Դեկտեմբեր- Հաշվետվություն

Ինչպես բոլոր ամիսները, այս ամիսն էլ լավ ամփոփեցի։ Պարտեզում այս ամիսների ընթացքում շատ եղա, տեսնել իմանալու շատ բան ունեցա։ Ինձ համար այս ամիսը մյուս ամիսներից մի փոքր յուրահատուկ էր, հենց պարտեզում շատ գտնվելու շնորհիվ, հասցրեցի նաև նախագծերս իրականացնել։ Աշխատել եմ բոլոր առաջադրանքները կատարել, սկսել եմ հմտանալ դրանք իրականացնելու մեջ։ Շատ ժամանակ մտածում են, որ դանդաղաշարժ եմ, պարտեզում  չեմ հասցնի ինչ-որ բան անել, իրականում դա այդպես չէ, մարդիկ ունեն տարբեր բնավորություն, օրինակ իմ բնավորության համաձայն՝ եթե դաստիարակը իմ դուրը չի գալիս ես անինքնավստահ եմ դառնում, ինչ-որ նախագիծ իրականացնելու մեջ։ Երբ` ամբողջ շաբաթ եմ գնում պարտեզ, այնտեղ ես արդեն պատասխանատու եմ համարվում և ինձանից ինչ հասանելի է կատարում եմ, երեխաների հիգենայով վերջացրած։ Այս ու նախորդ ամիսներին պարտեզի երեխաների հետ շատ եմ կապվել և ինչ սովորել եմ տիկին Մարիետի դասերին, այն էլ իրականացրել եմ պարտեզում։ Կատարածս նախագծերից շատ փոքր մասերն ունեմ բլոգում տեղադրած, քանի որ ես դա ցույց տալու համար չեմ անում, անում եմ հենց երեխաների համար։ Այս մի փոքրիկ մասը՝ պարտեզի գործունեությանս մասին։ Դասերի հետ կապված հիմա կտեղադրեմ ընդհանուր բոլոր բաժիններիս հղումները, որտեղ կարող էք ծանոթանալ այն ամենին՝ ինչի մասին հետաքրքրվում էք։ Այս ամիսներին մի փոքր վատ է նրանով, որ ըստ մասնագիտության կիսվել ենք տուրիզմի բաժնի ուսանողներից և մեր խմբում վեց ուսանող ենք և կան դասեր, որ միայն ես եմ  ներկա գտնվում, մի փոքր ձանձրանում եմ։ Բայց նշեմ, որ ինձ դա էլ չի խանգարում քանի որ լավ մասնագետ դառնալու համար ամեն ինչ անել է պետք։ Ինձ թվում է՝ այս ամիսների մասին այսքանը։

Անգլերեն

Ձեռներեցություն

Ռուսերեն

Լանդշաֆտագիտություն

Մանկական Գրականություն

Խոսքի Զարգացում

Բանահյուսություն

Անատոմիա

Առաջին Բուժօգնություն

Առողջագիտություն

Հայոց Պատմություն

Անհատական Նախագծեր Երեխաների Հետ

Քաղ․Սոց Հիմունքներ

Ձեռարվեստ

Աշխատանքային գործունեություն

Նախադպրոցական Մանկավարժություն

 

 

 

Добавить комментарий