Թումանյանի մանկ-բանաստեղծություններ

Գրիչը, Առաջին ձյունը, Շունը, Փիսոն, Մարտը, Աշունը։ 

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Թումանյանի բանաստեղծությունները

 

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մղտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ:

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԾԻՏԸ

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։

Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

 

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վրրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԵՐԵՔ ԽԵԼՈՔ

Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝

Ծիտիկ Ճնճղուկյան

 

ՈՒԼՈՒՆՔ

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։

 

ԳՈՒԹԱՆ
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լծեցին.
Հորովել, հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել, հո՜…

ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԱԳՈՐԾ
Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գլգլան ջրեր,
Եկան վարի-ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,

Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

 

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

 

 

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

ԳԵՏԱԿԸ

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը

Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ

Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.

Դադար չունեմ
Ես մինչև ծով»։

ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ

Մի՛ լինի ուրագի պես,
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր սղոցի պես,
Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։

 

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քնած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկնքի դիմաց
Գրկված են քնած,

Վերևիցն, ասես,
Ժպտում է աստված։

 

Պատմություն 3-4 տարեկանների համար

 

Գրե՛ք փոքրիկ պատմություն 3-4 տարեկանների համար: Կարևորելով.

  • երևակայությունը,
  • անսպասելիությունը,
  • բառապաշարը,
  • հետաքրքրությունները,
  • թեմայի մատչելիությունը:

 Լողորդ Արևը

Լինում է չի լինում, մի լողորդ Արև է լինում։ Նա երկնքում չէր ապրում, ապրում էր ծովերի մեջ ու իր լույսով լուսավորում էր թե ջուրը թե ամբողջ ջրային բուսական ու կենդանական աշխարհը։ Արևը շատ բարի էր, նա շփվում էր թե կենդանիների թե բույսերի հետ։ Արևը ուներ ծիածանի գույն, որով էլ նա բոլորին դուր էր գալիս։ Զարմանալին այն է, որ ծովն էլ ուներ բերան և ամեն օր զրուցում էր Արևի հետ, միասին երգում և պարում էին։ Ծովը ուներ անուն՝ Ծինա։ Ծինան ու Արևը իրենց անուններով երգեր էին հորինում ու երգում, իսկ կենդանիներն ու բույսերը սկսում էին նվագել ու պարել։ Մի օր մարդիկ լսում և իմանում են լողորդ Արևի մասին, գնում են ցանցով նրան բռնելու։ Շատ են փնտրում Արևին ու գտնում բռնում են, տանում են մի մեծ լողավազանի մեջ գցում ու պահում, իրենց երեխաներին զվարճացնելու համար։ Երբ գալիս է գիշեր և Ծինան, կենդանիները ու բույսերը իմանում են, որ Արևին գողացել են, Ծինան զայրույթից ջրհեղեղ է անում և քաղաքին թողնում է ջրի տակ։ Արևը կաողանում է ջրի հետ դուրս գալ լողավազանից և Ծինայի ու իր մնացած ընկերների հետ հետ գնալ իրենց խոր ծովի անդունդը։ Այդ օրվանից հետո՝ էլ ոչ մի մարդ չէր մոտենում ոչ Ծինային ոչ էլ Արևին։ Նրանք ապրեցին շատ ու շատ երկար տարիներ, միասին ու երջանիկ։

Առաջադրանք

 

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Կարելի է՝ արհեստական թևեր ինչ-որ բանից պատրաստել երեխաների համար ու փորձել խոզուկի ձևերը կրկնել։ Կարող ենք դաստիարակների ու երեխաների համար հերոսների նման հագուս կարել։ Բաժանվել խմբերի և հեքիաթը պատմել, հետո խմբերը կտեղափոխվեն որպեսզի իրենք էլ յուրացնեն հեքիաթի մյուս հատվածը։ Եթե ֆինանսական միջոց չկա հագուստը կարելու համար, կարող ենք թղթից պատրաստել։ Տալիս ենք բոլոր երեխաներին հեքիաթից մեկ նախադասություն, նրանք փորձում են նախադասությունը աղավաղել և ինչ-որ բան ստանալ։

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Լրացուցիչ կրթություն

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

Նախ երեխաներին ինչ որ բան սովորեցնելու համար պետք է նրանց ոգեվորենք կամ ասենք, որ նրանց ինչ-որ անակնկալ է սպասվում եթե հեքիաթը յուրացնեն ու պատմեն, կարելի է այս դեպքում ասել, որ յուրաքանչյուրին կտրվի պաղպաղակ։ Իսկ ամռանը լողի ժամից առաջ պետք է որևորենք, որ սովորեն, որ նոր գնան ու լողան վագրի պես իրենց լողավազաններում։ Հեքիաթը պատմում ենք, հետո երեխաները պատմում են նմանատիպ իրենց հորինած հեքիաթը։

Փոքրիկ վագրի մասին, որը շատ էր սիրում լոգանք ընդունել

 

Բերթ անունով մի փոքրիկ վագր կար։ Խոշոր֊խոշոր, ճերմակ֊ճերմակ եւ սուր֊սուր ատամներ ուներ։ Իսկ մռնչալիս խլացնում էր նույնիսկ որոտի ձայնը։

Բայց եւ այնպես նա շատ բարի ու լավ վագր էր։ Եվ այնքան ժամանակ էր բարի ու լավ, քանի դեռ մեկը չէր մտել լողարան՝ լոգանք ընդունելու։

Որովհետեւ ինքն էլ էր շատ սիրում լոգանք ընդունել եւ կարող էր թեկուզ ամբողջ օրը փակվել լողարանում, եթե միայն միստր եւ միսիս Սմիթներն ու նրանց փոքրիկ աղջիկը, որոնք վագրի հետ նույն տանն էին ապրում, չսկսեին զայրանալ ու կշտամբել։ Պատկերացնո՞ւմ եք, երբ էլ նրանք ուզենային լոգանք ընդունել, Բերթը միշտ մռնչում էր, բացելով իր ճերմակ֊ճերմակ ու խոշոր֊խոշոր ատամները։

— Բերթ, հապա դուրս ե՛կ լոգանքից եւ գնա ընթրելու,— մի անգամ ասաց միսիս Սմիթն ու նրան ցույց տվեց համեղ ոսկորներով խոշոր պնակը։

— Շնորհակալ եմ, ընթրել չեմ ուզում,— պատասխանեց Բերթն ու մռնչաց։

Միսիս Սմիթը քիչ մնաց լաց լիներ։

— Երեխային լողացնելու եմ, իսկ Բերթը չի ուզում դուրս գալ լողարանից,— բողոքեց նա։— Ի՞նչ անենք։

— Ես ճարը գիտեմ,— ասաց միստր Սմիթը։

Նա խանութ գնաց եւ քսան շիշ սեւ թանաք գնեց, իսկ երբ Բերթը շրջվեց, ամբողջ թանաքը լցրեց լոգարանի մեջ։ Ջուրը դարձավ սեփ֊սեւ․ Բերթն էլ սեփ֊սեւ դարձավ։

Մի քանի ժամ անց Բերթը մտածեց, որ ընթրելու ժամանակն է եւ դուրս եկավ լողարանից։

— Վա՜յ, հապա այս վիթխարի սեւ կատվին նայեք,— ասաց միստր Սմիթը։

— Իսկապես… Եվ ինչ էլ գեղեցիկ կատու է,— ասաց միսիս Սմիթը։

— Ո՞նց թե՝ կատու,— վրդովվեց Բերթը։— Ես ոչ թե կատու եմ, այլ՝ վագր։

— Վագրերը շերտավոր են լինում,— ասաց միստր Սմիթը։— Ոչ թե քո պես սեւ։

«Աստված իմ։ Գուցե իսկապես դարձել եմ կատու»,— մտածեց փոքրիկ վագրը։

— Բայց կատուները լողալ չեն սիրում,— շարունակեց միստր Սմիթը։— Ճի՞շտ է։

— Ճիշտ է,— համաձայնեց Բերթը։

Ընթրիքից հետո Բերթը այգի դուրս եկավ։ Այստեղ նրան հանդիպեց հարեւանի շունը, որի անունը Արքայազն էր եւ որը սիրում էր հալածել կատուներին։

— Ըհը՛… Կատու է, —ուրախացավ շունը։— Հիմա մենք նրան ցույց կտանք։

Ճիշտն ասած, նա այնքան էլ վստահ չէր իր վրա, որովհետեւ դեռ երբեք այդքան խոշոր կատու չէր տեսել։ Բայց վարժվել էր այն բանին, որ իր հաչոցը լսելուն պես կատուները գլխապատառ փախչեն, ուստի եւ առանց վախենալու նետվեց դեպի Բերթը, երախը բացեց ու սկսեց հաչել։

Բերթը անվրդով մռութը շրջեց դեպի շունն ու միայն մի անգամ մռնչաց, այսպես․ Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ։

Այդքան սարսափելի գազանի Արքայազնը դեռ առիթ չէր ունեցել հանդիպել։ Եվ նա մի կերպ իրեն նետեց ցանկապատից այն կողմ եւ պո՛ւկ, փախավ։

Քիչ անց այգի եկավ միստր Սմիթը, եւ Բերթը նրան հարցրեց․

— Ես իրո՞ք կատու եմ։ Կատու լինելու համար ես արդյո՞ք շատ մեծ չեմ։

— Դու կատու չես,— ասաց միստր Սմիթը։— Իհարկե կատու չես, այլ վագր։ Վագրերի այն յուրահատուկ ցեղից, որոնք լոգարանում նստում են կես ժամից ոչ ավելի։ Դա վագրերի լավագույն ցեղն է։

Բերթը իրեն շոյված զգաց։

— Յուրահատուկ ցեղից եմ,— համաձայնեց նա։— Լավագույն ցեղից։

Եվ նա հաճույքից լռլտաց, ու սկսեց լիզել ինքն իրեն․ այնքան լիզեց, որ սեւն անցավ, ու նա նորից դարձավ վագր՝ դեղնավուն եւ մուգ շերտերով վագր։

Հետո նա տուն գնաց եւ միսիս Սմիթին ասաց․

— Մտնել լոգանք ընդունելու։

Տաք ջրով նա մի լավ լողացավ։ Լոգարանում նստեց ուղիղ կես ժամ։ Միսիս Սմիթը նրան գովեց եւ լիքը դույլ պաղպաղակ տվեց։

Բերթը գլուխը մտցրեցց դույլի մեջ ու կերավ ամբողջ պաղպաղակը, ասելով․

— Հա՛մ֊հա՛մ֊հա՛մ… Ի՜նչ համեղ է։ Իսկը իմ սիրած պաղպաղակն է։

Ռոդարիական հնարքներով հեքիաթ

 

  1. Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Հեքիաթի հերոսների պատրաստում թափոնններից, կարելի է նաև սննդամթերքից պատրաստել:

Երեխաներին հարց ենք տալիս՝ իսկ հետո ի՞նչ եղավ, նմանատիպ այլ հարցեր, որ նրանց խոսակցականը զարգանա, երևակայությունը գործադրվի։

Երեխաները պետք է պատմեն, իրենց հորինած նմանատիպ հեքիաթը, եթե դժվարանում են՝ ուղղակի փոխում են հերոսներին։

Читать далее

Կատարել առաջադրանքը

 

1․ Ընտրել Ջանի Ռոդարիի կամ Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Կարդալ։

2․ Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականություն,,-ից դուրս գրել հնարքներ, որոնք կարելի է օգտագործել հեքիաթների հետ աշխատելիս։ Читать далее

Հազարան Բուլբուլ

 

Նյութի հղում

Հեքիաթի մեջ կարևոր համարեցի՝ այս տողը․

«Երբեք չեմ կարծել, որ իմ թագավորության մեջ կարող են երկու հոգի լինել այսքան գեղեցիկ ամեն կողմով և ազատ սնափառությունից»։

Առանձնացրել եմ՝ խորհրդանշանները

Խորհուրդ տվող ծերունին

ՈՒղեկցող գնդակը

Երեք ամենակարևոր իմաստալից առարկաները՝ Երգող Ծառը, Հազարան Բուլբուլը, Ոսկեցնցուղ Ջուրը

Աղջիկը՝ Ֆարիզադան,  որը հասավ իր նպատակին։

Ինձ թվում է այս բոլորը մարմնավորում են մեր կյանքի համար ամենակարևոր իմաստներն ու հատկությունները։ Իմաստություն, միասնություն, սեր, հավատ, վստահություն, երևի թվարկեմ ու ավարտ չունենա։ Ամենակարևորը՝ մարդ եթե անկեղծ է ու բարի, հաստատ կհասնի իր նպատակակետին։ Մարդիկ կան չէ՞, որ շեղվում են իրենց ճանապարհից, մարդիկ էլ կան, որ բամբակ են խրում իրենց ականջներին ու հանդուրժելով խոչընդոտները առաջ շարժվում։ Ասվում է չէ՞ մարդ իր բարությամբ ամեն ինչ կհաղթահարի, նույնիսկ եթե սիրի իր թշնամուն։

 

Դուրսգրումներ- քննարկումներ Մարիա Մոնթեսորի

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում.

 

Պե՞տք է երեխան ինչ-որ ժամանակ սկսի ուրիշների ցանկությունները կատարել սեփականներից առաջ։ Ստիպված չի՞ լինի նա բախվել <<ընտրածի>> փոխարեն <<անհրաժեշտը>> կատարելու անսովոր ջանքի հետ։ Կարճ ասած՝ պե՞տք է երեխայի մեջ զարգացնել <<զոհողության>>, սեփական <<ես>> -ից հրաժարվելու կարողությունը, քանի որ մարդու կյանքը հեշտ չի անցնում և բաղկացած չէ միայն հաճույքներից։

«Եթե ձեր առջև հառնում է բազմապատկման աղյուսակի կամ քերականական կանոնների մտավոր վարժանքի ուրվականը, ի՞նչ եք անելու: Թաղելո՞ւ եք դրանք, որպես անպետք բաներ, թե՞կհամաձայնեք, որ երեխային պետք է «ենթարկել» այդպիսի անհրաժեշտ աշխատանքի:

Ի՞նչ պատասխան է տալիս գիտությունը, երբ նրա առջև կանգնում է երեխայի բարօրության հարցը: Ամեն դեպքում մեզ չի տրամադրում քթիկները ուղղելու, ականջների ձևերը լավացնելու կատարյալ դեղատոմսեր, չի սովորեցնում մայրիկներին, թե ինչպես երեխային քայլել սովորեցնենհենց ծնված օրվանից: Ո´չ: Գիտությունը ամենից առաջ փորձում է ապացուցել, որ բնությունը ինքը կհոգա գլխի, ականջների, քթի ձևերի մասին, որ մարդը սկսում է խոսել առանց խոսքի զարգացման հատուկ հարմարանքների, որ ոտքերը, բնականաբար, ուղիղ են աճում և, դեռ ավելին, քայլելու կարողությունը առաջանում է ինքն իրեն, և բնական երեևույթներին միջամտելու կարիք չկա:

Այստեղից պարզ է․ պետք է թույլ տալ, որ բնությունը գործի առավել ազատ։ Եվ որքան ազատ է զարգանում երեխան, այնքան արագ և կատարյալ են ամբողջական զարգացման հասնում նրա մարմինը և բարձրագույն գործունեությունները: Վերացրեք բոլոր բարուրակապերը և երեխային ամենահանգիստ դիրքը տվեք, երբ նա հանգստանում է:

Մտահոգված ենք, պետք է ձևավորել երեխայի բնավորությունը, զարգացնել նրա միտքը, նրա մեջ զգացմունքներ արթնացնել։ Հարց է ծագում ինչպե՞ս։ Դիպչում ենք երեխայի հոգուն մե´րթ այնտեղ, մե´րթ այստեղ, նրան դնում ենք հատուկ սարքավորումների մեջ, ճիշտ այնպես, ինչպես որոշմայրեր նորածնի քիթնուականջներն են ջանում ձևափոխել:

Եթե ճշմարիտ է, որ մարդու հոգու վրա որոշակի ճնշում գործադրելու միջոցով նրան կարելի օժտել որոշակի դրական հատկություններով, ապա բավական է ավելի մեծ ուժով ճնշել այն մարդկանց, ում մեջդրանք բացակայում են: Բայց իրականում այդպես չէ:

Մենք մարդու ներքին որակների կայացման հարցում նույնքան քիչ բան կարող ենք անել, որքան մարմնի արտաքին ձևերի հարցում:

Այսպիսով` ազատությունը միակ միջոցն է, որը միշտ տանում է բնավորության, մտքի, զգացմունքների առավել ամբողջական զարգացմանը և դաստիարակին հնարավորություն է տալիս հանգիստ հետևելու աճի «հրաշքին»:

Երեխայի «ֆիզիկական վերածննդի» պատմությունը շատ ուսանելի է: Հիգիենան չի սահմանափակվում ուղղակի «մարդաբանական ցուցադրումների» խնդիրներով, տեղեկությունների տարածմամբ, որ մարմինը ինքն իրեն է զարգանում: Մանկականհարցը ֆիզիկական զարգացման քիչ թե շատ կատարյալ ձևերի հարցը չէ: Իսկական մանկական հարցը մանկական սարսափելի մահացելիությունն է:

Մանկական մահացության վիճակագրությունը «մանկանց կոտորած» հիշեցնող թվեր է տալիս: Մանկական մահացության միջին թիվը ներկայացնողսյունակը,առանց նշելու առանձին երկրները,ցույց է տալիս, որ բարձր մանկական մահացությունը ընդհանուր երևույթ էր: Գլխավոր պատճառները երկուսն էին`մանկական օրգանիզմի թուլությունը և մանկական հասակի անբավարար պահպանումը: Վերջինս հատուկ է բոլոր երկրներին: Այստեղ խնդիրը բարի կամքի կամ երեխաների նկատմամբ սիրո պակասը չէ. մարդիկ ուղղակի անցնում էին սարսափելի վտանգի կողքով` կարծես չգիտակցելով այն: Հիմա հայտնի է, որ վարակիչ հիվանդությունները և հատկապես ստամոքսա-աղիքային հիվանդությունները ահռելի քանակությամբ երիտասարդ կյանք են տանում:

Մայրերը հիմնականում անհագստանում էին, թե ինչ անեն, երբ երեխան լաց է լինում: Եվ շատերը զարմանում էին, որ կարգավորված` երկու ժամը մեկ, սնվող երեխաները հանգիստ են, սուսիկ, իրենց մասին շատ չեն հիշեցնում, համարյա լաց չեն լինում: Եվ, իսկապես,ինչո՞ւ պետք է երեխան լաց լինի: Չէ՞որ լացը տառապանքի նշան է:

Երեխային նույնպիսի ազատություն պետք է տրվի նաև հոգեկանի առումով, քանի որ ոչ թե մենք, այլ ստեղծարար-բնությունն է ձևավորում երեխայի հոգին: Բայց սա չի նշանակում, թե երեխային պետք բարձիթողի անել և առանց որևէ խնամքի թողնել: Չնայած հնարավորություն չունենք անմիջականորեն ազդելու բնավորության, մտքի, զգացողությունների անհատական առանձնահատկությունների վրա, բայց գոյություն ունի երեխաների նկատմամբ հոգատարության և պարտավորությունների շարք, որոնք անտեսելու իրավունք չունենք, քանի որ դրանցից է կախված երեխայի հոգեկան ուժերի կյանքն ու մահը:

Հոգեբան սպիրիտուալիստների նոր դպրոցը, այդ թվում՝ Ու. Ջեյմսը, ընդունում է ուշադրությանը ուղեկցող երևույթում առարկայի հետ կապված աղդակը՝ «հոգեկան ուժը», որպես «կյանքի հանելուկային փաստերից» մեկը:
Մարդու մեջ հատուկ մոտեցում կա արտաքին առարկաների նկատմամբ, այն կազմում է մարդու էության մասը և որոշում է նրա բնավորությունը: Ներքին գործողությունները ոչ թե արտաքին ազդակների հետևանք են, այլ գործում են որպես պատճառ: Մեր ուշադրությունը կանգ չի առնում բոլոր առարկաների վրա անխտիր, այլ միայն նրանց, որոնք համահունչ են մեր ճաշակին: Մեր ներքին կյանքի համար օգտակար են այն առարկաները, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Մեր ներքին կյանքն ստեղծվում է արտաքին աշխարհից ստացած տպավորությունների ընտրութամբ, մեր ներքին ակտիվության համապատասխան և նրա համար:

Նկարիչն աշխարհը հիմնականում տեսնում է գույներով, իսկ երաժիշտին ձայներն են գրավում: Արտաքին աշխարհի նկատմամբ մեր հակումներով և մեր ուշադրության բնույթով մենք ինքներս բացահայտվում ենք, այլ ոչ թե ուշադրությունն է մեզ կերտում: Անհատական բնավորությունը, ներքին ձևը, մի մարդու տարբերությունը մյուսից նկատելի են նույն միջավայրում ապրող մարդկանց միջև, քանի որ յուրաքանչյուրը վերցնում է ոչ թե այն ինչ կա, այլ միայն այն, ինչը անհրաժեշտ է անձամբ իրեն, ինչի կարիքն ինքը ունի. «փորձառությունները»՝ այն նյութը, որով յուրաքանչյուրը կառուցում է սեփական «ես»-ը արտաքին աշխարհի նկատմամբ, իրենցից քաոս չեն ներկայացնում, այլ որոշվում են մարդու ներքին, անհատական հատկություններով:

Անցումը ծանոթից անծանոթին մի առարկայից մյուսին անցում չէ (ինչպես սովորաբար ընկալվում է մանկավարժների կողմից), որը չի զարգացնում կենտրոնական գաղափարը, այլ միայն շարում է մտքերը շղթայի նման, առանց որոշակի գաղափարի, որպես մտքի պարզ և պատահական թափառում: Հայտնին երեխայի մտքում կառուցվում է որպես գաղափարների բարդ համակարգ, համակարգ, որը ակտիվորեն կառուցվում է երեխայի կողմից մտավոր գործողությունների շարքի միջոցով, ինչը ներքին ձևավորում է, որոշակի տեսակի մտավոր աճ:

Դաստիարակչուհին ուղղորդում է հայտնի երևույթները, բայց աշխատում է չգրավել երեխայի ուշադրությունը, քանի որ նրա ապագան կախված է կենտրոնանալու նրա կարողությունից: Դաստիարակչուհու արվեստը բնական գործընթացները հասկանալը և դրանց չխանգարելն է:

Ոգով ուժեղ մարդիկ, որ պատրաստ են կյանքի փորձություններին, այս ճանապարհով չեն պատրաստվում: Սառը ապուր կերած և առանց ընթրիքի մնացած տղան հիվանդոտ է աճում, վատ է դիմակայում տարբեր վարակիչ հիվանդությունների, հաճախ է հիվանդանում, իսկ երիտասարդ հասակում բարոյական առումով սովյալները, մեծանալով՝ ազատության առաջին ձեռք բերումը շատակերության աստիճանի ուտելն ու խմելն են համարում: Նրանք ինչքան են տարբերվում ժամանակակից երեխայից, որ ռացիոնալ է սնվում, առողջ ու պինդ մեծանում և դառնում է զսպված մարդ, ուտում է միայն, որպեսզի առողջ լինի, և պայքարում է ալկոհոլիզմի, ավելորդ ու վնասակար սննդի դեմ. ժամանակակից մարդը կարողանում է իրեն պաշտպանել վարակիչ հիվանդություններից և պատրաստ է ամեն տեսակի ջանքերի, առանց պարտադրանքի զբաղվում է դժվար սպորտաձևով և փորձում է իրականացնել այնպիսի վիթխարի ձեռնարկումներ, ինչպես բևեռների հետախուզումը, լեռների գագաթները բարձրանալը և այլն:

Զարգացման պրոցեսի ընթացքում, որպեսզի երաշխավորենք կենդանի էակի նորմալ զարգացումը, պետք է միայն մտածենք տվյալ պահին նրա օրգանիզմի կարիքների բավարարման մասին: Սաղմն արյունով է սնվում, իսկ նորածինը՝ կաթով: Եթե արյունը սպիտակուցներով և թթվածնով բավարար չափով հարուստ չէ, կամ ինչ-որ թունավոր նյութեր են թափանցում հյուսվածքներ, սաղմը նորմալ չի զարգանում, և հետագայում ոչ մի հոգատարություն չի կարող ամրացնել այն մարդուն, ով ձևավորվել է այդպիսի անկատար նյութից: Եթե կաթը երեխային չի բավարարում, կյանքի ամենաառաջին փուլում այդ կուշտ չուտելը իր հետքն է թողնում մարդու ամբողջ կյանքի վրա: Ծծկեր երեխան «քայլելուն է պատրաստվում» ժամեր շարունակ հանգիստ քնելով, ձգված պառկելով:

Արդեն կուրծք ուտելու շրջանում սկսվում է երեխայի ատամների ծլումը: Այդպես էլ թռչնի ձագը թռչելուն թռչելով չի պատրաստվում, այլ բնում նստելով՝ պատրաստի սնունդով: Կյանքին պատրաստվելը ուղիղ ճանապարհով չի գնում:

Այդպես էլ երեխայի հոգեկան կյանքը պետք է գտնի իր տաք բույնը՝ նախապատրսատված սնունդով, իսկ հետո կտեսնենք նաև նրա զարգացումը: Մանկության ձևավորվող հոգեկան հակումներին համապատասխան խթանիչ առարկաներ տալ երեխաներին. ահա, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի ստացվի այն արդյունքը, որին ձգտում է դաստիարակությունը՝ մարդու պոտենցիալ էներգիայի զարգացում նվազագույն ճիգով և հնարավոր ամբողջությամբ:

Կարդալ հեքիաթները և պատմել

Ընտրել Ղազարոս Աղայանի հեքիաթներից մեկը և պատմել գրավիչ պատումով․

Ընթերցողական մոլուցք- Դիմա Զիցեր

 

 

Ծնողական բոլոր կպչուն մտքերից ամենաուժեղն ու համենայն դեպս Ռուսաստանում ամենատարածվածը երևի համարվում է սա․
-Օ՜, եթե չկարդան, նրանց կյանքը դատարկ ու անիմաստ կլինի…
Բայց, իսկապես, մեր երեխաներն այժմ շատ չեն կարդում։ Համենայնդեպս, թվում է՝ ավելի քիչ են կարդում, քան նրանց հասակակիցները մի երեսուն տարի առաջ։
Ւնչի՞ց է։ Այս հարցը ես լսում եմ ամեն կողմից՝ ուսուցիչներից, ծնողներից և պարզապես պատահական զրուցակիցներից։
Դե եկեք ստուգենք, թե որքանով է ճշմարիտ այս հարցադրումը։ Ի՜նչ փոթորիկ է բարձրանում իմ՝ ընդամենը երկմտելուց այդ ձևակերպման ճշմարտացիության վրա․
-Ախր ես նրան գիրքը ձեռքին արդեն հարյուր տարի է՝ չեմ տեսել։ Այ, մեր ժամանակ ուրիշ էր։
Թե՛ մեկը, թե՛ մյուսը մաքուր ճշմարտություն է։ Ե՛վ այն, որ մենք նրանցից շատերին գիրքը ձեռքներին վաղուց չենք տեսել, և՛ այն, որ մեր ժամանակ ուրիշ էր։ Սակայն դա չի փոխում իրերի դրությունը, դրա հետ էլ՝ իմ համոզմունքը՝ ներկա սերունդը կարդում է ոչ թե մեզանից քիչ, այլ շատ։
Ժամանակակից երիտասարդը որքա՞ն ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում։ Անշուշտ, մեր կարծիքով՝ անգամ չափից շատ․․․ Եվ այդ ողջ ընթացքում, նկատենք, նրանց արածը հենց կարդալն է, իսկ դրա հետ միաժամանակ՝ նաև գրելը։ Կասեք՝ դա բոլորովին ուրի՞շ է։ Մի՞թե։ Այդ ինչո՞վ։
Տեքստը՝ այս բառի ժամանակակից իմաստով, այսօրվա սերնդին բոլոր կողմերից օղակում է․ նրանք պարզապես խրված են դրա մեջ, դրանից պրծում չկա։
Նախ՝ ծավալի առումով նրանք միանգամայն գերազանցում են թե՛ մեզ և թե՛ նախորդ սերնդին, այսինքն՝ կարդում են շատ, պարբերաբար՝ իմաստավորելով կարդացածը և արագ արձագանքելով դրան։ Երկրորդ՝ կարգին ընկերական ժապավենն իր մեջ ներառում է ոչ միայն մտորումներ կատվաձագերի մասին, այլև հոդվածներ, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր, նկարներ և այլն։ Այսպիսով՝ բառի ժամանակակից իմաստով տեքստ ասածը այսօրվա սերնդին պաշարում է բոլոր կողմերից, նրանք պարզապես տարված են դրանով, որից պրծում չկա։ Դրա արդյունքում դասական գրականության հետ ժամանակակից մարդու՝ անձնական փոխհարաբերություններ ունենալու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան երբևէ։ Մի՞թե դա կարելի է համեմատել նրա հետ, ինչ եղել է, ասենք, քսան տարի առաջ, երբ դեպի գրականություն տանող միակ ուղին կապվում էր ընտանիքի, իսկ երբեմն էլ՝ դպրոցի հետ։ Ժամանակակից ընթերցանությունը դարձել է շատ ավելի հանրային։
Ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, մի՛ մտածեք, թե ես դեմ եմ «դասական» ընթերցանությանը։ Կողմ եմ։ Հարցն այն է, թե այս «կողմ»-ի հետ ինչ կարելի է և ինչ պետք է անել։ Ես, իհարկե, երջանիկ եմ, երբ երեխաները կարդում են, թեկուզ մասամբ, այն գրքերը, որոնք ես եմ կարդացել (ծայրահեղ դեպքում դա մեզ ավելի շատ թեմաներ է տալիս իրար հետ հարաբերվելու, միանման զգացումների և այլնի համար)։ Եվ խոստանում եմ՝ շարունակելու եմ ամեն ինչ անել, որ «գրականության կախարդական աշխարհը» մարդու համար դառնա «իրենը»։ Բայց ինձ թվում է, որ այդ նպատակին ծառայող ուղին պետք է հարթվի՝ նկատի ունենալով, որ
ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԿԱՐԴԱՑՈՂ ՍԵՐՈՒՆԴ»։

Հե՛նց կարդացող, և ոչ թե՝ հակառակը։ ( Ես հիշում եմ․ «կարդացող, բայց ոչ այն, որ մենք կուզեինք»։ Սակայն սա գործի էությունը չի փոխում)։ Իսկ նրա դեմ, որ մեզանից ոմանք չեն հավանում տեքստի որակը, ոչինչ անել չես կարող․ այդպիսին է նախորդ սերունդներին բաժին ընկած ճակատագիրը հաջորդ սերունդների համեմատությամբ․․․
Մի անգամ ևս շեշտենք, որ այն փոխհարաբերությունները, որ այսօր դասավորվում են երիտասարդ մարդու և տեքստի միջև, պարզապես չի կարելի դատել այն օրենքներով, որոնք գոյություն ունեին շատ տարիներ առաջ։ Դե, դուք տեսնում եք, չի ստացվում։ Ուրեմն՝ գուցե չարժե՞ մեր երեխաների կարդացած ամեն մի գիրքը թռչնակներով նշել, դրա փոխարեն գուցե փորձե՞նք գիտակցել ու ընդունել ընթերցանության՝ այսօր մեզանում գոյություն ունեցող մշակույթը։ Կամ գոնե մոտիկից ծանոթանանք դրան։ Այդ դեպքում «հետոյի» ճանապարհը կարելի է գնալ ձեռք ձեռքի տված։ Եվ խոստանում եմ, ամեն ինչ այլ կերպ կընթանա։

Անքննելի են հետաքրքրության ուղիները… 
Նրանց ոչինչ հետաքրքիր չէ։ Միայն այփադ, միայն հեռուստացույց, միայն․․․ոչ այն, ինչը մենք կուզեինք։ Ինչպե՞ս ենք հաջողեցնում անել այնպես, որ մարդը արդեն վեց-յոթ տարեկանում դադարում է հետաքրքրասեր լինելուց, վերածվում է ուրիշի կամքը կատարող խղճուկ արարածի։ Մարիինյան թատրոն։ «Սիլֆիդա» բալետ։ Բարձր շշուկ եմ լսում։

Մարիինյան թատրոն։ «Սիլֆիդա» բալետ։
«Նայի՛ր, նայի՛ր, ինչ ծառեր են, օ՜յ, պարուհին ինչպե՜ս է պարում։ Տեսնո՞ւմ ես՝ քեռին գնաց կախարդուհու մոտ։ Օ՜յ, իսկ նա, տե՛ս, ինչ չարն է։ Վա՜խ, ինչ գեղեցիկ զգեստ է, նկատեցի՞ր։
Այս երկխոսությունը (եթե սրան երկխոսություն են ասում) մայրիկի և յոթնամյա դստեր միջև է։ Հորդորը, թե հատկապես ինչը նայի և ինչպես արձագանքի, ոչ մի րոպե չի ընդհատվում։ Ընդմիջում։ Ոչինչ չի փոխվում։ «Ուշադրություն դարձրի՞ր ջահին։ Իսկ առաստաղին արված այն որմնանկարը, պատկերացնո՞ւմ ես՝ ինչքա՛ն դժվար է անել։ Նայի՛ր, ինչ տոնական են հագնված բոլորը, որովհետև ընդունված է այսպես գալ թատրոն․․․»։ Բայց դա բոլորը չէ։ Ամեն տասնհինգ րոպեն մեկ էքսպրես-քննություն է անցկացվում․ «Դու մտապահեցի՞ր դերակատարուհու անունը։ Իսկ երաժշտությունը ո՞վ է հորինել։ Ինչո՞ւ նրանք անտառ գնացին։ Ուվերտյուրն ի՞նչ է․․․»։ Եվ այսպես՝ շարունակ։
Խեղճ աղջիկը ոչ մի շանս չունի՝ սեփական տպավորություններն ունենալու։ Նրա հետաքրքրությունը լիովին կաթվածահար է արված։ Նա բավականություն կստանար բալետից, բայց ուր է թե։ Սարսափի մեջ ընկնելով այն մտքից, որ ինչ-որ բան աննկատ կմնա՝ աղջկա մայրը ոչ մի հնարավորություն չի տալիս դստերը՝ գեղեցիկից բավականություն ստանալու։ Ծանո՞թ իրավիճակ է։
Անքննելի են մեր հետաքրքրությունների ճանապարհները։ Լինում է, որ կառչելով մի աննշան դետալի՝ մեր հետաքրքրությունը ավելի ու ավելի է աճում ու ահա՝ ներառում է իր մեջ և՛ երաժշտություն, և՛ պար, և՛ շրջապատի մարդկանց, և՛ ընդհանրապես ողջ աշխարհը։
Կարևոր է հետաքրքրությունը չխրտնեցնելը։ Իսկ դրա համար ուրիշ ելք չկա, անհրաժեշտ է ամբողջությամբ հույսը դնել մարդու վրա։ Աղջիկը ինքնուրույն հրաշալի գլուխ է հանում՝ ինչն է իրեն հոգեհարազատ, իսկ ինչը դեռ կարելի է չնկատել։ Միայն այսպիսի մոտեցման դեպքում է մեր մեջ տպավորություն մնում երեկոյից, հավաքից, հանդիպումից։ Ոչինչ չես կարող անել․ հետաքրքրությունը ինքնաբուխ երևույթ է։
Հնարավոր է՝ հաճելի է մտածել, որ մենք շատ կարևոր ենք նրանց կյանքում, որ առանց մեզ նրանք մի քայլ անգամ ի վիճակի չեն անելու։ Որ գեղեցկությունը նրանք ընդունակ են ընկալելու միայն մեր հրահանգի շրջանակում։ Պետք է վերջնականապես հիասթափեցնեմ ընթերցողին․ այդպես չէ։ Բոլորովին այդպես չէ։ Մեր դերը կարևոր է, բայց ավարտվում է այն պահին, երբ թատրոնի տոմս ենք գնել։ Ավելի ճիշտ՝ մեր դերը հենց այն է, որ մենք մարդուն սեփական տպավորությունների հնարավորություն ու իրավունք տանք։
Հակառակ դեպքում՝ անհնար է դա՝ այդ անմիջական ընկալումը, ուսանելի դարձնելը։ Արդյունքը, որին հասնում ենք, ուղղակիորեն հակառակ համեմատական է ակնկալվածին․ մարդը հրահանգի շրջանակում հետ է վարժվում տեսնելուն, լսելուն, ընկալելուն։ Նրանից խլվում է գեղեցիկ մանրուքների վրա ուշադրություն դարձնելու իրավունքը, նրա հետաքրքրությունը փոխարինվում է մեծի հետաքրքրությամբ։ Իսկ հետո՝ շատ շուտով, այդ նույն մեծը բողոքում է. «Քեզ ոչինչ հետաքրքիր չէ»։ Իհարկե հետաքրքիր չէ․ չէ՞ որ այնքան ջանք է ծախսվել հենց այդ հետաքրքրությունը սպանելու համար։
Իմիջիայլոց, ինչպես լինում է նման դեպքերում, գործընթացը երկկողմանի է, մեծի հետաքրքրությունը զոհ է գնում մանկականի հետ միասին։ Շինծու պատասխանատվությամբ խստագույնս լարվելով ուրիշի ուշադրության հանդեպ՝ խեղճ մայրիկն ինքը չի տեսնում, չի լսում, չի նկատում՝ դառնալով վառ ու պարզորոշ օրինակ աղջկա համար։

Համեմատությունը՝ բռնության մայր 
«Տես՝ ինչ սիրուն աղջիկ է։ Նրանից է, որ զգեստով է», լսեցի ես, և նորից «հին կրքերը» բորբոքվեցին։
Քայլ առ քայլ մենք երեխաներին մղում ենք դեպի անլիարժեքության բարդույթ։ Հետևողականորեն ու պլանաչափորեն։ Դա կարտահայտվի ուսման, ընկերության, սիրո մեջ։ Որովհետև մենք այդպիսին ենք։ Այլ կերպ չենք կարողանում և սովորել չենք ուզում։ Կարիք չկա, դե, մի կերպ ապրում ենք էլի։ Մի կերպ․․․Այն մարդու դիրքորոշումը, որը ձևավորվում է մշտական համեմատության ու գնահատման արդյուքնում, երբեք չի լինի «ապրում եմ այստեղ այս պահին», «ինձ լավ եմ զգում», «ես դա այսպես եմ զգում», այլ միայն «ես վատն (լավն) եմ», «ինձ հիմա ծուռ նայեցին», «ես լրիվ ապուշ եմ», «վերջապես մայրիկն ինձ գովեց», «ես պետք է ուտել ուզենամ» և այլն։
Թակարդն այն է, որ մենք ինքներս ենք մոլորվում սեփական մանիպուլյացիաների մեջ։ Այսպես՝ մի իրավիճակում մենք թեթևորեն ասում ենք․ «Նայիր՝ N-ը ինչ լավ է սովորում», իսկ մի ուրիշում թույլ չենք տալիս երեխային ասելու․ «Բոլորը ստուգողականից երեք էին ստացել, և N-ը՝ նույնպես»։ Այդ երկրորդ իրավիճակում մենք անհապաղ հակադարձում ենք. «Ինձ ուրիշը չի հետաքրքրում, իմը իմ տղան է»։ Բա ո՜նց, չի հետաքրքրում։ Հակառակը՝ հենց դա է ինձ հետաքրքրում և հետաքրքրում է հենց հիմա։ Եվ վերջին տեղում է իմ որդու զգացմունքը։ Ես բոլորից վատն եմ։ Ես վատ ծնող եմ։ Բա որ բոլորն իմանան։ Ես ինքս՝ որպես հայր, պարզապես ընդունակ չեմ կառավարելու սեփական զգացմունքներս։ Իսկ համեմատության գործիքն ու գնահատականը միշտ ձեռքիս տակ է։ Բա իհարկե։ Քանի տարի են սովորեցրել։
Համեմատությունը ավելի խորն է հոշոտում հոգին, քան բռնությունը։ Այն որոշակի իմաստով բռնության մայրն է։ Միայն այն տարբերությամբ, որ բռնության իրավիճակում ուրիշներն են ճնշում ինձ, իսկ երբ ինձ են սովորեցնում մշտապես համեմատել, ես եմ սկսում ինքս ինձ ճնշել։ Միշտ։ Ընդ որում, ի տարբերություն հակազդման սկզբունքի, երբ մարդը փորձում է գլուխ հանել սեփական ցանկություններից և դրդապատճառներից, այդտեղ մենք միայն տառապում ենք։ Եվ այդտեղ ոչ մի ճանապարհ չկա․ տառապանքը երբեք չի ուղղորդում։ Չէ՞ որ եթե անգամ, ընկերոջ քիթը տրորելու համար ես սովորեմ թռչել, իմ հաճույքը կլինի կարճ, կասկածելի և ագրեսիվ։ Չէ՞ որ ես չեմ սովորել թռչել, ընկերս է ինձ սովորեցրել։
Այդպիսի մոտեցման նման մի արդյունք մենք հաճախ ենք լսում։ -Ես նոր մեքենա ունեմ, — առավոտյան ուրախ հաղորդում է տղան։ -Իսկ իմը ավելի լավն է։ -Ինձ համար երկուսը կառնեն։ -Քո մեքենան վատն է, — պատասխանների տարբերակներն են։ Այդ դեպքում, անկասկած, ազատ մարդու կարգին պատասխանը լինում է․ -Ընտիր մեքենա է։ Ուրախ եմ քեզ համար։ Տո՛ւր խաղամ։ Ինչ լավն է։ Մի՞ թե մենք սա չենք ուզում։ Թե անլիարժեքության սեփական բարդույթն արդեն մեզ անգամ ուզել թույլ չի տալիս։ Խիստ ասած՝ այս պահից սկսած նա սկսում է գոյություն ունենալ միայն այն պայմանով, որ գոյություն ունեն մյուսները։ Այլևս չկան նրա ուրախությունները, տառապանքները, հաջողությունները։ Կա միայն համեմատությունը, միմիայն համեմատությունը։ «Տղան չպիտի լաց լինի։ Իսկ ես լաց եմ լինում։ Պատկերացնո՞ւմ եք, լաց եմ լինում։ Որովհետև ես ցավ եմ զգում։ Ես ջերմության ու օգնության կարիք ունեմ և ոչ թե համեմատության»։ «Ահա, ի՜նչ գեղեցիկ է աղջիկը կիսաշրջազգեստով։ Իսկ ինձ իրապես դուր է գալիս տաբատը»։ Ուզում եք ըստ էությա՞ն խոսել։ Խոսե՛ք։ Եկեք վիճենք։ Եվ աղջիկն այստեղ բացարձակապես կապ չունի։
Գիտեմ, կանխավ գիտեմ օրինակները, որ կբերեն ինձ․ Մոցարտը և նրա նմանները։ Եթե նրանց, իբր, չստիպեին ուրիշներից լավը լինել, նրանցից ոչինչ դուրս չէր գա։ Ճի՛շտ չէ։ Նախ՝ մենք չգիտենք՝ ինչը դուրս կգար, ինչը՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ավելի դժբախտ մարդիկ, քան այդ «բոլորից լավերն» են եղել, ես չգիտեմ։ Սեփական մտքերը, սեփական զգացմունքները ընդունել չկարողանալը մեր աչքի առաջ մի ողջ սերունդ է սպանում։
Համեմատության ո՞ր խելագար բարդույթից է գոյանում «բոլոր ամերիկացիները կեղտ են» սկզբունքը։ Ո՞ր ինքնաոչնչացումից է առաջանում «մենք բոլորին կճղենք» բանաձևը։ Ոչ թե «ես կարող եմ, որովհետև դա ինձ համար կարևոր է», այլ «կճղենք ինչ-որ մեկին», որովհետև ինձ համար դա միակ շանսն է ԼԻՆԵԼՈՒ։ Ահա թե որտեղից է գալիս․ համեմատությունը մարդուն անխուսափելիորեն հասցնում է ուրիշներին նվաստացնելուն, ատելուն, իսկ երբ չկա ոչ ոք, ում հետ հնարավոր է համեմատվել, սեփական ինքնության վերջնական կորստին։ Համեմատություն, բնականաբար, քո օգտին։ Եվ ցանկացած գնով։ «Աշխատանքի մեջ` ոնց որ սառցանցքում, անկողնում՝ ոնց որ պատերազմում»։ Հրաշալի արդյունք է։ Հայրիկին, ուսուցիչներին, ընկերներին անընդհատ ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտությունը կործանում է մեր երեխաներին։ Մարդը վերջնականապես կորցնում է իր ինքնության իրավունքը։ Իր անկախ ինքնության իրավունքը։
«Ես կարող եմ բոլորին հաղթել, իսկ քույրիկը չի կարող», — ասում է ինձ փոքրիկ մի տղա՝ ցույց տալով քրոջն ու փնտրելով իմ հավանությունը։ Մտածում եք, թե դա իր բնո՞ւյթն է։ Ձեզ հանգստացնում եք, թե դա դո՞ւք չեք նրան սովորեցրել։ Այն էլ ո՛նց եք դուք սովորեցրել։ Եվ մենք բոլորս ենք սովորեցրել։
Այսօր ավելի ու ավելի շատ են հաջողության չափանիշ դառնում ներդաշնակությունը, ունակությունը՝ ճիշտ ընտրելու այն, ինչ հոգեհարազատ է մարդուն, ինքդ քեզ համապատասխանելու ունակությունը։ Սեփական նպատակները կենսագործելը ավելի հեշտ չէ, քան առասպելկան թշնամուն հաղթելը (նախապես նրան հորինելով, իհարկե)։ Հաճախ քեզ լսելն ու սեփական նպատակիդ հասնելը ավելի դժվար է, քան ինչ-որ մեկի հետ մրցելը։ Այդ լուրջ աշխատանքն առաջին հերթին ներքին ազատություն է պահանջում, որը հայտնվում է միայն մարդու՝ ինքը լինելու իրավունքի առկայութան պայմանում։ Առանց պայմանների ու ռազմատուգանքի։ Առանց հարևանի տղայի ու մեդալակիր հայրիկի։ Հենց այնպես։ Որովհետև այդ իրավունքը տրված է բնությունից։ Մի խլեք, հա՞։