Աուտիզմ

Ինչ է աուտիզմը։ Աուտիզմն զարգացման և շփման խանգարումն է։ Աուտիզմի առաջացման պատճառ, գիտնականների հետազոտությունների արդյունքնում համարվում  էր՝ նյարդային համակարգի հիվանդությունների, անբավարարության, նյութափոխանակության, գենետիկայի, սյոցիալական գործոնների հետ։ Սյոցիալական գործոններն են՝ պատվաստումները, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները, ծնողների տարիքը, նրանց
ինտելեկտի զարգացման մակարդակը, համակարգչային և էկրանային կախվածությունը, սոցիալական մեկուսացումը:
Վաղ մանկական Աուտիզմ։
Վաղ հասակում աուտիզմ ունեցող երեխայի ծնողները գրեթե միշտ
կասկածում են, որ իրենց երեխան ունի լսողության և տեսողության
խնդիրներ, քանի որ երեխան չի արձագանքում անվանը և խուսափում
է տեսողական կոնտակտից, սակայն այդ կասկածները միանգամից
հօդս են ցնդում, քանի որ նա կարող է տարվել այլ ձայնային ազդակներով և տեսողական պատկերներով, օրինակ՝ նախշերով, կամ՝ ձայներից փակել ականջները, ինչը նույնպես վկայում է, որ նրանք լսում են: Վաղ մանկական աուտիզմի ախտորոշումն իրականացվում է՝ հիմնվելով երեք հիմնական որակական
խանգարումների վրա.
 ոչ բավարար սոցիալական համագործակցություն կամ վերջինիս լիովին բացակայություն
 ոչ բավարար փոխադարձ հաղորդակցություն կամ առհասարակ շփման բացակայություն
 վարքում ստերեոտիպ ձևերի առկայություն: Երեխան ասես անտեսանելի պատնեշով մեկուսացված է արտաքին աշխարհից և ապրում է
սեփական պատյանի մեջ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե նա
չի նկատում շրջապատող մարդկանց և իր համար կարևորվում են
միայն սեփական հետաքրքրություններն ու կարիքները: «Երեխաների
աշխարհն ընկղմվելու», շփում հաստատելու մեծահասակների փորձերն առաջացնում են տագնապ, ագրեսիա և ինքնագրեսիայի սուր
դրսևորմներ: Հաճախ երեխան չի արձագանքում ծնողների ձայնին, ի
պատասխան չի ժպտում, իսկ եթե անգամ ժպտում է, ապա ոչ համարժեք ու որևէ մեկին չուղղված: Դժվար է երեխայի հետ տեսողական կոնտակտ հաստատել, գրավել վերջինիս ուշադրությունը: Աուտիզմով հիվանդ երեխան  նայում է ոչ թե քեզ, այլ` քո «միջով», հայացքը
լողացող է։
Ինչ դրսևորումներ ունի աուտիկ մարդը։
1. Թույլ տեսողական կոնտակտ
2. Շփման ցանկության թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
3. Փոխհատուցող աուտոստիմուլյացիաների առկայություն, որոնք օգնում են երեխային խեղդել անհարմարավետությունը,
ուշադրություն գրավել կամ խուսափել ինչ-որ բանից: Դրանցից
են` կրկնվող շարժումները, առարկաների հետ մանիպուլյացիաները, որոնց նպատակն է` կրկնել միևնույն հաճելի զգացողությունը:
4. Ստերեոտիպ, կրկնվող վարքային շարժումներ (տարուբերում է
մարմինը, քայլում է ոտքերի թաթերի վրա, շարժում է թաթիկները, կրճտացնում է ատամները, փակում է ականջները)
5. Ստերեոտիպ վարքային գործողություններ (հաջորդականությամբ դասավորում է մատիտները, մեքենաները, առանձնացնում է առարկաներն ըստ գույների, քանդում և նույնությամբ
կառուցում է աշտարակները)
6. Անհասկանալի, չիմաստավորված ձայների արձակումներ
(տկը-տկը, պտը-պտը, հու-հու)
7. Գիտակցված խոսքի բացակայություն կամ կրկնխոսություններ
7
8. Ոչ ադեկվատ հույզեր և վարքային դրսևորումներ՝ ինքնավնասում կամ ագրեսիա մյուսների նկատմամբ, անտեղի լաց և ծիծաղ
9. Վախ մարդկանցից և նոր, անծանոթ միջավայրերից
10. Աղմուկի, բարձր ձայների նկատմամբ գերզգայունություն կամ
անտարբերություն
11. Ոչ կամածին ուշադրության թույլ արտահայտվածություն, անվան թույլ արձագանք
12. Պարզ և բարդ հրահանգները ընկալելու և կատարելու ցանկության թույլ արտահայտվածություն
13. Ոչ ցանկալի վարքային սովորույթներ (անպետք, կեղտոտ առարկաների համտեսում՝ ավազ, ջրաներկ, օճառ, ձեռնաշարժություն, զուգարանային գործողությունների անվերահսկելիություն)
14. Ընտրողական սնունդ (փափուկ սնունդից հրաժարում, կարմիր գույնի սնունդից խուսափում և այլն)
15. Ֆիքսվածություններ կոնկրետ առարկաների և գործողությունների վրա (խաղում է միայն մեքենաներով, դուրս է գալիս տանից միայն սիրելի տիկնիկի հետ, սիրում է միայն համակարգիչ
և այլն)
16. Գերզգայունություն հպումների, մարմնական կոնտակտի
նկատմամբ կամ ծայրաստիճան խուսափում մարմնական
կոնտակտից
17. Անտարբերություն մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ, էմպատիայի թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
18. Նմանակման թույլ արտահայտվածություն:
Ովքեր կարող են օգնել նման մարդկանց։
Լոգոպեդ, հոգեբան, ուղեկցող, հոգեթերապեվտ, բժիշկ։
Դաստիարակ, ուսուցիչ ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերեն։
Նախ տվյալ երեխաների համար, դասապրոցեսը անցկացնելու հատուկ մեթոդ են կիրառում, հետո՝ նման երեխաներին հատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել։ Ագրեսիվ վերաբերմունք չպետք է ցուցաբերել։

Добавить комментарий