Ռոդարիական հնարքներով- պատմվածք

Լրացուցիչ կրթություն

Դաստիարակների բլոգներից ընտրեք ձեր կարծիքով հաջողված մեկ տեսանյութ։ Հիմնավորեք ձեր ընտրությունը։

Հարավային դպրոց-պարտեզ 2-4 տարեկանների դաստիարակ՝ Տաթև Հովսեփյանի բլոգից ընտրել եմ մածուն պատրաստելու նախագիծը։ Այստեղ միակ թերի բանն այն էր, որ բոլոր երեխաները առանձին պիտի ունենային իրենց ամանիկները և ինքնուրույն պատրաստեին մածունը, իհարկե մեծերի օգնությամբ։

Վերցրել եմ նաև թթու դրիկի նածագիծը, որը ինձ շատ դուր եկավ նրանով, որ երեխաները հատուկ գլխարկով ու գոքնոցով էին սեղան նստել և ամեն ինչ կազմակերպված էր ընթանում։ Հիանալի էր այն, որ բոլոր երեխաներն էլ մասնակցում էին, բոլորն էլ գնացին բանջարեղենը լվացին։ Միակ բացը՝ երգի վերջին հատվածը ծեսի հետ չէր համապատասխանում։

Նշել այն բոլոր ռոդարիական հնարքները, որ հնարավոր է իրագործել այդ պատմվածքի հետ։

Պաղպաղակե դղյակը

Ժուկով-ժամանակով Բոլոնիայում՝ հենց գլխավոր հրապարակում, պաղպաղակից դղյակ կառուցեցին, և հազարավոր երեխաներ հեռու տեղերից գալիս էին, որ այն լիզեին: Դղյակի հարաց սերուցքից էր, ծխնելույզի ծուխը՝ քաղցր բամբակից, իսկ ծխնելույզներն՝շաքարած մրգերից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր. դռները պաղպաղակից էին, պաղպաղակից էին պատերը, և կահույքը: Մի շատ փոքրիկ երեխա հարձակվեց սեղանի վրա և սկսեց մեկ-մեկ լիզել սեղանի ոտքերը, որոնք գնալով թուլացան, և սեղանն ընկավ: Թափվեցին բոլոր ուտեստները, որոնք շոկոլադե պաղպաղակից էին, ամենահամեղ պաղպաղակից: Քաղաքային պահնորդներից մեկը այդ պահին նկատեց, որ պալատի պատուհաններից մեկը հալչում է: Ապակիները, որոնք մորու պաղպաղակից էին, վարդագույն առվակներով հոսում էին ներքև:

-Եկե՝ք, եկե՝ք այստեղ-կանչեց պահակը: Բոլորը վազեցին ներքև, որ լիզեն և թուլ չտան՝ այդ համեղ գլուխգործոցից գեթ մեկ կաթիլ կորչի:

-Մի բազկաթոռ տվե՝ք ինձ, խնդրում եմ,- ասաց մի ծեր կին, որը չէր կարողանում անցնել ամբոխի միջով:

-Բազկաթոռ խեղճ կնոջ համար: Ո՞վ կբերի: Բռնակներով բազկաթոռ, եթե հնարավոր է: Մի բարեսիրտ հրշեջ վազեց, պաղպաղակի բազկաթոռ վերցրեց՝սերուզքով և պիստակով, և տվեց այդ կնոջը: Խեղճ կինը շատ ուրախացավ և իսկույն սկսեց լիզել բազկաթոռի բռնակները: Իսկապես նշանավոր օր էր, և բժիշկների հրամանով այդ օրը ոչ ոքի փորը չցավեց: Նույնիսկ այսօր, երբ երեխաները ծնողներից երկրորդ պաղպաղակներն էին ուզում ծնողները հառաչում են.

-Է՜հ քեզ մնա՝ Բոլոնիայի պաղպաղակե դղյակից կուզես:

Լինում է չի լինում…

…Մի հաշվապահ Բիանկի է լինում՝ Վարեզե քաղաքից: Նա առևտրական ներկայացուցիչ էր և շաբաթվա յոթ օրերից վեցը շրջում էր ողջ Իտալիայով՝ դեպի արևմուտք, արևելք, հարավ և հյուսիս՝ վաճառելով դեղամիջոցներ կիրակի օրերին վերադառնում էր տուն, իսկ երկուշաբթի առավոտյան նորից ճանապարհ ընկնում: Ամեն անգամ, երբ պետք է մեկներ, նրա դուստրն ասում էր.

-Խնդրում եմ հայրի՝կ, ամեն երեկո մի հեքիաթ կպատմես: Այս աղջիկը չէր կարողանում քնել առանց հեքիաթի, իսկ մայրիկն արդեն երեք անգամ պատմել էր իր իմացած բոլոր հեքիաթները: Այդպիսով, ամեն երեկո ուղիղ ժամը ինին,որտեղ էլ լիներ հաշվապահ Բիանկին, զանգահարում էր և մի հեքիաթ պատմում իր դստերը:

Добавить комментарий