Դպրոցական Մեծ Հանրագիտարան- Աղվես

Կ ե Լդ ա Լի է վա յրի,
ջՆ.թՒ\սշ Ի1ա խաևկ ձ^րյզի Ի ւԼի ,
ՒՆթԼ’ ագահ, ի*արյաՏաև.կ,
քշՒւյՆ֊ր ԻւԼի հազար ծակ

Հ
եքիաթներում աղվեսը միշտ խելացի է,
խորամանկ, ճարպիկ, խաբում է մարդկանց
ու գազաններին: Բայց այդպե՞ս է, արդյոք,
իրականում: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ
սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ,
իհարկե, գերազանցում է շատ կենդանիների, բայց,
այնուամենայնիվ, նա խորամանկ և, նույնիսկ, ամենազգույշ գազանը չէ: Աղվեսը շատ հետաքրքրասերն է,
նրան ամեն ինչ հետաքրքրում է: Երբեմն, հետաքրքրությունից դրդված, նույնիսկ արհամարհում է զգուշությունը: Եվ եթե չլինեին նրա քողարկվելու հմտությունը,
սուր լսողությունը, տեսողությունն ու հոտառությունը,
վատ կլիներ շեկլիկի բանը: Փորձանքից նրան հեռու է
պահում հատկապես հոտառությունը, թշնամու հոտը նա
զգում է դեռ հեռվից և հասցնում ժամանակին փախչել
կամ թաքնվել: Իսկ լսողությունը օգնում է կեր
հայթայթելում: Ձմռանն աղվեսն զբաղվում է մկներ
որսալով քայլում է հետևի թաթերին հենված, ցատկոտում, պտույտներ գործում: Նայողին թվում է, թե
աղվեսը պարում է:
Աղվեսը դժվարությամբ է հետապնդում և հասնում
նապաստակին, և այն կարծիքը, թե, իբր, աղվեսը շատ
նապաստակներ է ոչնչացնում, ճիշտ չէ: Աղվեսի
հիմնական կերը դաշտամկներն ու մկներն են: Տարվա
ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մուկ,
իսկ իր ձագուկների հետ երկու-երեք անգամ ավելի:
Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ
կրծողները մեծապես վնասում են գյուղատնտեսությանը:
Աղվեսի ձագուկները, որ լինում են 8-10 հատ և
ավելի, ծնվում են գարնանը կամ ամռան սկզբին: Չորս
ամսականում արդեն աղվեսի ձագուկները դառնում են
ինքնուրույն և հեռանում ծնողներից:
Մորթու գույնը ձմեռը չի փոխում, դրանով նա
տարբերվում է սկյուռից և նապաստակից: Նա իր համար
խոր բույն է շինում գլխավոր և գաղտնի մուտքերով:
0 \ ըս*քև &էղ, քշևսքև ՃԵ,զ,
Մխք^դ ծհւո. է, սևեքէս,
ՊԱ*վ ճ* հպհևձ, ւրս* ջէղ:
ԱՆԿԵՂՕ ԱՂՎԵՍԸ
Մի անգամ թերթում երևաց հետևյալ հայտարարությունը. «Պահանջվում է արտակարգ արժանիքներով
օժտված անձնավորություն հատուկ աշխատանքի
համար»:
Շատ կենդանիներ ներկայացան առյուծին, և,
առաջին հերթին, աղվեսը, որը խորը գլուխ տալուց հետո
ասաց.
— Թագավոր, ես ի ձնե ճարպիկ եմ, ճարտար լեզու
ունեմ, կարող եմ սևը սպիտակ ներկայացնել, առանց
ինձ զգացնել տալու…
— Լավ, բավական է,- ընդհատեց նրան առումը
բայց դու ինչու՞ չես խոսում քո արժանիքների մասին:
Մեզ հարկավոր է աշխատասեր, պարկեշտ, ազնիվ մի
անձնավորություն: Ի՞նչ կասես:
— Ներեցեք, թագավոր, ես խոսում եմ միայն այն
մասին, ինչին լավ եմ տիրապետում…
ԱՂՎԵՍԸ
Առանց «Պ» տ առի
Լիսում է մի աղվես: Սի օր այդ աղվեսը որոշում է գմալ
զբոսնել մարդկանց այգիներում: Հավերից լսել էր, որ
այնւրհղշատ ավելի լավ բաներ կան, քան անտառում:
Եվ նա մի մոտ գիշեր գնում է գյուղ’ որսորդի այգում
զբոսնելու: Զբոսնելիս հանկարծ տեսնում է որսորդի
շանը: Շունը սկսում է հաչել բայց մինչև որսորդը
կլսեք կհագնվեր և դուրս կգար, աղվեսը հասցնում է
փախչել անտառ ‘ մտքում կրկնելով.
Իմ անտառը ոչնչով վատ չէ մարդկանց այգիներից:
Ես այսուհետև էլ երբեք չեմ գնա մարդկանց
այգիներում զբոսնելու
Եվ դրանից հետո աղվեսը չէր հավատում հավերի
ասածին: Որտեղ հավ էր տեսնում’ վազում էր, բռնում
և վերջը տալիս:
ԱՂՎԵՍԸ
Ասում են, թե ես գող եմ, իբր հավ ճանկող եմ,
ճուտիկի միս ուտող եմ, բադիկի վիզ հատող եմ…
Մուտ է, սխալ են ասում, հավատացեք աղվեսին.
Չար աքլորն է բամբասում ա/դ բոլորը իմ մասին:

Շեկ աղվեսը մեր մոլորակի ամենատարածված գիշա-տիչն է, որ հիանալի ընտելացել է միջավայրի գոյության տարատեսակ պայմաններին.  դա նրան թույլ է տալիս  բնակություն հաստատել նույնիսկ խոշոր քաղաքներում՝ բայց-ևայնպես  մարդկանցից զգուշանալով:
Աղվեսի ընտանիք
Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց: Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում: Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ: 

Добавить комментарий