Փոքրիկ հորինված հեքիաթ և հանելուկներ

 

Կար չկար մի փոքրիկ տղա կար։ Նա՝ Մելիսն էր։ Մելիսն՝ ուներ գույնզգույն մազեր, գույնզգույն աչքեր, ինչպես ծիածանը։ Տղայի մարմինը ոսկեգույն էր։ Մելիսը բոլորի համար շատ տարօրինակ էր թվում։ Նա ուներ մոգական ուժեր, կարողանում էր՝ խոսել տարբեր լեզունելով, կարողանում էր մատով դիպչել ինչ-որ բանի ու փոխակերպվել տվյալ իրին, առարկային կամ մարդուն։ Սակայն Մելիսը դա գաղտնի էր պահում բոլորից։ Մի օր Մելիսը, որոշում է գնալ անտառ, այնտեղ ստեղծել իր գույնզգույն թագավորությունը և ապրել միայն կենդանիների հետ, չէ՞ որ նա կարողանում էր և կենդանիների և մարդկանց լեզուներով խոսել։ Մելիսը կառուցում է իր դղյակը անտառի խորքում, որպեսզի մարդկանց հասանելի չլինի։ Մելիսի թագավորությունը այնքան գույնզգույն էր իր պես, որ ոչ մի կենդանի չէր հրաժարվում այնտեղ բնակվելուց։ Մելիսը ապրում էր կենդանիների հետ  շատ երջանիկ։ Մելիսը այնքան բարի էր, որ իր բարությունը փոխանցվում էր կենդանիներին։ Սակայն իրեն կենդանիների մեջ միայնակ էր զգում և որոշում է գնալ քաղաքի արքայադստերը իրեն կին բերել։ Արքայադուստր Ալիսն համաձայնում է և նրա հետ գալիս դղյակ։ Նրանք մինչև իրենք կյանքի վերջ ապրում են հաշտ ու համերաշխ։

Читать далее

Իմ հորինած պատմությունը

 

  1. Կարդացեք Դոնալդ Բիսեթի փոքրիկ պատմությունները:
  2. Փորձեք գրել նմանատիպ փոքրիկ պատմություն:

Նինի փղիկը

Լինում է չի լինում մի Նինի անունով փղիկ է լինում։  Նա շատ տխուր է լինում, իրեն միայնակ է զգում։ Հանկարծ՝ գիշերն արթնանալով աչքն ծակում է մի վառ աստղիկ, որը արքայազն Յումին էր։ Յումի աստղիկը սկսում է ձայն տալ փղիկին։ Նինի փղիկը շատ է ուրախանում տեսնելով արքայազն Յումիին, սակայն զարմանում է։ Յումին Նինի փղիկին պատմում է, որ ինքն էլ է տխուր ու միայնակ։ Յումին ու Նինին դառնում են լավ ընկերներ, սակայն իրարից հեռու են գտնվում, որոշում են հասնեն իրար։ Նինի փղիկը աչքերը փակում է ու երազանք պահում, որպեսզի Յումի արքայազնը ընկնի իր մոտ։ Աչքերը բացում է ու տեսնում, որ Յումին ընկել և նստել է իր կնճիթի վրա։ Նրանք շատ երջանիկ են լինում միասին։ Յումի արքայազնը շատ ուժեզ լույս է արձակում և ծակում է բոլորի աչքը, մի օր նրան փորձում են գողանալ Նինի փղիկից, սակայն չեն կարողանում։ Աստղիկն ու փղիկը որոշում են միասին գնալ երկինք և ապրեն էնտեղ, որպեսզի նրանց այսուհետ ոչ ոք չբաժանի։

Խաղային սցենար

 

 

1. Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։

2. Ընտրած ստեղծագործությունը վերածել խաղային սցենարի։

3. Ստեղծագործության հետ օգտագործել ռոդարիական հնարքներ։

ՇՈՒՆԸ— Հովհաննես Թումանյան

1

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,

2
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ

Ու տունն այսպես
Պահում եմ ես։

3
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։

4
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

 

Խաղը սկսելուց առաջ նախ՝ երեխաներին խոստանում ենք մրցանակ, որպեսզի հաճույքով մասնակցեն, խաղի վերջում բոլոր թմերի անդամներին էլ կհասնի մեկական կոնֆետ։ Սկզբում մի քանի անգամ արտասանում ենք բանաստեղծությունը, հետո սկսում թմերի բաժանվել։ Երեխաները բաժանվում են՝ ըստ նշված գույների թվաքանակով խմբերի։ Բայց խմբերի բաժանվելով չի նշանակում, որ ամեն խումբը առանձին է արտասանում հատվածը, բոլորով արտասանում են, սակայն առանձին են դերերն տանում ու խաղում։  Կանաչ՝թմի երեխաները՝ հաֆ-հաֆ կանչելով կրկնօրինակում են շանը ու վազվզում, հետ գալով կանգնում իրենց տեղերում ու բոլոր թմերով արտասանում առաջին հատվածը։ Կապույտ թմի երեխաները՝  վազվզում են տան շուրջը, ցույց տալով թե ինչ՞պես են հսկում տունը, հետո կանգնում իրենց տեղը ու բոլոր խմբերով արտասանում են երկրորդ հատվածը։  Կարմիր թմի երեխաները վազում են հին ծանոթի մոտ ու խաղում նրա հետ, պոչիկը թափահարելով՝ ինչպես շունը։ Հին ծանոթը կլինեմ՝  ես <<դաստիարակը>>։  Հաջորդ թմի երեխաները հարձակվում  են գողի վրա ու էլի հաֆ-հաֆ կանչելով  խաղում, կանգնում իրենց տեղերում ու բոլոր խմբերով միասին արտասանում։ Վերջին եռատողը արտասանում են բոլոր թմերը, ամեն մեկը ազատ մի շարժում է անում ինչպես շունը։  Վերջնական՝  բանաստեղծությունը յուրացնելու համար մեկ անգամ էլ արտասանում  են ամբողջությամբ և վերջ։ Եթե հնարավոր լինի մենք կունենանք և կհագնենք շան շորեր, խաղը հետաքրքիր դարձնելու համար։

Գնահատում

 

 

Մ․ գրականություն

Սեպտեմբեր 7

Հոկտեմբեր 8

Նոյեմբեր 8

Դեկտեմբեր 8

 

Բանահյուսություն

Սեպտեմբեր 6

Հոկտեմբեր 7

Նոյեմբեր 7

Դեկտեմբեր 8

 

Խոսքի զարգացում

Սեպտեմբեր 6

Հոկտեմբեր 7

Նոյեմբեր 8

Դեկտեմբեր 8

Կիսամյակի ամփոփում

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսներին ես կատարել եմ տարբեր նախագծեր ու աշխատանքներ։ Նկարահանել ամեն քայլս չեմ սիրում այդ իսկ պատճառով տեսանյութերի թիվը շատ քիչ է բլոգումս։ Ես իմ ամբողջ ուշադրությունը սիրում եմ նվիրել միայն երեխաներին։ Երեք բաժիններիս առաջադրանքները շատ են՝ այդ իսկ պատճառով բոլորը առանձին տեղադրելու փոխարեն բաժինների հղումներն եմ  դնում, որով ամբողջական կարող էք ծանոթանալ առաջադրանքներին, լրացուցիչ աշխատանքներին ու նախագծերին։ Ըստ ինձ ինքնագնահատականս յոթը կլինի։

Բանահյուսություն

Խոսքի զարգացում

Մանկական Գրականություն

Նաև ունեցել եմ աշխատանքային գործունեություն, որոնց մի մասը տեսնել՝  այստեղ։ Նախագծերից որոշներին էլ կարող էք ծանոթանալ՝ այստեղ։

 

Ռոդարիական հնարքներով- պատմվածք

Լրացուցիչ կրթություն

Դաստիարակների բլոգներից ընտրեք ձեր կարծիքով հաջողված մեկ տեսանյութ։ Հիմնավորեք ձեր ընտրությունը։

Հարավային դպրոց-պարտեզ 2-4 տարեկանների դաստիարակ՝ Տաթև Հովսեփյանի բլոգից ընտրել եմ մածուն պատրաստելու նախագիծը։ Այստեղ միակ թերի բանն այն էր, որ բոլոր երեխաները առանձին պիտի ունենային իրենց ամանիկները և ինքնուրույն պատրաստեին մածունը, իհարկե մեծերի օգնությամբ։

Վերցրել եմ նաև թթու դրիկի նածագիծը, որը ինձ շատ դուր եկավ նրանով, որ երեխաները հատուկ գլխարկով ու գոքնոցով էին սեղան նստել և ամեն ինչ կազմակերպված էր ընթանում։ Հիանալի էր այն, որ բոլոր երեխաներն էլ մասնակցում էին, բոլորն էլ գնացին բանջարեղենը լվացին։ Միակ բացը՝ երգի վերջին հատվածը ծեսի հետ չէր համապատասխանում։

Նշել այն բոլոր ռոդարիական հնարքները, որ հնարավոր է իրագործել այդ պատմվածքի հետ։

Պաղպաղակե դղյակը

Ժուկով-ժամանակով Բոլոնիայում՝ հենց գլխավոր հրապարակում, պաղպաղակից դղյակ կառուցեցին, և հազարավոր երեխաներ հեռու տեղերից գալիս էին, որ այն լիզեին: Դղյակի հարաց սերուցքից էր, ծխնելույզի ծուխը՝ քաղցր բամբակից, իսկ ծխնելույզներն՝շաքարած մրգերից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր. դռները պաղպաղակից էին, պաղպաղակից էին պատերը, և կահույքը: Մի շատ փոքրիկ երեխա հարձակվեց սեղանի վրա և սկսեց մեկ-մեկ լիզել սեղանի ոտքերը, որոնք գնալով թուլացան, և սեղանն ընկավ: Թափվեցին բոլոր ուտեստները, որոնք շոկոլադե պաղպաղակից էին, ամենահամեղ պաղպաղակից: Քաղաքային պահնորդներից մեկը այդ պահին նկատեց, որ պալատի պատուհաններից մեկը հալչում է: Ապակիները, որոնք մորու պաղպաղակից էին, վարդագույն առվակներով հոսում էին ներքև:

-Եկե՝ք, եկե՝ք այստեղ-կանչեց պահակը: Բոլորը վազեցին ներքև, որ լիզեն և թուլ չտան՝ այդ համեղ գլուխգործոցից գեթ մեկ կաթիլ կորչի:

-Մի բազկաթոռ տվե՝ք ինձ, խնդրում եմ,- ասաց մի ծեր կին, որը չէր կարողանում անցնել ամբոխի միջով:

-Բազկաթոռ խեղճ կնոջ համար: Ո՞վ կբերի: Բռնակներով բազկաթոռ, եթե հնարավոր է: Մի բարեսիրտ հրշեջ վազեց, պաղպաղակի բազկաթոռ վերցրեց՝սերուզքով և պիստակով, և տվեց այդ կնոջը: Խեղճ կինը շատ ուրախացավ և իսկույն սկսեց լիզել բազկաթոռի բռնակները: Իսկապես նշանավոր օր էր, և բժիշկների հրամանով այդ օրը ոչ ոքի փորը չցավեց: Նույնիսկ այսօր, երբ երեխաները ծնողներից երկրորդ պաղպաղակներն էին ուզում ծնողները հառաչում են.

-Է՜հ քեզ մնա՝ Բոլոնիայի պաղպաղակե դղյակից կուզես:

Читать далее

Նախագիծ- Աիդա Պետրոսյանական օրեր

Նախագծի ժամկետը— Դեկտեմբեր ամիս

Համակարգող—Ջեմմա Զարգարյան

Նախագծի մասնակիցներ—քոլեջի 3-5 տարեկան խումբ

Նախագծի նպատակ—զարգացնել երեխայի երևակայությունը, բարելավել խոսքի զարգացումը։

Խնդիր—փորձել խթանել երևակայական խնդիրները, զարգացնել երեխայի խոսելու ունակությունը, խոսելու վախից ազատել և ներառական երեխաների մասնակցությունը ապահովել, բարելավել ինքնարտահայտումը։

Ընթացք—Ընթացքը շատ լավ է ընթանում, քանի որ խաղերը երեխաները սիրում են և մասնակցում։

Читать далее

Լրացուցիչ կրթություն- Միսաք Մեծարենց

Ընտրել Միսաք Մեծարենց և ձայնագրվել։

ԲՅՈՒՐԵՂԻ ԴՅՈՒԹԱՆՔ

Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
կ’օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:

Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`
երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`
ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:

Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,
յոթը գույնի տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,
և արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:

Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…
շափյուղակնե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…
ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամփան:

Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,
ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:

Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին…:

Читать далее

Երկու սիլուետ։ Գրիգ

 Շատ զարմանալի պատմություն էր։ Սկզբում խորասուզված ընթերցում եմ, որ տեսնեմ ինչ է լինում վերջում, մեկ էլ հանկարծակի փոփոխություններ են մտնում և վերջում բոլոր հատվածները միանում են իրար ու դառնում մեկ ամբողջ պատմություն։ Սկզբում ինձ թվաց թե իրականությունից է վերցրված, հետո պարզեցի, որ ֆանտաստիկայի ժանրի նման պատմություն է։ Սակայն հասկանալը շատ բարդ էր, լավ ծանր ու թեթև անել էր պետք իմաստը հասկանալու համար։ Պատմվածքի ասելիքը շատ բնորոշ է մեր դարերին, որում ապրում ենք մենք։ Ինձ շատ դուր եկավ և շատ հետաքրքիր էր։ Ամենահետաքրքիրն այն էր, որ թեթևակի խոսվում էր նաև հոքեբանական գծերի մասին, կային շատ մռայլ հատվածներ, որոնք վերջում հաղթահարվում են։ Ինձ շատ դուր եկավ կատվի գօրծածությունը պատմվածքի մեջ, որը պատմվածքի մեջ գուցե գերբնական ուժ ուներ, որը ստիպեց տղային կատվին տուն բերել, հետը կապվել ու պահել իր տանը։ Սկզբում տղան է փրկում կատվին վերջում կատուն է փրկում տղային։ Ամենավերջի երազում կարծես Գուրգենին մնացել էր մի քայլ դեպի մահը, բայց նրան երազում փրկեց հենց կատուն։ Իսկ ինչ վերաբերվում է կտավին դրա մասին առեղծվածը այդպես էլ չբացահայտվեց։ Այդպես էլ չիմացանք նկարը ո՞րտեղից էր հայտնվել, ինչ առեղծվածային դեր ուներ, մի խոսքով կուզենայի ավելի խորացված հատվածներ լինեին հենց կտավի հատվածի մասին։ Լավ կլիներ պատմվածքը ունենար երկրորդ գլուխ, շարունակություն ունենար։ Զարմանալի էր կատվի անունը <<Ադադա>>, տեսնես ի՞նու հենց այդ անունը։ Կատուն շատ խելացի էր։ Գուրգենն էր մի փոքր միամիտ, սկզբում կատվին չփրկելով կարծում էի, որ անխիղճ մարդ է, սակայն վերջում երևաց, որ խղճով մարդ է, բարի, իր համար ապրող իր ապրուստը վաստակող։

Կարդացե՛ք պատմվածքը։ Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

2․ Վերլուծեք ստեղծագործությունը․

 

Առավոտյան թերթերի առաջին էջերին ոստիկանության շտապ հայտարարություն- նախազգուշացումն էր, որն ապշեցրել էր բնակիչներին.
‹‹Կոլեկցիոներներին և հին իրերի սիրահարներին. եթե ձեզ հանդիպի նկար, որի վրա երկու սիլուետ է պատկերված, իսկ հետևում ‹‹Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու›› գրառումն է, խնդրում ենք շտապ հայտնել ոստիկանության մոտակա բաժանմունք: Ոչ մի դեպքում նկարը չպահեք ձեզ մոտ. այն վտանգավոր է կյանքի համար… ››
Շուտով ի հայտ եկան նոր մանրամասներ: Տարօրինակ նկարը, պարզվում է, դրամատիկ պատմություն ուներ, բոլոր քսան մարդիկ, ովքեր ձեռք էին բերել այն, կարճ ժամանակ անց մահացել էին՝ նետվելով պատուհանից: Քննիչները չէին կարողանում բացատրություն տալ, սակայն հետաքննությանը մասնակցող հին իրերի մասնագետները համոզված էին` նկարը սովորական չէ, այն կարող է խելագարության հասցնել…
Երբ նկարը գտնվեց, քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը կալանք կիրառեց իրի նկատմամբ: Մասնագետները արդարադատությանը ներկայացրին իրենց միակ եզրակացությունը, թե նկարը հավանաբար ականատես է եղել դաժան սպանության, գուցե դրա առաջին սեփականատերերից մեկին կամ անհայտ նկարչին, ում վրձնին է պատկանում չարաբաստիկ նկարը, սպանել են նկարի առջև, և այն կլանել է բացասական էներգիան, մահվան սարսափը կուտակել ներսում ու այդ ժամանակից ի վեր իր մեջ թաքցրած մարդկային տանջանքները ամեն անգամ փոխանցում է նոր սեփականատիրոջը:
…Հետաքննության ավարտից հետո թերթերից մեկում քսան զոհերի անունների հետ առաջին անգամ հրապարակվեց նաև տղամարդու անունը, ում հաջողվել էր ողջ մնալ և ում շնորհիվ ոստիկանությունը հայտնաբերեց նկարը: Տղամարդը Գուրգենն էր:
Ամեն ինչ սկսվեց հեռախոսազանգից: Բազմոցին նստած՝ նա սովորության համաձայն ‹‹Անտիկվարիատ›› ամսագիրն էր թերթում, որի հավատարիմ բաժանորդն էր արդեն քանի տարի, և որն ստանում էր փոստով, երբ հեռախոսը զնգաց.
-Դա,- լսափողը մոտեցնելով ականջին՝ անկիրք ասաց:
-Ալո, ալո,-լսվում էր լսափողի հակառակ կողմից, տղամարդու ձայնը անընդհատ կրկնում էր ‹‹ ալո›› -ն, կապը վատ էր,- ալո, ինձ լսո՞ւմ եք, Տիգրանին եմ խնդրում.
-Էստեղ Տիգրան չկա, սխալվել եք.
Գուրգենը կախեց լսափողն ու փնփնթալով, որ շեղեցին սիրած գործից, տեղավորվեց բազկաթոռին, բայց ամսագիրը չվերցրած՝ հեռախոսը կրկին զնգաց:
-Ալո, ալո, Գուրգենին եմ խնդրում,- նույն ձայնն էր.
-Գուրգենը ես եմ, ո՞ւմ հետ եմ խոսում,- անակնկալի գալով, որ անծանոթն այս անգամ իր անունը տվեց, շփոթված հարցրեց:
-Ես Ռուբենն եմ… Լսել եմ հին իրերի սիրահար եք…
Տղամարդը ցրված էր խոսում, խոսքի մեջ ակնհայտ շտապողականություն կար: Ասում էր, թե մեդալներ, մետաղադրամներ ու բազում հին իրեր ունի, որ շտապ վաճառում է:
-Էսօր ամբողջը պիտի ծախեմ, վերջացնեմ, վաղը ինքնաթիռս թռչում է… Ճիշտն ասած՝ ես էդքան էլ գլուխ չեմ հանում՝ որ թվի են, ինչ են, հասցես ամեն դեպքում ասեմ, էսօր որ անցնեք, հոյակապ կլինի…
Կախելով լսափողը՝ Գուրգենը երկմտանքով նայեց թղթին, որի վրա հասցեն էր գրանցել: Առաջին անգամ չէր, որ անծանոթ մեկը զանգում, առաջարկում է հին իրեր գնել. քաղաքում հազիվ թե ճարվեր հնավաճառ, որից բան գնած կամ հարց ու փորձ արած չլիներ, բոլորն էլ ճանաչում էին իրեն ու գիտեին իր նախասիրության մասին, ուստի առավոտյան զանգն այնքան էլ անակնկալ չէր: Շատ էր պատահել, որ հենց այդպիսի զանգերից հետո տուն էր վերադարձել ‹‹հաջողված ավարով››: Ասում էին՝ ամեն ինչ սկսվել է կնոջ մահից հետո, երբ կինը հանկարծամահ է եղել, պարզապես մի առավոտ չի արթնացել։ Այդ ժամանակից ի վեր սկսել է հին իրեր հավաքել, ոչ ոք ստույգ չէր կարող ասել՝ իրականում ինչ կապ կա դրանց միջև, իսկ նրա սակավախոս ու մենակյաց բնավորությունն ավելի էր բորբոքում մարդկանց երևակայությունը: Պատմություններ էին պտտվում, իբր մի օր խոստովանել է, թե կնոջ մահից հետո ամեն անգամ երբ տուն է մտել, պակասության, կիսատության զգացողությունը ճնշել է: Չցանկանալով համակերպվել այդ վիճակին` դատարկությունը լցնելու համար սկսել է հին իրեր հավաքել… Շատ բաներ էին խոսում մարդիկ, հատկապես հայտնի նկարի հետ կապված պատմությունից հետո, սակայն մի բան հաստատ էր. նրա տունը լցված էր պատմական տարբեր ժամանակների ու տարբեր ազգերի մանր-մունր իրերով, որոնք չնայած մեծ արժեք չէին ներկայացնում, սակայն մանկան պես ուրախանում ու հպարտանում էր դրանցով: Ամեն անգամ ճաշից հետո, երբ տրամադրությունը տեղն էր լինում, խնամքով մաքրում էր սեղանը, սրբում խոնավ կտորով ու կողք կողքի շարելով իրերը՝ ժամերով ուսումնասիրում էր, համեմատում միմյանց հետ: Հատկապես մեծագույն հաճույք էր ստանում ֆաշիստական Գերմանիայի շքանշանների իր հավաքածուից, որովհետև ամենադժվարը դրանք էին տրվել, և հետո քաղաքում ոչ բոլորը կարող էին հպարտանալ այդպիսի հավաքածուով:
Հասցեով թուղթը մատների մեջ խաղացնելով՝ հյուրասենյակի մեջտեղում կանգնած դեռ մտորում էր`այցելի՞ արդյոք անծանոթին, երբ Ադադան, սահելով պատշգամբի բազրիքի վրայով, հայտնվեց հատակին.
-Եկա՞ր, արդեն պատրաստվում էի առանց քեզ սկսել, դե արի՛, արի՛, տեսնենք ինչ ենք անում,- նկատելով կատվին՝ ժպտաց ու թուղթը սեղանին դնելով՝ գնաց խոհանոց: Ադադան շտապեց ետ չմնալ տիրոջից:
Արդեն քանի տարի` շարունակվում էր Գուրգենի ու կատվի բարեկամությունը, և ամեն օր կատուն ընկերակցում էր նրան ճաշասեղանի մոտ: Նա, մեղմ ասած, երբեք չէր սիրել կատուներ, ամեն անգամ, երբ պատշգամբին կատու էր տեսնում, զայրացած շտապում էր վռնդել, կինն էլ առանձնապես չէր համակրում, որովհետև միշտ աղտոտում էին լվացքը, կեղտոտ թաթերով քսվում, չանչում: Բակի բոլոր կատուները գիտեին՝ ինչ է իրենց սպասվում երրորդ հարկի` խաղողի որթերով քողարկված պատշգամբում և աշխատում էին հեռու մնալ: Անկասկած Ադադան էլ նույն վերաբերմունքին կարժանանար, թե չլիներ անսովոր դիպվածը: Ամառային սովորական օր էր (հինգերորդ ամառն առանց կնոջ), երբ Գուրգենը տուն մտնելուց քիչ անց մլավոց լսեց, այն պարբերաբար, վայրկյանը մեկ կրկնվում էր: Կարծելով, որ իր բացակայության ժամանակ կատու է ներս մտել, նա սենյակից սենյակ էր անցնում, խուզարկում բոլոր ծակուծուկերը: Որքան էլ փորձեց հասկանալ՝ որտեղից է գալիս մլավոցը, չստացվեց, այն ասես ծաղրում էր իրեն, կարծես զգում էր, որ իրեն են փնտրում ու դիտավորյալ տան մի անկյունից մյուսն էր փախչում: Մեծ էր զարմանքը, երբ գլխի ընկավ, որ ձայնը խոհանոցի պատի միջից է գալիս: Պարզվում է`այդ օրը հարևաններից մեկը գործ անելիս է եղել տանիքում, մոռացել է փակել օդատար խողովակի ծածկը, և կատվի նորածին ձագերից մեկն ընկել է անցքի մեջ՝ կանգնելով ուղիղ երրորդ հարկում: Սկզբում վճռեց ոչինչ չանել (հո պատը չէ՞ր քանդելու կատվի ձագի համար): Պետք է պարզապես երկու օր համբերել, մինչև ուժասպառ կլինի ու կսատկի: Բայց կատուն ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ օրը չհանձնվեց, ուժերը սպառվում էին, օգնություն աղերսող մլավոցները նվաղեցին, դարձան դռան ճռռոց, հետո աղմուկ, որ գալիս է ծորակներից, երբ ջրերը կտրում են, իսկ վերջում վերածվեցին ‹‹ադադա›› հնչողությամբ ռնգային տարօրինակ ձայնի, որն արդեն հեռավոր նմանություն անգամ չուներ մլավոցի հետ: Այլևս անհնար էր դիմանալը, տան մեջ չկար անկյուն, ուր չհասներ ձայնը: Որոշեց կատվին հանել, այլ ելք չկար: Միակ ձևը, որ այդ պահին եկավ միտքը, թանզիֆե պարան սարքելն ու այն խոհանոցի օդատարից իջեցնելն էր: Կարծում էր` կենդանին հեշտությամբ ճանկերով կկառչի, ու ինքը կբարձրացնի: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր: Բազում անհաջող փորձերից ու մի քանի ժամ տանջվելուց հետո պարզ դարձավ, որ ապարդյուն է, կատվի ուժերը քամված էին, կառչում էր պարանից, բայց հենց այն սկսում էր բարձրանալ, չէր կարողանում պահել, ընկնում էր: Երևի մեկ այլ պարագայում մի քանի անհաջող փորձից հետո կհամարեր, որ ինքն ուժերի ներածին չափ արել է հնարավորը և կհրաժարվեր կենդանուն դուրս հանելու մտքից, սակայն այդ անիծյալ ‹‹ ադադան ››-ն ստիպում էր համառորեն շարունակել, կարծես մեխվել էր ականջներում, անգամ երբ տանը չէր, հանկարծ ասես թիկունքից լսում էր և ստիպում մեղավոր զգալ իրեն, խղճալ կատվին… Եվս մի քանի օրվա անհաջող փորձերից հետո ի վերջո գործը հաջողությամբ պսակվեց: Այդ օրերին Գուրգենը հետևողաբար նրբերշիկի կտորներ էր ամրացնում պարանին և իջեցնում, մտածելով, որ այդպիսով կենդանին ուժերը կվերականգնի ու կկարողանա պահել իրեն, սակայն հոգու խորքում այնքան էլ չէր հավատում հաջողությանը, և անկեղծորեն ու մանկաբար էր ուրախությունը, երբ օդանցքից դուրս պրծավ կատվի` փոշու մեջ կորած սև գլուխը, հետո ողջ մարմինը: Նա նայում ու չէր կարողանում զսպել ժպիտը` ամբողջությամբ սև կատուն կուչ էր եկել անկյունում ու կանաչ աչքերը տագնապով լցրած` նայում էր իրեն, ասես այն դատապարտվածը չէր, որ քիչ առաջ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս և ամեն կերպ փորձում դուրս պրծնել օդանցքից. կեցվածքը զգուշացնում էր, որ պատրաստ է պաշտպանվել ցանկացածից, ով կփորձի մոտենալ, միայն մլավոցի փոխարեն շարունակ ‹‹ադադա›› էր կանչում: Իհարկե այդ էլ կարգավորվեց` ծարավը ագահորեն հագեցնելուց հետո հանկարծ սկսեց փռշտալ, հետո որձկալ, ըստ երևույթին փոշի ու մուր էր լցվել կոկորդը, և որոշ ժամանակ անց նորից սկսեց մլավել: Գուրգենը որոշեց, որ անհապաղ պետք է կատվին դուրս տանել բնակարանից, քանի չի կեղտոտել, սակայն վերջին պահին խղճաց, որոշեց, որ գիշերով չարժի դուրս անել, որ մեկ օր կպահի, հետո բաց կթողնի: Մեկ օրը դարձավ երկու, երեք, հետո շաբաթ, և ինքն էլ չիմացավ` ինչպես ընտելացավ կենդանուն, ասես պատասխանատու էր նրա համար: Կատվի անունն էլ Ադադա կնքեց, ի նշան տարօրինակ ձայնի, որի շնորհիվ նա փրկվել էր:
Մինչ Ադադան ուտելիքի մնացորդներն էր կրծոտում, Գուրգենը, ճաշն ավարտելով, թիկնեց բազկաթոռին ու շարունակեց մտորել: Մտքից դուրս չէր գալիս զանգը: Ակնհայտ էր` զանգահարողը ոչինչ չէր հասկանում իրերից և հնարավոր էր արժեքավոր նմուշներ լինեին, մյուս կողմից էլ չէր բացառվում, որ մետաղի կտորներ են, ինչպես հաճախ պատահում էր: Այդուհանդերձ երկար վարանելուց հետո որոշեց այցելել ու սեփական աչքերով տեսնել: Հագավ պիջակը, դրեց լայնեզր գլխարկն ու հյուրասենյակի սեղանից վերցնելով հասցեով թուղթը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը: Հասցեն դժվար չէր գտնել, մեկ ժամից նշված վայրում էր: Ծանոթության առաջին իսկ վայրկյանից զվարճալի մարդու տպավորություն թողեց Ռուբենը. ցածրահասակ ու գիրուկ այդ մարդը ոչ միայն հեռախոսով, այլև իրականում արագ էր խոսում, անընդհատ կրկնում էր, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, և այնպես էր շտապում, որ ինքը հազիվ էր կարողանում ետ չմնալ: Երբ Գուրգենը մտավ նրա ուղեկցած ավտոտնակը, խոնավության հոտը իսկույն ճնշեց կոկորդը, պատերին մեծ խալեր հիշեցնող բորբոս էր: Մինչ ինքը հպանցիկ հայացքով զննում էր տարածքը, Ռուբենը ոտքի տակ ընկած արկղերի կտորները մի կողմ հրելով` մոտեցավ անկյունում տոպրակներով առանձացված իրերին, և վերցնելով դրանցից մեկը`վերադարձավ: Տոպրակի մեջ շքանշաններ ու մետաղադրամներ էին, որոնք, ինչպես և սպասում էր, հետաքրքրություն չառաջացրին: Նույնիսկ մի պահ նեղսրտեց, որ եկել է, սակայն մի քանի արժեքավոր նմուշներ այնուամենայնիվ գտնվեցին ու վճարելով դրանց համար` պատրաստվում էր հեռանալ, երբ տղամարդը անկյունի իրերի միջից մի կտավ հանեց: Ինչքան էլ ինքը համառեց, թե չի հետաքրքրվում նկարներով, Ռուբենը խնդրում էր վերցնել, ասում էր՝ նվիրում է` դարձյալ պատճառաբանելով, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, որ ավտոտնակը պիտի ազատի, որ նկարը վերցնելով` մեծ լավություն արած կլինի իրեն և այլն, և այլն: Այնպես որ ստիպված էր ընդունել նվերը:
Երեկո էր, երբ Գուրգենը տուն հասավ: Իսկույն փոխելով հագուստն ու սառը ջրով թարմանալով` մանկան ոգևորությամբ հյուրասենյակ տարավ բերած տոպրակները` նոր իրերը մանրակրկիտ ուսումնասիրելու: Շքանշաններից ու մետաղադրամներից հետո նա տոպրակից հանեց նկարը: Կտավին երկու սիլուետ էր պատկերված, որ կողք կողքի քայլում էին տերևաթափ ծառերով շրջապատված փողոցով, իսկ հեռվում կուրացուցիչ լույս էր: Նկարում գերակշռում էին սառը գույները` մուգ կապույտն ու մոխրագույնը, սակայն ընդհանուր առմամբ այն դուրեկան էր: Նկարչի ստորագրությունը գտնելու հույսով շուռումուռ տվեց և տեսնելով միայն ‹‹Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու›› անհասկանալի գրառումը, նշանակություն չտալով` որոշեց իր նոր ձեռքբերումը կախել հյուրասենյակում: Կտավն անսովոր էր աչքին, հյուրասենյակ մտնելիս իսկույն գրավում էր ուշադրությունը, սակայն շուտով սովորական դարձավ, ասես ձուլվեց սենյակին ու մյուս իրերին: Ավելին` ժամանակի ընթացքում նկատեց, որ անբացատրելի հարազատությամբ է լցվում նկարի հանդեպ, ինչ-որ ձգող բան կար, երկար նայում էր և ամեն անգամ գոհունակությամբ լցվում, որ վերցրել է:
Կյանքը շարունակում էր իր սովորական հունով ընթանալ, ամեն ինչ նույնն էր, միայն թե Գուրգենը սկսել էր զարմանալի գունեղ երազներ տեսնել: Նա երբեք այդպիսի երազներ չէր տեսել, առհասարակ մինչ այդ հազվադեպ էր երազներ տեսնում: Սկզբում դրվագներ էին, որ հավերժ մոռացված էին թվում մանկության խորքերում. տեսնում էր իրենց հին տունը, ծիրանի ծառը, հիվանդանոցի պատը… Ու արթնանալով ամեն անգամ սիրտը ճմլվում էր, ասես աշխարհի արևն իր մանկության ճանապարհներին էր թողել: Այսպես, գիշերը նրա համար դարձավ օրվա ամենացանկալի հատվածը, մեկը մյուսին էին հաջորդում անցած տարիների պատկերները, դրանք այնքան իրական էին, շոշափելի, որ հաճախ արցունքն աչքերին էր արթնանում: Մոտ մեկ ամիս ամեն գիշեր երազներ էր տեսնում, սակայն շուտով երազներից մեկը սկսեց կրկնվել, հաճախակի դարձող երազը, ասես ճնշելով մյուսներին, կարճ ժամանակում միակը մնաց: Գուրգենը չէր կարողանում բացատրել, արդեն ամեն աչքը կպցնելիս նույն երազն էր, այն կրկնվում էր կատարյալ ճշտությամբ, առանց վրիպումի կամ շեղումի, և եթե մյուս երազները անցյալի հիշողություն էին` սա այլ էր. ինքը հայտնվում էր այգի հիշեցնող վայրում, ուր իրական կյանքում չէր եղել, իսկ երբ քայլերն ուղղում էր ճանապարհով, երազն ընդհատվում էր, ու ինքը քրտինքի մեջ կորած` վեր էր թռչում քնից: Ամեն անգամ արթնանում էր մի տեսակ հոգնած ու այն զգացումով, ասես ջերմում է: Համոզված էր՝ անկանոն սնվելու ու չնչին բաներից նյարդայնանալու հետևանք է, որ որոշ ժամանակ հետո կկարգավորվի, և չէր շտապում այցելել բժշկի, սակայն երազն օր օրի ավելի ուշ էր ընդհատվում, ասես թույլ էր տալիս իրեն երկար մնալ այգում, օր օրի ավելի դժվար էր դառնում արթնանալը: Հերթական անգամ, երբ Գուրգենի կոպերը ծանրացան, երազն ամբողջությամբ կլանեց նրան:
Նա քայլում էր, և ծառերի ստվերները սահում էին ուսերի վրայով, թվում էր` ուր որ է ճանապարհը կթեքվի, կերևա ելքը, բայց այգին չէր վերջանում: Հանկարծ աղմուկ լսեց, կարծես դհոլի ձայն լիներ, քայլերն ուղղելով ձայնի կողմը` համոզվեց: Մի քանի տասնյակի հասնող մարդկանց խումբը, շրջան կազմած, հետևում էր պատանի լարախաղացին, որը բարձր ձողերի վրա ձգված պարանին էր, իսկ արևահարված դեմքով տղամարդը քիչ հեռվում դհոլ էր զարկում: Ոտքից գլուխ կարմիր հանդերձանքով պատանին ցատկում էր, հնարքներ կատարում: Գուրգենը բոլորի պես մոտեցել, հետևում էր տղայի ճարպիկ շարժումներին, երբ հավաքվածների մեջ տեսավ իր կնոջը: Կինը կանգնած էր առաջին շարքում և իրեն չնկատելով` նայում էր պատանուն, զարմանալի խաղաղություն կար դեմքին, աչքերը անվրդով վերև էին նայում: Մինչ ինքը, ճեղքելով շրջանը, փորձում էր մոտենալ, կինը կանգնածներից մեկի հետ անջատվեց բոլորից, ու սկսեցին քայլել ճանապարհով: Ինչքան փորձում էր հասնել, չէր ստացվում, ոտքերը չէին ենթարկվում, ջանում էր տեսնել` ով է կնոջն ուղեկցողը: Տղամարդու թիկունքը, շարժուձևը շատ ծանոթ էր, անկասկած ինչ-որ տեղ տեսել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել: Նրանց ու իր միջև հեռավորությունը ավելի էր մեծանում, իսկ ծառերի ստվերները երկարում էին, մագիլների պես ձգվում` ծածկելով ճանապարհը: Նկատեց` ինչպես կինն ու անծանոթը քայլերն արագացրին, շտապում էին դեպի հեռվի կուրացուցիչ լույսը, ինքն էլ շտապեց: Լույսը արդեն այնքան էր մոտ, որ ոչինչ չէր տեսնում, կինն ու տղամարդը երկու սիլուետ էին դարձել: Ջանում էր ոչ մի դեպքում տեսադաշտից չթողնել, համառորեն փորձում էր հասնել, և երբ մի քանի քայլ էր իրեն բաժանում նրանցից, մի փոքր ստվեր կտրեց ճանապարհը: Իսկույն չհասկացավ` ինչ է, մի քանի վայրկյանից միայն նշմարեց, որ ստվերը կատու է: Ամբողջությամբ սև կատուն, անշտապ անցնելով ճանապարհը, կանգ առավ անկյունում ու սկսեց մլավել: Ինքը կանգնել և չգիտեր ինչ անել, փորձում էր շարունակել ճանապարհը, բայց չէր կարողանում, ասես կենդանին թույլ չէր տալիս: Հայացք նետելով լույսի կողմը` տեսավ, որ ստվերները նույնպես կանգնել են, իրեն են սպասում, բայց ոչ մի կերպ չէր ստացվում կատվին շրջանցնել, ասես մեխվել էր տեղում: Մլավոցն անտանելի էր դառնում, կատուն նայում էր իր աչքերին ու անվերջ մլավում, ավելի ու ավելի մոտ էր թվում ձայնը, ասես գլխի մեջ զնգար: Շուտով շուրջը ամեն ինչ սկսեց սահել իր տեղից, պատկերը մոմի պես հալչում էր, փորձում էր թույլ չտալ, պահել ձեռքերով, սակայն երբ հայացքը բարձրացրեց`տեսնելու կինն ու անծանոթը արդյոք դեռ սպասո՞ւմ են, սարսափով նկատեց, որ կնոջ կողքին կանգնած տղամարդը իր դեմքն ունի, ինքն է, ու իսկույն արթնացավ…
Երբ երազը պոկվեց աչքերից, Գուրգենը կանգնած էր պատշգամբի բազրիքին, քայլ էր պակասում, որ գահավիժեր: Ագահորեն կուլ տալով սառը օդը` չէր հասկանում` ինչ է կատարվել: Դիմացը քնից նոր արթնացող քաղաքն էր, իսկ կողքին` անմիջապես բազրիքի անկյունում, Ադադան իրեն էր նայում ու շարունակ մլավում:

Երևակայական պատմություն

1․Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:

2․ Ինքներդ ստեղծեք անհեթեթ հարցեր և փորձեք պատասխանել։

Ի՞նչ կլիներ եթե չլիներ արևը։

Եթե արևը չլիներ, ինձ թվում է չէինք լինի նաև մենք, կամ կապրեինք լրիվ մթության մեջ։

Ի՞նչ կլիներ եթե ձմեռ չգար։

Եթե ձմեռ չլիներ ապա բոլորս չէինք իմանա ձյան իմաստը, ցրտի իմաստը, միշտ կլիներ ոչ շատ ցուրտ եղանակ։ Ճիշտ է՝ ես շատ կուզենայի, որ ցուրտ չլիներ, միշտ տաք լիներ, բայց ձմեռն էլ իր տեղն ունի։

Ի՞նչ կլիներ եթե մարդիկ թռչեին։

Եթե մարդիկ թռչեն, ինձ թվում է երկիրը կվերածվեր հեքիաթային աշխարհի։ Պետք չէին լինի մեքենաները։ Մարդիկ խնդիր չէին ունենա արտերկիր գնալու, երբ ցանկանային կգնային կգային։ Ճիշտ է՝ դա իրականություն չի դառնա երևի, բայց շատ կուզենայի մենք թևեր ունենաինք և թռչեինք։

Ի՞նչ կլիներ եթե կենդանիներ չլինեին։

Եթե կենդանիներ չլինեին ինձ թվում է մենք լիարժեք չէինք ապրի, նախ՝ կենդանիները մեզ շատ են օգնում տարբեր խմդիրներում և հետո ուտելու միս չէինք ունենա։ Չէ, որ կենդանիներն են որոշ չափով օգնում մեր բնության զարգացմանը։

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ձեր ընկերներից մեկի մի անհեթեթ հարցը և դա դարձնելով վերնագիր՝ ի՞նչ եղավ, երբ․․․գրեք փոքրիկ երևակայական պատմություն։

Հարց՝

Եթե մարդիկ ու բոլոր կենդանիները ապրեին ջրային աշխարհում։

Ջրային աշխարհ — երևակայական պատմություն

Լինում է չի լինում մի Կիանա անունով երկիր է լինում, որտեղ մարդիկ և կենդանիները ապրում են ջրային աշխարհում։ Այս երկրում ամեն ինչ կախարդական էր։ Բոլոր մարդիկ ու կենդանիները ապրում էին համերաշխ, այնտեղ չար մարդիկ չկային։ Կենդանիները նույնպես խոսել գիտեին։ Բոլոր կենդանիները ապրում էին մարդկանց նման՝ գեղեցիկ տնակներում և հարևանություն էին անում մարդկանց հետ։ Յուրաքանչյուր կենդանի ուներ իր անունը։ Այդ երկրի ծայրամասում ապրում էին չարագործ էլֆերը, որոնցից պաշտպանվելու համար մարդիկ և կենդանիները կառուցել էին կախարդական պատնեշ։ Երբ էլֆերը փորձում էին ներս մտնել կախարդական պատնեշով, հայտնվում էին ամայի տարածքում և նրանից էլ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ պատնեշին։  Օրերից մի օր երկրի թագուհի՝ Մատինան, պատրաստում է մի կախարդական փոշի, որի միջոցով ցանկանում է էլֆերին բարի դարձնել։ Մատինան կարողանում էր թռչել, կախարդական պատնեշին հրամայում է բացվել և փոշին շաղ է տալիս էլֆերի գլխին։ Էլֆերը դառնում են բարի և ջրային աշխարհում ապրում են հաշտ ու համերաշխ։