու ընդունակություն։ Տեղափոխելիության հեշտությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մի շարք պայմաններից՝ ամենից առաջ նախորդող և հաջորդող գործողությունների հարաբերակցությունից և դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքից։ Որքան հետաքրքիր է գործունեությունը, այնքան ավելի հեշտ է ուշադրությունը տեղափոխել դրա վրա։ Ընդ որում, այս տեղափոխելիությունը դասվում է լավ վարժեցվող առանձնահատկությունների շարքին։

Ուշադրության ուղղությունը, ծավալը և կայունությունը ապահովող արտաքին գործոնների խմբին են պատկանում գրգռչի հաճախականությունը, դրա նորույթի աստիճանը և համակարգվածության աստիճանը։ Ներքին գործոնների թվին են դասվում այն ազդեցությունը, որն ընկալման և գործունեության վրա թողնում են սուբյեկտի պահանջմունքները, հետաքրքրությունները և դիրքորոշումները։

Ցրվածություն

Ցրվածություն ցուցաբերող կին

Ուշադրության ցրվածությունը նրա ոչ կամածին տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին։ Այն առաջանում է մարդու վրա կողմնակի գրգռիչների ազդեցության արդյունքում, երբ նա զբաղված է ինչ-որ գործունեությամբ։ Ցրվածությունը կարող է լինել արտաքին կամ ներքին։ Արտաքին ցրվածությունն առաջանում է արտաքին գրհռիչների ազդեցությամբ.ավելի շատ դրան նպաստում են առարկաներն ու երևույթները, որոնք հայտնվում են հանկարծակի և գործում փոփոխական ուժով և հաճախականությամբ։ Ի պատասխան դրանց՝ մարդու մոտ առաջանում է դժվար դադարող կողմնորոշիչ ռեֆլեքս։ Արտաքին ցրվածության ֆիզիոլոգիական հիմքը կատարվող գործունեության հետ կապ չունեցող արտաքին գրգռիչների ազդեցությամբ ծագած արգելակման և գրգռման բացասական ինդուկցիան է։

Ներքին ցրվածությունն առաջանում է ուժեղ ապրումների, կողմնակի հույզերի, աշխատանքի հետ կապված պատասխանատվության զարգացման և դրա հանդեպ հետաքրքրության բացակայության ազդեցության տակ։ Ուժեղ զգացմունքներով և ցանկություններով պայմանավորված ներքին ցրվածության դեպքում ուղեղի կեղևում հայտնվում է գրգռման հզոր օջախ, որի հետ չի կարող մրցակցել ուշադրության օբյեկտին համապատասխանող ավելի թույլ օջախը, որում բացասական ինդուկցիայի օրենքով առաջանում է արգելակում։ Հետաքրքրության բացակայությամբ պայմանավորված ցրվածությունն ուղեկցվում է վերսահմանային արգելակմամբ, որը զարգանում է նեյրոնների հոգնածության ազդեցության տակ։

Պետք է նշել, որ ցրվածություն անվանում են երկու տեսակի երևույթներ. առաջինը ցրվածություն է անվանվում աշխատանքի մեջ չափից ավելի խորացման արդյունքը, երբ մարդը ոչինչ չի նկատում իր շրջապատում։ Այս տեսակն ընդունված է անվանել կարծեցյալ ցրվածություն, քանի որ առաջանում է որևէ գործունեության վրա կենտրոնացման արդյունքում։

Ցրվածության այլ տեսակ է դիտվում այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ ոչ մի բանի վրա երկար կենտրոնանալու, երբ նա մշտապես անցում է կատարում մի օբյեկտից մյուսին՝ ոչ մի բանի վրա չպահպանելով իր կենտրոնացումը։ Սա իրական ցրվածություն է, որը ֆիզիոլոգիապես բացատրվում է ներքին արգելակման անբավարար ուժով։ Վերջինիս պատճառներ կարող են լինել զանազան հիվանդությունները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, նաև ստացվող տպավորությունների մեծ քանակը և այլն։

Լարվածություն

Կենտրոնացված ուշադրությունը կարող է ունենալ լարվածության տարբեր աստիճաններ։ Լարվածությունը հոգեկան-նյարդային եռանդի այն քանակն է, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում։ Լարվածության աստիճանը պայմանավորված է ուշադրության առարկայի նկատմամբ մարդու հետաքրքրությամբ, օբյեկտի նշանակությամբ և այլն։

Մտավոր գործունեությունն առավել արդյունավետ է ուշադրության կենտրոնացվածության և լարվածության ընտրողականության դեպքում։

Դիտողականություն

Այն հատկությունն է, որի շնորհիվ մարդը կարողանում է առավել մանրամասն ուսումնասիրել առարկաներն ու երույթները և գտնել դրանցում առկա քողարկված հատկությունները։ Այն հնարավորություն է տալիս մարդուն առարկաների և երևույթների միջև կատարելու համեմատում, գտնելու նմանություններ և տարբերություններ։ Ուշադրության դիտողականությունը շատ կարևոր է և կապված է մյուս հատկությունների հետ, ուստի պատահական չէ, որ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում հոգեբանամանկավարժական աշխատանքի ընթացքում կիրառվում են բազմաթիվ մեթոդներ և տեխնիկաներ, որոնք զարգացնում են երեխաների ուշադրության դիտողականությունը։

Գործառույթներ

Ինչպես նշում է Ուիլյամ Ջեյմսը, ուշադրության էությունը բանականության այս կամ այն օբյեկտի տիրապետումն է կամ մտքերի ուղղվածությունը, գիտակցության կենտրոնացումը և ֆոկուսավորումը։ Այն պահանջում է այլ առարկաներից հեռացում մյուսների հետ առավել արդյունավետ փոխազդելու համար։ Ստացվում է, որ ուշադրության առաջին գործառույթը որոշակի տպավորությունների, մտքերի կամ առարկաների վրա ֆոկուսավորումն է և շեղումն այլ՝ տվյալ պահին ոչ պետքական մտքերից, առարկաներից։ Այսինքն՝ իմացական գործընթացը, որում ներառված է ուշադրությունը, բնորոշվում է ընտրողականությամբ, իսկ ուշադրությունը ընտրելու գործառույթով։ Ընտրությունն ունի երկու կողմ. դրական կողմն ընտրելն է այն, ինչն անհրաժեշտ է գործունեության նպատակին հասնելու համար, իսկ բացասական կողմը՝ այն ավելրոդ հեռացնելն է, ինչը կարող է խանգարել անհրաժեշտի ընկալմանը։

Երկրորդ՝ ուշադրությունը կապված է գիտակցության կենտրոնացման՝ ճանաչողության օբյեկտի վրա կենտրոնանալու հետ, որը մենք կարող ենք պահել գիտակցության մեջ որոշակի ժամանակահատված։ Այստեղ ուշադրությունն իրականացնում է որոշակի տպավորությունների և մտքերի պահման ֆունկցիա։ Ուշադրության պահպանումն ուղեկցվում է ջանքերի սուբյեկտիվ ապրումով։

Վերը թվարկված գործառույթները համապատասխանում են ուշադրության երկու ասպեկտներին. սելեկտիվ (լատ. selectio-ընտրություն բառից)՝ կապված ընտրելու ֆունկցիայի հետ, և ինտենսիվ (ռեսուրսային)՝ կապված պահպանելու՝ դրսևորվելով ուշադրության կենտրոնացման մեջ։ Այս երկու ասպեկտները սերտորեն կապված են միմյանց հետ։ Ուշադրությունն ընտրողական է այն բանի պատճառով, որ նրա «ռեսուրսների» քանակը սահմանափակ է, և ուղղակի հնարավոր չէ միաժամանակ ուշադրություն դարձնել ամեն ինչին։ Կոգնիտիվ հոգեբանության մեջ ուշադրության երկու ասպեկտների հիման վրա՝ առանձնացվում է ուշադրության երկու տեսակ՝ ֆոկուսավորված ուշադրություն, որի ֆունկցիան ընտրելն է արտաքին գրգռիչներից կամ ներքին պատկերացումներից, իսկ մյուսը՝ բաշխված ուշադրություն, որը միաժամանակ ուղղվում է մի քանի գործողությունների կամ մտքերի վրա։

Այսպես ամփոփելով ասվածը կարելի է տալ ուշադրության հետևյալ ֆունկցիաները.

  1. Հոգեկան և ֆիզիոլոգիական տվյալ պահին օգտակարի ակտիվացում և ոչ օգտակարի հեռացում։
  2. Հոգեկան ակտիվության ընտրողական և երկարատև կենտրոնացվածության ապահովում նույն օբյեկտի կամ գործունեության տեսակի վրա։
  3. Օրգանիզմ ներթափանցող ինֆորմացիայի կազմակերպված և նպատակաուղղված ընտրության ունակություն՝ նրա ակտուալ պահանջմունքներին համապատասխան։

Դերը մյուս իմացական գործընթացներում

Ուշադրությունն այնպիսի գործընթաց է, որում կան ինչպես իմացական, այնպես էլ հուզակամային բաղադրիչներ։ Հենց մի կողմից օբյեկտների հուզակամային նկարագիրը շատ հաճախ ուշադրություն է գրավում, ընդ որում, երբեմն առանց մեր ցանկության։ Մյուս կողմից, եթե մարդը սկսի շատ ուշադրություն դարձնել հուզական-անձնական խնդիրներին, դա կադժվարացնի նրա առօրյա կյանքը։ Ուշադրությունը պահանջում է նաև կամային ջանքեր՝ ուղեկցվելով յուրահատուկ հուզական ապրումներով։

Ակնհայտ է նաև ուշադրության կապը հետաքրքրությունների և դրդապատճառների հետ։ Մի կողմից, մենք չենք կարող ուշադիր չլինել մեզ՝ կենսականորեն անհրաժեշտ առարկաներին՝ կապված կենսաբանական պահանջմունքների հետ։ ՙՄյուս կողմից, չունենալով ցանկություն՝ հանդիպելու որևէ մարդու կամ հենց առարկայի՝ մենք ուղղակի ուշադրություն չենք դարձնում վերջինիս։ Այս կերպ, ուշադրությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում իմացական գործընթացների շրջանում։ Նրա մասնակցությունը ընկալման գործընթացին անխուսափելի է։ Աշխարհն իրականում անսահման է. նրանում կան բազմաթիվ առարկաներ, ձայներ, հոտեր և այլն, ուստի մարդն ի վիճակի չէ ընկալելու միաժամանակ բոլորը։ Դա է պատճառը, որ ընկալումը պահանջում է որոշ առարկաներից շեղում, որպեսզի կարողանանք ընկալել կարևորը։ Այսպես, ընկալված առարկան՝ որպես ուշադրության օբյեկտ, մեզ համար դառնում է առավել հստակ։ Ընկալումը և ուշադրությունը գործում են փոխկապակցված, ուստի դժվար է նրանց միջև հստակ «սահման գծել»։

Նույնը կարելի է ասել ուշադրության և մտածողության կապի մասին։ Երբ մենք մտածում ենք, ուշադրությունը կենտրոնացնում է գիտակցությունը լուծվող խնդրի վրա, որպեսզի բաց չթողնենք ոչ մի մանրամասնություն։ Ուշադրությունը մտքերին տալիս է այնպիսի ուղղություն, որը տանում է խնդրի ճիշտ լուծմանը։ Ուշադրությունը փոխկապակցված է նաև խոսքի հետ։ Ընդ որում, խոսքն է օգնում կազմակերպել ուշադրությունը։ Ստացվում է, որ ուշադրությունը «հագեցնում է» մեր ճանաչողությունը։

Հաշվի առնելով ուշադրություն նման առանձնահատկությունները՝ Լև Վեկկերը այն դասում է, այսպես կոչված, սինթետիկ հոգեկան գործընթացների շարքին, որոնք կազմակերպում են մարդու ճանաչողական ոլորտը և ինտեգրում հոգեկանի տարբեր մակարդակները։ Այսպիսի իմացական գործընթաց է նաև հիշողությունը։ Այս տեսանկյունից՝ անխուսափելի է նաև հիշողության և ուշադրության կապը։

Ուսումնասիրության մեթոդներ

Ուշադրության հոգեբանական ուսումնասիրությունները, որպես կանոն, ուղղված են կամային ուշադրության ուսումնասիրմանը՝ հատկապես ծավալի, կայունության և բաշխման ուսումնասիրությանը։

Ուշադրության ծավալի ուսումնասիրությունր չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք նրա նշանակությունը գործնականում։ Կան մի շարք մասնագիտություններ, որոնցում ծավալի ցուցանիշն առաջնային է՝ կապված միաժամանակ տըրվող մեծ քանակությամբ ինֆորմացիայի հետ։ Ծավալի ուսումնասիրությունը սովորաբար կատարվում է միաժամանակ ներկայացվող տարրերի քանակի վերլուծության ճանապարհով, որոնք կարող են հստակ ընկալվել սուբյեկտի կողմից։ Այս նպատակի իրագործման համար օգտագործվում է տախիստոսկոպ գործիք (հունարեն՝ տախիստո-արագ, սկոպիո-նայել բառերից)։ Դա թույլ է տալիս չափել օբյեկտների թիվը, որոնք հասանելի են միաժամանակյա ճանաչման համար։ Ուշադրության ծավալի ցուցանիշ է հստակ ընկալվող առարկաների քանակը. սովորաբար այն տատանվում է 5±2-ի սահմանում։

Ուշադրության կայունության ուսումնասիրումը նպատակ ունի պարզելու.

  • ինչքան կայուն և հաստատուն է պահպանվում ուշադրությունը որոշակի խնդրի լուծման համար երկարատև ժամանակահատվածի ընթացքում։
  • դիտվում են, արդո՞ք, այդ ընթացքում ուշադրության տատանումներ։

Այս նպատակով, սովորաբար օգտագործում են Բուրդոնի աղյուսակները, որոնք կազմված են առանձին տառերի անկանոն հաջորդականությունից, ընդ որում, յուրաքանչյուր տողում նույն քանակով։ Պարզ դեպքերում պետք է ջնջել մեկ կամ երկու տառ, բարդ դեպքերում՝ տրված տառը միայն այն դեպքում, եթե այն տեղակայված է ուրիշ տառից՝ օրինակ՝ ձայնավորից առաջ։ Խնդրի համար փորձարկվողին առաջարկվում է տևական ժամանակահատված (3, 5 10 րոպե)։ Փորձարկողը նշում է ամեն րոպեի ընթացքում ջնջած տառերի և բացթողումների քանակը։ Նմանապես, ուշադրության կայունությունը չափվում է Կրեպելինի այղյուսակների օգնությամբ, որոնք կազմված են թվերի սունակներից, որոնք փորձարկվողը պետք է գումարի տևական ժամանակահատվածում։ Աշխատանքի արդյունավետությունը և սխալների քանակը կարող են ծառայել որպես ուշադրության տատանումների ցուցանիշ։

Գործնական նշանակություն ունի ուշադրության բաշխման ուսումնասիրումը երկարատև աշխատանքի ընթացքում։ Այդ նպատակի իրագործման համար օգտագործում են Շուլտի աղյուսակները, որոնցում պատկերված են երկու շարք անկանոն բաշխված կարմիր ու սև թվեր։ Փորձարկվողը պետք է հերթականությամբ ասի թվերի շարքերը՝ ամեն անգամ հաջորդելով կարմիր և սև թվերը։ Երբեմն փորձը բարդացնում են. կարմիր թվերն անհրաժեշտ է ասել աճման կարգով, իսկ սևերը՝ նվազման։

Պետք է հաշվի առնել, որ տարբեր մարդկանց մոտ ուշադրության առանձնահատկությունների ցուցանիշները տարբեր են՝ կապված նյարդային գործընթացների շարժունության հետ, որը նույնպես հաշվի է առնվում հետազոտությունների ընթացքում։

Խանգարումներ

Հանդիսանում են ախտաբանական վիճակի կարևորագույն ախտանիշներից մեկը, և դրա ուսումնասիրումը կարող է կարևոր դեր խաղալ ուղեղային վնասվածքների ուսումնասիրման մեջ։ Ուղեղի խորքային բաժինների նշանակալի վնասվածքի դեպքում կարող են դիտվել կողմնորոշիչ ռեֆլեքսի, ինչպես նաև դրա ինտենսիվության մարման երևույթներ։ Կլինիկայում դա դրսևորվում է այն բանում, որ հիվանդները դրսևորում են թուլության, ոչ սպոնտանության նշաններ, ընդհանրապես ռեակցիա չեն տալիս շրջապատում տեղի ունեցողին կամ դրսևորում են բարձր գրգռողականության և ցանկացած գրգռիչների վրա շեղման նշաններ։ Ուշադրության բարձրագույն ձևերի խանգարման առավել բնորոշ օրինակ են ցուցադրում ուղեղի ճակատային բաժինների վնասվածքով հիվանդները։ Այս հիվանդների մոտ կողմնորոշիչ ռեակցիայի բացակայություն հաճախ չի նկատվում, սակայն բառային հանձնարարականով որևէ հանձնարարության կատարման վրա կենտրոնանցնել նրանց ուղղակի անհնար է, խորապես խախտված է կողմնորոշիչ ռեակցիայի խոսքային կառավարումը։

Ծավալի նեղացում

Արտահայտվում է կամածին նպատակաուղղված գործունեության շրջանակներում բավական մեծ թվով պատկերացումներ պահպանելու և դրանցով ազատ գործողություններ կատարելու անկարողություն։ Որևէ աշխատանքի իրականացման դեպքում վերանում են դրան ներկայացվող այս կամ այն պահանջները, հաշվի են առնվում միայն դրանիցից մի քանիսը և անտեսվում են մնացած հանգամանքները։

Հիվանդները դառնում են ցրված, մոռացկոտ։ Իրենց իսկ խոսքերով, արժե միայն շեղվել զրույցից, իսկույն մոռանում են այն միտքը, որն ուզում էին արտահայտել։ Հարևան սենյակ պետքական առարկայի հետևից գնալով՝ ճանապարհին շեղվում և մոռանում են, թե ինչի հետևից են գնացել։ Հաշվելուց, հատկապես մտքում, սկսում են սխալվել, եթե թվերի և օպերացիաների քանակը անցնում է, այն ծավալից, որը նրանք կարող են պահել ակտիվ ուշադրության սահմաններում։

Ուշադրության ծավալի նեղացումը բնորոշ է տարբեր, հաճախ օրգանական ծագման, աստենիկ վիճակներին։

Խորության նվազում  մակերեսայնություն

Բնութագրվում է պասիվ ուշադրության գերակայությամբ ակտիվի հանդեպ։ Կլինիկայում դա արտահայտվում է բարձր ցրվածությամբ, դիտողունակության թուլացմամբ, ուշադրության մակերեսայնությամբ և անկայունությամբ։ Հիվանդը ի վիճակի չի լինում կենտրոնացնել ուշադրությունը որևէ մեկ բանի վրա, երկար կենտրոնանալ ինչ-որ գործի վրա, սկսածը չեն վերջացնում, շեղվում են։ Նրանց համար դժվար է միտքը զարգացնել, տրամաբանական ավարտի հասցնել, մնալ խոսակցության թեմայի սահմաններում։ Հարցերը լսում են անուշադիր, պատասխանները տրվում են «իմիջիայլով», լավ չեն մտածում դրանց վրա, հիվանդները անընդհատ շեղվում են այլ բաներով, հիշողություններով, դատողություններով։ Ուշադրության շեղվածության ծանր մակարդակը՝ հիպերմետամորֆոզը, դրսևորվում է ակտիվ կենտրոնացման կարողության բացարձակ կորստով։ Ուշադրությունը տարածվում է պատահական արտաքին գրգռիչների վրա և, կանգ չառնելով մեկ օբյեկտի վրա, այդժամ անցում է կատարում տեսադաշտում հայտնված մեկ այլ օբյեկտի։

Երեխաներին, ում ընդհանարպես բնորոշ է պասիվ ուշադրության գերակայությունը ակտիվի նկատմամբ, հազվադեպ չեն հանդիպում վիճակներ, որոնց ժամանակ նրանք կարող են իրենց հետաքրքրող գործունեությամբ զբաղվել, սակայն ունակ չեն կատարել գործ, որը կամային ջանք է պահանջում։

Բարձր հյուծվողականություն

Չափազանց շուտ սպառվելը արտահայտվում է որոշակի երևույթի կամ գործունեության վրա ուշադրության երկարատև կենտրոնացման կարողության անկման ձևով՝ հիվանդներին բնորոշ արագ հյուծվելու պատճառով։ Ոչ երկարատև, բայց բարձր տեմպով աշխատանքից հետո առաջանում է հոգնածության զգացում, բարձր ցրվածություն, կորցնում է հետաքրքրությունը գործունեության նկատմամբ, առաջանում է հանգստի կամ գործունեությունը փոխելու պահանջ, քնկոտություն, անհանգստություն։

Դժվարաշարժություն

Արտահայտվում է ուշադրությունը մի երևույթից կամ գործունեությունից մյուսին արագ և հաճախ տեղփոխելու անընդունակության ձևով, դիրքորոշումների իներտությամբ, կպչունությամբ, զրույցի ժամանակ որոշակի թեմայի վրա կենտրոնալալով, նպատակային ուղությունների փոփոխման դժվարություններով։

Ուշադրության ուղղվածության խանգարում

Ուշադրությունը գամված է երևույթներին, որոնք հիվանդից կոծկում են կյանքի այլ կարևոր կողմերը։ Պաթոլոգիական ռեֆլեքսիայի ժամանակ ուշադրությունը տարված է ինքնավերլուծությամբ, սեփական արարքների, մտքերի, մարդկանց հետ հարաբերությունների մասին անընդահտ մտորումներով։ Հաճախ այս հիվանդները օրագրեր են վարում, որոնցում մանրակրկիտ կերպով նկարագրվում են ապրումները, մտքերը կյանքի իմաստի մասին, արտացոլվում է ինքն իրեն հասկանալու ձգտումը։ Ռեֆլեքսիան դառնում է ինքնանպատակ և ներքին կյանքի հիմնական բովանդակությունը, մնացած ամեն ինչը արտամղվում է երկրորդ պլան։

Ուշադրության հիպոխոնդրիկական ֆիքսացիայի ժամանակ այն ամբողջովին կլանված է ինքնազգացողությամբ, հիվանդագին զգայություններով, առողջության խնդիրներով։ Դեպրեսիվ հիվանդների ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է կյանքի տխուր կողմերի վրա՝ անցյալի և ներկայի մռայլ իրադրությունների և դիպվածների։ Հաճախ ուշադրությունը մեծ մասամբ ուղղված է դեպի անցյալը, կպչուն ապրումները, ցնորքները, զառանցանքները։ Նշված խանգարումները ուղկեցվում են ուշադրության բարձրագույն, կամային տեսակների բացակայութմաբ։

Շիզոֆրենիայով հիվանդների ուշադրության առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ այն հաճախ ցրվում է մանրուքների վրա։ Բժշկի հետ խոսակցության ընթացքում հիվանդը կարող է անփութորեն պատասխանել հարցերին, դրանք անուշադրության մատնելով, ոչ մի հետաքրքրություն չդրսևորել իր ճակատագրի հանդեպ։ Նա առավելապես զբաղված է այն բանով, որ ուսումնասիրում է պատի վրայի լաքաները, հագուստից պոկում և ոլորում է թելերը, մաքրում է եղունգները, պտտում է կոճակները, ինչ-որ բան նկարում։ Վ.Ա. Գիլյարովը նշում է, որ ակտիվ ուշադրության թուլացման հետ մեկտեղ շիզոֆրենիայով հիվանդների մոտ կարող է երկար պահպանվել բավական բարձր մակարդակի վրա պասիվ ուշադրությունը։ Հիվանդները ներկաների վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, կողմնորոշիչ ռեակցիաներ չեն դրսևորում և ընդհանրապես կարծես ռեակցիա չեն տալիս շրջապատում կատարվածին։ Սակայն պարզվում է, որ տեղի ունեցած ցանկացած բան նրանց ուշադրությունից չի վրիպել, նույնիսկ՝ որոշ նուրբ, աննկատ դետալներ։ Բրոենի և Սթորմսի հիպոթեզի համաձայն շիզոֆրենիայի ժամանակ միտում կա ռեակցիա տալ ոչ դոմինանտ ազդակներին։ Շաչովի կարծիքով «շեղվող ուշադրությունը» շիզոֆրենիայով հիվանդների մոտ հանդես է գալիս որպես հիմնական կոգնիտիվ խանգարում։

Պարապրոզեկսիա

Ուշադրության յուրահատուկ խանգարում, որը բնութագրվում է այն բանով, որ լարված սպասումը արգելակում է համապատասխան օբյեկտի հայտնվելը նկատելու կարողությունը։

Ապրոզեկսիա

Ինչպես կամածին, այնպես էլ ոչ կամածին ուշադրության բացակայություն, տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքրության լիակատար բացակայություն, և արտաքին խրախուսման միջոցով այդ հետաքրքրությունը առաջացնելու լիակատար անհնարինություն։

Հիշողություն

Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։ Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն՝ պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։ Շոշափելիքի, համի և հոտառության հիշողությունները որոշ վերապահումներով կարելի է անվանել մասնագիտական տեսակներ։ Դրանք ինտենսիվ զարգացած են լինում գործունեության յուրահատուկ պայմաններից ելնելով։ Էյդետիզմը (հին հունարեն՝ էյդոս-պատկեր, արտաքին տեսք) հիշողության հատուկ արտահայտչաձև է, հիմնականում դիտողական տպավորությունների, որոնք թույլ են տալիս պահպանել և վերարտադրել ընկալած առարկայի կամ երևույթի կենդանի պատկերը։ Էյդետիկ պատկերները կարող են ամբողջանալ ընկալման այլ տեսակների (լսողական, տակտիլ, շարժողական, համային, հոտի և այլն) միջոցով։ Էյդետիզմն այս կամ այն չափով բնորոշ է յուրաքանչյուրին, հատկապես մանկության, դեռահասության շրջանում։ Էյդետիկ հիշողությունը առարկայի վերարտադրումն է իր բոլոր մանրամասնություններով, որոնք տվյալ պահին չեն ներգործում տեսողական անալիզատորների վրա։ Էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել առարկան, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ առարկան բացակայում է։ Էյդետիկ պատկերների ֆիզիոլոգիական հիմքը անալիզատորի մնացորդային գրգռումն է։ Իմպրինտինգը տպավորվելու մեխանիզմ է, այսինքն հիշողության մեջ որոշակի ինֆորմացիայի ֆիքսում։ Իմպրինտինգ երևույթը բացահայտել է Կոնրադ Լորենցը՝ ուսումնասիրելով մոխրագույն սագերին և այդ տերմինը ներկայացրել գիտության մեջ։ Իմպրինտինգն իրականանում է կյանքի կոնկրետ փուլերում՝ մանկության և դեռահասության շրջաններում։ Հիշողության մեջ ֆիքսվում են օբյեկտները և դրանց հատկանիշները։ Այդ օբյեկներն են՝ ծնողների, քույրերի, եղբայրների, թշնամիների կերպարները, ծննդավայրն իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Բառատրամաբանական

Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ մտքերը լեզվից առանձին գոյություն չունեն, այստեղից էլ բխում է անվանումը՝ խոսքային-տրամաբանական։

Շարժողական

Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։ Սովորաբար շարժողական հիշողության չափանիշ է հանդիսանում մարդու ֆիզիկական ճկունությունը, աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողությունը։

Հուզական

Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։

Ըստ գործունեության նպատակի՝
  • կամային,
  • ակամա։
Ըստ տևողության
  • կարճատև,
  • երկարատև
  • օպերատիվ

Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի շատ կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։

Հիշողության խանգարումներ

Ճանաչողական մյուս գործընթացների նման հիշողությունը նույնպես ունի խանգարումներ։ Դրանցից են դիսմնեզիան և պարամնեզիան իրենց տարբեր տեսակներով։

Դիսմնեզիաները հիշողության դինամիկ գործընթացների ֆորմալ խանգարումներն են։

Պարամնեզիաները հիշողության պաթոլոգիկ արդյունքներն են։ Ոչ միշտ են հիշողության խանգարումները (հատկապես ֆորմալ) հոգեկան խանգարման արդյունք։ Դրանք կարող են հանդիպել նաև հոգեպես առողջ անձանց մոտ, ովքեր գտնվում են գերհոգնածության, աֆֆեկտիվ, սոմատիկ հիվանդությունից առաջացած ասթենիայի վիճակում։ Սակայն հաճախ հիշողության խանգարումները հոգեկան տարբեր հիվանդությունների և անոմալիաների արդյունքներ են։ Հիպերմնեզիան հիշողության ոչ կամածին ակտիվացումն է։ Դա անցյալի մոռացված իրադարձությունների և ներկայի ոչ նշանակալի փաստերի ակտիվ վերարտադրման ընդունակությունն է։ Ընդ որում շատ է տուժում կամածին մտապահումն ու վերարտադրումը։ Հիպերմնեզիայի ժամանակ նկատվում է մեխանիկական հիշողության սրացում և տրամաբանական-իմաստային ցուցանիշների վատթարացում։ Հիշողության նման խախտում է հանդիպում գիտակցության հատուկ վիճակներում, հիպնոտիկ քնի ժամանակ, խմիչք, թմրանյութեր օգտագործելիս և հոգեկան տարբեր հիվանդությունների դեպքում։ Հիպոմնեզիան հիշողությունից ինֆորմացիայի մասնակի կորուստն է։ Խախտվում է առանձին իրադարձությունների կամ դրանց մասերի մտապահման, պահպանման, վերարտադրման ընդունակությունը։ Վատ են վերարտադրվում տարեթվերը, ամսաթվերը, անունները, տերմինները։ Հիպոմնեզիան առավել հաճախ հանդիպում է հիշողության կլինիկական խանգարումների ժամանակ։ Այն կարող է լինել ժամանակավոր, էպիզոդիկ, ինչպես նաև կայուն և անդառնալի։ Հիպոմնեզիան մտնում է բազմաթիվ հոգեպաթոլոգիական համախտանիշների կառուցվածքի մեջ, ինչպիսիք են նևրոտիկ, հոգեօրգանական պաթոլոգիաները և թուլամտությունը։ Ամնեզիան (a+ հուն. mnesis-հիշողություն) մասնակի կամ ամբողջական հիշողության խանգարում, որն առաջանում է ուղեղի տարբեր լոկալ ախտահարումների ժամանակ։ Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Տարբերվում է մի քանի հիմնական ձևեր՝ ռետրոգրադ, անտերոգրադ, անտերոռետրոգրադ, պսիխոգեն, վերարտադրողական (ռեպրոդուկցիոն), ֆիքսացիոն, պրոգրեսիվ։ Ռետրոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք նախորդում են հիվանդությանը կամ տրավմային։

Անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հիվանդության կամ տրավմայի պահից հետո։ Անտերոռետրոգրադ ամնեզիան անտերոգրադ և ռետրոգրադ ամնեզիաների համակցությունն է։ Պսիխոգեն ամնեզիայի ժամանակ խանգարվում են այն հիշողությունները, որոնք դրսևորվում են տհաճ, տրավմայի ենթարկող անցյալի փորձի մոռացության դեպքում։ Վերարտադրողական ամնեզիան կոնկրետ պահին անհրաժեշտ տեղեկությունների, անունների, թվերի, տարեթվերի, ամսաթվերի, ձևակերպումների վերարտադրման դժվարությունը կամ անհնարինությունն է։ Ֆիքսացիոն ամնեզիան ընթացիկ դեպքերն ու իրադարձությունները հիշելու անհնարինությունն է։ Պրոգրեսիվ ամնեզիան հաճախ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում հիշողության դանդաղ ու անվերադարձ կորուստ։ Կոնֆաբուլյացիան հիշողության խանգարման դեպքում դիտարկվող ոչ ճշգրիտ հիշողությունն է։ Կոնֆաբուլյացիաների բովանդակությունը կարող են կազմել հնարավոր կամ իրական դեպքեր, որոնք պատկերային հիշողությունների ձևով տեղափոխվում են ավելի մոտ ժամանակներ կամ ներկա՝ լրացնելով հիվանդների հիշողության դատարկ մասերը։ Հիվանդը խոսում է հորինված դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել իր կյանքում։ Սրանք սովորաբար վերաբերում են առօրյա, կենցաղային հարցերին, սակայն երբեմն արտահայտվում է պաթոլոգիկ երևակայություն։ Կոնֆաբուլյացիաները սովորաբար համադրվում են մտածողության խանգարումների, ամնեզիաների հետ։ Պսեվդոռեմինիսցենցիաները սխալ մտապատկերներն են, հիշողության պատրանքները։ Ճշգրիտ իրադարձությունները հիշվում են մեկ այլ ժամանակային ինտերվալում, հաճախ անցյալից տեղափոխում են ներկա։ Երբ անցած իրադարձությունները ապրվում են ներկայում, սկսում է տեղի ունենալ մարդկանց սուտ, 27ոչ ճշգրիտ ճանաչում։ Նման տարբերակը երբեմն ունենում է այնպիսի ելք, երբ մարդը չի ճանաչում իրեն հայելու մեջ։ Կրիպտոմնեզիան հիշողության խեղաթյուրում է, որի ժամանակ տեսածը, լսածը հիվանդին թվում է իրականում ապրված, ուրիշի մտքերն ու գաղափարները իր սեփականը կամ անձնական դեպքերն ու իրադարձությունները ընդունվում են որպես օտար։ Օրինակ, ֆիլմում տեսածը կամ գրքում կարդացածը ընդունվում է որպես սեփական կյանքում ապրված։ Գոյություն ունեն նաև էխոմնեզիաներ, որոնց ժամանակ ներկա պահին տեղի ունեցող դեպքերը թվում են նախկինում արդեն տեղի ունեցած։ Սա նման է դեժա վյուին, սակայն դրանք նույնական չեն։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Читать далее