ՀՀ հարկեր և տուրքեր

 

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ում կիրառվող հարկատեսակները

Պետական հարկերն են.

  • շահութահարկ,
  • եկամտային հարկ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • բնապահպանական հարկ,
  • ճանապարհային հարկ,
  • շրջանառության հարկ:

Տեղական հարկերն են.

  • անշարժ գույքի հարկ
  • փոխադրամիջոցի գույքահարկ:

ՀՀ-ում կիրառվող վճարներն են.

ա) պետական վճարներ (պետական տուրքը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, կենսաթոշակային վճարը)

բ) տեղական վճարներ ( տեղական տուրքը, տեղական վճարը):

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

ա) Ընդհանուր հարկման կարգ.

այս դեպքում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը՝ ավելացված արժեքի հարկը և (կամ) շահութահարկը:

բ) Հարկման հատուկ համակարգեր.

  • Շրջանառության հարկ, որի դեպքում հարկ վճարողները իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որ փոխարինում է.

ա) Առևտրային կազմակերպությունների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին,

բ) Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին:

 

  • Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում հարկ վճարողը, իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից:

 

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարողները.

Վճարողներ են հանդիսանում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:

Ի դեպ, իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկով և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ քայլերը.

Շրջանառության հարկ վճարող համարվելու համարվելու համար անհատ ձեռնարկատերը, կազմակերպությունը և նոտարը պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ընդ որում.

Ովքե՞ր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող.

  • արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով.
  • ակցիզային հարկ վճարողները․
  • բանկերը, վարկային, ապահովագրական, ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, աուդիտորական կազմակերպությունները, խաղատների և շահումով խաղերի կամ վճակախաղերի կազմակերպիչները.
  • հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ԱՁ-ները խախտումը արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը․
  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը․
  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ- ները, եթե փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ԱՁ-ների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը գերազանցում է 58,35 միլիոն դրամը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։

Շրջանառության հարկի դրույքաչափը.

  • Շրջանառության հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում իրացման շրջանառությունը:
  • Շրջանառության հարկ վճարողները պարտավոր չեն իրենց ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով:

Առևտրական գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

 

  • Նրանք, ովքեր իրենց ձեռքբերումները կհիմնավորեն համապատասխան փաստաթղթերով, հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1.5%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում նաև ՀԴՄ կտրոն, եթե կտրոնի վրա նշված է գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն:

 

Ի ԴԵՊ: Առևտրական գործունեություն իրականացնելու դեպքում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հանրային սննդի գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

 

  • Նրանք, ովքեր հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերը կհիմնավորեն փաստաթղթերով հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 3%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների 4%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը:

 

Ի ԴԵՊ հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հաշվետու ժամանակահատվածը և հարկի վճարումը.

Եռամսյակային, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այլ դրույթներ.

Շրջանառության հարկ վճարողները.

  • գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վարաբերյալ նշում չեն կատարում,
  • ազատված են որպես հարկային գործակալ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից,
  • անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվարկում են շահութահարկ ամսական 5000 դրամի չափով, որը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում:
  • Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:

Ակցիզային հարկերի և շրջանառության հարկերի դրույքաչափերը

 

1. Ի՞նչ է ակցիզային հարկը

Ակցիզային հարկը` ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

2. Ովքե՞ր են համարվում ակցիզային հարկ վճարողներ

    Ակցիզային հարկ վճարողներ են համարվում`

  • ակցիզային հարկման օբյեկտ համարվող գործարքներ և գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից ՀՀ տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում համապատասխանաբար ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատությունը՝ որպես պատվիրատու,
  • մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում այդ ապրանքն արտադրող կամ տարայավորող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

3. Որո՞նք են ակցիզային հարկով հարկման օբյեկտները

    Ակցիզային հարկով հարկման օբյեկտ է համարվում`

  • արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
  • ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
  • ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը (ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը):

4. Ո՞ր ապրանքատեսակներն են հարկվում ակցիզային հարկով

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են` էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի), սպիրտային խմիչքները, գարեջուրը, գինին, ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, հում նավթը, նավթամթերքները, նավթային գազերը, գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), սեղմված բնական գազը: Ընդ որում, ակցիզային հարկով հարկման առումով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:

5. Ինչպե՞ս է որոշվում ակցիզային հարկը

Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկով հարկման բազայի` ապրանքի քանակի (ծավալի) նկատմամբ` արտահայտված չափման բնաիրային միավորներով, կիրառելով ակցիզային հարկի դրույքաչափ:

6. Որո՞նք են ակցիզային հարկի դրույքաչափերը

Ակցիզային հարկի դրույքաչափերն են`

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի չափման միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2020թ. հունվարի 1-ից 2021թ. հունվարի 1-ից 2022թ. հունվարի 1-ից 2023թ. հունվարի 1-ից
2207 Էթիլային սպիրտ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 2600 3380 4400 5700
2208
(բացառությամբ
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)
սպիրտային խմիչքներ 1 լիտր 1560 2030 2640 3430
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 800
2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000
2208 30
2208 40
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 7000
2203 գարեջուր 1 լիտր 130
2204 խաղողի գինի 1 լիտր 150
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1000
2206
(բացառությամբ`
2206 00 390
2206 00 590
2206 00 890)
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի 1 լիտր 270
2206 00 390
2206 00 590
2206 00 890
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 150
2402
(բացառությամբ
2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)
ծխախոտի արտադրանք 1000 հատ 9625 11070 12730 14640
2402 10 00011
2402 90 00011
սիգար 1000 հատ 605000
2402 10 00012
2402 90 00012
սիգարելա 1000 հատ 16500
2403 (բացառությամբ
2403 99 90 090)
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1500
2710 19 710
2710 19 980
3403 19 100 0,
3403 19 900 0,
3403 99 000 0
քսայուղ 1 կգ 500
2710 12 բենզին 1 տոննա 40000
2710
(բացառությամբ
2710 12
2710 19 710 –
2710 19 980)
Դիզելային վառելիք 1 տոննա 13000
2709 հում նավթ, նավթամթերքներ 1 տոննա 27000
2711
(բացառությամբ
2711 11
2711 21)
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1000
2711 21 Սեղմված բնական գազ 1 տոննա 34000
2403 99 90 090 Ծխախոտի արտադրանք 1000 հատ 2000 2300 2700 3100

2020 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի չափը որոշելիս կիրառվում է ակցիզային հարկի հաշվարկման գործակից: Այդ գործակիցներն են`

2020թ. հունվարի 1-ից 2021թ. հունվարի 1-ից 2022թ. հունվարի 1-ից 2023թ. հունվարի 1-ից
1.0 1.03 1.06 1.09

 

    Ակցիզային հարկի դրույքաչափերի կիրառման համար օրենսգրքով սահմանված են հետևյալ առանձնահատկությունները`

  • ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի),
  • ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ,
  • ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող ապրանքների մասով սահմանված առավելագույն դրույքաչափից ոչ պակաս չափով,
  • բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:

7. Որո՞նք են ակցիզային հարկից ազատված գործարքները

    Ակցիզային հարկից ազատվում են`

  • Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.
  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը.
  • 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին.
  • բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին,
  • «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.
  • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:

8. Ե՞րբ են ներկայացվում ակցիզային հարկի հաշվարկները 

Ակցիզային հարկ վճարողները, բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների, մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

Ակցիզային հարկի մասով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

9. Ե՞րբ են կատարվում ակցիզային հարկի վճարումները պետական բյուջե

    • ՀՀ-ում իրականացված ակցիզային հարկով հարկման ենթակա գործարքների մասով հաշվարկված ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
    • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:
    • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, որոնց համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար սահմանված ժամկետում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ.
    • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարների վճարման ժամկետների մասով առանձնահատկություն սահմանված է այն դեպքերի համար`

1) երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
2) երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նշված դեպքերում սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները պետական բյուջ են վճարվում այդ ապրանքները գնորդին օտարելու կամ այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

10. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում`

— ներմուծման հարկային հայտարարագիր,
— ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն:

    Նշված փաստաթղթերի ներկայացման ժամկետների մասով առանձնահատկություն սահմանված է այն դեպքերի համար`

  • երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
  • երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նշված դեպքերում այդ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում այդ ապրանքները գնորդին օտարելու կամ այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու  օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

11. Ակցիզային հարկի գումարի փոխհատուցումը

    Ակցիզային հարկ վճարող չհամարվող հարկ վճարողներին ակցիզային հարկի գումարների փոխհատուցում (վերադարձ) սահմանված է հետևյալ դեպքերում`

  • արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 — 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցում,
  • ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտադրողին վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցում:

Նշված դեպքերում ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում (վերադարձվում) են  Կառավարության սահմանված կարգով և ժամկետներում:

12. Տուգանքներ

Ակցիզային հարկի մասով օրենսգրքով սահմանված կարգավորումների խախտման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են համապատասխան պատասխանատվության դրույթներ: Մասնավորապես.

  • ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ հաշվարկվում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար,
  • ակցիզային հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող համապատասխան հաշվարկները սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում  կիրառվում է տուգանք հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով ` այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար: Ընդ որում, նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը,
  • յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված համապատասխան հաշվարկում ակցիզային հարկի գումարը օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում` գանձվում է պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը և  տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով: Նշված տուգանքի կիրառման մասով կան սահմանված առանձնահատկությունների Օրենսգրքի 403-րդ հոդվածով:

Եկամուտների տեսակը

Դրույքաչափը

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ

5%

Արտադրական գործունեությունից եկամուտներ

3.5%

Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ

10%

Նոտարական գործունեությունից եկամուտներ

20%

Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ

5%

Բիզնես պլանի SWOT վերլուծություն

 

Որպես բիզնես պլան՝ ես որոշել եմ բացել տարբեր ու յուրատեսակ սրճարաններ, որոնցից շատ քիչ կհանդիպենք Հայաստանում։ Իմ թիրախային խումբը տարբեր տարիքայիններն են։

Ուժեղ կողմեր`

  • Տեսարժան է
  • Պահանջված
  • Ցանկալի
  • Առանձնահատուկ
  • Փակ տարածքում է և եղանակները չեն խանգառում
  • Հազվադեպ հանդիպող
  • Գինը մատչելի կլինի
  • Առավոտյան շուտ է բացվում և փակվում է ուշ

Թույլ կողմեր`

  • Ֆինանսական միջոցներ և ծաղսեր
  • Նորակառույց է և չգիտենք, որքան հաճախորդ կունենանք

Հնարավորություններ`

  • Սոց- ցանցերի միջոցով տեղեկություններ հայտնել, հաճախորդ հավագելու համար
  • Գնի մատչելիություն
  • Համագործակցություն

Խոչընդոտներ`

  • Նմանատիպ շենքների կառուցման մրցակցություն
  • Որոշ իրերի բացակայություն

SWOT

 

SWOT վերլուծություն, ռազմավարական պլանավորման մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատել կազմակերպության արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցությունը՝ կազմակերպության գործունեության վրա առանձնացնելով գործոնների չորս հիմնական կատեգորիա.

  • S= Strengths, ապրանքի կամ ծառայության ուժեղ կողմեր։ Կազմակերպության ներքին այնպիսի բնութագրիչներ, որոնք ապահովում են շուկայում առավելություններ կամ առավել շահավետ պայմաններ համեմատած մրցակիցների հետ, այլ կերպ ասած այն ոլորտները, որտեղ կազմակերպության ապրանքն իրեն զգում է ավելի լավ և կայուն քան մրցակիցներինը։
  • W= Weaknesses, ապրանքի կամ ծառայության թույլ կողմերը կամ թերությունները։ Կազմակերպության այնպիսի ներքին բնութագրիչներ, որոնք արգելակում են բիզնեսի աճը, խանգարում են ապրանքին առաջատարը լինել շուկայում, համարվում են շուկայում անմրցունակ։
  • O = Opportunities, կազմակերպության հնարավորությունները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում բարենպաստ ազդել բիզնեսի զարգացման վրա։
  • T = Threats, կազմակերպության սպառնալիքները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում թուլացնել կազմակերպության մրցունակությունը շուկայում և հանգեցնել վաճառքի ծավալների նվազման և շուկայի մասնաբաժնի կորստի։

Մարքեթինգի պլան

Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Յուրահատուկ ռեստորան, որոնցից հազվադեպ են հանդիպում Հայաստանում։ Ռեստորանի առաստաղը— պետք է լինի՝  էլեկտրական, հոսանքով աշխատող, պատկերները սլայդի նման՝ հերթականությամբ գնալ-գալու են  այսպես՝

Հատակը— նույնպես յուրահատուկ և հազվադեպ հանդիպող է լինելու, այն կառուցվելու է արհեստական լճի վրա, որտեղ լինելու են լողացող ձկնատեսակներ, հատակը կլինի թափանցիկ, որ հաճախորդներին տեսանելի լինի։ Կամ եթե ֆինանսական միջոցները չբավարարեն, լիճը կառուցելու համար, ուղղակի հատակին կգցվեն էլեկտրական գորգեր՝ հետևյալ պատկերներով։

Гора Арагац

Պատերը— ամեն կողմի՝ հատված ներկվելու է մի գույնով, վրաները նկարված են լինելու հետաքրքիր պատկերներ։ Մեկ պատի հատվածի վրա նկարված է լինելու այն ուտեստներն ու քաղցրավենիքները, որոնք պատրաստվելու են ռեստորանում։ Մյուս պատի հատվածի վրա ՝ մուլտֆիլմի հերոսներ, մյուսին ռեստորանի հիմնադիրների նկարները կամ  այսպիսի պատկերներ՝

Ջահերը ամբողջությամբ լինելու են հետևյալ դիզայնով, ոճով և ձևով՝

ԲԱԲԵՐԴ" Ջահերի արտադրություն և նորոգում.ԲԱԲԵՐԴ" Ջահերի արտադրություն և նորոգում.

Ռեստորանի լոգոն՝

Immortal Dish— Որը անգլերենից՝ հայերեն թարգմանությամբ նշանակում է՝ <<Անմահական ուտեստ>>։ Այս անվանումը ընտրելով հայտնում եմ, որ իմ ռեստորանում պատրաստվելու և հաճախորդներին են ներկայացվելու աննախադեպը չունեցող, անմահական համ ունեցող ուտեստներ, որնցից քիչ են հանդիպում Հայաստանի յուրաքանչյուր ռեստորաններում։

Իմ  ռեստորանի տեսլականն է…

Լինել միշտ նորարարություններով լի, զարմացնել և տպավորել մեր հաճախորդներին։ Ստեղծել կախարդական միջավայր, տարբեր տարիքի անձանց համար։

Ապրանքանշում

Իմ ռեստորանը պետք է ապրանքանշեմ՝ հաճախորդներ հավագելու և հայտնի դարձնելու համար, սակայն շատ ժամանակ էլ գտնում եմ, որ կարիք չկա ապրանքանշելու, քանի որ արտաքին տեսքը գերող է լինելու, եթե մեկ անձ հաճախի՝ մնացածը ինքստինքյան այցելելու են։ Բացի դրանցից՝ ռեստորանի և՛ մուտքավճարը և՛ ուտելիքների գները շատ բարձր չեն լինելու, այդ պատճառով հաճախորդների չգալու խնդիրներ չեն առաջանա։

Հենց ինչո՞ւ իմ ռեստորան պետք է հաճախեն, քանի որ այդպիսի կառույց շատ հազվադեպ է հանդիպելու Հայաստանում, արտաքին տեսքը գերելու է ցանկացած հաճախորդի և իր յուրահատկության ու հազվադեպության պատճառով էլ՝ միշտ ցանկանալու են գալ և չձանձրանալ։ Իսկ հիմա անցնենք՝ կերակրատեսակներին։ Կերակրատեսակները նույնպես ռեստորանի արտաքին տեսքի նման են լինելու, մի փոքր ներքև եթե իջնեք՝ կտեսնեք, որ իրոք արժի, այդպիսի արտաքին և ներքին տեսքի համար գալ և ժամերով նստել ու չձանձրանալ։ Խոստանում եմ հաճախորդին ներկայացնել աննախադեպ ուտեստներ, ամեն տարին տարվա վրա նորարարություններով հանդերձ։ 

Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում  Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

մատակարարների իշխանություն

Ամենաբարդ գծերից մեկն է սա, մատակարարներն են՝ ռեստորանի համար մթերքներ, հյութեր, մրգեր, սուրճ, կերակրատեսակներ, հիգիենայի համար նախատեսված իրեր, կահույք, տարածքը կառուցելու համար ներկեր՝ նման ապրանքներ, աքսեսուարներ և այլ ապրանքներ մատակարարող կառույցները։ Լույս, ջուր, գազ տրամադրողները, անշարժ ու շարժական գույքի մատակարարողները, մյուս նյութական միջոցներ հատկացնողները, ֆինանսական միջոցներ տրամադրողները։ Օգտվելու եմ ամենաորակյալ՝ խանութսրահներից, իմ ռեստորանի ուտեստներն ու կահույքը գնելու ու պատրաստելու համար։

Կահույք գնելու սրահները՝ <<Kahuyq mall>>, <<kahuyq.info>>, <<Ashley>>- կահույքի սրահ։ Իսկ եթե իմ նախընտրած համապատասխան կահույքը չգտնեմ, կդիմեմ

՝ << АРИДА >> - Կահույքի խոշորագույն գործարան << ЭРА >> Կահույքի խոշորագույն գործարան Ռուսաստանում<< МЕРИДИАН >> - Ռուսական կահույքի գործարան

Ռուսական կահույքի գործարաններին, իմ  նախընտրած մոդելները պատրաստելու համար։

Միրգ, բանջարեղեն,  կգնեմ գյուղացիներից կամ ֆաբրիկաներից, հարմար գներով։

Մնացած բոլոր մթերքները կգնեմ՝ տարբեր ֆաբրիկաներից, գործարաններից, խոշոր խանութ-սրահներից։

Էլեկտրոնային ապրանքները կգնեմ՝ fullsize  էլեկտրոնային խանութ-սրահից։

«ՕՐԵԳԱՆՈ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ

գնորդների իշխանություն

Այստեղ հնարավոր է ունենանք ռիսկեր: Քանի որ այն նորակառույց է, ծանոթ չէ հասարակությանը և մուտքավճարն էլ թանկ է լինելու և  դեռ չի ստացել իր գնահատականը: Սկզբնական շրջանում հաճախորդները քիչ կլինեն, ընթացքում կշատանան։ Սակայն ինձ թվում է, որ բարձր գինն էլ խանգարող հանգամանք չի հանդիսանա, որ հաճախորդները ավելանան, քանի որ ռեստորանը իր նմանը չունեցողն է միայն լինելու։

նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Մրցակիցներ հայտնվելու վտանգը սկզբնական շրջանում մեծ չէ, քանի որ նման հսկայական կառույց կառուցելու համար՝ հարկավոր է շատ ֆինսական միջոց և տարիներ։ Մրցակիցներ կարող են հայտնվել ոչ մոտակա տարիներին։ Սակայն, երբ հայտնվի այդ մրցակիցը, մենք պիտի ունենանք՝ կառույցի ներսում փոփոխային նախագիծ, որով էլի կտարբերվենք մնացածից և չենք կորցնի մեր հաճախորդներին, նրանք էլ նույն բանից չեն ձանձրանա։

շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ռեստորանի յուրահատկության, մատչելիության, տարածքի անվտանգության և բարի համբավի մեջ:

Գտնվելու վայրը

ք. Երևան կամ  Պռոշյանի շրջան։

 W Շերրինգտոնի մեթոդը

Who

Հայաստանի Հանրապետության սոցիալական բարձր խավի անձինք և զբոսաշրջիկները,  ովքեր ֆինանսապես ապահովված են ։

Why

Ինչո՞ւ են հաճախորդները հենց այս սրճարան գալիս, քանի որ կերակրատեսակները յուրահատուկ են և քիչ հանդիպող։

What

Ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու, ինչ-որ առիթներ՝տոներ նշելու, ուրախանալու, որոշ իրեր գնելու կենտրոն։

When

Ռեստորանը գտնվում է փակ տարածքում այս իսկ պաըտճառով գործելու է առանց սեզոնային ընդհատումների։

Where

Պռոշյան գյուղի շրջակայքում, քանի որ այդտեղ առկա են մեծ տարածքներ և մաքուր օդ։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ «ԿՈՎԿԱՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱ-ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԵՎ ՊԱՆԴՈԿ, «Քարանձավ» ռեստորանային համալիր, <<Ուռենի>> ռեստորանային համալիր, 

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Ոչ, քանի որ իմ ռեստորանը կառուցված է լինելու ամերիկյան ոճով, իսկ ապրանքները ամերիկյան յուրակատուկ համով և ոճով։

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Իմ ռեստորանի ոչ մի ուտելիքից և հյութից չեն գտնի  մյուս ռեստորաններում, քանի որ մի գաղտնի բաղադրատոմս է լինելու, որը հայտնի է լինելու միայն մեզ։

7.Վաճառքի գինը 

Մուտքավճարով է լինելու- մեկ անձը՝ 15000 ՀՀ դրամ։

Քաղցրավենիք- կարժենա մեկ հատը՝  800-1000 ՀՀ դրամ։

Բնական հյութեր-  մեկ բաժակը կարժենա՝ 800-1000 ՀՀ դրամ։

Սուրճ-կարժենա՝  800-1000 ՀՀ դրամ։

Քաղցրավենիք և խմորեղեն- կարժենա՝ 1000- 1500 ՀՀ դրամ։

Պիցա-  ամբողջությամբ կարժենա՝ 4000-4500 ՀՀ դրամ, մեկ կտորը՝ 500-600 դրամ։

Բուրգեր- մեկ անձի համար նախատեսվածը կարժենա՝ 1500-2000 ՀՀ դրամ։

 

 

4P-ի տեսություն

 

 

 

4P-ի տեսություն մարքեթինգային տեսություն, որը հիմնված է մարքեթինգային պլանավորման չորս հիմնական հիմնասյուների վրա։

  • Product — ապրանք կամ ծառայություն
  • Price — գին
  • Promotion — առաջմղում
  • Place — բաշխման ուղիները (ապրանքի կամ ծառայության վաճառքի վայրը)։

Մարքեթինգի որպես առանձին հայեցակարգի և 4P-երի տեսության հեղինակը համարվում է Թեոդոր Լևիտը, ով 1960 թվականին ամերիկյան ամսագրերից մեկում հրապարակել է «Մարքեթինգային անհեռատեսություն» անվամբ հոդված։ Այնտեղ խոսվում էր «մարքեթինգային խելահեղության» սկսման մասին։ Լևիտը գրում էր, որ խոշոր արտադրական ձեռնարկությունները առավելագույնս կենտրոնացած են իրենց ապրանքի և շուկայի վրա՝ անտեսելով դրա սահմաններից դուրս կատարվող գործողությունները։

Ապրանք (Product)

Ապրանքը (արտադրանքը) մարքեթինգային միջոցներից, թերևս, ամենակարևորն է։ Ձեռնարկությունը պետք է հստակ պատկերացնի, թե շուկային ինչ ապրանք է անհրաժեշտ, ինչպիսի յուրահատկություններ պետք է այն ունենա, ինչպես կարելի է բարձրացնել ապրանքի օգտակարության մակարդակը սպառողի համար, ինչպես ընդգծել ապրանքի դրական կողմերը՝ մրցակից ապրանքների նկատմամբ և այլն։

Գին 

Գինը այն գինն է, որը սահմանվում է ձեռնարկության կողմից՝ իր բոլոր ծախսերը ծածկելու և շահույթ ստանալու համար։ Բայց այդ նշանակված գինը չի կարող էապես տարբերվել մրցակիցների համանման ապրանքների առկա գնից, հակառակ դեպքում՝ սպառողը այն չի գնի։ Նաև կարևոր է գնագոյացման ժամանակ հաշվի առնել պահանջարկի ծավալների մակարդակը։

Գնի կառավարումը կարևորագույն տեղ է զբաղեցնում մարքեթինգային համալիրում և այս ոլորտում մարքեթինգային որոշումների ընդունումը բավականին բարդ խնդիր է։ Կորպորատիվ մակարդակում գինը հանդիսանում է երկարատև շահութաբերության հիմնական գործոնը, ինչպես նաև վաճառքների հիմնական գործիքը, որը նպաստում է շահույթի մաքսիմալացմանը։

Առաջմղում (Promotion)

Առաջմղումը՝ մարքեթինգի կարևորագույն գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս ակտիվորեն ազդել սպառողների վրա։ Առաջմղումը հիմնականում կիրառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են գովազդը, PR-ը (hանրային կապեր), անձնական շփումները, խրախուսումը, դրական իմիջի ստեղծումը և այլն։ Առաջմղումն ուղղված է պոտենցիալ սպառողներին ձեռնարկության կողմից առաջարկվող ապրանքից, վերջինիս գնից, վաճառքի պայմաններից և զեղչերից որոշակի օգուտների և առավելությունների ստացման հնարավորությունների մասին իրազեկմանը։

Բաշխման ուղիները (Place)

Բաշխման ուղիները կամ շուկան (վաճառքի վայրը) նույնպես կարևոր են, քանի որ ապրանքը հասցեագրված է կոնկրետ շուկային կամ դրա սեգմենտին և հաշվի է առնում դրա առանձնահատկությունները և սպառողների նախասիրությունները։ Ապրանքը պետք է սպառողի համար լինի մատչելի, ճիշտ տեղում և ճիշտ պահին։ Օգտագործելով մատակարարման տարբեր ուղիներ, ներքաշվում են միջնորդներ, ստեղծվում են ապրանքի և սպառողի արագ հանդիպման բոլոր պայմանները։ Բաշխման ուղին իրենից ներկայացնում է միջնորդային օղակների ներկայացուցիչների համախումբ, ովքեր ներգրավված են ապրանքի առաջմղման գործընթացի մեջ՝ այն վերջնական սպառողներին հասանելի դարձնելու նպատակով։ Որպես միջնորդային օղակ կարող են հանդես գալ հասարակ միջնորդները, մեծածախ և մանրածախ վաճառողները

 

Պարետոյի սկզբունք

 

 

 

Պարետոյի սկզբունքը կյանքի թոփ 10 հմտություններից է:

Սա պարզապես ֆանտաստիկ սկզբունք է, որը շատ բիզնեսմեններ անվանել են Պարետոյի սկզբունք կամ 80-20-ի կանոն: Սկզբունքի հիմքը կայանում է նրանում, որ 20% ջանքերից ստանում ես ցանկալի արդյունքների 80%-ը: Զարմանալի կերպով այս սկզբունքը գործում է կյանքի համարյա բոլոր բնագավառներում:

Առևտրում հաճախորդների 20%-ն է ապահովում Ձեր եկամուտի 80%-ը: Անձնական կյանքում ժամանակի 20%-ն է բացահայտում այն անձի անհատականության 80%-ը, ում հետ ժամանակ ես անկացնում: Անձնական աճի դեպքում հասնում ես առաջընթացի 80%-ին՝ գործադրելով ջանքերի 20%-ից ոչ ավելին: Ահա սա է հաջողության հասնելու ուղին:

Ձեռներեցություն առարկայի քննական հարցաշար

  • Բիզնես գաղափարի հասկացությունը 
  • Կազմակերպությունների տնտեսա-իրավական կարգավիճակները 
  • Ինչով է ԲԲԸ-ն տարբերվում ՓԲԸ-ից 
  • Ինչ է հաշվեկշիռը: Ինչ է այն արտացոլում 
  • Հաշվեկշռի հոդվածները:  
  • Ինչպես է առաջանում սեփական կապիտալը 
  • Որն է Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը 
  • Նկարագրեք Պարետոյի սկզբունքը 
  • Որն է 4 P սկզբունքը 
  • Շուկայի մրցակցության վերլուծություն 
  • Ինչ է ուսումնասիրում Մարքեթինգը 
  • Ինչ կարևոր սկզբունքներ դուք գիտեք պրեզենտացիա կազմելու համար 

Պրեզենտացիա

Դիվերգենտ- Ֆիլմ

«Դիվերգենտ» վեպի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման(Խորահմտություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանական թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։ Աղջիկը մյուս դիվերգենտների հետ սպանում է բոլոր խմբավորումներին դեղերով հիպնոզանող ղեկավարությանը և ապրում են ազատ։

Պրեզենտացիա

Պոլյուս մոլորակը ամենամոտն է մեր արևային համակարգին, այն կարող է մլն տարիներ հետո հարվածել մեր արևային համակարգին։ Այն արևից 30.000 անգամ մեծ է։  Պետելգաուս աստղը 100.000 անգամ։

Թափառող մոլորակներ սրանք ազատ թափառում են ամբողջ տիեզերքով մեկ։

4.5 միլիոն տարի առաջ Մարսի չափսը ունեցող մի մոլորակ հարվածել է Երկիր մոլորակին  40.000 կմ/ժ արագությամբ։ Ձքողության ուժի հետևանքով էլ երկրից ցրված մասնիկներից ձևավորվել է լուսինը։

Աստերոիդ սրանք երկնաքարեր են, որոնք կարող են բախվել երկիր մոլորակին և կարող էր ավերել Երկրի կեսը, քանի որ արագությունը կկազմեր 65.000 կմ/ժ։

Դատարկ տարածություն որտեղ կարող է տեղավորվել հարյուր հազար գալակտիկա։ Այն կոչվում է սառը բիծ։ Չափսերը կազմում է 2 մլդ լուսային տարի։ Ջերմաստիճանը ավելի ցածր է մյուսների համեմատ։

Սև խոռոչներ, որոնք արեգակից ունեն ավելի մեծ չափս և ստեղծվել են մեծ աստղերի բախումից։ Սև խոռոչներին եթե մոտենում են աստղեր, դրանք Սև խոռոչները կուլ են տալիս։ Դրանք կոչվում են տիեզերքի հրեշներ։