Օլիգոֆրենոմանկավարժություն

 

Օլիգոֆրենոմանկավարժության առարկան, խնդիրները, կապը այլ գիտությունների հետ

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով: Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված է ընդհանուր մանկավարժության , հատուկ մանկավարժության մյուս բնագավառների , հոգեբանության, գենետիկայի , բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա , ֆիզիոլոգիա և այլն/:

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.

1. Խնդրի բացահայտում:

2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:

3. Խնդրի շտկում:

4. Անհատական մոտեցում, ուսուցում:

5. Շերտավորված ուսուցում:

6. Ֆիզկական դաստիարակություն:

7. Գեղագիտական դաստիարակություն:

8. Բարոյական դաստիարակություն:

9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Այս գիտության զարգացումը կախված է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական զարգացումից:

Պատմական ակնարկ

Հասարակական տարբեր ֆորմացիաների ժամանակ հասարակության վերաբերմունքը եղել է տարբեր խնդրով մարդկանց նկատմամբ: Սկզբնական շրջանում հատկապես այն երեխաները, որոնք ունեին ընդգծված ֆիզիկական խնդիրներ, մերժված էին հասարակության կողմից. Նրանց քարկոծում էին, վերաբերվում էին այնպես, ինչպես

հոգեկան հիվանդների հետ: Մտածում էին , որ նրանք Աստծու պատիժներ էին, սատանայի ծնունդներ, միջնադարում ոչնչացվում էին խարույկի վրա: Սակայն հասարակության գիտակցության փոփոխման հետ, փոխվեց վերաբերմունքը այդ երեխաների նկատմամբ: Սկզբնական շրջանում առաջանում էր կարեկցանք, հետո հետաքրքրություն և ի վերջո ցանկություն նրանց օգնելու համար: Այդպիսի մարդկանց համար սկսեցին կառուցել կացարաններ և աստիճանաբար նրանք հայտնվեցին որոշակի դիրքում և պետության ուշադրության կենտրոնում: Սկսեցին մշակվել հատուկ մեթոդներ, մոտեցումներ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուսուցանելու համար: Սկզբնական շրջանում բացվեցին բարեգործական կենտրոններ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք ունեին ծանր աստիճան:

19րդ դարի վերջում և 20րդ դարի սկզբում միայն սկսեցին ուշադրություն դարձնել թեթև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վրա: Այդ խնդիրը դարձավ հրատապ միայն այն ժամանակ , երբ մտցվեց պարտադիր ուսուցումը բոլորի համար: Սկզբնական շրջանում այդ երեխաներով զբաղվում էին բժիշկները և այդ պատճառով խոչընդոտներ էին առաջանում նրանց հետ ավելի մոտիկից շփվելու համար, որովհոտև ծանր մտավոր խնդիրներով երեխաներին պահվում էին հոգեկան հիվանդների հետ, աստիճանաբար այդ երեխաները առանձնացվեցին և նրանցով սկսեցին զբաղվել մանկավարժները` դարձավ մանկավարժական խնդիր:

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները

Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվող

աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Օլիգոֆրեն երեխաների զարգացման առանձնահատկությունները

Օլիգոֆրեն երեխաների զարգացումը նման է նորմալ զարգացող երեխաների զարգացմանը հատկապես սկզբնական շրջանում, սակայն ունի իր առանձնահատկությունները:

Գործողություն Նորմալ զարգացող երեխա Մտավոր խնդրով երեխա

Առողջ ժպիտ 2-3 ամսական 1.5-1.6 տարեկան

Գլխի ուղիղ պահելը 2 ամսական 5-6 ամսական

Ձայնի աղբյուրի որոնումը 2-3 ամսական 1 տարեկան

Ձեռքը գցել, բռնել 4-5 ամսական 1 տարեկան

Ուշադրության

կենտրոնացում 4-5 ամսական 2 տարեկան

Թոթովել 5-6 ամսական 2 տարեկան

Նստել 6 ամսական 1 տարեկան

Քայլել 8 ամսական ից 1 տարեկան 1-2 տարեկան

Խոսք 11-12 ամսական 2-2.5 տարեկան

Շարժական խաղերի սկիզբ 10- 11 ամսական 2-2.5 տարեկան

Մտածված գործողություն 1 տարեկան 2-3 տարեկան

Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ , համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը: Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով բժիշկները

հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաներըէ երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: Օլիգոֆրենիայի ծանր տեսակն ապուշությունն է` առաջացել է idios բառից, որը նշանակում է գոյություն ունի շրջապատից դուրս, անկախ:Յուրաքանչյուր աստիճան ևս ունի իր աստիճանները: Ծանր տեսակը անշարժ պառկած է , նստած, չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղված խոսքը, նրանց մոտ խոսքն ընդհանրապես բացակայում է : Կարող են արտաբերել առանձին հնչյուններ:Այս երեխաները կարիք ունեն խնամակալի, մի մասը կարող է լինել ագրեսիվ, խանգարված է սննդի ռեֆլեքսները, չունեն քաղցի զգացում, չեն զգում ցավ, լուսային զգացումը բացակայում է : Այս երեխաները ապրում են մինչև 8-10 տարեկան: Թեթր տեսակները արտաբերում են որոշ բառեր, այս երեխաները ընդունակ չեն ուսուցման, երկարատև աշխատանքի արդյունքում կարող են սովորել պարզ հմտություններ` բաժակ բռնել, կոճակ կոճկել և այլն:

Միջին աստիճան ` իմբեցիլություն, որն առաջացել է իմ բառից, նշանակում է առանց և բացիլիում , նշանակում է հենարան բառերից:Նրանց կարելի է հաղորդել տարրական գիտելիքներ, կարողանում են հաշվել մինչև 10-ը, յուրացնել 15-20 տառ, կարդալիս դժվարանում են վանկերը միացնել: Էությամբ հանգիստ, լսող են , պարտաճանաչ են :

Թեթև աստիճան` դեբիլություն, նշանակում է թուլություն:Ընդունակ են ուսուցման և դաստիարակության , ընկալում են շրջապատը, իրենց ուղղված խոսքը, ունեն խոսքային խնդիրներ` աղքատ բառապաշար, կապակցված խոսք:

Լավաշթխիկի և հացթխիկի մասնակցում

Այսօր՝ բոլոր կուրսեցիներով այցելեցինք ագարակ, որտեղ պիտի հաց թխեինք։ Մենք մեզ հետ վերցրել էինք հասունացած խմոր և թխելու համար բոլոր անհրաժեշտ իրերը։ Երբ հասանք ագարակ, այդտեղ տեսանք փոքրիկ թոնրատուն, որով և հացը պիտի թխեինք։ Հարմար տեղավորվեցինք՝ ծանոթացանք տարածքին, կենդանիներին սիրեցինք, նկարվեցինք, իսկ հետո՝ անցանք գործի, կրակը վառած էր ամեն ինչը պատրաստ։ Մեզ օգնում էր ագարակի խոհարարը, մենք բոլորս խմորը գրթնակում և կլոր բացում էինք, որից հետո՝ տալիս էինք խոհարարին, իսկ նա ձեռքով թափահարում՝ հետո մցնում էր թոնիր, որից մի երկու րոպե անց հանում էինք և մեր հացը պատրաստ էր։ Եվ այդպես շարունակ մինչև վերջ, վերջում մի քանի հատիկ փոքրիկ բոքոնիկներ թխեցինք, համտեսեցինք՝ շատ համեղ էր ստացվել մեր հացը։ Ընդացքում երգում էինք ընկեր Մարինեի հետ և մի կողմից էլ պատրաստում։ Կարելի է ասել, որ թոնրում էր թխվել հացը, հենց այդ պատճառով էլ համեղ էր և յուրահատուկ։ Այդ ամենը պատրաստվում էր Մեդիա-ուրբաթի համար, միասին ավանդական երգեր՝ երգելու, պարելու հետ միասին, որը իրականացնելու էինք մեր դպրոցի աշակերտների հետ համատեղ։

Շրջագայություն՝ դեպի Աշտարակի շրջանի բոլոր եկեղեցիները

Այսօր մենք այցելելու էինք՝  Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաք,  այցելություն Կարմրավոր (7-րդ դար), Սպիտակավոր (5-6-րդ դար)  և Ծիրանավոր (5-6-րդ դար) եկեղեցիներ, Աշտարակի հին կամուրջ, Մուղնու Սուրբ Գևորգ (13-րդ դար), Կարբիի Սուրբ Աստվածածին (17-րդ դար) եկեղեցիներ՝ որտեղ և ապրում եմ ես, և այդտեղից էլ պիտի միանայի բոլորին,  Օհանավանք( 4-13-րդ դար) և քայլք  դեպի Քասախի զառիվեր կիրճում գտնվող քարանձավ։ Այդ ամենին ես պիտի միանայի մեր գյուղից՝ Կարբիից։ Ժամը 12:00-ի շրջանակներում համակուրսեցիներս և իմ սիրելի՝ ընկեր Նելլին ու պատվելի Թամարը հասան մեր գյուղ՝ Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ և ես միացա իրենց, միասին շրջեցինք եկեղեցում։ Առաջ շարժվեցինք դեպի Օհանավանք, այնտեղ ինչպես և խոսք էի տվել՝ բոլորին ցույց տվեցի և ուղեկցեցի դեպի հին պատմություն ունեցող քարանձավը, որը բոլորին շատ հետաքրքրեց և մի պահ զարմանալի թվաց։ Հնում երբ Լենկթեմուրը պատերազմ է սկսել հայերի դեմ, այդ քարանձավում հավագվել էին մի խումբ կանայք փախչելու և թաքնվելու նպատակով, որտեղ աղավնի են դարձել և թռչել դեպի երկինք՝ կապույտ մոլորակը։Երբ հասանք Օհանավանք՝ այնտեղ անցավ մեր ամենահաճելի դրվագները՝ նրանով, որ բոլորս միմյանց օգնելով իջանք քարանձավ, այտեղ պատմեցի իմ պատմությունը քարանձավի հետ կապված, տեսան եկեղեցում կառուցված հին պատմություն ունեցող քարերը, պարերի վրա պորագրված նախշերը, որոնք և համաձուլված են եկեղեցու պատերին։ Օհանավանքում համտեսեցինք մայրիկիս պատրստած ավանդական գաթան, որը շատ սիրվեց բոլորի կողմից և շնորհակալությունները շատ էին։ Գաթայի մեջ թաքցրել էինք մետաղադրամ, որը գտնողը կլիներ այս տարվա հաջողակը, և այն բաջին հասավ՝ Ռոզա Փուրթոյանին։ Մի խոսքով ունեցանք շատ հաճելի օր, որը անմոռանալի է։ Հուսով եմ միասին էլի կունենանք երկարատև ճամփորդություններ և այս մեկի նման կանցնի շատ հետաքրքիր և լեփլեցուն։

Արևելյան դպրոց-պարտեզ հեքիաթի ընթերցում

Այսօր մենք պատվելի Թամարի հետ այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ։ Ծանոթացանք երկրորդ դասարանի երեխաների հետ, ունեցանք հաճելի ծանոթություններ, նրանց հետ հարմար տեղավորվեցինք վերնատանը և սկսեցինք մեր նախագիծը։ Այստեղ մեր Պատվելի Թամարը և մեր համակուրսեցի՝ էլենը, ընթերցեցին Գորիսի և Լոռվա բառբառներով հեքիաթներ մեր սիրելի երեղաների համար։ Մենք կարծում էինք՝ թե երեխաները ոչինչ չեն հասկանա, սակայն նրանք ամեն ինչ հեշտությամբ ընկալում և վեր էին լուծում, իհարկե մի փոքր մեր օգնությամբ։ Երեխաները մեծ ոգևորություն ունեին, շատ հետաքրքրված լսում էին և պատմում։ Երեխաները հեքիաթը պատմելով խոսում էին այն մասին, որ իրենց մեջ տիրում է ընդունակությունը և կարողեն ամեն բանի հասնել իրենց ընդունակության շնորհիվ։ Եվ այսպիսով՝ ամեն ինչ անցավ շատ գունեղ, ավարտեցինք մեր հեքիաթների ընթերցումը և գրկախառնվեցինք հրաժեշտ տալով միմյանց։

Երազների ու հեքիաթների քննարկում

Այսօր տեղի ունեցավ իմ նախագծի քննարկումը, այն շատ հետաքրքիր և յուրահատուկ անցավ։ Հավագվել էինք ամբողջ կուրսերով, դիտեցինք <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, խոսեցինք թե ինչի մասին էր, հասկացանք աղջկա սրտնեղության պատճառը, քանի որ շատ էր ցանկանում պապիկի քունը հետ բերել։ Հարցեր՝ երազների հետ կապված շատ-շատ էին հնչում, իհարկե պատրաստվել էի և ունեի բոլոր հարցերի պատասխանները։ Որոշել ենք մեկ անգամ էլ անցկացնել քննարկում, քանի որ բոլորը շատ ոգեվորված էին և շատ հետաքրքրված։ Քննարկմանը հնչում էր շատ կարևոր հարց, երբ երազում ընկնում ենք, ինչու՞ ենք վեր թռչում անկողնուց կամ չենք մահանում․

Երազներում ոչոք երբեք մահանալ չի կարող, բայց եթե անընդհատ ընկնում ենք, դա նշանակում է, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից, պետք է ավելի հանգիստ լինել։

Նման հարցերը շատ եղան միասին պարզեցինք, գտանք դրանց պատասխանները, դասիս նպատակը այն էր, որ մարդիկ սկսեն երազներին լուրջ վերաբերվել, քանի որ երազները միշտ իրականություն են դառնում և կյանքի համար կարող են մեծ նշանակություն ունենալ։

 

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ»

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ» այս մասնագիտական ստուգատեսը նախապատրաստել էինք, այն այսօր կարողացանք իրականացնել։ Երեխաները մեզ շատ սիրեցին, մենք էլ նրանց, ժապավեններով, կոճակներով խաղեր խաղացինք, ես սովորեցրեցի՝ ինչպես ժապավեններից պատրաստել՝ արեգակ ու մի քանի կենդանիներ և նույնը սովորեցրեցի կրկնել, երեխաները սիրով և հետաքրքրասիրությամբ պատրաստում ուրախանում և խաղում էին, միասին ունեցանք գեղեցիկ լուսանկարներ, որոնցից հրապարակել եմ՝

Երազների և հեքիաթների քննարկում — Նախագիծ

Նախագծի նպատակը՝  ներկայացնում եմ մի նախագիծ, որը վերաբերվում է երազներին։ Նախագիծը ուսուցողական է, այս քննարկումով կիմանանք և կսովորենք այն ամենը` ինչ մեզ միշտ հետաքրքրում է երազների հետ կապված։ Այստեղ քննարկելու ենք՝ թե ինչ՞ է երազը, ինչու՞ ենք այն տեսնում, ո՞րոնք են երազների նշանակությունները։

Նախագծի ընթացքը՝ փորձելու ենք համակուրսեցիներով պարզել, թե ինչու՞ ենք երազներ տեսնում։ Դրանք որքանով են իրականություն դառնում։

Նախագծի արդյունքում ՝  երազների հետ կապված հարցեր չեն լինի, կպարզենք մեզ անհանգստացնող հարցերը, կունենանք դրանց վերլուծությունները։

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ, կուրսեցիներ, դասախոսներ։

Անցկացնելու վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ՝ վերնատուն։

Օր․ ժամ՝ հունվարի 20, 13:40, ավարտ՝ 14:20:


 

 

 

 

                                              Գտնված երազ- մուլտֆիլմ

Դիտելու և քննարկելու ենք՝ <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, որը մի աղջնակի մասին էր։ Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր պապիկի կորած քունը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։

Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։

Aquote1.png

— Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
— Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
— Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
— Իսկ դու՞:
— Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
— Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

Aquote2.png
Aquote1.png

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
— Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
— Ե՞ս: Աղջիկ:
— Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
— Այդ ես եմ:
— Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
— Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
— Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
— Ինձ օգնեցին թիթեռնիկները:
— Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

Aquote2.png
Aquote1.png

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
— Սա ի՞նչ է:
— Սա՞: Նկար:
— Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
— Որորվհետև այս նկարում գիշեր է:
— Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
— Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
— Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

Aquote2.png
Aquote1.png

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
— Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

Aquote2.png
Aquote1.png

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Aquote2.png

Պարզվում է՝ մուլտֆիլմի ստեղծման առաջին տարիներին դրա վերաբերյալ արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն եղել: Դիլլաքյան եղբայրները պատմում են՝ պատճառը սովետական գաղափարախոսությանն անսովոր սյուժեն էր.

ՆԱԽԱԳԻԾ«ԽԱՂԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար

Մասնակիցներ քոլեջի ուսանողներ՝

Թերեզա Դավթյան

Լինա Կոստանյան

Ռոզա Փուրթոյան

Աջառարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:

3. Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:

4. Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:

5. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

6. Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:

7. Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:

8. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

9. Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

10. Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:

11. Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:

12. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:
13. 1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:

14. Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:

15. Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:

16. Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:

17. Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:

18. Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:

19. Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:

20. Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

21. Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:

22. Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:

23. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

24. Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:

25. Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:

26. Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:

27. Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:

28. Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:

29. Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:

30. Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար էլ: