Նախագծի նպատակը՝ ներկայացնում եմ մի նախագիծ, որը վերաբերվում է երազներին։ Նախագիծը ուսուցողական է, այս քննարկումով կիմանանք և կսովորենք այն ամենը` ինչ մեզ միշտ հետաքրքրում է երազների հետ կապված։ Այստեղ քննարկելու ենք՝ թե ինչ՞ է երազը, ինչու՞ ենք այն տեսնում, ո՞րոնք են երազների նշանակությունները։
Նախագծի ընթացքը՝ փորձելու ենք համակուրսեցիներով պարզել, թե ինչու՞ ենք երազներ տեսնում։ Դրանք որքանով են իրականություն դառնում։
Նախագծի արդյունքում ՝ երազների հետ կապված հարցեր չեն լինի, կպարզենք մեզ անհանգստացնող հարցերը, կունենանք դրանց վերլուծությունները։
Դիտելու և քննարկելու ենք՝ <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, որը մի աղջնակի մասին էր։ Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր պապիկի կորած քունը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։
Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։
— Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
— Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
— Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
— Իսկ դու՞:
— Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
— Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:
-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
— Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
— Ե՞ս: Աղջիկ:
— Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
— Այդ ես եմ:
— Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
— Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
— Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
— Ինձ օգնեցին թիթեռնիկները:
— Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:
-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
— Սա ի՞նչ է:
— Սա՞: Նկար:
— Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
— Որորվհետև այս նկարում գիշեր է:
— Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
— Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
— Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:
-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
— Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…
Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…
Պարզվում է՝ մուլտֆիլմի ստեղծման առաջին տարիներին դրա վերաբերյալ արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն եղել: Դիլլաքյան եղբայրները պատմում են՝ պատճառը սովետական գաղափարախոսությանն անսովոր սյուժեն էր.