Գիշեր- ցերեկ խաղ

Երեխաների հետ նախագծեր իրականացնելուց հետո, երբ էլի ժամանակ ենք ունենում՝ ըստ նրանց որոշման և ցանկության,  խաղում ենք տարբեր խաղեր։ Այս անգամ խաղացինք․ <<Գիշեր- ցերեկ>>, <<Հսկաներ- թզուկներ>> խաղերը, սակայն միայն մեկը հասցրեցի նկարահանել։ Իրականում շատ եմ կապվել երեխաների հետ, նրանք էլ ինձ հետ։ Շատ ոգևորված են կազմածս խաղերին մասնակցում, հետաքրքրված են, երբ ավարտում են առաջին խաղը կամ առաջադրանքը, էլի են ցանկանում խաղալ կամ նույն առաջադրանքից կատարել։ Իրենց այդ փոքր տարիքին նրանք շատ խելացի են։ Ես նրանց շատ եմ սիրում, նրանք էլ ինձ, միշտ դասարանից դուրս գալուց համբուրում ենք միմյանց, գրկախառնվում, նոր ցտեսություն մաղթում։

Добавить комментарий