Նախագիծ- Քանի կորեկ կերավ ճուտիկը

 

Թեմա՝  Մաթեմատիկական, բնագիտական խաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Քանակ՝ 18-20 հոգանոց խումբ։

Նպատակ՝ Երեխան սովորում է հաշվել։ Ստանում է նախնական տեղեկություններ ընտանի կենդանիների մասին։ Զարգացնել խոշոր մոտորիկան։ Զարգացնել թիմում ընդգրկվելու  կարողությունը։

Խնդիր՝ Զրույցներ ընտանի կենդանիների մասին, մաթեմատիկական խաղ։ Գումարման և հանման մասին նախնական պատկերացումների կազմում։

Ընթացք՝ Պատմել ընտանի կենդանիների մասին, մասնավորապես հավերի և նրանց ճուտիկների մասին։ Առաջարկել հաշվել մինչև քսանը։

Խաղի կանոնները՝ ճուտիկով արկղի մեջ  լցնել քսան գնդիկներ, որը տվյալ պահին լինելու է մեր կորեկը և երեխաները փորձում են արկղը շարժելով գնդիկները գցել ճուտիկի բերանը։ Անցնում է որոշ ժամանակ խաղը դաթարեցվում է և սկսում են հաշվել, թե որքան գնդիկ ճուտիկը հասցրեց ուտել և որքան չհասցրեց ուտել։

Ակնկալվող արդյունք՝ Երեխան պետք է կարողանա գնդիկները գցել ճուտիկի բերանը, այնուհետև հաշվի քանի գնդիկ ընկավ ճուտիկի բերանը և քանի գնդիկ չկերավ ճուտիկը։

Վերլուծություն՝

Խաղը փոքր ինչ դժվար էր, մի փոքր դժվարանում էին խաղալ, չնայած մի կողմից այդ դժվար խաղը զարգացնում էր երեխաների խոշոր մոտորիկան ու բարդ առաջադրանքներից չխուսափելու ունակությունը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ բոլոր պատրաստած խաղերը երեխաները հավանում են և մեծ սիրով են խաղում։

Добавить комментарий