Հաշվետվություն

 

Այս կիսամյակի ընթացքում մենք, ընկեր Տաթևի հետ միասին շատ թեմաներ ենք ուսումնասիրել և ես շատ բան եմ սովորել։ Աուտիզմ ունեցող երեխաների մասին շատ նյութեր եմ կարդացել, սովորել և արդեն ինձ վրա շատ վստահ եմ, որ այդպիսի երեխայի հետ կարող եմ աշխատել և նրան աջակցել ամեն հարցում։

Աուտիզմ- պատասխանել հարցերին

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ, բնութագիրն ու առանձնահատկությունները

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքում հոգեշտկման տեխնիկաներ, աջակցության ձևեր

ՀՀ-ի օրենքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին

Այս ընթացքում հասցրել եմ նախագծեր իրականացնել պարտեզում։ Որոնցից մեկն է՝

Ուշադրությունը զարգացնող խաղ

Ընկեր Տաթևը ուներ <<Կոմիտասը մեր կյանքում>> նախագիծ, որին մասնակցում էինք նաև մենք։ Ես Կոմիտասի — Նուբար երգը, կատարել եմ ժեստերի լեզվով՝ հատուկ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։  Սովորել ենք նաև մատնախոսության լեզուն։ Որով մենք բոլորս իրակացրել ենք երկխոսություններ և սովորել ենք մեր անունը անգիր ցույց տալ։ Շատ լավ ուսումնասիրել ենք սուրդոմանկավարժությունը, ուսումնասիրել ենք տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ ինչպիսի մոտեցումներ պետք է ցուցաբերել, Ինչ կարիքներ ունեն, տարածքն ու միջավայրն ինչպիսին պետք է լինի և նման այլ նյութեր։ Կիսամյակի ընթացքում՝ նախադպրոցականների հոգեկան իրավիճակի ուսումնասիրություն եմ անցկացրել, գրել եմ իմ նախագիծը և մտել նախակրթարան, արդյունքնում ցանկանում էի ավելի խորին ճանաչել բոլոր երեխաներին, հասկանալ ինչով կարող եմ նրանց օգնել, ինչ խնդիրներ ունեն, ինչ մոտեցում պետք է ցուցաբերեմ յուրաքանչյուրին առանձին-առանձին և այլն։

 

 

 

Добавить комментарий