Աչքի վնասվածք

 

Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը։ Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են բերել աչքի հյուսվածքների վնասման, վարակի ներթափանցման և տեսողության խանգարման:

Աչքի վնասվածքի նախանշանները ՝

1. Վնասված աչքի տեսողության վատացում կամ կորուստ

2. ցավ աչքում

3. առատ արցունքահոսություն

4. կոպերի ջղակծկում

5. աչքից արյան կամ այլ հեղուկների արտահոսք

Առաջին բուժօգնությունը աչքի վնասվածքի ժամանակ ՝

1. Նստեցրեք տուժածին հարմար դիրքով։ Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն։ Մի՛ սեղմեք ակնագնդին:

2. Եթե աչքի մեջ որևէ գրգռիչ նյութ է ընկել (օրինակ ՝ կենցաղային լվացող նյութեր), անմիջապես լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր ՝ այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը:

3. Եթե աչքի մեջ որևէ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով։ Առանց սեղմելու ամրացրեք այն։ Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը:

4. Մի՛ շարժեք աչքում եղած օտար մարմինը։ Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն առանց աչքի վրա ճնշում գործադրելու:

5. Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը։ Օրինակ ՝ դուք կարող եք անել դա ՝ օգտագործելով թղթե բաժակ։ Բաժակի հատակին անցք բացեք և բաժակը տեղադրեք աչքի վրա այնպես, որ աչքից դուրս ցցված առարկան լինի այդ անցքի մեջ: Վիրակապով ամրացրեք բաժակն այդ դիրքում: Աչքի մեջ ընկած փոքր օտար մարմինը կարող է գրգռել այն ՝ էական վնաս պատճառելով։ Աչքը անմիջապես սկսում է առատ արցունք արտադրել ՝ փորձելով հեռացնել օտար մարմինը։ Տուժածը դժվարանում է բացել աչքը, քանի որ լույսը լրացուցիչ գրգռիչ է։ Խորհուրդ տվեք տուժածին անընդհատ թարթել աչքը և փորձեք ջրի շիթով հեռացնել օտար մարմինը։ Եթե առարկան դուրս չի գալիս, ծածկեք աչքը ստերիլ անձեռոցիկով, ամրացրեք այն տեղում և շտապ տեղափոխեք տուժածին մասնագիտացված բուժհիմնարկ:

Կոտրվածքներ

 

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ:

Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ:

 

Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ:

 

Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Պատճառներ

Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով:

Բժիշկները տարբերում են բաց (երբ մաշկի ամբողջականությունը վնասել է) և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), ինչպես նաև բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։

 

Կոտրվածքն առաջանում է վնասվածքի կամ տրամվայի հետևանքով՝ ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ վնասված ոսկրի բեկորները կարող են տեղաշարժվել՝ առաջացնելով հարակից հյուսվածքների կամ օրգանների լրացուցիչ վնասում, իսկ բաց կոտրվածի դեպքում՝ նաև դուրս ցցվել վերքից:

Կոտրվածքը պահանջում է բժշկական հսկողություն և համապատասխան օգնություն: Եթե ոսկրը կոտրվել է որպես մեծ տրամվայի կամ վնասվածքի արդյունք, ապա պետք է զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:

Ցնցումային նոպա

 

Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է գիտակցության խանգարումով, մկանների անվերահսկելի կծկումներով և այլ նշաններով։ Նման նոպաները լինում են 2 տեսակի՝ էպիլեպսիկ և հիստերիկ։

Էպիլեպսիկ նոպա

Էպիլեպսիան քրոնիկական նյարդահոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձեւի եւ տեւողության կրկնվող նոպաներով: Մինչեւ ցնցումային նոպայի զարգանալը, որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ, օրինակ, կարող են նշել տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայների, համերի եւ հոտերի առկայություն: Արհեստականորեն դրդող, առաջ բերող նոպայի գործոններ կարող են լինել գերհոգնածությունը, անքնությունը, ֆիզիկական եւ զգացմունքային գերլարումները, ինչպես նաեւ ալկոհոլի օգտագործումը, լույսի կամ պատկերների արագ հայտնվելը եւ անհայտանալը աչքերի առջեւ: Էպիլեպսիայի դասական նոպան ունենում է հետեւյալ զարգացումը. — Գիտակցության կորուստ- մկանների ծայրահեղ լարում- իրար հաջորդող մկանային ջղաձգումներ- ավարտ եւ գիտակցության վերականգնում:

Էպիլեպսիկ նոպայի ժամանակ հիվանդը ընկնում եւ հաճախ ստանում է վնասվածքներ, երբեմն կծում է լեզուն: Առաջին օգնություն ցուցաբերելու համար նախ պետք է ապահովել հիվանդի անվնաս անկումը, այնուհետեւ պահպանել հիվանդին վնասվածքներից, պաշտպանել գլուխը հարվածից: Պետք է հիշել, որ այդ ժամանակ չի կարելի բռնել կամ զսպել հիվանդին, փոխարենը անհրաժեշտ է հեռացնել  մոտակա առարկաները: Անմիջապես ցնցումների ավարտից հետո հիվանդին կամ նրա գլուխը թեքեք կողքի, որպեսզի բերանի խոռոչում հավաքված թուքը, արյունը դուրս հոսեն: Մինչեւ գիտակցության լրիվ վերականգնումը մնացեք հիվանդի կողքին: Անհրաժեշտության դեպքում օգնության կանչ գրանցեք։

Հիստերիկ նոպա

Հիստերիկ ցնցումային նոպան առաջանում է հոգեկան տրավմայի հետևանքով կապված, հիմնականում այլ մարդկանց ներկայությամբ։ Այս դեպքում գիտակցության կոպիտ խանգարումներ չեն լինում։ Հիվանդը սովորաբար ընկնում է՝ զգուշությամբ խուսափելով վնասվածքներից։ Շարժումները մեծածավալ են, քաոսային, ցուցադրական երանգով։ Հիվանդը կարող է հատակին հարվածել ձեռքերով և ոտքերով, դոդալ ամբողջ մարմնով, գոռալ, տնքալ և այլն։ Կարող է նկատվել հիստերիկ աղեղ։ Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի՝ նոպան տևում է մինչև 30 րոպե և ավելի, բբերի լույսին հակազդման ռեակցիան պահպանված է, նոպան աստիճանաբար է սկսվում, դրսևորվում է մարդկանց ներկայությամբ, չի լինում քնած ժամանակ, վնասվածքներ չեն լինում, նոպայից հետո կարող է նկատվել լաց, ծիծաղ, հեծկլտոց։

Թունավորումներ

Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր
նյութերի՝ տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքովՇատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելըԵրեխաների մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ է կերել
երեխանորտեղ է գտնվելինչին է դիպելՏարօրինակ հոտերըվառվող կրակըտուժածի կողքին ընկած բաց և
դատարկ դեղատուփերըներարկիչներըասեղները և այլնկարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասինԹունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնության:

Ինչի վրա ուշադրություն դարձնել թունավորման ժամանակ

Տարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.

  • հիվանդագին տեսքընդհանուր թուլություն
  • որովայնի շրջանում ցավերլուծ
  • գունատխոնավ մաշկ,
  • սրտխառնոցփսխում
  • դժվարացած շնչառություն
  • քնկոտություն կամ գրգռված վիճակ
  • գլխացավգլխապտույտերերունանհաստատ քայլվածք,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
  • ցնցումներ,
  • գիտակցության խանգարումներ:

Կլլվող թույներ

Կլլվող թույները այն թույներն ենորոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցովԿլլվող թույներից են ալկոհոլըդեղամիջոցներըկենցաղում օգտագործվող մի շարք նյութերօրինակ՝ լվացող միջոցներ:

Մնացեք երեխայի կողքինպահպանեք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:

Պահեք թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքըդեղորայքը և այլն:

Ահազանգեք շտապ օգնության:

Ներծծվող թույներ

Տարբեր թունավոր նյութերօրինակ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերըթափանցելով մաշկի վրակարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորումԱյդ դեպքումբացի թունավորման ընդհանուր նշաններիցկարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխությունցանայտուցցավքոր և այրոց այդ հատվածում:

Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ:

Անմիջապես՝ մինչև շտապ օգնության ժամանումըթույնի հետ շփված մասը լվացեք հոսող ջրի տակ:

Ահազանգեք շտապ օգնության:

Լվանալուց առաջ մի վիրակապեք վնասված մասը:

Ներշնչվող թույներ

Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը օգտագործվում են կենցաղումկարող են առաջանալ վառելիքի թերայրումիցշարժիչներիվառարանների անսարքության հետևանքով և այլնՈրոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկերլուծիչներ և այլննույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ:

Օդափոխեք տարածքը և երեխային շտապ տեղափոխեք վտանգավոր գոտուց:

Ահազանգեք շտապ օգնություն:

Ներարկվող թույներ

Ավելի հաճախ հանդիպող դեպքերն են օձերի կծածներըկարիճների և միջատների խայթոցները:

Սահմանափակեք երեխայի շարժումներըՊահեք մարմնի վնասված հատվածը սրտի մակարդակից ցածր:

Կարիճների կամ միջատների խայթոցների դեպքում զգուշությամբ հեռացրեք խայթըլվացեք վերքը և սառը թրջոց դրեք:

Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք:

Դիմեք բժշկիՕձի կծելու դեպքումկամ եթե երեխան ալերգիա ունիահազանգեք շտապ օգնության կամ երեխային անհապաղ տեղափոխեք մոտակա հիվանդանոց:

Թունավորումների կանխարգելում

Երեխաների մոտ թունավորման դեպքերի մեծ մասը ծնողների կամ մեծահասակների անզգուշությանանփութության և անուշադրության հետևանք ենՀետևելով մի շարք կանոնների՝ կարելի է կանխել թունավորման դեպքերի գերակշռող մեծամասնությունը:

Կենցաղային թունավոր նյութերը հարկավոր է պահել փակվող պահարաններումդժվար բացվող տարաներումԹունավոր նյութերի սրվակների կամ տուփերի վրա պետք է փակցնել նախազգուշացնող պիտակներՊետք չէ երեխաների ներկայությամբ աշխատել թունավոր նյութերի հետԴեղերն անհրաժեշտ է պահել երեխաների անհասանելի տեղերումԵրեխային դեղ տալիս պետք է բացատրելոր այն դեղ էև ոչ թե կոնֆետՊետք է խուսափել ժամկետանց դեղորայքիկասկածելի սննդամթերքի օգտագործումից:

Բացատրե՛ք երեխայինոր չի կարելի՝

  • անծանոթ բույսերհատապտուղներ քաղել և ուտել,
  • ինքնուրույն խմել դեղեր կամ խաղալ դրանցով,
  • ծառերը սրսկելուց հետո այգի մտնել,
  • չլվացված պտուղներ ուտել:

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում՝ բոտուլիզմԲոտուլիզմը կարելի է կանխարգելել՝ օգտագործելով միայն գործարանային արտադրության պահածոներ և խուսափելով կասկածելի պահածոներից:

Բոտուլիզմ

Բոտուլիզմը թույն արտադրող տոքսին է։ Հիվանդությունը սկսվում է թուլությամբ, հոգնածությամբ, տեսողության և լսողության խանգարմամբ։ Ավելի ուշ կարող է միանալ ձեռքերի, կրծքավանդակի մկանների և ոտքերի թուլություն։ Կարող է դիտվել նաև փսխումներ և դիարեա։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ջերմության բարձրացման։ Հիվանդությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է հիվանդին անհապաղ հասցնել հիվանդանոց, որպեսզի բժիշկները տուժածին տան բոտուլիզմի դեմ հակաթույն։

Բոտուլիզմի դեպք է արձանագրվել — NCDC Armenia

Բոտուլիզմը կարող է տարածվել տարբեր ճանապարհներով։ Բակտերիալ սպորները, որոնք առաջացնում են հիվանդությունը, տարածված են ինչպես հողի, այնպես էլ ջրի միջոցով։ Որոշակի պայմաններում նրանք արտադրում են բոտուլոտոքսին։ Սննդային բոտուլիզմով մարդիկ հիվանդանում են, երբ ընդունում են բոտուլոտոքսին պարունակող սնունդ։ Մանկական տարիքում բոտուլիզմը առաջանում է, երբ բակտերիաները հայտնվում են աղիներում և արտադրում են թույն։ Սովորաբար դա լինում է մինչև վեց ամսեկան երեխաների մոտ, քանի որ դեռևս օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները լիովին զարգացած չեն։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են թմրանյութեր։ Այդ դեպքում սպորները հայտնվում են վերքային խողովակում և թթվածնի բացակայության պայմաններում արտադրում են թույն։ Այն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց մինչև։ Ախտորոշումը հաստատվում է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է բակտերիան կամ թույնը:

Շմոլ գազ

«Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Մինչև բժիշկների գալը պետք է հեռացնել նեղ հագուստը, տուժածին դուրս բերել մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ, նրան սուրճ կամ թեյ տալ, քանի որ կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

Տուժածին նաև պետք է ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը, և հնարավոր է` գերսառեցում առաջանա։

Բայց բոլոր այս միջոցներ, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Այս դեպքում լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է։

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։

Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա վառարանի կափույրը պետք է բաց մնա մինչ փայտածուխի այրվելը, որովհետև եթե փայտածուխները դեռ կարմիր են, նշանակում է դրանցից CO գազ է արձակվում։

Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։

Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է տարածքն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում:

Սննդային թունավորում

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։

Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։

Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

Առաջին օգնություն. արյունահոսություններ

• Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։

 

Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:
Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։
Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։
  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:
Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։
Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։
ՆՇԱՆՆԵՐԸ
Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝
  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։
ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։
Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։
Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։
 Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։
Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։
Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։
Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։
Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։
· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։
· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։
· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։
· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։
· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։
· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։
· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։
· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։
ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ
Արյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝
· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։
· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։
· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;
ՆՇԱՆՆԵՐԸ
Ներքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,
· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝
· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։
· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։
· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑ
Քթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝
· հարվածը,
· վերին շնչուղիների վարակը,
· արյան բարձր ճնշումը,
· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,
· ուժեղ հազը,
· քիթը փորփրելը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
· Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։
1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։
2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։
3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։
4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։
5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։
ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,
· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։
ԱՄՓՈՓՈՒՄ
  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Վնասվածքից հետո ձեր ձեռքը վիրակապելը

Եթե ​​վնասել եք ձեռքը, վիրակապերը կարող են նվազեցնել այտուցը, սահմանափակել շարժումը և աջակցել մկաններին, ոսկորներին և հոդերին:

Ձեռքի որոշակի վնասվածքներ կարող են ավելի լավ բուժվել վիրակապված վիճակում: Դրանք ներառում են.

  • կոտրվածքներ, ոլորումներ և շտկումներ
  • վերքեր, ինչպիսիք են կտրվածքները և կենդանիների խայթոցները
  • այրվում է

Ձեռքի աննշան վնասվածքներից շատերը կարող են ինքնուրույն ապաքինվել: Ձեռքերի լուրջ վնասվածքները պահանջում են անհապաղ բժշկական օգնություն:

Կարդացեք `պարզելու համար, թե երբ վիրակապել վնասված ձեռքը, ինչպես կիրառել վիրակապ և երբ դիմել բժշկի:

 

Պայմաններ, որոնք պահանջում են ձեր ձեռքը վիրակապել

Ահա ձեռքի որոշ սովորական վնասվածքներ, որոնք կարող են վիրակապ պահանջել, ինչպես նաև նշաններ, որ դուք պետք է դիմեք բժշկական օգնության:

 

Կոտրվածք

Ինչ է դա: Ձեռքի կոտրվածք է առաջանում, երբ կոտրում եք ձեր ձեռքի մեկ կամ մի քանի ոսկոր: Ձեռքի ամենատարածված կոտրվածքը բռնցքամարտիկի կոտրվածք է, որը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ կոտրում եք ձեր ծնկների հիմքում գտնվող ոսկորներից մեկը, որտեղ մատները հանդիպում են ձեռքին:

Արյան շրջանառության խանգարումներ

Արյան նորմալ շրջանառությունը մեր օրգանիզմի կենսական նշանակությամբ ֆունկցիան է, ինչ արդյունքում իրականացվում է բոլոր օրգան-համակարգերի ապահովումը թթվածնով, ինչն էլ նորմալ գործունեության երաշխիքն է: Արյան նորմալ շրջանառությունը պայմանավորող մի շարք գործոններ կան: Իսկ այս հույժ կարևոր գործընթացի խաթարումը հղի է լրջագույն հետևանքներով: Հարցազրույց նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանի հետ:

-Բժշկուհի, ինչո՞վ է պայմանավորված արյան շրջանառության խանգարումը, և ընդհանուր առմամբ ինչ հետևանքներ ունի այն մարդու առողջության վրա:

– Արյան շրջանառության խանգարումներ հիմնականում լինում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում: Այս մարդիկ պետք է  մշտապես դեղորայք ընդունեն, սակայն որպես կանոն հրաժարվում են դրանք պարբերաբար և սահմանված կարգով ընդունել: Իհարկե շատ են դեպքերը, երբ արյան շրջանառության խանգարումներ արձանագրվում են այն հիվանդությունների պարագայում, որոնք ախտահարում են անոթները:

-Որո՞նք են արյան շրջանառության խանգարումների ռիսկի գործոնները:

– Շաքարային դիաբետը և այն բոլոր հիվանդությունները, որոնք ախտահարում են արյունատար անոթները հիմնական ռիսկի գործոնն են:  Ռիսկի խմբում են հիմնականում տղամարդիկ 50-60 տարեկանից հետո,  հատկապես, եթե նրանք ծխում են և չարաշահում  ալկոհոլը: Սեռը, տարիքը,  ժառանգականությունը արյան շրջանառության խնդիրների հիմնական պատճառն են: Սրանք այն գործոններն են, որոնք մարդը կրում է  իր հետ և գոյություն ունեն՝ անկախ մեր կամքից: Մեծագույն գործոն է մարդու հոգեհուզական վիճակը, հատկապես սթրեսը: Իսկ մյուսները՝ վնասակար սովորությունները, կենսակերպի  սխալները ձեռքբերովի ու արհեստական գործոններ են, որոնք կարելի է ցանկության դեպքում կորեկցել:

՞րն  է այս ամենի իրական վտանգը:

– Բարձր զարկերակային ճնշումը անհրաժեշտ է մշտապես պահել հսկողության ներքո՝ ժամանակին ընդունել դեղորայքը:  Շատերը, սակայն, կարծում են, որ եթե հնարավոր է լինում բարձր ճնշումը կարգավորել, և պարբերաբար չընդունել դեղորայքը, իրենց ոչինչ չի սպառնում, հարկ չկա շարունակել դեղերի ընդուումը: Բայց ոչ. Ճնշման տատանումների պարագայում ամբողջ աշխարհում չկա ուրիշ տարբերակ, քան ամեն օր դեղորայք ընդունելը: Կարևոր է իմանալ, որ բժիշկը դեղորայքը նշանակում է յուրաքանչյուր պացիենտի համար առանձնահատուկ և անհատապես՝ մի շարք պայմաններ հաշվի առնելով: Եվ  եթե ամեն օր դրանք չօգտագործվեն, կարող է լուրջ նյարդաբանական դեֆիցիտ առաջանալ: Առաջին նշանները, որով կարող է հիվանդը զգալ ինչ-որ լուրջ առողջական խնդիրներ, բոլորին հայտնի ձեռքի կամ ոտքի թուլությունն է, տեսողության խանգարումը: Դա  առաջին նախանշանն է, որը հայտնում է սուր խանգարման մասին,  կարող է որպես տրանզիտոր, սուր իշեմիկ գրոհ ձևակերպվել: Եթե քսանչորս ժամվա ընթացքում այդ դեֆիցիտը ինքնաբերաբար կամ դեղորայքային ազդեցությամբ պայմանավորված  հետ է զարգանում, դա լավագույն  պատկերն է:  Սակայն, մարդիկ մտածում են, որ այդպես էլ պետք է լինի և շարունակում են նախկին կենսակերպը վարել: Բայց  դա ընդամենը ազդանշան է, և շատ մոտ ապագայում կարող է գրոհը վերսկսվել և այս անգամ արդեն դեֆիցիտը հետ չի զարգանա: Ավելին՝ կխորանա՝ դառնալով կյանքի որակի համար նշանակալի սպառնալիք:  Եթե առավել պատկերավոր, թեկուզ կոպիտ ասենք, վիճակը մահացու չէ, բայց մարդը կդառնա հաշմանդամ և մշտապես ունենա կողմնակի օգնության կարիք: Առաջանում է պարեզ, վերջույթի ֆունկցիայի խանգարում, խոսքի ֆունկցիայի խանգարում: Բնական է, որ այսպիսով մարդը կդադարի լիարժեք կերպով զբաղվել իր մասնագիտությամբ, գործով, այն կենսակերպով, ինչին ինքը սովոր է:

-Հնարավո՞ր է թուլացած ձեռքի կամ ոտքի, խոսքի խանգարման և այլ պատկերները լիարժեք վերականգնել:

-Իհարկե  որոշակի դեֆիցիտ միևնույն է մնում է,  եթե դա չի  կորեկցվում առաջիկա քսանչորս ժամվա ընթացքում: Դրա համար շատ կարևոր է, որ պացիենտն անմիջապես արձագանքի, դիմի բժշկի: Այնուհետև կյանքի որակի վերականգնման՝ ռեաբիլիտացիայի փուլն է՝ աշխատանք լոգոպեդի, կինեզիոթերապևտի հետ,  որպեսզի առավելագույնս  վերականգնենք վնասված երևույթները: Վերականգնման հնարավորությունը խիստ անհատական է, և  կապ ունի  մարդու օրգանիզմի վիճակի հետ, հիվանդության պատմության դրվագները, հիվանդի կենսակերպը ևս կարևոր գործոններ են:  Վերականգնումը շատ ինդիվիդուալ է, մեկի մոտ կարող է լիարժեք վերականգնվել, իսկ մյուսի մոտ՝ մնան մնացորդային երևույթներ՝ մարդն ամբողջ կյանքում մնա սայլակով կամ ձեռնափայտով:

Բնականաբար երիտասարդ տարիքում ավելի հեշտ է վերականգվում, քան ասենք տարեցների պարագայում:

-Իհարկե, ինչքան օրգանիզմը ամուր և  առողջ է, բոլոր առումներով ռեգեներացիան ավելի արագ է կատարվում:

Արդյոք արյան շրջանառության խանգարումները  օրգանիզմում այլ հիվանդությունների զարգացման և ի հայտ գալու ռիսկ են պարունակում:

– Այո, որոշ չափով մարդ դառնում է ավելի խոցելի: Մենք սնվում ենք ինչպես պատահի որտեղ ու երբ պատահի, վարում ենք ոչ առողջ կենսակերպ: Մեր հիվանդների  մեծ մասը հիմնականում ունեում են հիվանդությունների մի ամբողջ փունջ՝ շաքարային դիաբետ, բարձր խոլեսթերին, զարկերակային բարձր ճնշում: Բնականաբար, եթե օրգանիզմի  մի օղակի ֆունկցիան թերի է կամ խախտված, ապա  անհար է, որ ամբողջ օրգանիզմը չարձագանքի, մյուս օղակներն էլ համապատասխանաբար ունենում են ախտահարումներ, առաջացնում խնդիրներ: Եթե մի հատվածում սնուցումը վատ է, մյուս անոթներն էլ են դրանից տուժում, սա ոչ թե մի անոթի կամ ավազանի, այլ ամբողջ համակարգի խնդիրն է:

Այսօր թվում է, թե դասական բժշկությունը և ժամանակակից դեղագիտությունը ի զորու են լուծել շատ ու շատ լուրջ հիվանդություններ: Սակայն նկատվում է նաև ժողովրդական բժշկության նկատմամբ հետաքրքրության և ուշադրության ավելացում: Դուք որքանո՞վ եք կիրառում ոչ դասական բժշկության մոտեցումները:

– Մերը դեղորայքն է, ստանդարտներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում, բոլորի կողմից: Ինչ վերաբերվում են մյուս միջոցներին, որոնք կիրառվում են զուգահեռ, ապա դա միայն վնասակար սովորություններից հրաժարվելն է, որոնք ռիսկի գործոններն են: Իհարկե լինում են մարդիկ, ովքեր առողջ ապրելակերպ են վարում,՝ վազք, առողջ սնունդ և այլն, բայց միևույն է ունենում են արյան շրջանառության խանգարումներ: Պետք է նշել, որ անգամ այս դեպքում, երբ պատճառը ժառանգականություն  է, այս մարդիկ ավելի հեշտ են անցնում վեականգնման փուլը, նրանց մոտ սովորաբար ապաքինումից հետո խնդիրներ, մնացորդային վիճակներ չեն մնում, կյանքի որակը չի տուժում: Նրանք նաև նկատելիորեն առանձնանում են իրենց կամքի ուժով՝ հրաժարվելու վնասակար սովորություններից, լիարժեք առողջ կեսակերպի անցնելու ձգտումով: