Դիպլոմային Եզրակացություն

 

Առաջին հերթին նշեմ, որ խաղը երեխայի անբաժան մասն է կազմում և այն ինչ մենք ցանկանում ենք նրանց սովորեցնել պետք է արվի խաղի միջոցով։ Նախադպրոցական տարիքում երեխան արդեն ունակ է ճանաչելու առարկաների նմանությունները, տարբերությունը՝  ելնելով նրանց առանձնահատկություններից և շրջապատող աշխարհի օրինաչափությունները: Այս ամենի զարգացումը կախված է՝ երեխաների շրջապատող ֆիզիկական և սոցիալական միջավայրից, քանի որ 0-6 տարեկան ընկած ժամանակահատվածը համարվում է նրանց անձի զարգացման և կայացման կարևորագույն շրջան։ Այդ իսկ պատճառով ծնողներից հետո՝ դաստիարակի դերն է կարևոր պայման դառնում երեխային կրթելու գործում։ Քոլեջի նախակրթարանում  գործունեությունս իրականցնելուց հետո հասկացել եմ, որ այստեղ յուրաքանչյուր երեխա ազատ է իր ինքնուրույնությամբ, որին նպաստում են հենց դաստիարակները, մեր երեխաները ինքնուրույն դառնալով՝ օգնում են իրենց ընկերներին, դառնում են միասնական, կարողանում են խմբակային աշխատանքներ իրականացնել և շատ կարևոր խնդիրներ լուծել, քանի որ դաստիարակների մոտեցումները ինձ համար համարվում են գերազանց։ Ես ընտրել եմ՝ <<Տրամաբանական խաղերի փաթեթ>> թեման, քանի որ ինձ համար առաջին հերթին կարևոր է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկական ունակությունները, ինքնուրույնությունը, տրամաբանությունը, ամրապնդել երեխայի հիշողությունը, կատարելագործել երևակայությունը։ Դաստիարակը երեխային պետք է տա գիտելիքի այն չափը և հասցնի այն մակարդակին, որը յուրաքանչյուր երեխա պահանջում է դաստիարակից։ Ես տարվա սկզբում իմ առջև նպատակ էի դրել, որ չստացված նախագծեր չեմ ունենալու, երեխաների համար այնպիսի հետաքրքիր միջավայր եմ ստեղծելու, որ նրանք միշտ գոհ լինեն, հետաքրքրվեն, նորությունների հանդիպեն և մեծ ոգևորությամբ մասնակցեն պատրաստածս խաղերին ու առաջադրանքներին։ Նպատակս հասավ իր վերջնակետին, ամեն նախագիծս իրականացրեցի ըստ տարիքային չափորոշչի, հետազոտեցի յուրաքանչյուր տարիքային երեխաների թե՛ անհատական, թե՛ խմբակային, հասկացա նրանց ինչ ձևի մոտեցում կարող եմ ցուցաբերել ինչ-որ բան սովորեցնելու համար։ Հասկացա, որ խաղը ամենալավ միջոցն է։ Նախագծերս սկզբնական շրջանում իրակացնում էի 2-4 տարեկանների խմբում, նախագծերս իրենցից բարդույթներ չէին ներկայացնում և երեխաները հետաքրքրված էին։ Փոքր տարիքայինների հետ հետազոտական և կրթական աշխատանքներս ավարտելուց հետո՝ ես որոշեցի տեղափոխվել 5-6 տարեկանների խումբ, որտեղ սկսեցի հեշտ խաղերից անցում կատարել բարդ խաղ-առաջադրանքների։ Ինչքան բարդացնում էի խաղ-առաջադրանքները միևնույնն է հաջողության էի հասնում և մի գրամ էլ բացասական տրամադրված չէի լինում, քանի որ խաղը ստեղծելուց առաջ՝ միշտ մտածում էի տարբեր տեսանկյուններից, արդյոք երեխան կկարողանա խաղալ և չնկճվել բարդություններից, թե իմ նախատեսածի նման հաճույքով կխաղա և հետո էլի ինձանից կպահանջի նոր խաղ։ Ես իմ առաջ նպատակ դնելուց առաջ, խաղերը պատրաստելուց առաջ միշտ մտածում էի, որ խաղերս լինեն այնպիսին, որը կհամապասխանի բոլոր երեխաների գիտելիքի մակարդակին, կլինի բոլորին հասկանալի և՛ թույլ սովորողներին և՛ ուժեղ սովորողներին։ Երբ դաստիարակը գիտակցում է ինչը ինչի համար է անում, ամեն ինչ դառնում է թե երեխաների թե դաստիարակի համար կատարյալ։ Նախակրթարան մտնելուց առաջ, ես խաղերս նախ փորձարկում էի տանը՝ եղբորս հետ։ Եղբայրս 6 տարեկան է, այժմ սովորում է առաջին դասարանում, եղբայրս պարտեզ չի հաճախել, նրան տանը կրթել եմ ես ինքս, խաղերս պատրաստել և խաղացել եմ նրա հետ։ Ցանկանում էի հասկանալ երեխան անհատական և խմբակային ինչպիսի մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյու խաղի, քանի որ յուրաքանչյուր երեխա իմ պատկերացմամբ՝ միայնակ այդքան էլ հաճույքով չի խաղում որքան խմբակային՝ իր ընկերների հետ։ Եղբայրս շատ ժամանակ խանդից ելնելով էր խաղերի պատրաստմանը մասնակցում, քանի որ խանդում էր՝ երբ գիտեր, որ նախակրթարանի երեխաների համար եմ պատրաստում։ Շատ կարևոր է, որ դաստիարակը խաղերին մասնակցի երեխաների հետ հավասար, վերևից չհետևի, քանի որ դաստիարակն է մոտիվացնում երեխաներին և օգնում, որ դժվարությունների չհանդիպեն։ Նախագիծ իրակացնելիս ինձ մի անգամ ասացին, որ բարդ պատկեր եմ ընտերլ և երեխաների ընդհամենը՝ կեսը կարող է նույնությամբ կրկնել, ես ինձ վրա շատ վստահ էր, որ բոլոր երեխաները թեկուզև դժվարությամբ բայց կատարելու էին առաջադրանքը։ Ես նախապես մտածված էի ընտրել բարդ պատկեր, որ երեխաները սովորեն և կամաց-կամաց կարողանան հաղթահարել դժվարությունները և վստահ լինեն, որ դաստիարակը լինելու է նրանց կողքին և աջակցելու է։ Երեխաների մեջ պետք է սերմանել՝ վստահ լինելու կարողությունը, դժվարություններից չվախենալու կարողությունը և ամենակարևորը մոռանան <<Ես չեմ կարող>> բառը։ Մտածված բարդ առաջադրանք ընտրելուց իհարկե՝ չափորոշիչներին հետվել էի ու շատ վստահ էի, որ կարողանալու էին երեխաներս, սակայն գիտակցելով, որ առաջադրանքը բարդ է լինելու և երեխաները մեկ անգամ փորձելուց հետո կարող են դժվարանալ, միևնույնն է ես պատրաստ էի հատ-հատ՝ անհատական ամեն մի երեխայի այնքան օգնել նույնը կրկնել մինչև, որ ստացվի նրանց մոտ։ Ինձ համար ամեն մի նախագիծ իրականացնելը մի ուրիշ հաճույք էր, քանի որ ես նախագծի վերջում երեխաների ուրախությունից մեծ բավականություն էի ստանում, հատկապես այն ժամանակ, երբ մոտենում էին ինձ և ասում, որ անհամբեր սպասում են նոր խաղերի։ Ես քանի որ տանը ունեցել եմ փոքր եղբայր, ինձ համար նախակրթարանում շատ հեշտ էր ամեն ինչ տրվում, ես արդեն ծանոթ էի բոլոր տարիքայինների առանձնահատկություններին, արդեն գիտեի ամեն ինչ, որը ինձ օգնելու է կրթել նրանց։ Ես արագ եմ կողմնորոշվում, ես գիտեմ ամեն երեխայի ճիշտ մոտեցում ցուցաբերել, գիտեմ, որ բարկանալով միևնույնն է նրանց ոչինչ չես սովորեցնի և պետք է նրանց ամեն ինչ հանգիստ բացատել։ Այդ իսկ պատճառով երեխաները միշտ ինձ լսում են մեծ ուշադրությամբ և ամենակարևորը վստահում են,  ինձ դիմում այն ժամանակ՝ երբ գիտեն, որ դաստիարակը կարող է բարկանա այդ քայլի համար իսկ ես ոչ, ես միշտ հանգիստ եմ խոսում և բացատրում։ Շատ կարևոր է, որ երեխան վստահի դաստիարակին և չվախենա իր քայլերի մասին պատմել նրան, քանի որ եթե ինչ-որ վատ քայլ արած լինի և վախենա դրա մասին պատմել, հետևանքները կարող են ծանր լինել։ Կարևոր է, որ դաստիարակը խոսի գրագետ, կիրթ, շատ ժամանակ օգտագործի տերմիններ, բայց դրանք լինեն երեխաներին հասկանալի և լինեն կարճ, բովանդակալից, քանի որ երեխաները չեն կարող շատ երկար պահել իրենց ուշադրությունը, քանի որ չափահաս մարդն էլ դա չի կարող, չափահաս մարդու ուշադրությունը կենտրոնանում է ընդհամենը 15 րոպե, ուրեմն երեխան շատ ավելի քիչ։ Դա հաշվի առնելով դաստիարակը իր խոսքը պետք է դասավորի շատ կարճ և հակիրճ այն արագ փոխանցելու և երեխաների մեջ տպավորելու համար։ Երևի սա է հենց այն գաղտնի պատճառը, որով և երեխաները արագ են ինձ հասկանում և լսում։ Այս ամենի մասին ես չեմ բարձրաձայնել երբևիցե՝ և թողել եմ ինձ շրջապատող մարդկանց վրա, որ նրանք հասկանան և ասեն իմ դաստիարակ լինելու մասին իրենց կարծիքը, չեմ բարձրաձայնել, քանի որ մտածում էի մարդիկ ասելու են, որ գլուխ եմ գովում։ Բայց գիտեմ մեկ բան՝ իմ կատարած նախագծերը իմ ապացույցներն են և իրոք ես ձախողումներ չեմ ունեցել ոչ մի նախագծի մեջ։

 

 

Երկուսից մինչև չորս տարեկան հասակում երեխան կարող է հիշել և մ տապահել ընդհամենը 2-4 գույն, իսկ չորսից վեց տարեկանում երեխան գիտի, ճանաչում է գույները։

Նախագծերիս ժամանակ ես թույլ եմ տալիս, որ երեխաները դրսևորեն արտահայտչականության և սիմվոլիկմտածողության ունակություններ։

Այսպիսով նախագծերս հիմք են հանդիսանում՝

Երեխաների պատկերային մտածողության

Ստեղծագործունակության կրեատիվության զարգացման

Համրանքի տարրական գիտելիքներին և հմտություններին, մեծության, ձի և չափի

Տարածության մեջ առարկաների դիրքի և տարածության մեջ կողմնորոշման

Քննադատական վերլուծության  ոլորտների զարգացմանը։

Այսպիսով կարող եմ ասել որ իմ առջև դրված խնդիրները հաղթահարելով, կարողացա հասնել նպատակիս և ջանքերս ապարդյուն չանցան։ Իսկ երեխաները հաճույքով և ոգևորված մասնակցեցին, դա էլ ապացույցն է իմ ջանքերի։

Թվերի աշխարհում- Նախագիծ

 

Թեմա՝ Թվերի աշխարհում ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 17-21 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Մայիս։

Նպատակ՝ Երեխաներին տալ տարական մաթեմատիկական պատկերացումներ՝ թվերի և համրանքի հետ կապված, 0 մինչև 10 սահմաններում։ Տարածության մեջ կողմնորոշում։

Խնդիր՝ Խաղի միջոցով կարողանալ կատարել համրանք, ճանաչել տվյալ թիվը և առարկաների քանակը համապատասխանեցնել տրված թվին։

Ընթացք՝  Խաղատախտակը դրվում է հարթակի վրա, երեխաները չորս հոգանոց խմբով մոտենում են հարթակին և նստում։ Յուրաքանչյուր երեխայի տրվում է մեկ թվային փայտիկ, իրենց ձեռքում եղած թվի քանակով հարթակին դրված են բազում տարբեր իրեր, այդ իրերից գտնում են իրենց թվաքանակի համապատասխանող միանման  իրերը և տեղավորում խաղատախտակի վրա այնպես, որ խաղատախտակի սահմաններից դուրս չգան։

Ակնկալվող արդյունք՝

Տարածության մեջ կողմնորոշման ձեռք բերում, համրանքի կատարում, թվերի ընկալում և ճանաչում տասի սահմաններում։

Վերլուծություն՝

Համեմատության նշանները և թվերը

 

Սեղանին դիր վեց քառակուսի և վեց շրջան։ Ո՞ր պատկերներն են շատ, /6-ն են/ ։Ապացուցիր պատասխանդ, /քառակուսիների վրա դնել շրջանները կամ մի պատկերը մոտեցնել մյուսին, գծիկով միացնելով՝ զույգեր կազմել։Հաշվել, երկու դեպքում էլ կստացվի, որ 6-ը հավասար է 6-ի։ Առարկաների խմբերը հավասար են, եթե կազմված են միևնույն քանակի, նույն հավասարության, բարձրության, լայնության առարկաներից և նշանակվում են հավասարման նշանով։ Նշաններն ուսուցանելիս չպետք է սահմանափակվել վարժությունների կատարմամբ։ Անհրաժեշտ է ստեղծել կենցաղային և խաղային տարբեր իրավիճակներ, որոնք երեխայից կպահանջեն հաշվելու հմտությունների կիրառում։ Նախորդ և հաջորդ թվերի գուշակումն իրականացրեք խաղային գործունեությամբ։ Միացրու ձեռքերիդ ափերը դաստակի մոտ և բացված ափով ցույց տուր փոքր չափը։ Դու ինքդ կարող ես քո ձեռքով պատրաստել բոլոր նշանները։ Վերցրու թուղթը և երկու կարճ զոլակ կտրիր, դրանք կարող են քեզ ծառայել որպես՝ հավասար, անհավասար, մեծ, փոքր նշաններ։ Երբ փոխվում է առարկաների քանակը, այն կարող է շատ կամ քիչ լինել, երեխաների ուշադրությունը հրավիրեք այն բանին, որ առանց  զույգի մնացած առարկաները ցույց են տալիս ոչ միայն, թե ո՞րն է տվյալ թվից մեծ, այլև ո՞ր թիվն է մեծ և որքանո՞վ է մեծ։ Հրաժեշտ տալով համեմատման նշաններին՝ Սևականջիկը ուրախ քայլերով հասավ գումարման և հանման թվաբանական գործողության նշաններին։ Գումարել՝ նշանակում է միացնել առարկաների մասերը /խմբերը/ ամբողջի մեջ։ Սեղանին դրված է երկու կարմիր և մեկ կանաչ մատիտ։ Ես քեզ հրահանգ եմ տալիս՝ միացրու դրանք։ Ի՞նչ ստացար /ամբողջ/։  Այդպիսի հարցերով ամփոփիր և սովորեցրու։ Քանի որ երեխաները տարբեր են, կարող են գտնվել տարբեր զարգացման փուլերում, նրանք կարող են օգտվել խնդրի լուծման տարբեր եղանակներից՝ դիտել նկարը, նկարել խնդիրը, լսել պատմությունը։ Խնդիրների սյուժե կարելի է գտնել շրջակա միջավայրից։ Խնդիր լուծելիս երեխայի ընկալման համար ամենադժվարը /ամբողջի/ և /մասի/ հարաբերակցության պատկերացումն է։ Յուրաքանչյուր չափ մի դեպքում կարող է ամբողջ լինել, մի դեպքում՝ մաս։ Ծանոթացրեք երեխային խնդրի կառուցվածքին՝ պայման, հարց, լուծում, պատասխան։ Հաշվելիս երեխան կարող է օգտվել՝ հաշվեձողիկներից։ Սովորեցրե՛ք մտածել, իմաստավորել բովանդակությունը, պատկերացնել թե ի՞նչ է կատարվում պատմության մեջ, որը խնդիր է դարձել, պատասխանել հարցերին և հարցեր տալ, որքա՞ն եղավ։  Հանել՝ նշանակում է առարկանեերի խմբից հեռացնել մի մասը և գտնել մնացած մասը։ Երեխան պետք է մասնակցի խնդրի ստեղծմանը և վերջնական արդյունքում սովորել վերջնական դատողություն անել, այդպիսով կկարողանա լուծել մի գործողությամբ ցանկացած տեսակի խնդիր, կտիրապետի թվաբանական խնդրի իմաստի հասկացությանը, որտեղ ընդգրկված է մասի և ամբողջի հարաբերակցությունը։ Ըմբռնումն ավելի արագ կնթանա, եթե խնդիրը ստեղծելիս համագործակցեն զույգ երեխա՝ ձեռքի տակ ունենալով խաղանյութ։ Օրինակ՝ մեկը վերցնի երկու ձվիկ, մյուսը երեք և միացնելով իրար կստացվի՝ ամբողջ։ Խնդիր լուծել նշանակում է լավ իմանալ տվյալ թվի կազմության բոլոր տարբերակները, տիրապետել ինչպես ուղիղ, այնպես էլ ետընթաց կարգով հաշվին և հարևան թվերի միջև հարաբերությանը։ Թվին մեկ գումարել նշանակում է անվանել հաջորդ թիվը։ Գործնականորեն թվային հարաբերությունների և կապի հաստատումը կարելի է ամրապնդել զբոսանքի ընթացքում՝ բնական և անմիջական ձևով։ Մաթեմատիկական խնդիրների ուսուցման գործընթացում հատուկ տեղ է գրավում խնդրի ձևակերպումը՝ հեքիաթի, փոքրի պատմության, ուրախ պատմվածքի ձևով։ Շատ խնդիրներում մաթեմատիկան ի սկզբանե գտնվում է հետքիաթի անվանման մեջ ինչպես <<Երեք խոզուկների հեքիաթը>> ։ Այստեղ շատ կարևոր է երեխայի լսելու, կողմնորոշվելու, հարցերին պատասխանելու կարողությունը։ Խմբային աշխատանքի ընթացքում նպատակահարմար է կիրառել ֆիզկուլտդաթարները, որոնք թեմատիկորեն պետք է կապված լինեն ուսհանձնարարությանը։ Ուրախ ոտանավորները և հաշվեքառյակները ցանկալի է սովորեցնել վաղօրոք, այն կարելի է օգտագործել օրվա ընթացքում լարվածությունը հանելու համար։ Խնդրի մասին հասկացությունը կամ խնդրի լուծումը երեխաներից պահանջում է փոխկապակցված իրադարձությունների շղթայի պատկերացում։ Աստիճանաբար աճում է առանձին հանձնարարությունների ծավալը, դրանք կարող են լինել համալիր և զանազան միջոցներով զուգակցված, օրինակ՝ խաղի համար նյութ ստեղծի՛ր, լրացրո՛ւ նկարը, զարդանախշի՛ր և այլ առաջադրանքներ։ Կատարելով դրանք երեխաները պետք է կողմնորոշվեն հատկանիշների տարբերման, քանակային գործողություններ կատարելու մեջ։ Մեծ ուշադրություն դարձրեք երեխայի արդյունավետ հաղորդակցմանը, մտքերի ազատ արտահայտմանը։ Հնարավորություն տվեք ազատ տեղաշարժվել խմբասենյակում՝ մոտենալ խաղալիքներին, պահարանին, կառուցողական նյութին։ Մի շտապեք անցնել հաջորդ թվին մինչև չհամոզվեք, որ երեխան նախորդը լավ է յուրացրել, կարողանում է անվանել ստացման բոլոր դեպքերը, հիշում է այն նշանակող թվանշանը և նրա հարևաններին։

Յոթ թիվն ու թվանշանը

Սևականջիկը եկավ հասավ յոթ թվանշանին։ Երեխաներին տվեք տարբեր հարցեր, որպեսզի ավելի լավ ամրապնդվի թվանշանի բոլոր հասկացությունները։ Հաշվի՛ր ամիսները՝ սկսած հունվարից մինչև յոթերորդը։ Հայկական տոներից մեկը համբարձման տոնն է։ Այդ գիշեր աղջիկները յոթ աղբյուրից ջուր են գողանում, որ վիճակ հանեն։ Նրանք ջուրը լցնում են կժերի մեջ, իսկ տղաները գալիս են խլել նրանց կժերից մեկը։ Աղջիկները վիճակ են գցում կժի մեջ և երգում են՝ յոթ թվանշանի մասին երգը։ Իսկ որտե՞ղ ես հանդիպել յոթ թվանշանը։ Գիտե՞ս, որ յոթ թիվը ամենաերջանիկ և ուրախ թիվն է, քանի որ հեքիաթներից շատերը սկսվում են՝ յոթ ծովից այն կողմ, յոթ սարերից դենը լինում է և այլն։ Օրինակ՝ ծիածանը ունի իր մշտական գույների նախշը, որոնք հաջորդում են միմյանց։ Սևականջը առաջին անգամ էր տեսել ծիածանը և փորձում էր հաշվել նրա գույները։ Մատիտների տուփից գտի՛ր ծիածանի գույներին համապատասխան գույները և ըստ հերթականությամբ դասավորիր իրար կողք կամ ներկիր։ Օգնեք երեխաներին շրջապատում գտնել և հաշվել ցանկացած յոթ թվանշանից բաղկացած իրեր, խմբեր և ասել, որ յուրաքանչյուր յոթ առարկա նշվում և անվանվում է յոթ թվանշանով։ Երբ առարկաների խմբին ավելացնում ենք մեկ, պետք է անվանենք այդ թվի հաջորդ թիվը, եթե պակասեցնում ենք ապա նախորդ թիվը։ Աշխատանքի անհաժեշտ պայման է բարյացակամ մթնոլորտի ստեղծումը՝ յուրաքանչյուր երեխայի համար հաջողության հասնելու իրավիճակ՝ նրանց ուժերին հավատալով, որը անհրաժեշտ է ոչ միայն ճանաչողական զարգացման, այլև հուզական հուզական բարեկեցության ապահովման և հոգեֆիզիկական վիճակի բարելավման համար։ Այսպիսի խնդիրները պարզ են և հեշտ, և երեխաները ճանաչելով այդ տիպը և հիշելով լուծման եղանակը, արագ են հաղթահարում այն։ Նման մոտեցումը տանում է նրան, որ նրանք ընտելանում են տիպային խնդիրներին, որտեղ գործողությունները հաջորդաբար են զարգանում։ Սակայն գործնականում երեխաների մոտ լուրջ դժվարություններ են առաջանում ոչ տիպային խնդիրներ լուծելիս, որտեղ գործողություն նշանակող բառեր չկան, պահանջը արտահայտված է պատմողական նախադասությամբ՝ փոփոխված է տեքստը։

 Ութ թիվն ու թվանշանը

Ութը հարազատ է մեզ և մեր մայրիկներին, քանի որ Մարտի ութին մայրիկների տոնն է։ Երկու ձեռքերիդ վրա հաշվիր ութ թվանշանը և ձեռքերիդ մատների դասավորությունը փոխիր հաշվելիս։ Շատ օգտակար են ստեղծագործական բնույթի հանձնարարությունները՝ ինչ-որ բան մտածել, գլխի ընկնել, նման իրավիճակները ընտնել, լուծումը գտնել։ Երեխայի ուսուցման ընթացքում կարևոր են բառային ցուցմունքները, բանավոր վարժությունները, բառախաղերը։ Վերլուծելով աշխատանքները՝ մեծահասակը որոշում է երեխաների ունակությունների մակարդակը, ապա պարզեցնում կամ բարդացնում վարժությունը։ Երկնքում երևաց չորս զույգ թռչունների երամը, քանի՞ թռչուն էր թռչում։ Վարդանը փնտրում էր ընկերներին, որոնք թաքնվել էին տարբեր տեղերում։ Դարպասի ետևում երևաց ութը ոտք, Քանի՞ երեխա կար այնտեղ։ Սեղանին դրված էր ութ ձու, կատուն թռավ սեղանին և թվերի ուղիղ կեսը ընկավ կոտրվեց։ Քանի՞ ձու մնաց սեղանին։

Ինը թիվն ու թվանշանը

Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը, ո՞րն է տարվա իններորդ ամիսը, տարվա ո՞ր եղանակն է սկսվում այդ ամսվանից։ Հիմնական պատկերացումները տրվում են խաղային կերպարների միջոցով։ Ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն ոչ միայն զվարճալի այլ՝ նաև ուսուցողական և բովանդակալից։ Նրանք վերացական աշխարհի բնակիչներն ու ներկայացուցիչներն են, ուր ընդգրկում են երեխաներին, նրանք պատմում են իրենց մասին տեղեկություն են տալիս իրական աշխարհի վերաբերյալ։ Սովորեցրե՛ք երեխային ինքնուրույն գործողություններ կատարել, կարողանալ գտնել և ուղղել ինչպես իր, այնպես էլ ընկերոջ սխալը։ Եթե խմբերը տեղերով փոխվում են, արդյունքը չի փոխվում։ Անհրաժեշտ է նպատակաուղված աշխատանք տանել դեպի երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտումը։ Երեխաները ոչ միայն հաշվում են առարկաների քանակը, համեմատում և հետազոտում են զանազան մաթեմատիկական տարրերը, այլև հորինում են թվերի, երկրաչափական պատկերների, թվանշանների մասին կերպարներ։ Երեխաները շատ են սիրում գուշակել մտքում պահած թիվը։ Օրինակ՝ մտածեք մեկից ինը սահմանում որևէ թիվ։ Թիվ եմ պահել չորսից մեծ, վեցից փոքր, ո՞ր թիվն է։  Հետո տեղերով փոխվեք։

Զրո թվանշանը

Արի ծանոթանանք, զրոյի համար էլ նշան կա /0/։  Շուրջդ գտիր այնպիսի առարկաներ որոնք նման են զրոյին։ Արդյունավետ միջոց է մաթեմատիկական բովանդակությամբ նյութի թատերականացումը։ Կարելի է կազմել տարբեր առաջադրանքներ, հարցեր, հեքիաթներ, որոնց միջոցով երեխան կյուրացնի 0-ի հետ կապված բոլոր պատկերացումները։

 

 

 

 

 

Նախադպրոցական մանկավարժության գիրք

 

https://mskh-my.sharepoint.com/personal/t_bleyan_mskh_am/_layouts/15/onedrive.aspx?id=%2Fpersonal%2Ft%5Fbleyan%5Fmskh%5Fam%2FDocuments%2FAttachments%2F%E2%80%AF%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%2C%E2%80%AF%D5%A2%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%E2%80%AF%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D6%84%2Epdf&parent=%2Fpersonal%2Ft%5Fbleyan%5Fmskh%5Fam%2FDocuments%2FAttachments&ct=1682482245846&or=OWA%2DNT&cid=beaa30cf%2D2d95%2D471e%2D8cab%2D31f0e4b7c399&ga=1

Մաթեմատիկայի այբուբենը- 2 առաջին մաս

 

Քանակ եվ հաշիվ

Խորհուրդ դաստիարակներին և ծնողներին

Սովորեցնել երեխաներին տիրապետել տարրական մաթեմատիկանան պատկերացումներին Երեխաները պետք է իմանան առաջին տասնյակի թվերի հերթականությունը։ Հասկանան <<որքա՞ն>>, <<քանի՞>> հարցերը իրենց իմաստներով։ Կարողաանան թվերը հաշվել ուղիղ և հետընթաց կարգով։ Տարբերեն յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը, սովորեն տասի սահմանում թվի կազմությունը, սովորեն կազմել և լուծել պարզ թվաբանական խնդիրներ, սովորեն տարբերել և կարդալ տպագիր և ձեռագիր թվանշանները, ճանաչեն գումարման և հանման գործողությունները և նրանց նշանները։ Սովորեն դասավորել թվերը աճման և նվազման կարգով։Սովորեն հասկանալ, կրկնօրինակել  և նկատել օրինաչափություններ։ Սովորեն առաջարկված նկարներից կամ առարկաներից առանձնացնել ավելորդը, սովորեն գտնել առարկաների, կենդանիների և այլոնց նմանություններն ու տարբերությունները։ Երեխաներին տալ հետաքրքրաշարժ և տրամաբանական բնույթի հանձնարարություններ՝ փոքր շարժունակություն պահանջող մաթեմատիկական լոտոներ, դոմինոներ, գլուխկոտրուկներ։

Մեկ թիվն ու թվանշանը

<<Ես Մեկ թիվն եմ, թվերի առաջնորդն եմ, ես և ինձ հաջորդող թվերը կպատմենք մեր երկրի մասին։ Ինձ ճանաչելը շատ հեշտ է, ես երկար հասակ ունեմ և մի մեծ քիթ։ Հիմա շուտասելուկ եմ առաջարկում մեկ թվի մասին։

Արագիլը ճահճում կանգնած մի գորտ տեսավ և զարմացավ,

Արձանի պես քարացավ և մեկ թվին նույնացավ։

Աշխարհի հետ ծնվել է, աշխարհի հետ մեծացել

Բայց երեսուն օրից դեն մինչև հիմա չի անցել։ /արև/

Երեխաներին ասել, որ առարկաների քանակը կարելի է իմանալ ոչ միայն հաշվելով դրանք, այլ նայելով թվանշանին։ Երեխաներին տալ շատ հարցեր և զրույցի վերածել։ Ո՞րն է շաբաթվա առաջին օրը։ Ո՞րն է տարվա առաջին ամիսը։ Ո՞րն է անվանդ առաջին տառը։ Ի՞նչ  կարևոր իրադարձություններ են լինում տարին մեկ անգամ։ Հայտարարե՛ք <<մեկ թվանշանի գեղեցկության մրցույթ>>։ Երեխաներից յուրաքանչյուրը ստեղծում է իր պատկերացրած մեկը, ապա պատկերում է որևէ առարկա։ Մեկ թվանշանը կարող են զարդանախշել երկրաչափական փատկերների, ծաղկաթերթերի, գծանախշերի միջոցով։ Կարող են ստանալ տարբեր նյութերից, փայտիկներից, մետաղալարից, ուլունքներից, գունավոր թելերից և այլնից։ Մաթեմատիկական հեքիաթները կարող եք օգտագործել մեկ թիվն ու թվանշանը սովորեցնելու համար, ու ոչ միայն մեկ թիվը։

Երկու թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

<<Իմ անունը Երկուս է, ես նույնպես բնակվում եմ մաթեմատիկական երկրում, իմ նախորդ թիվը Մեկն է։ Գուշակի՛ր իմ հանելուկը՝ <<Ես և՛ թիվ եմ, և՛ կարապ ունեմ վզիկ ես բարակ>>։ Տվեք շատ հարցեր։ Ո՞րն է շաբաթվա երկրորդ օրը։ Ո՞րն է տարվա երկրորդ ամիսը։ Ի՞նչն է վաճառվում զույգով։ Ո՞րն է քո անվան երկրորդ տառը։

Խաղ <<Շարունակիր նախադասությունը>>՝ մարդն ունի երկու հմուտ ․․․ /ձեռքեր/ և ամեն աշխատանք կատարում է երկու ․․․ , շրջակա աշխարհը տեսնում է երկու ․․․ , շրջապատի ձայները լսում է երկու ․․․ ։

Ամեն թվի ստացումը ուսուցանելիս պետք է նախապատրաստել երեխաներին՝ հասկանալու բնական շարքի հիմնական սկզբունքը, որ յուրաքանչյուր հաջորդ թիվ մեկ միավորով մեծ է նախորդից, կամ փոքր՝ հաջորդից։ Առաջարկե՛ք երեխաներին վերցնել մեկ առարկա, կողքին ավելացնելով ևս մեկը՝ բացատրե՛ք, որ այդպես է ստացվում հաջորդ թիվը։ Յուրաքանչյուր թիվ նշանակում է առարկաների որոշակի քանակ։ Ամեն թվի հետ կապված անհրաժեշտ է անցկացնել մի քանի պարապմունք։ Շատ կարևոր է, որ երեխաների գիտակցության մեջ ամեն թիվ կապվի հետաքրքիր և վառ պատկերների և կերպարների հետ։ Կենդանի շունչ հաղորդել այն ամենին, ինչի մասին խոսում եք երեխաների հետ։ Երեխաների առջև դրեք երկու մեքենա և մեկ տիկնիկ։ Տվե՛ք հարցեր և առաջարկեք հաշվել կամ, որ թվանշանը կդնեն մեքենաների և տիկնիկի կողքին։ Համեմատե՛ք և հարցրե՛ք երկո՞ւսն է շատ թե՞ մեկը։ Առարկաների քանակը համեմատելու նպատակով օգտագործեք տարբեր իրավիճակներ՝ ցույց տալով, թվի անկախ լինելը առարկաների մեծությունից, ձվից, չափից, գույնից և գրաված տարածությունից։ Եթե երեխայի մոտ կորել է հետաքրքրությունը, անհրաժեշտ է դաթար տալ կամ նրա համար կարևոր շարժառիթ գտնել։ Օրինակ՝ <<Աքաղաղը կտխրի, եթե նրա թևերից մեկը չհաշվես,  չէ՞ որ նրա վրա բակում կծիծաղեն։ Հաճախ երեխաներին ամեն ինչը դիմեք խնդրանքով։ Մանկական անկյունում թվանշանների համար տեղ գտեք և փակցրեք պատին։ Եթե երեխան սիրում է կտրատել, նրան հին օրացույց տվեք։ Ամեն տեղ թվեր տեսնելով երեխան ավելի շուտ կմտապահի սովորածը և կտպավորվի նրա ուղեղում։ Ուսուցման հիմնական ձևը խաղն է, քանի որ այն երեխաների բնական վիճակն է։ Երեխան մտավոր ունակություն է ցուցաբերում, երբ նյութի մեջ ընդգրկված են խաղային տարրեր։ Երեխաներին հնարավորություն տվեք նյութը յուրացնել անհատական զարգացման տեմպով և միաժամանակ ստեղծեք այն ուսուցման միջավայրը, որին նա ձգտում է։ Վերլուծելով երեխայի կատարած աշխատանքը, որոշել նրա ունակությունների մակարդակը։ Կարգավորել նրա թույլ և ուժեղ կողմերը, բարդացնելով կամ պարզեցնելով առաջադրանք-խաղերը։ Երեխաները շատ են սիրում գրավիչ խնդիրներ, հարցեր որոնք դրդում են մտածել։ Օրինակ՝ մաթեմատիկական շարժախաղերը, հանելուկները, ասացվացքները, համրանքախաղերն ու համրանքով ոտանավորները։

Երեք թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Օրերի ամիսների հետ կապված հարցեր տվեք երեխաներին, որոնք վերաբերվում են երեքին։ Օրինակ՝ <<Անվանիր ամիսները հունվարից սկսած մինչև մարտ>>։Վարժությունների միջոցով ձևավորեք այնպիսի հարաբերությունների հասկացություններ, ինչպիսիք են՝ << շատ է քան․․․ , շատ է ․․․ այսքանով, քիչ է՝ քան ․․․ և այլն՝ կապված բնական թվերի հասկացության աստիճանական ձևավորման և հաշվումների հետ։ Այս հարաբերությունների բացահայտումը իրագործվում է տարբեր բազմությունների ըմբռնման շուրջ տարվող նպատակաուղղված աշխատանքի ընթացքում։ Արդյունավետ է սովորեցնել հաշվել զգայարանների միջոցով / ձայները, շարժումները և այլնի օգնությամբ։ Ո՞րն է այն երկրաչափական պատկերը, որը ունի երեք կողմ, երեք անկյուն, երեք գագաթ՝ նման հարցեր շատ տվեք երեխաներին։ Երեխաներին սովորեցրեք՝ ամեն աստիճան բարձրացնելիս բարձրաձայն հաշվել։ Ի՞նչ անել եթե երեխան չի ցանկանում թվանշաները հիշել և հետաքրքրված չէ թվերով։ Նա չի ցանկանում, որովհետև իր համար դրա կարևորությունը չի զգացել։ Կարելի է երեխայի ուշադրությունը հրավիրել բնակարանի համարին, տատիկի հեռախոսին, հեռուստաալիքի կոճակին։ Հարցրեք նրան, այս համարի երթուղիով կարելի՞ է հասնել մինչև տուն։ Որպեսզի երեխաներին հետաքրքրեն առաջադրանքները, օգտագործեք բազմատեսակ հաշվենյութ՝ կոճակ, խխունջ, կաղին, կոն և այլ իրեր։ Երեք լեգո միացրու իրար և կառուցիր աշտարակ։ Նույն բարձրության ևս մեկ  աշտարակ կառուցիր։ Քանի՞ լեգո օգտագործեցիր։ Այժմ այնպես արա, որ աշտարակների բարձրությունները տարբեր լինեն, պատմիր ի՞նչ ստացվեց․․․

Չորս թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Պատմել տարվա եղանակների մասին, սովորեցնել և հարցնել դրանց անվանումները և խաղեր կազմակերպել դրանց վերաբերյալ։ Ո՞ր երկրաչափական պատկերը չորս կողմ ունի։ Չորսը երեքի հաջորդ թիվն է՝ և մեծ է մեկով։ Մեկից տաս թվանշանների միջից առանձնացնել ցանոթ թվերը և հերթականությամբ դասավորել։ Թվերը դասավորել աճման և նվազման կարգով։ Կազմել և ստեղծել նախորդ թվերի նույնությամբ իրականցվող խաղեր, հարցեր, վարժություններ և այլն։ Արի՛ խաղանք։ Ես կենդանիների անուններ կասեմ, իսկ դու յուրաքանչյուր անվան համապատասխան մի հաշվեփայտիկ դիր՝ կով, այծ, ուլ, ձի։ Քանի՞ կենդանի անվանեցի։ Քանի՞ փայտիկ դրեցիր սեղանին՝ և քանի՞ ոտք ունեն դրանցից յուաքանչյուր կենդանի։ Հաշվիր՛ քանի մկնիկ է պատկերված քարտին /3—ը/ , այդքան մատիկ ծալիր։ Նկարներից ևս մեկը ընտրիր և փակցրու մյուսների կողքին։ Այժմ կմները որքա՞ն եղան /4-ը/։ Այժմ 4 մկնիկի կողքին դիր 4 թվանշանը։ Սև ականջը տեսավ տարվա եղանակների չորս նկարները, ժպտաց և մի դեպք պատմեց։ Գարնան մի գեղեցիկ օր, նա դուրս էր եկել բակ, թավալվել թավիշ կանաչի մեջ․ հոտոտել ծաղիկները, մագլցել նորաբողբոջ ծառի վրա և զմայլվել բնության գեղեցկությամբ, ու աշխարհը դարձել էր շատ բարի ու ջերմ, ինչպես մայրիկի գիրկը։ Նա վազել էր իր մայրիկի մոտ և ասել ․ <<Մայրի՛կ ի՜նչ լավն է գարունը, երանի միշտ գարուն լինի>>։ Հետո եկել էր ամառը։ Սևականջը տարվել էր ամռան զվարճալիքներով։ Իսկ երբ աշունն իր գույներով հյուրընկալել աշխարհը, դարձնելով գունավոր հեքիաթ, Սևականջը երազել էր, որ միշտ աշուն լինի։ Ձմռան ճերմակ հեքիաթն ու փափուկ ձյան մեջ թավալվերը նրան ստիպել էին միայն երազել ձմռան մասին։ Սակայն նա վերջում էր հասկացել, որ տարին սիրուն է իր չորս եղանակներով՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։

Հինգ թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Անհրաժեշտ է հաշիվ սովորելու առաջին փուլում փայտիկներ տալ երեխային, չվախենալով որ նա դրանց կնտելանա։ Սովորելով հաշվել՝ նա ինքը կհրաժարվի դրանցից։ Մաթեմատիկական առաջադրանքերը պահանջում են խաղային շարժառիթների կիրառում։ Իսկ դիդակտիկ խաղերը նպաստում են ոչ միայն երեխաների գիտելիքների յուրացմանը, այլև իմացական հետաքրքրությունների, հաղորդակցման ունակությունների զարգացմանը։ Սովորեցնել շատ խաղալիքներից վերցնել պահանջված քանակը։ Օրինակ երեխայի առաջ մրգաման դրեք և առաջարկեք շատ սալորներից վերցնել հինգը։ Յուրաքանչյուր անգամ փոխե՛ք խաղանյութը, որը կօգնի երեխային ավելի լավ ըմբռնել  թվի ստացումը։ Ստեղծեք միջավայր, որ երեխան մասնակցի որոնողական գործընթացներին։ Սովորեցրեք, որ կարելի է հաշվել սկսել ցանկացած ուղղությամբ, ցանկացած առարկայից։ Յուրաքանչյուր հաջորդ թվի ստացման ժամանակ կարևոր է իմանալ, թե ինչպե՞ս են ստացվել նախորդ թվերը։ Վերցրու՛ քանոնը և մատդ դիր 1 թվանշանի վրա, հերթով շարժվի՛ր դեպի աջ։ Յուրաքանչյուր թվանշանի մոտ կանգնիր և կարդա։ Քանի՞ անգամ մատդ շարժեցիր մինչև 5 թվանշան հասնելը։ Թվային շարքում ո՞րն էր առաջինը, երկրորդը, երրորդը և այդպես շարունակ։ Որքանո՞վ է հաջորդ ստացված թիվը մեծ նախորդից։ Հարաբերությունները միշտ պետք է հանդես գան մեկը մյուսի հետ կապի մեջ։ Եփե շարքերից մեկում ավելորդ առարկա կա, ապա մյուսում պակաս է։ Հավասարեցումը կատարվում է երկու ձևով՝ կամ մյուսից ենք պակասեցնում, կամ մյուսում ավելացնում։ Երեխան պետք է սովորի համադրման ձևերը, ոչ միայն ստանա, << անհավասարությունից հավասարություն>> այլև հակառակը՝  <<հավասարությունից անհավասարություն>>։ Երեխայի առջև երկու շարքով կոնֆետներ դրեք․ մի շարքում իրարից մոտ հեռավորությամբ՝ հինգ, մյուսում ՝ իրարից նկատելի հեռավորությամբ չորս։ Առաջարկե՛ք համեմատել, որտեղ է շատ, որտեղ՝ քիչ։ Հիմնականում չհաշվելով առարկաները, երեխաները ցույց են տալիս և ասում, որ շատը երկար շարքում է։ Անհրաժեշտ է սովորեցնել, որ առարկաների քանակը պետք է որոշել միայն համրանքից հետո։ Որոշ հարցադրումներ կատարելուց և  բացատրելուց հետո՝ երեխան պետք տարբերի և հաշվելով ցույց տա՝ որտեղ է շատ՝ որտեղ քիչ, անկախ գույնից, ձևից և չափից։

Կարգային հաշիվ

Պատկերացում տալ կարգային հաշվի և նրա նշանակության մասին։ Կարգային և քանակական թվի համադրությունը թույլ է տալիս ավելի պարզորոշ դարձնել թվի կարգային նշանակությունը։ Երբ ուզում ենք իմանալ, թե քանի՞ առարկա կա հաշվում ենք 1, 2 ,3 ,4 ,5 ․․․, այսինքն գտնում ենք որքա՞ն /քանի՞/ հարցի պատասխանը, իսկ մյուսների մեջ առարկայի տեղը գտնելու համար, հաշվում ենք այլ կերպ։ Ո՞ր, ո՞րերորդն  է հարցերին պատասխանելիս հաշվում ենք՝ առաջին, երկրորդ, երրորդ․․․։ Յուրաքանչյուր կարգային թվին համապատասխանում է միայն մեկ առարկա։ Սեղանին դի՛ր երկու տիկնիկ, այնպես, որ մեկը կանգնի մյուսի ետևից։ Այն տիկնիկը, որը կանգնած է առջևում, կոչվում է՝ առաջին, իսկ որը կանգնած է ետևում՝ երկրորդ։ Առարկաները հաշվելիս ցանկալի է, որ  երեխան մատով դրանք ցույց տա, տեղաշարժի։

Խաղ <<Գնացք>>։ Իրար ետևից 5 աթոռ դրե՛ք։ Դրանք անվանենք <<վագոններ>>, իսկ մեծ աթոռը՝ <<շոգեքարշ>>։ Երաժշտության տակ երեխաները շարժվում են, ազդանշանը լսելուց հետո ով հասցնում է նստում է վագոնի մեջ։ Մյուները պատասխանում են հարցերին՝ թե ո՞վ ո՞ր <<վագոնում>> է երթևեկում, սկսում են հաշվել <<շոգեքարշից>> հետո՝ ըստ կարգային հաշվի։ Նկարի՛ր հինգ տարբեր գույնի և չափի շրջան։ Այնպես արա, որ չորրորդը լինի դեղին, նախավերջինը՝ կապույտ, առաջինը՝ ամենամեծը, երրորդը՝ սպիտակ, վերջինը՝ սև։

Արի խաղանք <<Թաքնված կոնֆետ>> խաղը։ Թղթե հինգ բաժակների վրա աճող կարգով թվանշաններ են գրված։ Խնդրենք, որ երեխան փակի աչքերը։ Բաժակները շրջեք հակառակ կողմով, որի ընթացքում կոնֆետը / մի փոքր իր/  դրեք բաժակներից մեկի տակ։ Բացելով աչքերը՝ երեխան պետք է գուշակի թե, ո՞րերորդ բաժակի տակ է կոնֆետը։ Մեր շենքը հինգ հարկանի է, մենք ապրում ենք՝ երկրորդ հարկում, ապա մեր հարևանները ո՞ր հարկերում են ապրում։

Խաղ <<Իմ համարը>>։ Առաջարկեք, որպեսզի հինգ երեխա կանգնեն կողք կողքի, հաշվեն միմյանց և ասեն իրենց ընդհանուր թիվը։ Հետո՝ անվանեն իրենց կարգային համարը։ Յուրաքանչյուր տեղում կանգնած երեխայի համար մի առաջադրանք մտածեք։ Օրինակ՝ երկրորդը թող դուրս գա սենյակից, առաջինը պտտվի իր շուրջը, չորրորդը մի քայլ ետ գնա, հինգերորդն՝ մի շարժում կատարի, երրորդը՝ նստի։

Թվի Կազմություն

Թվերը հիշելու կարողությունը դեռ թվերի մասին իմացություն չէ։ Երեխան պետք է յուրացնի թվերի քանակային կազմը։ Օրինակ․ 5- ը դա 5 միավոր է 1 և 4 գումարից, 5-ը կարելի է ստանալ 2-ի և 3-ի գումարից, կամ  3-ի և 2-ի գումարից։ Թվերի անվանումները հիշելուց հետո, օգտակար է, որ ուշադրություն դարձնեք առարկաների խմբի քանակային կազմի փոփոխության վրա՝ շրջանակների մեջ վերցնելով հաշված երկու փոքր խմբերը /4 և 1,  3 և 2/ ։ Հետևեք, որ թիվը ընկալվի ամբողջությամբ։ Սեղանին 5 փայտիկ դի՛ր, դրանցից 2 փակիր ձեռքիդ ափով։ Քանի՞սը բաց մնաց։ Քանի՞սը փակեցիր։ Քանի՞ խմբի բաժանեցիր։ Այժմ 5  թիվն ստացիր այլ տարբերակով՝ փայտիկները բաժանի՛ր այլ խմբերի։

Ամբողջի բաժանումը հավասար մասերի

Ցո՛ւյց տվեք երեխային, որ որոշ առարկաներ կարելի է, երբեմն էլ պետք է բաժանել մասերի։ Սկզբում ձեր օգնությամբ, հետո՝ ինքնուրույն երեխան պետք է սովորի առարկան բաժանել հավասար մասերի։ Բացատրեք, որ նույն ձևով՝ մասերի բաժանելով, կարելի է ծալել ժապավենը, պարանը, կոշիկի կապը, կտրել հացը, միրգը և այլն։ Առաջարկե՛ք երեխային ափսեն դնել թղթի վրա և մեծի օգնությամբ եզրագծել։ Ստացված շրջանները նկարազարդել <<պիցցայի>> տեսքով, ապա դրանցից մեկը կտրել երկու հավասար, ապա երկու անհավասար մասերի։ Մասերը դնել իրար վրա և նշել, որ երկու մասերից մեկը մյուսի կեսը կարելի է անվանել միայն այն դեպքում, երբ մասերը հավասար են։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ հավասար մասերը ստանալու  համար պետք է առարկան ճիշտ հավասարությամբ չափել կամ ծալել ապա կտրել։ Մասերի հավասարությունը ստուգվում է իրար վրա տեղադրելու միջոցով։ Ծիրանը բաժանի՛ր 2 հավասար մասի։ Մասերից մեկը վերցրո՛ւ քեզ, մյուսը տո՛ւր ինձ։ Դրանք չափսերով ինչպիսի՞ մասեր էին։

Օրինաչափություն

Սովորեցնել երեխաներին պարզ օրինաչափություններ, համակարգ փնտրել շրջակա աշխարհի առարկաների և երևույթների մեջ՝ բակում, փողոցում, խոհանոցում։ Կարողանալ բացահայտել տարրական տրամաբանական կապեր։ Որոնի՛ր և գտի՛ր օրինաչափություններ, որոնք կարող են լինել հագուստի, զարդերի, գորգի, կահույքի, սպասքի նախշազարդերում։ Բնության մեջ գույների՝ կենդանիների մորթու և փետուրների, ծաղիկների, ծիածանի, շենքերի կառույցներում, թվանշանների բնական շարքի, ժամացույցի թվերի դասավորության և այլ ․․․։

Վերցրո՛ւ տարբեր գույնի փայտիկ և ցանկապատ կառուցիր։ Այնպես արա, որ փայտիկների գույները իրար հաջորդեն, օրինակ՝ կապույտ, կարմիր, կապույտ։ Գտի՛ր քո տարբերակը և ստեղծիր քո մտածած օրինաչափությունը։ Եթե երեխան դժվարանում է կրկնօրինակել, օրինաչափություն գտնել, համագործակցելով նրա հետ, սեղանին դասավորեք երկրաչափական պատկերներ։ Դուք դրե՛ք երկու եռանկյունի, իսկ նա՝ մեկ շրջան։ Բացատրե՛ք, որ այս օրինաչափությունը ունի երկու եռանկյուն և մեկ շրջան։ Կարևոր է, որ երեխան սովորի համեմատել առարկաները, վերլուծել և ինքնուրույն դատողություն անել։ Մաթեմատիկական գործունեության հետազոտությունը կարող է անցկացվել ոչ միայն մաթեմատիկայի, այլև ինտեգրված տիպի պարապմունքների ընթացքում։ Հաշվի առնելով մաթմատիկայի ցուցանիշները, դաստիարակը կարող է ինքը որոշել թե, որ ծրագրային նյութը կարող է սահմանափակել կամ այլ ձևով կազմակերպել։ Որպեսզի թեմաները յուրացվեն, անհրաժեշտ է մշակել մի քանի փոխկապակցված պարապմունքներ ոչ մեծ ընդմիջումներով։ Արդյունքին հասնելու համար կարևոր է ձևավորել երեխաների ինքնագնահատման կարողությունները։

Վեց թիվն ու թվանշանը

Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։ Այդ ժամին ինչո՞վ ես զբաղված, պատմի՛ր։ Ո՞րն է շաբաթվա վեցերորդ օրը։ Ո՞րն է տարվա վեցերորդ ամիսը և նմանատիպ այլ հարցերի միջոցով սովորեցրեք երեխային վեց թվանշանը։ Թվի՛ր հայոց աշխարհի դաշտային վեց ծաղկի անուն՝ մանուշակ, երիցուկ, կակաչ, նարգիզ, անթառամ, խատուտիկ։ Վեց թվանշանը նկարել և գունավորել վեց գույնով։ Ուշադրություն դարձրե՛ք <<նակրե>> բառին։ Երեխաները թվանշանները նկարում են ինչպես որ կարողանում են կամ իրենց է դուր գալիս, այնպիսի չափերով, ինպես որ իրենց է հարմար։  Մեծ լարում է պահանջում տետրում կամ վանդակներում նկարել։ Երեխայի համար հեշտ է գտնել առարկայի տարբերությունը քան նմանությունը։ Որպեսզի երեխան սովորի համեմատել առարկաների հատկությունը, զգա նշված խմբերի տարբերությունը, օգնեք յուրացնել հետևյալ կարողությունները՝ ուսումնասիրել և վերլուծել առարկան, խումբը, համեմատել մեկ նույն  մեկ այլ հատկությամբ առարկայի հետ՝ անվանելով կատարածը։ Յուրաքանչյուր թիվ յուրացնելուց հետո՝ կարևոր է, որ երեխան պատմի թե ինչ գիտի կամ սովորեց տվյալ թվի մասին։ 

 

 

 

 

Մաթեմատիկայի այբուբենը- Քանակ

 

Խորհուրդ Ծնողներին

Երեխային սովորեցնել միատեսակ առարկաներից կազմել խմբեր և այն բաժանել առանձին առարկաների։ Սովորեցնել խմբավորել առարկաները ըստ գույնի, ձևի, մեծության։ Սովորեցնել տարբերել <<շատ>>, <<մեկ>>, <<մեկական>> և <<ոչ մեկը>> բառերի իմաստը։ Պատասխանելիս օգտվել <<մեկ>>, <<շատ>>, <<մեկական>> և <<որ մեկը>> բառերից։ Սովորեցնել համեմատել խումբը կազմող մասերը, որոշել նրանց հավասարությունն ու անհավասարությունը զույգեր կազմելու ճանապարհով։ Սովորեցնել տարբերել զգայարանների միջոցով ընկալել առարկաների խմբերի քանակը։

Մի՛ մոռացեք, որ երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչը դուք եք։ Եղե՛ք  համբերատար։

Հաշվի ուսուցման առաջին փուլում սովորեցրեք երեխային միևնույն գույնի առարկաներից, խաղալիքներից կազմել խմբեր։ Երեխային տվեք հնարավորություն բազմատեսակ առանձին առարկաներից կազմել խմբեր և այն նորից բաժանել առանձին առարկաների։ Եթե երեխան հասկանում է <<որքա՞ն է>> հարցի իմաստը, սովորեցրե՛ք նրան ստեղծել խմբեր ինչ-որ մեկ հատկանիշի համաձայն։ Երեխայի հետ խաղացեք տարբեր խաղեր <<քանակ>> հասկացության հետ կապված։ Երեխային տվեք, որ թղթից կտրատի տարբեր գույների շատ փուչիկներ, խմբավորի և <<շատ>>, <<մեկ հատ>> և <<քիչ>> անվանի։ Երեխայի ձեռքի մկանները զարգացնելու համար հետևեք, որ առարկաները բռնի բութ մատի և ցուցամատի օգնությամբ։ Երեխայի ինքնուրույն գործունեության համար կարող եք օգտվել տարբեր գույնի և մեծության խորանարդիկներից։ Խաղացեք երեխայի հետ կոճակներով։ Յուրաքանչյուր առաջադրանքից հետո երեխաների ուշադրությունը հրավիրեք առարկաների քանակի վրա։ Սեղանին դրեք մեկ նարինջ, խնձոր կամ դեղձ և ասացե՛ք․

—Նարինջը մեկն է, իսկ մենք շատ, արի՛ բաժանենք այն մեր տան անդամների միջև, մի մասը տանք տատիկին, մեկ մասը՝ պապիկին, մեկ մասը՝ մայրիկին և այդպես շարունակ մինչև բոլոր տան անդամներին բավականացնի։ Փոքր տարիքի երեխաները կարող են համեմատել 5-6 առարկա՝ սկզբում իրար վրա դնելու, իսկ ավելի ուշ՝ իրար դիմաց կամ կողք կողքի դնելու եղանակով։ Հետո համեմատվում են 5-10 առարկա բազմազան եղանակներով՝ զույգեր կազմելով, ավելացնելով կամ պակասացնելով դրանց քանակը։ Երեխայի հետ այգում կոն ու կաղիններ հավագեք, տարեք տուն և համեմատեք։ Լցրեք սեղանին և հարցրեք․

<<Մեր բերած կաղնինե՞րն են շատ, թե՞ կոները։>>

Պարզելու համար առաջարկեք միաժամանակ կույտերից վերցնել մեկական կոն և կաղին ու շարքերով դասավորել իրար դիմաց։ Ասել՝ թե կոները շատ են, քան կաղինները, քանի որ ավելացել են երկու կոն, իսկ կաղինները երկուսով պակաս են։ Ամեն անգամ խնդրե՛ք, որ երեխան պատմի խմբերի <<շատ>> կամ <<մեկ>> լինելու մասին՝ մատնացույց անելով այն։ Երեխայի հետ հիշեք և անվանեք բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք աճում են հողի վրա, հողի տակ։ Կարող եք անվանել տրանսպորտի տեսակներ՝ գետնի տակ աշխատող, գետնի վրա, օդային, ջրային։ Հասնել նրան, որ երեխաները հասկանան, որ դրանք բոլորն էլ շատ են։

Շատ կարևոր է երեխաներին սովորեցնել՝  առարկաների խմբավորումը։

Թեյի սպասք- սրճեփ, սուրճի բաժակ, ափսե, կաթնաման, գդալ։

Թեյի սպասք- գույնի թեյնիկ, շաքարաման, գավաթ, ափսե, թեյի գդալ։

Ճաշի սպասք- խորը ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ, աղաման։

Խոհանոցի ամանեղեն- կաթսա, թեյնիկ, թավա, քամիչ։

 

Հավիկն ու իր ձվիկները- Նախագիծ

 

Թեմա՝ Հավիկն ու իր ձվիկները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 17-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Ապրիլ։

Նպատակ՝ Զարգացնել խոշոր մոտորիկան, զարգացնել ճշգրիտ ուղղություն բռնելու և նետելու կարողությունը։ Տեղեկություն տալ հավերի մասին։

Խնդիր՝  Խաղի միջոցով։ Կարողանալ ձվիկները նետել տուփի մեջ։

Ընթացք՝ Շարք են կանգնում երեխաները, հերթով մոտենում են և ձվիկները փորձում են ըստ նրանց տրված ժամանակահատվածում նետեն տուփի մեջ։ Տուփը դրվելու է երեխաներից որոշակի հեռավորության վրա։ Երեխաներից յուրաքանչյուրին տալիս ենք տաս վարկյան ժամանակ, ձվիկները նետելու համար։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ ճշգրիտ ուղղությամբ նետել ձվիկը։ Հասցնել ժամանակի մեջ տեղավորվելով բոլոր ձվիկները նետել տուփի մեջ։

Վերլուծություն՝ 

Մաթեմատիկայի այբուբենը- Ժամանակ

 

Պետք է հասկանալ  երեխաների պատկերացումները ժամանակի այնպիսի հատվածների մասին, ինչպիսիք են՝ կեսօրը, երեկոն, գիշերը։ Օրվա մասին անվանումները պետք է ոչ միայն կապել մեծահասակների գործունեության հետ, այլ նկարների և բնության հետ, կազմել խաղեր և առաջադրանքներ։ Որպես զննական նյութ օգտագործել այնպիսի նկար, որտեղ պատկերված են երեխաների կամ կենդանիների գործունեության ձևեր, կամ՝ կեսօր, ցերեկ, գիշեր, նման հետաքրքիր պատկերներ, որոնց վրա կարելի է ծավալվել՝ զրուցել և որը նրանց համար կլինի ուսուցողական։ Երեխաներին պետք է ծանոթացնել՝ կեսօր, գիշեր, ցերեկ, երեկ, այսօր, վաղը հասկացություններին նաև շաբաթվա օրերը։ Ամրապնդել այն հասկացությունը, որ օրերը հաջորդում են մեկը մյուսին և ունեն օրենց անվանումները։ Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ, յուրաքանչյուր շաբաթվա օրերի հերթականությունը միշտ նույնն է, ծանոթացնել ամսվա անվան հետ, հիշել ամիսների հաջորդականությունը։ Ժամանակի հետ կապված պատկերացումները ամրապնդել հանելուկների, պատմությունների, ոտանավորների օգնությամբ։ Երեխան պետք է տարբերի՝ առավոտ, կեսօր, երեկո, գիշեր հասկացությունները։ Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի այն օգտագործելով բազմակի կրկնությունների միջոցով, մինչև հիշողության մեջ ամրապնդվի։ Ժամանակի հասկացությունը ամենադժվար հասկացությունն է, այն պետք է ձևավորվի դեռ նախադպրոցական տարիքում։ Երեխաները ժամանակի մասին խոսելիս հիմնականում առանձնացնում են՝ առավոտը, երբ լույս է և գիշերը, երբ մութ է։ Շատ կարևոր է երեխաների հետ զրուցել ժամացույցների մասին։ Բացատրել, որ ժամացույցները լինում են տարբեր տեսակի՝ ավազի, մեխանիկական, էլեկտրոնային, արևի։ Ժամացույցները կարող են լինել ինչպես գրպանի, սեղանի, պատի, թևի այնպես էլ՝ գլխավոր, որը ցույց է տալիս ամենաճշգրիտ ժամանակը։ Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի գլխավոր ժամացույց։ Սովորեցնել երեխաներին օգտվել ժամացույցից։ Օրվա մասերի անվանումները կապել ոչ միայն երեխաների և նրանց շրջապատող մեծահասակների գործունեության հետ, այլ բնության երևույթների հետ։ Օրինակ՝ առավոտյան ծագում է արևը, և ամեն ինչ դառնում է լուսավոր։ Ծաղիկներն ու թռչունները, միջատներն ու կենդանիները արթնանում են։ Հիշե՛ք, որ այս ամենի վերջնական եզրակացությունը պետք է լինի այն, որ երեխաները պարզ գիտակցեն, որ օրը մեկն է և այն բաղկացած է չորս մասից։ Ասացե՛ք օրվա որևէ մասի անվանումը։ Երեխան պետք է անվանի <<հարևաններին>> և բացատրի, թե երբ է դա լինում՝ <<առա՞ջ թե՞ հետո>>։ Կարելի է հանելուկներով խաղը խաղալ։ Շաբաթվա օրերն է շատ կարևոր սովորեցնել, պետք է հասկանան, որ դրանք հաջորդում են միմյանց և չեն փոփոխվում։ Ծանոթացրե՛ք օրացույցին։ Սովորեցրեք օգտվել դրանից բացատրեք, որ դրա միջոցով կարելի է նշել և հիշել բոլոր հիշարժան օրերը։ Օրացույցի վրա այդ օրը վերցրեք շրջանակի մեջ։Հետևե՛ք, թե ինչպիսի հաջորդականությամբ է երեխան  իր խոսքի մեջ օգտագործում <<ժամանակի>> անվանումները։ Սովորեցրե՛ք երեխաներին հասկանալ և հերթականությամբ անվանել տարվա եղանակները՝ սկսած ձմեռվանից։ Սովորեցրե՛ք տարվա տվյալ եղանակի ամիսները՝ ճշտելով նաև այն, որ յուրաքանչյուր եղանակ ունի երեք ամիս։ Թող պատմեն թե ինչպես են փոխվում եղանակները։ Կարևոր է նաև այն, որ տվյալ եղանակի իրար հերթագայող ամիսները չեն կրկնում մեկը մյուսին և յուրօրինակ են իրենց տեսակի մեջ։ Վաղ աշուն՝ սեպտեմբեր, բուն աշուն՝ հոկտեմբեր, խորը աշուն՝ նոյեմբեր։

Ալյուրն ու պատկերները- Նախագիծ

 

Թեմա՝ Ալյուրն ու պատկերները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Մարտ։

Նպատակ՝ Երկրաչափական պատկերների, թվերի և նշանների ճանաչում, մանր մոտորիկայի և զգայարանների զարգացում։

Խնդիր՝  Խաղի միջոցով՝ կարողանալ պատկերներն ու նշանները նույնությամբ նկարել ալյուրի մեջ։

Ընթացք՝  Ամեն մի երեխա ունենում է երկու պատկեր, դիմացը դրված է լինում ալյուրով լի սկուտեղը, պատկերը նույնությամբ պետք է  նկարեն ալյուրի մեջ։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ ալյուրի մեջ ստանալ համապատասխան պատկերը։

Վերլուծություն՝ 

Սովորում ենք՝ ամրապնդում ենք պատկերների և նշանների ճիշտ գրելն ու նկարելը, զուգահեռաբար զարգացնելով շոշափելիքի զգայարանները և մանր մոտորիկան։ Որոշ նշաններ դժվարանում էին պատկերել, սակայն ես օգնում էի, որ այնքան փորձեն մինչև ստացվի, քանի որ դա նպաստելու է երեխաների արագ արտատպում սովորելու, մտքի վառ թռիչքի կարողություններին։ Որոշ մարդիկ պնդում են, որ նշաններից մի քանիսը բարդ են և երեխաները չեն կարողանում պատկերել, սակայն ես այլ հայացք ունեմ և պնդում եմ, որ երեխաները պետք է փորձեն և պետք է կարողանան կատարել, քանի որ եթե նշանները դժվարանան նկարել, կդժվարանան նաև գրել սովորել, երեխաներին պետք է հենց մեծերը օգնեն, որ նրանք դժվարությունը ընդունեն և մեծ եռանդով հաղթահարեն։ Ես պատրաստ եմ աջակցել և աջակցում եմ երեխաներիս, հաղթահարել իրենց բոլոր դժվարությունները, որն էլ նպաստելու է նրանց ինքնուրույնությանը։