Դիպլոմային Եզրակացություն

 

Առաջին հերթին նշեմ, որ խաղը երեխայի անբաժան մասն է կազմում և այն ինչ մենք ցանկանում ենք նրանց սովորեցնել պետք է արվի խաղի միջոցով։ Նախադպրոցական տարիքում երեխան արդեն ունակ է ճանաչելու առարկաների նմանությունները, տարբերությունը՝  ելնելով նրանց առանձնահատկություններից և շրջապատող աշխարհի օրինաչափությունները: Այս ամենի զարգացումը կախված է՝ երեխաների շրջապատող ֆիզիկական և սոցիալական միջավայրից, քանի որ 0-6 տարեկան ընկած ժամանակահատվածը համարվում է նրանց անձի զարգացման և կայացման կարևորագույն շրջան։ Այդ իսկ պատճառով ծնողներից հետո՝ դաստիարակի դերն է կարևոր պայման դառնում երեխային կրթելու գործում։ Քոլեջի նախակրթարանում  գործունեությունս իրականցնելուց հետո հասկացել եմ, որ այստեղ յուրաքանչյուր երեխա ազատ է իր ինքնուրույնությամբ, որին նպաստում են հենց դաստիարակները, մեր երեխաները ինքնուրույն դառնալով՝ օգնում են իրենց ընկերներին, դառնում են միասնական, կարողանում են խմբակային աշխատանքներ իրականացնել և շատ կարևոր խնդիրներ լուծել, քանի որ դաստիարակների մոտեցումները ինձ համար համարվում են գերազանց։ Ես ընտրել եմ՝ <<Տրամաբանական խաղերի փաթեթ>> թեման, քանի որ ինձ համար առաջին հերթին կարևոր է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկական ունակությունները, ինքնուրույնությունը, տրամաբանությունը, ամրապնդել երեխայի հիշողությունը, կատարելագործել երևակայությունը։ Դաստիարակը երեխային պետք է տա գիտելիքի այն չափը և հասցնի այն մակարդակին, որը յուրաքանչյուր երեխա պահանջում է դաստիարակից։ Ես տարվա սկզբում իմ առջև նպատակ էի դրել, որ չստացված նախագծեր չեմ ունենալու, երեխաների համար այնպիսի հետաքրքիր միջավայր եմ ստեղծելու, որ նրանք միշտ գոհ լինեն, հետաքրքրվեն, նորությունների հանդիպեն և մեծ ոգևորությամբ մասնակցեն պատրաստածս խաղերին ու առաջադրանքներին։ Նպատակս հասավ իր վերջնակետին, ամեն նախագիծս իրականացրեցի ըստ տարիքային չափորոշչի, հետազոտեցի յուրաքանչյուր տարիքային երեխաների թե՛ անհատական, թե՛ խմբակային, հասկացա նրանց ինչ ձևի մոտեցում կարող եմ ցուցաբերել ինչ-որ բան սովորեցնելու համար։ Հասկացա, որ խաղը ամենալավ միջոցն է։ Նախագծերս սկզբնական շրջանում իրակացնում էի 2-4 տարեկանների խմբում, նախագծերս իրենցից բարդույթներ չէին ներկայացնում և երեխաները հետաքրքրված էին։ Փոքր տարիքայինների հետ հետազոտական և կրթական աշխատանքներս ավարտելուց հետո՝ ես որոշեցի տեղափոխվել 5-6 տարեկանների խումբ, որտեղ սկսեցի հեշտ խաղերից անցում կատարել բարդ խաղ-առաջադրանքների։ Ինչքան բարդացնում էի խաղ-առաջադրանքները միևնույնն է հաջողության էի հասնում և մի գրամ էլ բացասական տրամադրված չէի լինում, քանի որ խաղը ստեղծելուց առաջ՝ միշտ մտածում էի տարբեր տեսանկյուններից, արդյոք երեխան կկարողանա խաղալ և չնկճվել բարդություններից, թե իմ նախատեսածի նման հաճույքով կխաղա և հետո էլի ինձանից կպահանջի նոր խաղ։ Ես իմ առաջ նպատակ դնելուց առաջ, խաղերը պատրաստելուց առաջ միշտ մտածում էի, որ խաղերս լինեն այնպիսին, որը կհամապասխանի բոլոր երեխաների գիտելիքի մակարդակին, կլինի բոլորին հասկանալի և՛ թույլ սովորողներին և՛ ուժեղ սովորողներին։ Երբ դաստիարակը գիտակցում է ինչը ինչի համար է անում, ամեն ինչ դառնում է թե երեխաների թե դաստիարակի համար կատարյալ։ Նախակրթարան մտնելուց առաջ, ես խաղերս նախ փորձարկում էի տանը՝ եղբորս հետ։ Եղբայրս 6 տարեկան է, այժմ սովորում է առաջին դասարանում, եղբայրս պարտեզ չի հաճախել, նրան տանը կրթել եմ ես ինքս, խաղերս պատրաստել և խաղացել եմ նրա հետ։ Ցանկանում էի հասկանալ երեխան անհատական և խմբակային ինչպիսի մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյու խաղի, քանի որ յուրաքանչյուր երեխա իմ պատկերացմամբ՝ միայնակ այդքան էլ հաճույքով չի խաղում որքան խմբակային՝ իր ընկերների հետ։ Եղբայրս շատ ժամանակ խանդից ելնելով էր խաղերի պատրաստմանը մասնակցում, քանի որ խանդում էր՝ երբ գիտեր, որ նախակրթարանի երեխաների համար եմ պատրաստում։ Շատ կարևոր է, որ դաստիարակը խաղերին մասնակցի երեխաների հետ հավասար, վերևից չհետևի, քանի որ դաստիարակն է մոտիվացնում երեխաներին և օգնում, որ դժվարությունների չհանդիպեն։ Նախագիծ իրակացնելիս ինձ մի անգամ ասացին, որ բարդ պատկեր եմ ընտերլ և երեխաների ընդհամենը՝ կեսը կարող է նույնությամբ կրկնել, ես ինձ վրա շատ վստահ էր, որ բոլոր երեխաները թեկուզև դժվարությամբ բայց կատարելու էին առաջադրանքը։ Ես նախապես մտածված էի ընտրել բարդ պատկեր, որ երեխաները սովորեն և կամաց-կամաց կարողանան հաղթահարել դժվարությունները և վստահ լինեն, որ դաստիարակը լինելու է նրանց կողքին և աջակցելու է։ Երեխաների մեջ պետք է սերմանել՝ վստահ լինելու կարողությունը, դժվարություններից չվախենալու կարողությունը և ամենակարևորը մոռանան <<Ես չեմ կարող>> բառը։ Մտածված բարդ առաջադրանք ընտրելուց իհարկե՝ չափորոշիչներին հետվել էի ու շատ վստահ էի, որ կարողանալու էին երեխաներս, սակայն գիտակցելով, որ առաջադրանքը բարդ է լինելու և երեխաները մեկ անգամ փորձելուց հետո կարող են դժվարանալ, միևնույնն է ես պատրաստ էի հատ-հատ՝ անհատական ամեն մի երեխայի այնքան օգնել նույնը կրկնել մինչև, որ ստացվի նրանց մոտ։ Ինձ համար ամեն մի նախագիծ իրականացնելը մի ուրիշ հաճույք էր, քանի որ ես նախագծի վերջում երեխաների ուրախությունից մեծ բավականություն էի ստանում, հատկապես այն ժամանակ, երբ մոտենում էին ինձ և ասում, որ անհամբեր սպասում են նոր խաղերի։ Ես քանի որ տանը ունեցել եմ փոքր եղբայր, ինձ համար նախակրթարանում շատ հեշտ էր ամեն ինչ տրվում, ես արդեն ծանոթ էի բոլոր տարիքայինների առանձնահատկություններին, արդեն գիտեի ամեն ինչ, որը ինձ օգնելու է կրթել նրանց։ Ես արագ եմ կողմնորոշվում, ես գիտեմ ամեն երեխայի ճիշտ մոտեցում ցուցաբերել, գիտեմ, որ բարկանալով միևնույնն է նրանց ոչինչ չես սովորեցնի և պետք է նրանց ամեն ինչ հանգիստ բացատել։ Այդ իսկ պատճառով երեխաները միշտ ինձ լսում են մեծ ուշադրությամբ և ամենակարևորը վստահում են,  ինձ դիմում այն ժամանակ՝ երբ գիտեն, որ դաստիարակը կարող է բարկանա այդ քայլի համար իսկ ես ոչ, ես միշտ հանգիստ եմ խոսում և բացատրում։ Շատ կարևոր է, որ երեխան վստահի դաստիարակին և չվախենա իր քայլերի մասին պատմել նրան, քանի որ եթե ինչ-որ վատ քայլ արած լինի և վախենա դրա մասին պատմել, հետևանքները կարող են ծանր լինել։ Կարևոր է, որ դաստիարակը խոսի գրագետ, կիրթ, շատ ժամանակ օգտագործի տերմիններ, բայց դրանք լինեն երեխաներին հասկանալի և լինեն կարճ, բովանդակալից, քանի որ երեխաները չեն կարող շատ երկար պահել իրենց ուշադրությունը, քանի որ չափահաս մարդն էլ դա չի կարող, չափահաս մարդու ուշադրությունը կենտրոնանում է ընդհամենը 15 րոպե, ուրեմն երեխան շատ ավելի քիչ։ Դա հաշվի առնելով դաստիարակը իր խոսքը պետք է դասավորի շատ կարճ և հակիրճ այն արագ փոխանցելու և երեխաների մեջ տպավորելու համար։ Երևի սա է հենց այն գաղտնի պատճառը, որով և երեխաները արագ են ինձ հասկանում և լսում։ Այս ամենի մասին ես չեմ բարձրաձայնել երբևիցե՝ և թողել եմ ինձ շրջապատող մարդկանց վրա, որ նրանք հասկանան և ասեն իմ դաստիարակ լինելու մասին իրենց կարծիքը, չեմ բարձրաձայնել, քանի որ մտածում էի մարդիկ ասելու են, որ գլուխ եմ գովում։ Բայց գիտեմ մեկ բան՝ իմ կատարած նախագծերը իմ ապացույցներն են և իրոք ես ձախողումներ չեմ ունեցել ոչ մի նախագծի մեջ։

 

 

Երկուսից մինչև չորս տարեկան հասակում երեխան կարող է հիշել և մ տապահել ընդհամենը 2-4 գույն, իսկ չորսից վեց տարեկանում երեխան գիտի, ճանաչում է գույները։

Նախագծերիս ժամանակ ես թույլ եմ տալիս, որ երեխաները դրսևորեն արտահայտչականության և սիմվոլիկմտածողության ունակություններ։

Այսպիսով նախագծերս հիմք են հանդիսանում՝

Երեխաների պատկերային մտածողության

Ստեղծագործունակության կրեատիվության զարգացման

Համրանքի տարրական գիտելիքներին և հմտություններին, մեծության, ձի և չափի

Տարածության մեջ առարկաների դիրքի և տարածության մեջ կողմնորոշման

Քննադատական վերլուծության  ոլորտների զարգացմանը։

Այսպիսով կարող եմ ասել որ իմ առջև դրված խնդիրները հաղթահարելով, կարողացա հասնել նպատակիս և ջանքերս ապարդյուն չանցան։ Իսկ երեխաները հաճույքով և ոգևորված մասնակցեցին, դա էլ ապացույցն է իմ ջանքերի։

Добавить комментарий